Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան. Արսեն Թորոսյան

armenpress.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ով անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել էր, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։ Արսեն Թորոսյանը, մասնավորախպես նշել է. «Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Իմ առաջին հրամանով՝ պետպատվերի շրջանակներում անվճար կազմակերպվել է նրա ոտքի վիրահատությունը։ Ուզում եմ հայտնել նաև, որ վերջինիս սուր լեյկոզ հիվանդությունը որևէ կապ չունի հեղափոխության և տրավմայի հետ՝ չնայած, որ այդ հարցով ևս զբաղվել և զբաղվում ենք։ Մարտի 15-ին ստորագրածս հրամանով նրա համար կազմակերպվել է առողջական վիճակի գնահատման մասնագիտական կոնսիլիում։ Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ՝ նա մոտ երեք հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ կախված տարբեր հանգամանքներից՝ չի մնացել։ Այժմ Զավեն Գրիգորյանը գտնվում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ցուցաբերվում՝ տնօրեն Սամվել Դանիելյանի անմիջական վերահսկողությամբ։ Իհարկե շինարարական պայմանագրերի մասով առողջապահության նախարարությունը որևէ բան անել չի կարող, բայց ինչ վերաբերում է առողջությանը՝ մինչ այս պահը արել ենք ամեն հնարավոր բան»։
05:31 - 27 մարտի, 2019
Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին

Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին: Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով: Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է և արդեն երեք երեխա լույս աշխարհ է եկել, ևս մեկ հղիություն ընթանում է: Ներկայումս 20 շահառու հետազոտվում է (զույգերի տարիքային շեմը` 38), բժիշկների դրական եզրակացության առկայության դեպքում` նրանց համար կիրականացվի արտամարմնային բեղմնավորում: Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության շրջանակները: Արսեն Թորոսյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կարևոր առաքելություն են կատարում, քանի որ մայրանալու իրավունք ունեն բոլորը և ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է: Նշենք, որ «Հայ մանուկ» ծրագրում ընդգրկվելու համար շահառուները գրանցվում են առցանց` ասոցիացիան համագործակցում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի և «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնի հետ:
07:43 - 22 մարտի, 2019
Իմ մոտ այն տպավորությունը է, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում․ Արսեն Թորոսյան

Իմ մոտ այն տպավորությունը է, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում․ Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։ Սակայն քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։ Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ։  
13:06 - 13 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանի նկատողությունը կաշկանդե՞լ է Արսեն Թորոսյանին. Նախարարը մանրամասնեց

Նիկոլ Փաշինյանի նկատողությունը կաշկանդե՞լ է Արսեն Թորոսյանին. Նախարարը մանրամասնեց

Ես միշտ կարծիք հայտնել եմ ու հայտնելու եմ։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եզրահանգման եկավ նախարարը կառավարության վերջին նիստից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ իր վրա, արժեր, որ նախարարը կարծիք հայտներ։«Միանշանակ, ես միշտ կարծիք հայտնել եմ ու հայտնելու եմ»,–ասաց նա։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չի՞ հանդուրժում կարծիքներ, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Դուք երեւի տեսաք, թե ինչ լավ քննարկում ունեցանք»։  Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին, որում առաջարկվում է ավելացված արժեքի հարկով հարկել ոչ թե շաքար պարունակող ըմպելիքները, այլ բոլոր գազավորվածները, ասաց, որ հարցը իրենց հետ չի քննարկվել, ինչը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին։ news.am
10:53 - 13 մարտի, 2019
«Սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից».Արսեն Թորոսյան

«Սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից».Արսեն Թորոսյան

«Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչև բուժում և պալիատիվ խնամք։ Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։ «Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր», - ասել է Արսեն Թորոսյանը։ hetq.am
10:06 - 09 մարտի, 2019