Կորոնավիրուս

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 (թարմացվող)

00։02- Տոկիոյի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով կհետաձգվեն մեկ տարով, հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դիկ Փունդը: |bbc.com|   23։26- Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   20:26- Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ։ Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններինհանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը։ Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը: |aliq.ge|19:50- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 61-ի, նրանցից 8-ն արդեն բուժվել է: Այս պահի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների կարանտինային գոտում է 3320, հատուկ ուշադրության ներքո՝ 235 մարդ: |aliq.ge|18:55- Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում։ Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրում վարակակիրների թիվը ներկա պահին 30 089 մարդ է. վերջին մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 16 տոկոսով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 2355 մարդ է գտնվում, 3555-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2182-ի: |tert.am|18:25- Վրաստանի կառավարությունը երկրի ներսում նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա։ [Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |news.am|17։25- Կորոնավիրուսի վարակի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՄՆ մի շարք նահանգներ որոշում են կայացրել ազատ արձակել մանր զանցանք կատարած, մեծահասակ ու հիվանդություններ ունեցող բանտարկյալներին։ Անցած շաբաթ Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն ևս հայտարարել է, որ քաղաքի իրավասության տակ գտնվող բանտերից ազատ կարձակվեն «խոցելի» բանտարկյալներ։   16։42- Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: Ռուսական առաքելությունը բաղկացած է մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից: |armenpress.am|   15:49- Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   15:40-Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը: Սիրիայում մարտի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: |armenpress.am|   15:20- Հարավային Կորեայում մարտի 23-ի ժամը 03:00-ի դրությամբ  կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961: Այս մասին տեղեկացնում է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Նոր արձանագրված դեպքերի թիվը 64 է: Գրանցվել է նաև մահվան 7 նոր դեպք: Կորոնավիրուսից այս երկրում արդեն մահացել է 111 մարդ: Ապաքինվել է 3 հազար166 մարդ: |armenpress.am|   14:35- Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման համար ձեռնարկվելիք գործողությունները պետք է էլ ավելի խստացվեն։ Արգելվել է ցանկացած տեսակի գործունեություն։ Կշարունակեն աշխատել միայն երկրի գոյատևման ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ մատուցող ընկերությունները։  Վարչապետը նաև նշել է, որ գալիք օրերն ավելի դժվարին կլինեն, քանի որ իրենք դեռ չեն հասել վարակի տարածման կիզակետին․ թվերը կշարունակեն աճել։ Ջուզեպպե Կոնտեն հավելել է, որ  սպասում են, որ ձեռնարկված միջոցների արդյունքները կդառնան տեսանելի մոտակա օրերին։   14:25- Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ։ |ermenihaber.am|   13։33 - Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ:|armenpress.am|   12։35 - Մարտի 21-ին Անգլիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է կորոնավիրուսի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Վերջիններս խրոնիկական ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ  են, որոնց կոչ է արվել առնվազն 12 շաբաթով մեկուսանալ և շփվել միայն իրենց մասին հոգ տանող անձանց և բուժաշխատողների հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ խմբի բոլոր մարդիկ կծանուցվեն նամակով կամ հեռախոսային կարճ հաղորդագրությամբ։ Խոսքը գնում է մոտավորապես 1,5 միլիոն մարդու մասին։   12։28 - Ըստ մարտի 23-ի տվյալների` Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 165 000 թեստ, գրանցվել է 438 դեպք։ 17 անձինք առողջացել են։   12։23 - Եվրոպական հանձնաժողովը մարտի 22-ին հայտարարել է, որ 3 միլիարդ եվրո կփոխանցի Պորտուգալիային, որը կուղղվի կորոնավիրուսի բռնկման պայմաններում միջին ու մանր բիզնեսին՝ որպես աջակցություն։   11։17 - Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել է տուն։ Հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ [ Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսով]    11։14 - Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիոյի  Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնել է Կանադայի ԱՕԿ-ը: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: |armenpress.am|   11։07- Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև տարեվերջ: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Ի սկզբանե այն պետք է կայանար մայիսի 17-30­ը Սլովենիայում, սակայն մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր և տեղի կունենա այդ ամսվա 8-21-ը: |armenpress.am|   10։56- Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ  կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ վարակակիրների թիվն ավելացել է 289-ով։ Այսպիսով 20․345 թեստի արդյունքում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք։: Համավարակի պատճառով մահացած նշյալ 30 հիվանդները եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։  |ermenihaber.am|   10։55- Վրաստանում Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն: Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են: Նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի: |aliq.ge|   10։48- Ռուսաստանը, կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: Թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում՝ Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից։ |armenpress.am|   10։44- Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված, Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիս ամսին: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]   09։52- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ |hetq.am|   09։48- Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքով՝ Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսի ևս 5 վարակակիր: Վրաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը 8 է: |aliq.ge|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20
01:19 - 24 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 (թարմացվող)

00։49- Հույս կա, որ վաղը շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։ Որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր։  [Արսեն Թորոսյան]   00։47- Կոչ եմ անում խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից։ [Արսեն Թորոսյան]   00։46- Հատկապես ցավալի է Իտալիայի պատկերը, որտեղ այսօրվա դրությամբ ունենք 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր։ Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից։ [Արսեն Թորոսյան]   00։43- Ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա կիրառվում են հիվանդության բուժման համար։ Բայց քանի որ ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինենք՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում, որոնք կիրառվում են։ [Արսեն Թորոսյան]   00։21- 14 օր մեկուսացված շուրջ 70 մարդ վաղը կթեստավորվի, նախադրյալներ կան մտածելու, որ մեծ մասը բացասական կլինի ու նրանք կվերադառնան իրենց առօրյա կյանքին։ [Նիկոլ Փաշինյան]   00։20- 235-ից 26 մարդ ունի թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է: Ապաքինվել են 2-ը: [Նիկոլ Փաշինյան]   00։19- Պարետատունը առավոտյան կհրապարակի այն օբյեկտների ցանկը, որոնց գործունեությունը մի շաբաթով կասեցվելու է։ Ռեստորաններն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունները։  [Նիկոլ Փաշինյան]   00։16- Պետք է հնարավորինս սահմաանփակել մարդկանց տեղաշարժը։ Հնարավորինս շատ մնացեք տանը, միայն անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, գնումների համար։ Խուսափեք բազմամարդ հավաքներից, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, խուսափեք վտանգավոր շփումներից, մեզնից յուրաքանչյուրը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխարգելվի։ [Նիկոլ Փաշինյան]   00։14- Այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում․Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Մենք այս պայմաններում պիտի մի շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք։ [Նիկոլ Փաշինյան]   00։13- Վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։[Նիկոլ Փաշինյան]   00։11- 41 հաստատված նոր դեպք ունենք։ Հանրագումարում՝ 235 դեպք։ [Նիկոլ Փաշինյան]   00։03-Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից: [Արսեն Թորոսյան]   20:56- Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք շտապօգնության ծառայություն դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում, քանի որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Շատերի կարծիքով՝ եթե իրենց մոտ կա կորոնավիրուսի առկայության վերաբերյալ կասկած, ապա կարող են զանգել շտապօգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն և կբերեն տուն: Այդպես չէ, ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]20:20- 1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով, 2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ.- այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,- երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,- մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։ 3. Գիտակցաբար այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն: [Արարատ Միրզոյան] |armenpress.am|20:15- Շտապօգնության ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։ [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]20:10- ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից։ Եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ։ Հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են։ Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը եւս նվազել է․ հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ։ [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]19:15- Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական նշանակության ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններում գտնվողները՝ ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրողները և այլ անձինք, ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրն Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները կիրականացնեն շուրջրյա հերթապահություն: [Արցախի տեղեկատվական շտաբ]19:00- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը։ Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները եւ գրությունները կարող են ներկայացնել [email protected] էլփոստի հասցեով: Գործում է նաեւ հեռախոսահամար՝ 060 544 994։ [ՊԵԿ]18:30- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398 մլն 401 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2210: [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:20- Արցախի ազատամարտիկների միությունը տեղեկացնում է, որ 3 մլն դրամ է հատկացվել միայնակ և տնային պայմաններում սպասարկվող 162 տարեցների և հաշմանդամություն ունեցողների համար (որից 112-ը Ստեփանակերտում, իսկ 50-ը Արցախի Հանրապետության շրջաններում) ՝ հիգիենայի պարագաներ և մեկամսյա սննդի անհրաժեշտ պաշար պատրաստելու ու այն նշյալ անձանց հասցնելու համար:18:10- ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։ [ԲԴԽ]18։00- Արցախի ԿԸՀ-ն հայտնում է, որ հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Տեղամասային կենտրոններում գտնվողները ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը ԱՀ բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:   17։52- Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ: [ԲԴԽ]   17։33- ԿԳՄՍՆ-ն և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 158 դասավանդողների համար կանցկացվի «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» առցանց դասընթացը։ ՀՈՒԱՑ փորձագետները մշակվել են դասընթացների շարք, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ էլեկտրոնային ուսուցման ռազմավարության մշակում և կառավարում, ուսումնամեթոդական ձևավորման մշակում, էլեկտրոնային բովանդակության մշակում և առցանց դասավանդում:   17։23- Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների այն ուսուցիչների, որոնք հեռավար ուսուցում չեն կարողանում կազմակերպել՝ կապված տեխնիկական միջոցների բացակայության և ինտերնետ կապի որակի հետ: Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել: Ցանկացողները կարող են գրանցվել և ժամանակացույցը հստակեցնել Տեղեկատվական կենտրոնում, որը տեղակայված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։15- Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ: |armenpress.am|   16։51- Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն։ [ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան] |armenpress.am|   16։40- «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան]   16։20- «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանից տուն նամակագրություն», «Կտոր մը հումոր»: Այս և այլ ծրագրերով Հովհաննես Թումանյանի թանգարանը երեխաներին խրախուսում է տանն անցկացրած ժամանակահատվածում չմոռանալ կրթվելու և օրն առավել հագեցած դարձնելու մասին: Թանգարանն իրականացնում է մի շարք ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, որոնք կարող են բավարարել արվեստի տարբեր ոլորտներով հետաքրքրված աշակերտների, ինչու չէ նաև մեծահասակների պահանջները: |armenpress.am|   15։49- Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   15։43- Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։ ՀԷՑ  ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ։ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար:  |hetq.am|   15։33- Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել փաստաբաններին էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը. դատավարության մասնակիցներին մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:   15։30- «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23 ամյա Վաչե Ասատրյանը ու 30 ամյա Արգամ Հովհաննիսյանը: Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից: Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի: Շնորհակալ եմ մեր բժիշկներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։57- Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին,  քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հավատացե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ։[Ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյան]   14։48- Կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել՝ իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ։ Չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը և կառավարում է այն: [Նիկոլ Փաշինյանը՝  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին]   14։38- Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսայինտեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110․000 ԱՄՆ դոլարի չափով:   13։44 - Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:   13։21 - Տնտեսական գործունեության սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում։ Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, ինչպես նաև շարժական կետերից խմիչքների ու ըմպելիքների վաճառքի վրա: Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից: [Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյան]|lragir.am|   13։06 - Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։[Գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]   13։04 - ‼️Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին:[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]   12։48 - ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:  [ՀՀ ԱԳՆ]    12։44 - Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև՝📌ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,📌 ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՌԴ արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար։[Գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]   11։57 - Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:[Արցախի տեղեկատվական շտաբ]   11։52 - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց   «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։ |aysor.am|   11։36 - էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը:   10։52 - Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։ [ՀՌՀ մամուլի ծառայություն]   10։44 - Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված, Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիս ամսին: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]   10։42 - Կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները: [«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն]   10։21- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի, ղեկավարությունը որոշել է արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։ Նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել ավելի քան 1000 ուսումնական նյութ առցանց ուսուցման անցնելու համար։ |hetq.am|   10։18- Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել։ Ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, հատկապես նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում: [ԱՆ]   10։16- Պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: Արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները։✅Ամերիկայի Միացյալ Նահանգներ✅Ավստրալիայի Միություն✅ԵՄ անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)✅Թուրքիայի Հանրապետություն✅Իսրայելի Պետություն✅Իրանի Իսլամական Հանրապետություն✅Կանադա✅Կորեայի Հանրապետություն✅Ճապոնիա✅Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն✅Նորվեգիայի Թագավորություն✅Շվեյցարիայի Համադաշնություն✅Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն✅Ռուսաստանի Դաշնություն✅Վրաստան   09։28- Ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ [Նիկոլ Փաշինյան]   08:36- Նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հեռախոսազրույցից հետո Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Հեռախոսային խոսակցության ընթացքում կողմերը կիսվեցին երկու երկրների փորձով և ճշգրտեցին կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 
01:17 - 24 մարտի, 2020
Վաղը շատ մեծ թվով առողջացած ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու․ Արսեն Թորոսյան

Վաղը շատ մեծ թվով առողջացած ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու․ Արսեն Թորոսյան

Մենք ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա գոնե փորձարարական մակարդակում կիրառվում են հիվանդության բուժման համար։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ քանի որ այդ պրեպարատների ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինեն՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում եւ կիրառում ենք։ Նախախարը ցավով նշեց, որ Իտալիայում այսօրվա դրությամբ ունենք 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր․ «Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից»։ Թորոսյանը հայտնեց, որ հույս կա՝ վաղը շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։ Նա ընդգծեց՝ որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր։ Նա նշեց, որ այս պահին մի քանի հիվադնաոցների վերազինումը պետք հասցնեն, մի քանի օրից 500-600 նոր մահճակալ ենք ունենալու, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիները պետք է հետեւեն արտակարգ դրության ռեժիմին ու հնարավորինս մնան տանը՝ իրենց հերթին չնպաստելով վիրուսի տարածմանը։ Նախարարը եւս մեկ անգամ կոչ արեց խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից։
01:02 - 24 մարտի, 2020
41 հաստատված նոր դեպք ունենք․ վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը․ Նիկոլ Փաշինյան

41 հաստատված նոր դեպք ունենք․ վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվելու 41 նոր հաստատված դեպք ունենք, հանրագումարում՝ 235 դեպք։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ վաղ առավոտից նոր սահմանափակումներ կկիրառվեն։ Այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը, Փաշինյանի խոսքով, որոշակի անհանգստություններ են առաջացնում․Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Վարչապետը հայտարարեց, որ վաղվանից մեկ շաբաթով կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը․ «Պետք է հնարավորինս սահմաանփակել մարդկանց տեղաշարժը։ Հնարավորինս շատ մնացեք տանը, միայն անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, գնումների համար։ Խուսափեք բազմամարդ հավաքներից, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, խուսափեք վտանգավոր շփումներից, մեզնից յուրաքանչյուրը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխարգելվի»։ Պարետատունը առավոտյան կհրապարակի այն օբյեկտների ցանկը, որոնց գործունեությունը մի շաբաթով կասեցվելու է։ Ռեստորաններն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունները։ Վարչապետը նշեց, որ 235-ից 26 մարդ ունի թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է: Ապաքինվել են 2-ը: Իսկ 14 օր մեկուսացված շուրջ 70 մարդ վաղը կթեստավորվի, եւ նախադրյալներ կան մտածելու, որ մեծ մասը բացասական կլինի ու նրանք կվերադառնան իրենց առօրյա կյանքին։
00:34 - 24 մարտի, 2020
Դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժն այս պահին փակ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժն այս պահին փակ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, ըստ որի՝ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ «Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Խնդրում ենք հետևել դեսպանության ֆեյսբուքյան էջին»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ:
23:33 - 23 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիները Մառնեուլիում` անորոշության մեջ
 |aliq.ge|

ՀՀ քաղաքացիները Մառնեուլիում` անորոշության մեջ |aliq.ge|

aliq.ge: Վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետում երեկ կեսգիշերին հայտարարված կարանտինային ռեժիմը, երբ փակվեց մունիցիպալիտետի ելումուտը, հանկարծակիի է բերել ՀՀ մի շարք քաղաքացիների, որոնք պլանավորել էին այսօր վերադառնալ հայրենիք։ Խնդիրն այն է, որ դեռևս երեկ` մարտի 22-ին, Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդեց, թե Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Վրաստան մուտք գործել, իսկ Հայաստանի քաղաքացիները Հայաստան մեկնել միայն Սադախլոյի անցակետով՝ այն էլ միայն որոշակի ժամերի՝ 10:00-18:00-ը, իսկ բեռնափոխադրողների համար բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների: Իրավիճակը փոխվեց արդեն երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Մառնեուլիում կորոնավիրուսի վարակակիր կա, ավելին՝ նա մասնակցել էր բազմամարդ սգո արարողության, և երեկոյան կառավարության հրավիրած արտակարգ բրիֆինգի ժամանակ հաղորդվեց, որ Մառնեուլիում ու Բոլնիսիում խիստ կարանտինային ռեժիմի անցման մասին, փակվեցին երկու մունիցիպալիտետների ելումուտը։ Այսօր առավոտից «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետի մուտքի մոտ է, որտեղ մեկ գիշերվա ընթացքում սահմանակետ է կառուցվել ու հատուկ զինտեխնիկա մոբիլիզացրել։ Օրվա ընթացքում ՀՀ մի քանի քաղաքացիներ են փորձել անցնել Մառնեուլիով՝ վրաց-հայկական սահմանին հասնելու համար։ Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության՝ այսօր ՀՀ չորս քաղաքացու թույլ է տրվել հատել սահմանը՝ այդ թվում՝ ՀՀ քաղաքացի մի տարեց կնոջ։ «Ամբողջ օրվա ընթացքում թույլ չէր տրվում մոտենալ Մառնեուլիում տեղակայված անցակետին՝ վրաց-հայկական սահմանը հատելու նպատակով։ Ոստիկանները պատճառաբանում էին, թե միևնույնն է սահմանը փակ է ու հատել հնարավոր չէ, իսկ արդեն հետ վերադառնալ` չի թույլատրվի»,- «Ալիք մեդիային» ասում է Մառնեուլիի անցակետի մոտ հավաքված մեքենաներից մեկի վարորդը։Մեր թղթակիցները տեղից հայտնում են, որ երեկոյան 20։30-ի տվյալներով Մառնեուլիի անցակետի մոտ հանդիպել են ՀՀ 4 քաղաքացու, որոնք դեռևս շարունակում են սպասել սահմանի բացմանը։ Բեռնատարներ սահմանին չկան։
21:46 - 23 մարտի, 2020
Խնդրում ենք շտապօգնությանը դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում․ ՇՕ ծառայության պետ Թագուհի Ստեփանյան

Խնդրում ենք շտապօգնությանը դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում․ ՇՕ ծառայության պետ Թագուհի Ստեփանյան

ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նա նշեց, որ եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ։ Հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են։ Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը, Ստեփանյանի վստահեցմամբ, եւս նվազել է․ հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ ՇՕ ծառայության տնօրենն ասաց, որ ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։ Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել եւ այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար: Թագուհի Ստեփանյանը բոլոր բնակիչներին հորդորեց ու խնդրեց՝ իրենց դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում, քանի որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: «Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն եւ կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, եւ այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց ծառայության տնօրենը: Ի դեպ, նա նշեց, որ ծառայության աշխատողների պարգեւավճարի հարցին անպայման անդրադարձ կլինի, ուղղակի այս պահին դրա ժամանակը չունեն։ Իսկ ծառայության աշխատակիցները հիմա ըստ կարգի վարձատրվում են, մարզեր մեկնելու դեպքում էլ՝ համապատասխան վարձատրություն են ստանում։ ՇՕ ծառայության տնօրենն ասաց, որ ծառայությունն այս պահին կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր չունի, բայց եթե ունենար, ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունն էլ կպակասեր, ախտորոշումն ավելի արագ կլիներ։
21:06 - 23 մարտի, 2020
Որքան տուգանք սահմանվեց մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար

 |armenpress.am|

Որքան տուգանք սահմանվեց մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնել է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար: Պատիժները սահմանող օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունեց մարտի 23-ին՝ 117 կողմ ձայնով: Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ. - այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, - երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, - մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։ Գիտակցաբար այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար: Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն:
20:25 - 23 մարտի, 2020
Իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին

Իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա, մասնավորապես, հայտնել է․«Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։ Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։ Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։ Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։ Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ»։
20:00 - 23 մարտի, 2020
Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես. այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ փոխոստիկանապետ
 |tert.am|

Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես. այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերվել է կորոնավիրուով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես, և այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը:Վերջինս կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում ՀՀ ոստիկանության գործողությունները բաժանեց երկու փուլի՝ նշելով, թե առաջին փուլը սկսվել է փետրվարի 23-ից՝ մինչ ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը։«Այդ փուլի իրականացման համար ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում էին այն միջոցառումներն ու ուժերը, որոնք պետք է դրանք իրականացնեին: Կատարվել է Իրանից բեռնատար մեքենաների ուղեկցումը ՀՀ տարբեր տարածքներ»,-ասաց Մհերյանը՝ նշելով նաև, որ այս պահին էլ Իրանից եկող բեռնատարների ուղեկցում է կատարվում:Երկրորդ փուլի գործողությունները ներկայացնելով՝ Մհերյանն ասաց, որ դրանք սկսվել են, երբ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: «Այդ պահից մեկուսցվածների տեղաբաշխման վայրերն ավելացան ևս 10-ով: Այդտեղ ևս կայուն պահակակետերի միջոցով իրականացնում էինք պահպանությունը»,-ասաց նա:Նա հայտնեց, որ Ոստիկանությունն իրականացնում է նաև ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողություն՝ հեռախոսակապի միջոցով. օրական 4 ժամը մեկ կապ է հաստավում ինքնամեկուսացված անձի հետ՝ ապահովելով նրա կապը Առողջապահության նախարարության և Ոստիկանության միջև, իսկ անհրաժեշտության դեպքում Առողջապահության նախարարության մասնագետը մոտենում է տվյալ հասցե: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին՝ պարետի ցուցմամբ Ոստիկանության ներկայացուցիչները որոշ ԶԼՄ-ների և անհատ օգտատերերի հորդորել են հեռացնել այն տեղեկությունները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից:Նրա խոսքով՝ պարետի ցուցմամբ՝ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում նաև հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ սերտ համագործակցություն իրականացնելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ: «Ոստիկանությունը ցուցումն ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ տնտեսվարող սուբյեկտներին, որոնցից 1133-ը ժամանցի և զվարճանքի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ: Երեկվա դրությամբ 115 հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,-ասաց նա։
18:58 - 23 մարտի, 2020
Ամսական շուրջ 100 միլիարդ եվրո. Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի հետևանքով կրած տնտեսական կորուստների չափը
 |tert.am|

Ամսական շուրջ 100 միլիարդ եվրո. Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի հետևանքով կրած տնտեսական կորուստների չափը |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտադրական գործունեության դադարեցումից Իտալիայի տնտեսական կորուստները կարող են կազմել ամսական շուրջ 100 միլիարդ եվրո: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի (Confindustria) նախագահ Վինչենցո Բոչչան, գրում է ria.ru-ն։ Կիրակի Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կառավարական հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի տարածքում կասեցվել է ամբողջ արտադրական գործունեությունը, որը կապված չէ բնակչությանն ամենից անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների տրամադրման հետ: Վարչապետի խոսքով՝ իշխանությունները «որոշել են դանդաղեցնել երկրի շարժիչի աշխատանքը՝ այն չանջատելով ամբողջությամբ»: «Այդ հրամանագրի միջոցով հարց է դրվում տնտեսական արտակարգ իրավիճակից ռազմական տնտեսության անցնելու մասին», - այդ կապակցությամբ հայտարարել է Բոչչան։ Իտալացի արդյունաբերողների միավորման ղեկավարի խոսքով՝ երկրում դադարեցվում է արտադրական հզորությունների 70 տոկոսի աշխատանքը: «Եթե մեր ՀՆԱ-ն տարեկան կազմում է 1800 մլրդ եվրո, դա նշանակում է, որ ամսական արտադրում ենք 150 մլրդ եվրո։ Եթե մենք փակում ենք արտադրության 70 տոկոսը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր 30 օրը մեկ մենք կկորցնենք 100 միլիարդ»,- ընդգծել է Բոչչան։    
18:46 - 23 մարտի, 2020
Մարտի 24-ից Վրաստանում արգելվում է երկրի քաղաքների միջեւ ուղեւորների հաղորդակցությունը
 |news.am|

Մարտի 24-ից Վրաստանում արգելվում է երկրի քաղաքների միջեւ ուղեւորների հաղորդակցությունը |news.am|

news.am: Վրաստանի կառավարությունը երկրի ներսում կորոնավիրուսի փոխանցման դեպքի հետ կապված նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա, փոխանցում «Նովոստի-Գրուզիան»: «Նոր կարգադրությունը, որը վերաբերում է քաղաքների միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությանը, ուժի մեջ է մտնում այսօր կեսգիշերին: Այդպիսի միջոցառումներն անհրաժեշտ են երկրի տարածքում համաճարակի տարածման արագությունը կասեցնելու համար»,- ասել է Չիկովանին: «Վրաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ Վրաստանի բնակիչներին կոչ եմ անում տանը մնալ եւ փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Մենք այսպիսի գործողություններով կպաշտպանենք ինչպես մեզ, այնպես էլ մեր շուրջը եղած բոլորին»,- ընդգծել է կառավարության մամուլի խոսնակը: Մարտի 21-ին Վրաստանում մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 21-ը արտակարգ դրություն էր հայտարարվել: Մարտի 23-ից խիստ կարանտին է հայտարարվել երկրի 2 շրջաններում՝ Մառնեուլիի եւ Բոլնիսի, քանի որ այնտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված կնոջ, որի վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել: Մառնեուլիում բացվել է դաշտային հիվանդանոց: Կարանտինային շրջանների բոլոր բնակիչներին առաջիկայում կստուգեն կորոնավիրուսի ախտանիշների առկայությունը պարզելու համար: Կառավարությունը խոստանում է անցկացնել զանգվածային թեստավորման ծրագիր: Փետրվարից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 54 մարդ, որոնցից 8-ն առողջացել է, 5-ն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, 3-ին նախատեսում են դուրս գրել այսօր երեկոյան: Կարանտինում է 3 254 մարդ, ստացիոնարում՝ 233:      
18:28 - 23 մարտի, 2020