Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը |factor.am|

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի բողոքը և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի հուլիսի 16-ի որոշումը։ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տալ։ Վերաքննիչ բողոքը քննվում էր առանց պաշտպանական կողմի։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանին, պատճառանելով, որ ԱԱԾ վերջին գործողությունները ստիպում են կասկածել դատավորի անաչառության վրա. «Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո, ԱԱԾ գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննություն են իրականացնում, չեն ընտրվել պատահաբար»։ Դատարանը մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը, ինչից հետո պաշտպանական կողմը բոյկոտել էր բողոքի քննությունը և լքել նիստերի դահլիճը։ Հիշեցնենք՝ նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։
13:03 - 05 օգոստոսի, 2021
Չարաշահումներ՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում

Չարաշահումներ՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016 թթ. տարբեր ամիսներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր հետ ազգակցական կապերով և մտերիմ փոխհարաբերություններով փոխկապակցված անձանց, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք: Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի ազգականներն ու մտերիմները, պայմանավորվածություններ ձեռք բերելով համայնքի ղեկավարի հետ, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, առանց ներկայանալու համայնքապետարան և մասնակցություն չունենալով նշված գործընթացին, դրա օրինականության պատրանք ստեղծելու դրդապատճառով, օժանդակել են նրա կողմից պաշտոնեական կեղծիքների կատարմանը: Նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին ՀՀ հողային օրենսգրքի դրույթներին, աճուրդային գործընթացների փաստաթղթաշրջանառության ամբողջականությունն ապահովելու և օրենսդրական արգելքը հաղթահարելուն նպաստելու միջոցով խոչընդոտները վերացնելու եղանակով հանցագործությանն օժանդակելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել համյանքի ղեկավարի հետ, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները և բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թ. թիվ 286 որոշման պահանջների խախտմամբ, աճուրդը կայացած համարվելու և դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով: Աշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին՝ կազմել և ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների և համայնքի ղեկավարի կողմից, որոնց հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
12:31 - 04 օգոստոսի, 2021
Դատավորն ինքնաբացարկ չհայտնեց, Առուշանյանի պաշտպանական կողմը բոյկոտեց նիստը |factor.am|

Դատավորն ինքնաբացարկ չհայտնեց, Առուշանյանի պաշտպանական կողմը բոյկոտեց նիստը |factor.am|

factor.am: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվեց՝ առանց պաշտպանների և Առուշանյանի մասնակցության։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել բողոքի քննությունը։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ դատարանը մերժելու է միջնորդությունը, ինչի պատճառով բոյկոտելու են նիստը: «Մենք չունենք վստահություն դատարանի նկատմամբ, ուստի արժանի չենք համարում մեր մասնակցությունը բողոքի քննությանը»,- պարզաբանել էր փաստաբանը։ Ըստ Ալեքսանյանի՝ ԱԱԾ վերջին գործողություններն են ստիպում կասկածել դատավորի անաչառության վրա. «Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո, ԱԱԾ գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննություն են իրականացնում, չեն ընտրվել պատահաբար»։ Դատարանը մերժեց միջնորդությունը, պաշտպանը՝ լքեց նիստերի դահլիճը, բողոքի քննությունը՝ հետաձգվեց։ Այն կշարունակվի այսօր ժամը 14։00-ին։
12:43 - 03 օգոստոսի, 2021
Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրեց Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը |armenpress.am|

Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրեց Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի  տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել:  Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում:  «Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը: Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին: «Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,- եզրափակեց Մարգարյանը: Մանրամասները տեսանյութում:
17:38 - 28 հուլիսի, 2021
Քաջարանի համայնքապետը կշարունակի մնալ կալանքի տակ |factor.am|

Քաջարանի համայնքապետը կշարունակի մնալ կալանքի տակ |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնեց համայնքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը: «Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անակնկալ որևէ բան չկար իր համար։ Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա։ Մենք միանշանակ դիմելու ենք Վճռաբեկ դատարան, շարունակությունը կերևա՝ ըստ դատարանի արդյունքի»,- ասաց փաստաբանը:Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: Համայնքապետը երկու ամսով կալանավորվեց հուլիսի 10-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ։
14:01 - 27 հուլիսի, 2021
Արգիշտի Քյարամյանը Սյունիք կատարած այցի ընթացքում կարևորել է քննության որակի բարելավումը

Արգիշտի Քյարամյանը Սյունիք կատարած այցի ընթացքում կարևորել է քննության որակի բարելավումը

2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս.Մարգարյանին։ Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև՝ մարզի ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է քննության որակի բարելավումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը` անդրադարձ կատարելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։ 
16:54 - 26 հուլիսի, 2021
Քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր. Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ ՄԻՊ-ում տեղի են ունեցել քննարկումներ

Քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր. Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ ՄԻՊ-ում տեղի են ունեցել քննարկումներ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել համայնքների ղեկավարների փաստաբանները՝ կապված նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների և նրանց ազատությունից զրկելու հետ: Ըստ փաստաբանների՝ քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ: Դրանից բացի, հունիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ: Մանրամասն քննարկվել են Գորիս, Սիսիան, Քաջարան համայնքների ղեկավարների, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի փաստաբանների բարձրացրած և նրանցից յուրաքանչյուրի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Այլ հարցերի թվում փաստաբանները պնդել են, որ իրենց վստահորդներին բերման ենթարկելն ու ձերբակալելը տեղի են ունեցել նրանց իրավունքների խախտումներով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել նաև քրեական հետապնդման նախաձեռնումն ու կալանավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև  Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը: Սույն հայտարարությամբ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում շարունակվում է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ քննարկումների, այցերի և պաշտոնական հաղորդակցության միջոցով:
11:29 - 19 հուլիսի, 2021
Ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք. ՀՔԾ

Ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:«Կարևորելով հանրության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 10-ին քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել Խ. Մեջլումյանը, ով նույն օրը քրեական գործն ընդունել է վարույթ:Ա. Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվա դրությամբ Խ. Մեջլումյանի՝ քննչական խմբի ղեկավար հանդիսանալու հանգամանքի մասին են վկայում քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ քննչական խումբ կազմելու մասին որոշումը մեղադրյալին և պաշտպաններին ծանոթացնելու մասին 2021 թվականի հուլիսի 15-ին կազմված արձանագրությունը, որի վրա առկա են վերջիններիս ստորագրությունները: Ուստի անհերքելի է, որ Ա. Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք»,- նշվում է հաղորդագրությունում:
20:44 - 18 հուլիսի, 2021
Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան |armtimes.com|

Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջի համայնքապետ Լուսինե Ավետյանը: «Մի անձի հակասական ցուցմունքով գլխատում են մի ամբողջ համայնքի, և այդ մի ցուցմունքով կարող են մարդուն կալանավորվել»,-ասաց Մելքոնյանը: Արմեն Մելքոնյանն ընդգծեց՝ Ավետյանն իր ցուցմունքը մի քանի օր հետո փոխել է. «Նա սկզբում ամբողջովին հերքել է, որ Առուշանյանն իրեն որևէ բան ասել է, հետագայում 3 անգամ հարցաքննվել է, մեկ ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ինձ ասել է «Հայաստան» դաշինքի համար բան անել»,-նշեց Գորիսի քաղաքապետի պաշտպանը և հավելեց՝ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: Քարահունջի համայնքապետը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու մեջ: 
15:06 - 16 հուլիսի, 2021
Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի  կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև  ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում:
09:55 - 07 հուլիսի, 2021