Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ չհրապարակված հարցազրույցից հատվածներ։ Հարցազրույցի ժամանակ Զարիֆը բողոքում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խառնվում է այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ՝ անտեսելով ԱԳՆ-ի վարող քաղաքականությունը։ Նա քննադատում է անցյալ տարի հունվարին սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին, քանի որ վերջինս, ըստ նրա, Մոսկվայի հետ համատեղ փորձել է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային պայմանագիրն Արևմուտքի հետ։  Այս մասին գրում է BBC.com-ը։ Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի ձեռքերում։ Դրա պատճենը ունի նաև BBC-ի պարսկական ծառայությունը։ Հարցազրույցի հրապարակումից մեկ ժամ անց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ ձայնագրությունը խմբագրվել է՝ խեղաթյուրելով նախարարի խոսքերի իմաստը։ Ինչպես պնդում են նյութը հրապարակած ԶԼՄ-ները, հարցազրույցը դեռևս մարտին իրականացրել էր լրագրող Սաիդ Լեյլազը, որը մոտ է կառավարության տնտեսական բլոկին։ Ծրագրի հեղինակները մտադրվել էին հարցազրույցը հրապարակել, երբ հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո  Հասան Ռոհանիի կառավարությունը վայր կդներ իր լիազորությունները։ Զարիֆը կոշտ քննադատության է ենթարկում գեներալ Քասեմ Սուլեյմանիին, որը գլխավորում էր Իսալամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար հատուկ զորաջոկատներից մեկը։ Այսօր Սուլյեմանին Իրանում հայտարարվել է մարտիրոս ու ազգային հերոս։ Համարվում է, որ հենց նա է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիտնին խառնվել սիրիական հակամարտության մեջ 2015թ․ Մոսկվա կատարած այցի ժամանակ։  Պատերազմը Սիրիայում ու միջուկային պայմանագիրը Զարիֆի խոսքով՝ Սուլեյմանիի հետ բանակցությունները 2015թ․ նախաձեռնել էր Մոսկվան, որի նպատակն էր չեղարկել այդ օրերին կնքված միջազգային միջուկային պայմանագիրն Իրանի հետ։ Պայմանավորվածությունների էությունը այն էր, որ Թեհրանը պարտավորվում էր սահմանափակել միջուկային ծարգիրը, որի դիմաց հանվում էին իր նկատմամբ մտցված կոշտ պատժամիջոցները, որոնք մեծ հարված էին հասցնում Իրանի տնտեսությանը։ Ինչպես պնդում է Զարիֆը, Մոսկվան Սուլեյմանիին հրավիրել էր բանակցությունների միջուկային պայմանագրերի ստորագրումից 10 օր հետո, որպեսզի սաբոտաժի ենթարկի այդ պայմանավորվածությունները։Զարիֆի խոսքով՝ Ռուսաստանն ցանկանում էր օգտագործել իրանական բանակը՝ Սիրիայի տարածքում ցամաքային գրոհի համար։ Իրանը հերքում է իր մասնակցությունը սիրիական հակամարտությանը, թեև 2016թ․ BBC պարսակական ծառայությունը հաստատել է, որ Թեհրանը Սիրիա է տեղափոխում հազարավոր աֆղանացիներ կառավարական ուժերի կողմում պատերազմելու համար։ Զարիֆը չի պարզաբանում ռազմական գործողությունների ու միջուկային պայամանավորվածությունների սաբոտաժի միջև փոխկապակցվածությունը, սակայն, նրա խոսքով, Սուլեյմանին կապ է ունեցել երկուսի հետ էլ՝ իր գործողություններում շրջանցելով Իրանի ԱԳՆ-ն։  «Այս այցը նախաձեռնել էր Մոսկվան, ու Իրանի ԱԳՆ-ն որևէ կերպ չեր կարող ազդել դրա վրա։ Այցի նպատակն էր չեղարկել գործարքը»,- ասում է նախարար Զարիֆը։ «Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները», - ասում է նախարարը։ Այդ պատճառով ինքը ստիպված էր կիրառել «կոշտ ու ոչ դիվանագիտական լեզու» Ռուսասատնի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում։ 2018թ․ ԱՄՆ այդ ժամանակ նախագահ Դոնալդ Թարմփի հրահանգով ԱՄՆ-ն դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու մտցրեց լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Դրանից հետո Իրանը նորից ձեռնամուխ եղավ միջուկային արգելված աշխատանքներին։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն միացավ Վիեննայում տեղի ունեցող բանակացություններին, որոնք միտված էին վերականգնելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։   Ինչպես նշում է Իրանի ԱԳ նախաարը, Ռուսաստանը սկսեց քայլեր ձեռնարկել, որ Իրանի ու Արևմուտքի միջև  միջուկային պայմանավորվածությունները չեղարկվեն նախքան պայմանագրի կնքումը՝ հատկապես ակտիվ գործելով պայմանագրի ստորագրմանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում։ «Ռուսները չէին հավատում, որ պայմանագիրը կստորագրվի։ Այդ ժամանակ Ռուսաստանն ու Ֆրանսիան առաջարկեցին, որ պայմանավորվածությունն ուժի մեջ մնալու համար Իրանը 6 ամիսը մեկ պետք է հաստատի իր մանդատը ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- նշում է Զարիֆը՝ հավելելով, որ դա նշանակում էր, որ ամեն 6 ամիսը մեկ Իրանը ստիպված կլիներ պայմանավորվածություն ձեռք բերեր Անվտանգության խորհրդի 5 մշտական ու 10 ժամանակավոր անդամների հետ։ Իրանի ու ԱՄՆ գլխավորությամբ Արևմուտքի փոխհարաբերությունների կարգավորումը հակասում է Ռուսաստանի շահերին, դրա համար էլ միջուկային պայմնագիրը ևս հակասում էր վերջինիս հետաքրքրություններին»,- ասում է Զարիֆը։Պատերազմը հաղթում էր դիվանագիտությանը «Սուլեյմանին անընդհատ խառնվում էր դիվանագիտական գործընթացների մեջ»,- բողոքում է Իրանի ԱԳՆ ղեկավարը։Նրա խոսքով՝ գեներալը պահանջներ էր ներկայացնում նախարարությանը՝ առանց հաշվի առնելու Զարիֆի դիրքորոշումը։ «Պատերազմը միշտ հաղթում էր դիվանագիտությանը»,- ասում է Զարիֆը՝ իր դերը արտաքին քաղաքականությանը վերաբերող հացերի կայացման ժամանակ զրոյական որակելով։ ԱԳ նախարարը նաև պատմում է 2020թ․ հունվարին Սուլեյմանիի սպանությանը հետևած իրադարձությունների մասին, երբ իրանական ՀՕՊ-ը ոչնչացրել էր ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը՝ այն շփոթելով թևավոր հրթիռի հետ։Ինքնաթիռի կործանումից հետո մի քանի օր Իրանը հերքում էր իր պատասխանատվությունը։ Ինչպես պատմում է Զարիֆը, ինքը եկել էր ուժայինների հետ խորհրդակցության ու առաջարկել․ «Եթե հրթիռ է հասցրել հարված ինքնաթիռին, եկեք քննարկենք, թե ինչպես նվազեցնենք վնասները։ Ի պատասխան դրան՝ իրեն կարգադրեցին գնալ ու Թվիթերում գրել, որ ոչինչ չի եղել»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:22 - 27 ապրիլի, 2021
Պատրաստ ենք նոր պատասխան միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով  
 |tert.am|

Պատրաստ ենք նոր պատասխան միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է նոր պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս շարունակի ընթանալ էսկալացիայի ուղով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան դրական է արձագանքել Վաշինգտոնի առաջարկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ և այժմ ուսումնասիրում է այդ հավանականությունը: Ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել են ԱՄՆ նախագահի հարցազրույցից հետո, որի ժամանակ վերջինս իր ռուս պաշտոնակցին «մարդասպան» էր անվանել՝ նշելով, որ «պատասխան է տալու» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար: Այնուհետև Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնելուց ժամեր անց Բայդենը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
17:40 - 25 ապրիլի, 2021
Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է համագործակցությունը ԼՂ հակամարտության գոտում

 |armenpress.am|

Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է համագործակցությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ: Կողմերն ընդգծել են անհրաժեշտությունը՝ ակտիվացնելու միջազգային ջանքերն Արևելյան Աֆրիկայում քաղցի դեմ պայքարում: Լավրովն ու Բիզլին նաև մտքեր են փոխանակել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:  
22:30 - 23 ապրիլի, 2021
Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը

 |armenpress.am|

Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը և այս համատեքստում քննարկել են տարածաշրջանային երկրների հնարավոր դերակատարումը: Այս մասին ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա հայտնել է, որ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այնտեղ Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ պահպանվում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և ընդհանուր առմամբ քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք, թե այս գործընթացում ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
12:15 - 13 ապրիլի, 2021
Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը
 |1lurer.am|

Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչու են ռուսական զորքերը կենտրոնացած Ուկրաինայի սահմանի մոտ՝ Դոնբասի մոտակայքում: Նրա խոսքը մեջբերում է Интерфакс-ը:   «Հարց են տալիս, թե ի՛նչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին: Պատասխանը շատ պարզ է. մենք այնտեղ ենք ապրում, սա մեր երկիրն է»,- ասել է Լավրովը:     Միևնույն ժամանակ, Լավրովը հետաքրքրվել է, թե ինչ են անում Սև ծովում ամերիկյան նավերը: Նրա խոսքով՝ պարբերաբար արձանագրվում է նրանց ներկայությունն այդ շրջանում: «Հիմա նրանք ավելի ակտիվ են՝ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,- ավելացրել է նա: Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն անընդհատ կազմակերպում է ՆԱՏՕ-ի ինչ-որ գործողություններ Ուկրաինայում` իր իսկ տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: «Ինչու» հարցն այժմ անպատասխան է՝ հավելել է դիվանագետը: Դոնբասում մարտի վերջին սկսվեց իրավիճակի հերթական սրումը: Ուկրաինան և Դոնեցկն ու Լուգանսկը միմյանց մեղադրում են հրետակոծությունն ուժեղացնելու, հետախուզական գործողություններ իրականացնելու և շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկա տեղակայելու համար: Այս ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է պետության սահմանների մոտ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական զորքերը տեղակայվել են երկրի այն շրջաններում, որտեղ նպատակահարմար են համարել: 
18:57 - 12 ապրիլի, 2021
Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան խորհուրդ է տալիս բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիային, չխրախուսել Կիևի ռազմատենչությունը և լավ վերլուծել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ТАСС-ը: Լավրովը նաև շեշտել է, որ հեղինակության համար պայքարում Ուկրաինան ​​կարող է ընկնել անխոհեմ գործողությունների մեջ, որն իր հերթին վատ ավարտ կունենա: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ: Շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Ստամբուլում մեկնարկել էին Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները: Հանդիպման ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշել էր համագործակցության կարևորությունը և վերահաստատել երկրների ռազմավարական գործընկերությունը: Երկու նախագահների միջև կնքված փաստաթղթում նշված է հետևյալը. «Վերահաստատվել է առանց նախապայմանների աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Զելենսկու Ստամբուլ այցից առաջ Ուկրաինան պայմանավորվել էր Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ գնելու հարցում:
17:34 - 12 ապրիլի, 2021
Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Իրանը շուտ կվավերացնի Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան

 |armenpress.am|

Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Իրանը շուտ կվավերացնի Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը հնարավորինս շուտ կվավերացնի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը 2018 թվականին ստորագրել են «կասպիական հնգյակի» երկրները: Ապրիլի 8-ին այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարության ղեկավար Մուհտար Տլեուբերդիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիվրած մամուլի ասուլիսում։ «Հույս ունենք, որ Իրանում հնարավորինս շուտ կավարտվեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացման ընթացակարգերը, որն ստորագրվել Է երեք տարի առաջ Ակտաուում, եւ այն ժամանակ այդ կարեւորագույն փաստաթութն ուժի մեջ կմտնի եւ կամրապնդի Կասպից ծովում մեր փոխգործակցության հիմքը»,- ասել Է նա: 2018 թվականի օգոստոսին Ակտաուում Կասպիական V-ի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահներն ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Փաստատուղթութն անժամկետ Է եւ ուժի մեջ կմտնի այն ստորագրած բոլոր հինգ պետությունների կողմից վավերացումից հետո: Ներկայումս Կոնվենցիան վավերացրել են չորս մասնակիցներ՝ Թուրքմենստանը (2018 թվականի դեկտեմբեր), Ղազախստանը եւ Ադրբեջանը (2019 թվականի փետրվար), Ռուսաստանը (2019 թվականի հոկտեմբեր), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:31 - 08 ապրիլի, 2021
Լավրովը պատմել Է Ռուսաստանի եւ Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին


 |armenpress.am|

Լավրովը պատմել Է Ռուսաստանի եւ Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Պակիստանի Իսլամական Հանրապետության (ՊԻՀ) ուժային գերատեսչությունների հակաահաբեկչական պոտենցիալի ամրապնդման գործում համատեղ վարժանքների անցկացման միջոցով, ներառյալ «Բարեկամությունը» եւ «Արաբական մուսոն»-ը,-հայտարարել Է Լավրովը՝ News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել Է Լավրովը, «Մոսկվայի եւ Իսլամաբադի միջեւ ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ»: Ռուսաստանցի նախարարի խոսքով՝ անցած տարին ռեկորդային դարձավ երկկողմ ապրանքաշրջանառության համար. «այն աճել Է 46 տոկոսով եւ կազմել 790 մլն դոլար»: «Անհրաժեշտ ջանքեր կներդնենք «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունն սկսելու համար, որն առաջատար նախագիծ Է Էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներս կհամաձայնեցվեն մնացած բոլոր տեխնիկական հարցերը: Ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի Էներգետիկական հատվածի եւ երկաթուղային համակարգի արդիականացման գործին»,-ասել Է նախարարը: Լավրովը նախօրյակին այցով ժամանել Էր Պակիստան: Ապրիլի 7-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կվարի պակիստանցի գործընկերների եւ բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:33 - 07 ապրիլի, 2021
Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները |armenpress.am|

Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր գնահատելու նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի հստակ ուղղությունները: Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ այս տարի կառույցը տոնում է իր 30-րդ տարեդարձը: Նա հայտնել է, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր էր ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրումը: Լավրովը հիշեցրել է, որ այս եռամյա ծրագիրն ընդունվել  էր նախորդ տարի՝ Թուրքմենստանի նախաձեռնությամբ: «Պայմանավորվել ենք շարունակել համատեղ հայտարարությունների ընդունման պրակտիկան՝ միջազգային կազմակերպություններում տարածելու նպատակով: Դրա թարմ օրինակը մարտի 18-ին ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների կողմից միջազգային իրավունքի ամրապնդման մասին               հայտարարության ընդունումն էր, որը մենք շատ ակտուալ ենք համարում մի իրավիճակում, երբ որոշ արևմտյան երկրներ փորձում են միջազգային իրավունքը փոխարինել կանոնների վրա հիմնված ինչ-որ կարգերով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը: Նա հայտարարել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում պայմանավորվածության են եկել կոորդինացնել քայլերը տարբեր բազմակողմ հարթակներում՝  այդ թվում և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն: Լավրովը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 2-ի նիստում հաստատել են հանցավոր եկամուտների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման հակազդման համաձայնագրի նախագիծը: «Ընդունել ենք նաև մի շարք որոշումներ ռազմական, հումանիտար ոլորտներում, այդ թվում և համագործակցություն երիտասարդական փոխանակումների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում»,- հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
16:06 - 02 ապրիլի, 2021
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները ուշադրություն են դարձրել Արցախում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին
 |1lurer.am|

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները ուշադրություն են դարձրել Արցախում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը՝ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում`բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական ​​աշխատանքների շուրջ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:
20:45 - 01 ապրիլի, 2021
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը
 |tert.am|

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը |tert.am|

tert.am: Այսօր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:Նշվում է նաև, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կայանալիք հանդիպումների վերաբերյալ: 
19:46 - 01 ապրիլի, 2021
«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

tert.am: Եվրամիության հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը, սակայն այդ համաձայնագրի գործնական իրագործումը տեղի է ունենում միայն ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ կապերով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Այն մասին, որ ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ: Մենք երբեք չենք համաձայնել դրան, որ ասոցացման մասին փաստաթուղթ ստորագրենք: Այժմ դա արվում է Արևելյան գործընկերության՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից: Սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն մի բան՝ առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է գտնվում: Մենք համագործակցում ենք առանձին երկրների հետ, բայց ոչ ԵՄ-ի, քանի որ պայմաններն ամրագրվել են, սակայն դրանց գործնական իրականացումը տեղի է ունենում երկկողմ կապերով»,- ասել է Լավրովը:Նրա խոսքով՝ միակ բանը, որով աչքի է ընկնում ԵՄ-ն այդ ոլորտում, պատժամիջոցների սահմանումն է, արգելքն իր անդամների իրագործել այդ համաձայնագիրը, քանի որ իրենք ցանկանում են «պատժել Ռուսաստանին»:Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այսպես կոչված՝ «Նավալնու գործի» պատճառով: ԵՄ-ն հավելյալ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել:
18:26 - 01 ապրիլի, 2021