Կորոնավիրուս

Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գնաճի վերաբերյալ քաղաքացիների արձանագրած բոլոր լուսանկարներն ու տվյալները հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին: Պատգամավորը նշեց, որ երեկվա դրությամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է մարզային խանութները: Հիմնական խանութներում թանկացումներ կա'մ չեն եղել, կա'մ էլ եղել են 10 դրամի տարբերությամբ, իսկ արդեն վերավաճառողների մոտ կրկնակի անգամ թանկացում է արձանագրվել. «Ալյուրը ամենաշատն էր թանկացել. Արթիկ քաղաքում մի տեղ այն թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ՝ 1500 դրամով: Գյումրիում նույնպես, այսինքն քաղաքների ներսում թանկացումներն անհատական են տեղի ունեցել: Եթե մարդը տեղյակ չեղավ, որ մեկ այլ տեղից ավելի մատչելի կարող է գնել ապրանքը, ապա սա անբարեխղճության հետևանք է»,-նկատեց Սոֆյա Հովսեփյանը: Վերջինս հավելեց թանկացել է նաև դեղորայքը, մասնավորապես «Նատալի ֆարմ»-ում. «Երեկ եմ մտել այնտեղ կարիքավորներից մեկի համար դեղ գնելու: Դեղի տուփի վրա նշված էր 5750 դրամ, բայց երբ համակարգչով անցկացրեց, եղավ 6850 դրամ, այսինքն ուղիղ 1100 դրամ թանկացավ:Անգամ աշխատողը զարմացավ, որովհետև նա էլ տեղյակ չէր, ցանցով էր եկել: Այստեղից հետևություն, որ արհեստական գնաճ են գրանցել: Գործ ունենք անբարեխիղճ բիզնեսմենների հետ, որոնք, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, առավելագույն պահանջարկ ունեցող դեղորայքը, այդ թվում սեզոնային գրպի, մրսածության դեմ դեղերն անբարեխիղճ ձևով թանկացնում են»,-ասաց պատգամավորը նկատելով, որ նախքան թանկացումն էլ նրանք այդ դեղորայքից շահույթ ունեցել են, իսկ այժմ գերշահույթի են ձգտում:  Միևնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այս բոլոր հարցերով և անընդհատ ուսումնասիրում: Ինչ վերաբերում է պատժիչ միջոցառումներին, ապա Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այնտեղ, որտեղ գների արհեստական աճ է հայտնաբերվել, հանձնաժողովի կողմից զգուշացնող միջոցներ են ձեռնարկվել: Պատգամավորը նշեց, որ երեկ տեղեկություն է ստացել, որ երկու տեղ կանոնակարգվել է, բայց միևնույն է, դեռ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգերը: Ավելին՝ pastinfo.am-ում
13:27 - 23 մարտի, 2020
Ավինյանը կոչ է արել խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար

Ավինյանը կոչ է արել խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար, իսկ այլ տարիքի անձանց խնդրել է այդ ժամերին չգնալ խանութ: Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ «Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։
13:17 - 23 մարտի, 2020
Արտակարգ դրության սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա |lragir.am|

Արտակարգ դրության սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա |lragir.am|

lragir.am: Այսօր արդեն ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները, բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղնող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Միևնույն ժամանակ սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,- ասաց փոխնախարարը: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների: Ըստ նրա՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, ինչպես նաև շարժական կետերից խմիչքների ու ըմպելիքների վաճառքի վրա: «Շահումով խաղերի հետ  կապված սահմանափակումներից բացառություններ կարվեն ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերն ու վիճակախաղերը»,- հավելեց փոխնախարարը: Սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում, սահմանափակումների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, նա ասաց, որ սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից:
13:13 - 23 մարտի, 2020
Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին |a1plus.am|

Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին |a1plus.am|

a1plus.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հորդորում է կարգուկանոնին հետևել, նշաններ ի հայտ գալուն պես անպայման դիմել համապատասխան մարմիններին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով քիչ առաջ ԱԺ-ի կողմից ընդունված նախագծերի փաթեթին, որով մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խստացվում են։ «Խստացումները ողջունելի են, այո, եթե մարդը գիտակցում է, որ ինքը հիվանդ է ու ինքը կարող է շփվել հանրության հետ, փողոց դուրս գալ, պարտավոր է 14 օր փակված մնալ, իսկ եթե ոչ՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարը չցանկացավ այս շրջանում անդրադառնալ ու գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցներին տարվող աշխատանքներին։ Նա լրագրողներին հիշեցրեց, որ դեռ 2 ամիս առաջ զգուշացրել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր ձեռնարկվեն, որ փակուղու առաջ չկանգնենք։ «Եթե Ծառուկյանի խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարեին, այսպես չէր լինի, բայց ես չեմ ուզում հիմա մեղադրեմ ինչ-որ մեկին։ Սա բոլորիս խնդիրն է, մենք պետք է միասնական լինենք և այս իրավիճակից դուրս գանք»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարն ասաց, եթե ինքն իրավասություն ունենար, այնպես կաներ, որ ամեն ինչ լավ լիներ։ ԲՀԿ- ղեկավարից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության ընթացքում ինքն իր աշխատակիցներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելո՞ւ է, ինչին Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, պետությունը արտակարգ դրություն է հայտարարել, ինքն էլ պարտավոր է չաշխատող ժողովրդին գումար տրամադրի։ Պետությունն այսօր ոնց որ ընտանիքի հայրը լինի»։
12:59 - 23 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքը ՀՀ՝ առանց սահմանափակումների․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքը ՀՀ՝ առանց սահմանափակումների․ ԱԳՆ

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ-ն, մարտի 22-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիայի Միությունը, Եվրոպական Միության անդամ պետությունները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա), Շվեյցարիան, Նորվեգիան, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Իսրայելը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը:  «Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերը նշված ցանկը ենթակա է փոփոխման: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:  ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:  Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ»,- ասված է հաղորդագրությունում։
12:42 - 23 մարտի, 2020
Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին ինչպիսի՞ պատասխանատվություն է սպասվում։ «Քրեական պատասխանատվություն ենք նախատեսում այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի այդ կանոնները, սակայն միայն կանոնները խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Կանոնները խախտելը կհամարվի վարչական իրավախախտում, իսկ քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը կանոնը խախտելու արդյունքում վարակի մեկ այլ անձի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ այս դեպքում պատիժը նախատեսված է տուգանքի կամ կալանքի տեսքով՝ մեկ ամիս ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որը ծանր վնաս է հասցրել անձի առողջությանը, նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որն անզգուշությամբ մահվան պատճառ է դառնում, տվյալ անձի համար սահմանված պատիժը լինելու է 2-4 տարի ժամկետով և որոշակի պաշտոններից կամ որոշակի իրավունքից զրկելով։
12:11 - 23 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության հետ կապված օրենքի փոփոխությունները |lragir.am|

ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության հետ կապված օրենքի փոփոխությունները |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ ու ձեռնապահներ չկան: «Խնդրում եմ, աշխատանքները կազմակերպել այնպես, որ ես հնարավորինս արագ ստորագրեմ օրենքը և ուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ այս փոփոխություններով պատիժներ են սահմանվում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը խախտելու համար, ինչպես նաև կարգավորումներ են սահմանվում լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտան դեպքում:
12:05 - 23 մարտի, 2020
COVID-19. Ապաքինվածների թիվն անցնում է 99 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվածների թիվն անցնում է 99 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 339 հազար 530 է: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 14 հազարը: Մարտի 23-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում` անցնելով 99 հազարը: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 93 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59 հազար 138 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 5 հազար 476: Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է աշխարհում: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում, որտեղ վերջին տվյալների համաձայն գրանցվել է 35 հազար 060 հաստատված դեպք. նոր դեպքերը 1514-ն են: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերն այստեղ 28 հազար 768 են: Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 24 հազար 873 է, այնուհետև Իրանն է՝ 21 հազար 638 հաստատված դեպքով:  Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16 հազար 018-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 961-ի, Շվեյցարիայում 7 հազար 474-ի, Մեծ Բրիտանիայում՝ 5 հազար 683-ի: Ռուսաստանում հաստատված դեպքերը 438-ն են: Մահացել է մեկ մարդ: Վրաստանում 54 հիվանդներից մեկն ապաքինվել է: Առաջին դեպքն է արձանագրվել նաև Սիրիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 190-ից ավելի է: ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 է. երկու անձ ապաքինվել է:
11:46 - 23 մարտի, 2020
Մառնեուլիի մուտքի մոտ ռազմական տեխնիկա ու ոստիկաններ են մոբիլիզացված |aliq.ge|

Մառնեուլիի մուտքի մոտ ռազմական տեխնիկա ու ոստիկաններ են մոբիլիզացված |aliq.ge|

aliq.ge: Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն: Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են: Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի: Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները: Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը: Նշենք, կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա կոնտակտների թիվը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց:
11:05 - 23 մարտի, 2020
Պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան

Պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու մասին Կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թ. մարտի 23-ից՝ ժամը 23:59-ից: ՑԱՆԿ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ավստրալիայի Միություն Եվրոպական միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա) Թուրքիայի Հանրապետություն Իսրայելի Պետություն Իրանի Իսլամական Հանրապետություն Կանադա Կորեայի Հանրապետություն Ճապոնիա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Նորվեգիայի Թագավորություն Շվեյցարիայի Համադաշնություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ռուսաստանի Դաշնություն Վրաստան
10:14 - 23 մարտի, 2020
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք |hetq.am|

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ Կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել Նովգորոդի մարզում, երկու դեպք՝ Կիրովի մարզում, մեկ դեպք՝ Արխանգելսկի մարզում, մեկ դեպք՝ Բրյանսկի մարզում, երկու դեպք էլ՝ Ուդմուրտիայի Հանրապետությունում։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վարակակիրներն այցելել են այն երկրներ, որտեղ ավելի վաղ գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքներում։ Այդպիսով, վարակակիրների թիվը Ռուսաստանում հասել է 367-ի, որոնցից 191-ը գտնվում են Մոսկվայում։ Մարտի 20-ի տվյալներով՝ բժիշկների հսկողության տակ գտնվում է  շուրջ 52 700 մարդ։ Պանդեմիայի հայտարարումից ի վեր, կորոնավիրուսի կասկածով, երկրում բժշկի է դիմել շուրջ 104,5 հզր մարդ։
10:07 - 23 մարտի, 2020
Վարչապետը ներկայացրել է  կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: 1.Միջոցառման նպատակըՄիջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: 2.Օժանդակության նպատակըՕժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ 3. Տնտեսավարողների շրջանակըՍույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն: 4. Օժանդակության ձևերը 4.1. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․ - Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:- Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:- Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը: 4.2. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։ 5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․ - տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր), - պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր), - հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր), - սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր), - հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր), - առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր): 6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջներըՕժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ - արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով, - ժամկետը՝ մինչև 24 ամիս, - մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը, - վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով, - առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից: 7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները 7.1. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: 7.2. Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով: 8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝ - վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ- վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ - վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման: 9. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.վարկի նպատակ համաֆինանսավորման չափ Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, փուբսիդավորման չափերը. ա) աշխատակիցների աշխատավարձեր- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ: բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ: գ) սարքավորումներ- համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս- տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս դ) հումքի գնում- համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս- տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս ե) կոմունալ վճարներ- համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս- վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս- տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս զ) սննդի ներմուծում- համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս- տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ: գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%:
09:28 - 23 մարտի, 2020