Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Իլհամ Ալիևը՝ Մինսկի խմբի, Փառուխի դեպքերի, Հայաստանին զենքի մատակարարման և 3+3 ձևաչափի մասին |hetq.am|

Իլհամ Ալիևը՝ Մինսկի խմբի, Փառուխի դեպքերի, Հայաստանին զենքի մատակարարման և 3+3 ձևաչափի մասին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին այս տարվա առաջին եռամսյակին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որտեղ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը փաստացի կարելի է անվավեր համարել։  «Մինսկի խումբը գործել է 28 տարի, մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Համանախագահ երկրները այս տարիների ընթացքում իրականացրել են, հնարավոր է, հարյուրավոր այցեր դեպի Ադրբեջան և Հայաստան։ Արդյունքն ակնհայտ է՝ զրոյական»,- ասել է Ալիևը։   Նա ասել է, որ Ադրբեջանն ինքնուրույն ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ «Ադրբեջանն ինքը կարգավորեց այդ հակամարտությունը։ Կարգավորել է ռազմաքաղաքական ճանապարհով։ Փաստացի մանդատը, որը Մինսկի խմբին տրվել էր հակամարտության կարգավորման համար, կարող է և դե յուրե գործում է, բայց դե ֆակտո կարելի է անվավեր համարել»,- հավելել է նա։ Խոսելով Փառուխ գյուղում վերջին շրջանում առկա լարվածության և ադրբեջանական զինուժի կողմից Քարագլխի մի հատվածի զբաղեցման մասին՝ Ալիևը նշել է, որ այդ քայլին գնալն անհրաժեշտություն էր։ «Խաչինչայի ջրամբարը (խմբ.՝ Խաչենի ջրամբար) գտնվում է հենց Ֆարուխ (խմբ. Փառուխ) լեռան տակ, հենց Ֆարուխ (խմբ. Փառուխ) գյուղի տակ և հայերի զինվորական դիրքերը սպառնալիքի տակ էին դնում այդ ջրամբարի շահագործումը<...>։ Խոսքը մեծ վտանգի աղբյուրի մասին է: Բազմիցս այդտեղից և մյուս գյուղերից կրակ էր արձակվում Աղդամի ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Խոսելով Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի մասին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է կազմակերպել այդ ձևաչափով նոր հանդիպում: «Ուրախացնում է «3+3» ձևաչափով համագործակցության նոր ձևաչափի գործարկումը։ Առաջին նման հանդիպումն արդեն կայացել է։ Առաջին հանդիպման ժամանակ օրակարգ չի եղել։ Դա ուղղակի հանդիպում էր այդ ձևաչափի ստեղծման նպատակով։ Մենք պլաններ ունենք երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված, թե ինչ հարցեր պետք է այնտեղ կքննարկվեն։ Կարծում եմ, որ առաջիկայում պետք է կայանա և երկրորդ հանդիպումը։ Այսինքն չպետք է ժամանակ կորցնել»,- ասել է Ալիևը։  Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցին, Ալիևը նշել է, որ իրենք մեծ հույսեր ունեն Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած հանդիպման արդյունքներից։ «Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման աշխատանքային խմբերը, որոնք պետք է ձևավորվեն մինչև ապրիլի վերջ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքային խմբերը, պետք է իրենց աշխատանքն սկսեն առաջիկայում։ Այդ գործընթացին մենք նայում ենք մեծ հույսերով և պետք չէ ժամանակ ծախսել։ Համենայն դեպս, մենք կողմն ենք, որ, ժամանակ չկորցնելով, անցնենք հարցի լուծմանը»,- նշել է Ալիևը։ Խոսելով Հայաստանին զինելու և սպառազինության ձեռքբերման համար միջոցներ հատկացնելու մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ նման ցանկացած փորձ իրենց կողմից կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ»։ «Համարում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը։ Հենց Հայաստանը փող չունի զենքի ձեռքբերման համար և երբեք չի ունեցել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել են Հայաստանի ռազմական տեխնիկան՝ ընդհանուր 4-5 միլիարդ դոլար ծավալով։ Հարց է առաջանում. որտեղի՞ց այդ աղքատ երկրին այդքան փող<...> Եթե նորից Հայաստանի զինման համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ և կգործենք համապատասխան կարգով»,- ասել է այդ երկրի ղեկավարը։ Ընդ որում, ըստ Ալիևի, եթե Երևանին զենքի ձեռքբերման համար վարկեր չտրամադրվեին, ապա գործը պատերազմի չէր հասնի։ Զուգահեռաբար, Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը իր բանակի կառուցման համար կհատկացնի այնքան գումար, «որքան անհրաժեշտ է»։
13:31 - 13 ապրիլի, 2022
Բրյուսելում ճկունություն ենք ցուցաբերել. Փաշինյանը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու մասին |armenpress.am|

Բրյուսելում ճկունություն ենք ցուցաբերել. Փաշինյանը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում ունեցած հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ունեցած ելույթում: «Այո, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի եւ որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ: Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով՝ հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ եկել են այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլ ավելի է սրում ռիսկերը: «Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքները: Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա հասնել համաձայնության Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետեւ վերեւում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց՝ Բրյուսելից հետո իր հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից: «Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին: Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու եւ նոր նկրտումներ ձեւակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաեւ մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես եւ ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել եւ Բրյուսելում ցուցաբերել այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքով տիրող անվտանգային միջավայրին»,- մանրամասնեց վարչապետը: Նա ընդգծեց, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաեւ հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Արեւմտյան եւ թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին»,- նշեց Փաշինյանը: Նա նշեց, որ դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: «Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաեւ՝ սահմաններում անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաեւ միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել: Տեղեկացնեմ նաեւ, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձեւաչափի եւ անհատական կազմի վրա եւ ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ եւ ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:55 - 13 ապրիլի, 2022
Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ շփումները պատերզմից հետո ակտիվացել են, և որ Եվրամիությունը ընդունել է հետկոնֆլիկտային իրողությունները։ Այս մասին հայտնում է apa.az-ը։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։ «Հանդիպումների մասին տեղեկատվություն է տրամադրվել։ Բայց, իհարկե, և՛ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը կարող էին տեսնել, որ եզրափակիչ հաղորդագրությունը չի պարունակում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ինչը միանգամայն բնական է։ Որովհետև Ադրբեջանը սրա դեմ արտահայտեց իր բողոքը, այնտեղ չկա նաև «հակամարտություն» բառը։ Սա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը լուծված է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 
21:50 - 12 ապրիլի, 2022
Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին |armenpress.am|

Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 
17:09 - 09 ապրիլի, 2022
Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

 |armenpress.am|

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում: «Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը: Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»: Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:
15:37 - 07 ապրիլի, 2022
Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

tert.am: Բանակցությունների մասին տեղեկատվությունը տարածվել է երեկ բավականին ուշ, արդեն գիտեք, որ չափավոր օպիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը, այս կապակցությամբ պետք է նշել, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ, դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ «Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալ առաջ բանակցություններրի շրջանակներում»,- հավելեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում Արցախի և նրա կարգավիճակի մասին, Վարդանյանը ասաց․ «Մենք բազում հարցերում և դիտարկումներում ընդգծել ենք Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծել ենք, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդը ունի իրրավունքներ, որոնք պետք է իրագործվեն։ Տվյալ դեպքում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին։
14:01 - 07 ապրիլի, 2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկրորդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման համար։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու համար, ինչպես նաև խթանելու, որ Հարավային Կովկասը լինի ապահով, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք քննարկել են վերջին լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում պահվող գերիների ազատումը և անհետ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այդ նախաձեռնությանը:  ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնելով ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը: Նախագահ Միշելը նշել է և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ նախագահ Ալիևի հայտարարած ցանկությունը՝ արագորեն շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կներկայացնի բոլոր անհրաժեշտ խնդիրները։ Երկու երկրների սահմանի սահմանագծումը և սահմանազատումը էական կլինեն․ այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել Սահմանային համատեղ հանձնաժողով, որի մանդատը կլինի․ 1․ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը  2․ ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և դրա մերձակայքում: Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն: Ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ու հաղորդակցության ենթակառուցվածքի վերականգնման հարցը առհասարակ և ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասում։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնելու արդյունավետ լուծումներ ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու հաղորդակցության ուղիների զարգացմանը, ինչպես իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, այնպես էլ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը սահմանելու համար: Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել մնալ հաղորդակցության մեջ»։   Լուսանկարները՝ ԵՄ խորհրդի պաշտոնական կայքից
09:50 - 07 ապրիլի, 2022
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Եվրապատգամավորներն ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը:
09:23 - 07 ապրիլի, 2022
Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը. կստեղծվի սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, կմեկնարկեն խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը. կստեղծվի սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, կմեկնարկեն խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:   Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:  Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
02:00 - 07 ապրիլի, 2022
Փաշինյանն ու Միշելը առանձնազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Փաշինյանն ու Միշելը առանձնազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդի նապագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ու կարևորել երկխոսության շարունակականությունը:  «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
18:55 - 06 ապրիլի, 2022
Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Ապրիլի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներն ու դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: 
09:21 - 06 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

 |armenpress.am|

Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ․ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը: «Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը: Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:
23:03 - 05 ապրիլի, 2022
Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ․ Սերժ Սարգսյան |tert.am|

Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ես չեմ կարող ենթադրութուններով զբաղվել. այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր սցենարներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում»,- ասաց նախագահը։ Անդրադառնալով Արցախյան հակամարտությունը նախորդ 30 տարիներին հնարավոր տարբերակներով լուծելուն, Սարգսյանը ասաց․ «Այդպիսի կոնֆլիկտները հնարավոր չէ նույնիսկ 30 տարում լուծել, ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Մեր մեղավորությունը չէ, որ եկան ինչ-որ մարդիկ, ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք և հասանք այս վիճակին»։
19:59 - 05 ապրիլի, 2022