Կորոնավիրուս

Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը
 |news.am|

Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը |news.am|

news.am: Կիրակի Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ներքին պալատը) առաջին ընթերցմամբ հաստատել է երկրում արտակարգ սանիտարական դրություն սահմանելու մասին օրինագիծը, որը ենթադրում է անվտանգության հատուկ միջոցառումներ պետության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Le Parisien-ին: Փաստաթուղթը նախ ենթադրում է, որ կառավարությունը երկու շաբաթով կօժտվի հասարակական ազատությունները սահմանափակելու իրավունքով, այդ թվում՝ զանգվածային ինքնամեկուսացման ռեժիմի հաշվին: Կառավարությունը նաեւ կարող է իրավունք ստանալ սահմանելու մի շարք միջոցներ հատուկ որոշումներ կայացնելու միջոցով՝ չխորհրդակցելով խորհրդարանի հետ: Այդ քայլերը կարող են վերաբերել ձեռնարկությունների ֆինանսական օգնությանը, ինչպես նաեւ  ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի հետաձգմանը, որոնց առաջին փուլը կարացել է մարտի 15-ին: Նաեւ ենթադրվում է մեծացնել ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար տուգանքի չափը. եթե այժմ առանց հարգելի պատճառի եւ վերջնակետի նշումով գրության փողոց դուրս գալը պատժվում է 135 եվրո տուգանքով, ապա այդ կարգն առաջին խախտումից 15-օրյա ժամկետում կրկնակի խախտելու համար անձը կտուգանվի 1.5 հազ. եվրոյի չափով: Բացի այդ, 1 ամսվա ընթացքում չորրորդ խախտումը կենթադրի 3.7 հազար եվրո տուգանք, իսկ խախտող անցը, հնարավոր է, կկալանավորվի մինչեւ 6 ամիս ժամկետով եւ ստիպված կլինի կատարել հասարակական աշխատանքներ: Կիրակի օրինագիծը կքննվի Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում
15:50 - 22 մարտի, 2020
Արցախի ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Արցախի ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով  ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը մարտի 22-ին ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպված հակահամաճարակային գործընթացների ընթացքին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնա­րարականների կատարման ընթացքը: «Նշենք նաև, որ հրամանատարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով: Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմը ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով, զինծառայողների հետ անց են կացվում սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերապար զեկուցվում է բանակի հրամանատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:34 - 22 մարտի, 2020
ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները

ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները․ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Պարզաբանման մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ 2020 թ.-ի մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, տեղեկացնում ենք. Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն՝ արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը. պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին՝ նրա գրավոր համաձայնությամբ, փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ՝ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը: Մյուս կողմից, Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար չի վճարվում: Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:           Այս և ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Աշխատանքային օրենսգրքի մի շարք այլ կարգավորումներում ևս որոշակի լրացումներ կատարելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հրատապ ռեժիմով շրջանառության է դրվել Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել. հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը և աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն և նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին. այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․ այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, և հնարավոր չէ շարունակել աշխատանքները արտակարգ դրության ժամանակահատվածում, գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի ցանկության դեպքում վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը․ այն դեպքերում, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայանալու աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել վարձատրություն առնվազն աշխատողի փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ տրամադրման ժամանակահատվածում, երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել ամբողջական վարձատրություն։ նախատեսել դրույթ, որ արտակարգ դրության ժամանակ արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչև 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն։ անցումային դրույթներով նախատեսվելու է նաև, որ վերը թվարկված կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն: Հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված մի շարք առաջարկներ բխում են աշխատանքային օրենսգրքի հիմնական սկզբունքներից (3-րդ հոդված), մասնավորապես, յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը, յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր: Միաժամանակ, անդրադառնալով վերջին օրերին հնչած այն տեսակետին, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման մասով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տնաշխատների՝ աշխատանքի և վարձատրության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 98-րդ հոդվածով, տեղեկացնում ենք, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի վայրը համարվում է աշխատանքային պայմանագրի էական պայման, որի փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է նախապես ծանուցել աշխատողին կախված նրա ստաժից համապատասխան օր առաջ (Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս): Հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն պետք է արագ արձագանքի ստեղծված մարտահրավերներին և հնարավորության դեպքում աշխատանքները կազմակերպի հեռավար եղանակով, նախագծով առաջարկվում է, որ այս իրավիճակում հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն:   Ինչ վերաբերվում է հեռավար աշխատանքի՝ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելուն, ապա նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ ի սկզբանե, աշխատանքի բնույթից ելնելով, գործատուի և աշխատողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր աշխատանքները տանից կատարելու վերաբերյալ: Արտակարգ դրության պայմաններում ոչ թե կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ աշխատանքները հեռավար իրականացնելու համար, այլ ուղղակի փոփոխվում է աշխատանքի վայրը: Հետևաբար՝ ճիշտ չէ որևէ կերպ նույնականացնել տնաշխատների համար նախատեսված կարգավորումը՝ հեռավար եղանակով աշխատանք կատարելու կարգավորման հետ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատողի և գործատուի միջև ծագած խնդիրնեըը իրավասու է լուծելու համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակելու և պարզաբանումներ տրամադրելու շրջանակներում միայն: Նախարարությունը, իր լիազորութունների շրջանակներում, աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերութուններին միջամտելու իրավասություն չունի»:  
13:28 - 22 մարտի, 2020
Հայտնի է, թե ինչու է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության մակարդակն անոմալ ցածր. Financial Times
 |tert.am|

Հայտնի է, թե ինչու է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության մակարդակն անոմալ ցածր. Financial Times |tert.am|

tert.am: Բացատրվել է եվրոպական այլ երկրների համեմատությամբ Գերմանիայում կորոնավիրուսից մահացության անոմալ ցածր մակարդակը: Այս մասին գրում է Financial Times պարբերականը: Պարբերականը նշում է, որ Գերմանիան ամենաշատ վարակվածության դեպքեր ունեցող երկրների հնգյակում է (ավելի քան 20 000 մարդ): Երկրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ, ամբողջովին բուժվել է 180 մարդ: Միևնույն ժամանակ կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացությունը ամենացածրներից մեկն է աշխարհում  (0,35%): Այլ երկրներում, որտեղ կորոնավիրուսն ավելի տարածված է այս ցուցանիշը 10%-ի (Իտալիայում), 3%-ի (Ֆրանսիայում), 5%-ի (Իսպանիայում) և 4%-ի (Չինաստանում): Պարբերականի կողմից հարցված փորձագետները ենթադրում են, որ այդ անոմալիան պայմանավորված է համաճարակի համեմատաբար ավելի վաղ փուլի և վարակվածների ավելի ցածր միջին տարիքի հետ: Ռոբեևտ Կոխի ինստիտուտի գնահատականներով Գերմանիայում վարակված անձանց 80%-ի տարիքը չի հասնում 60-ի: Բացի այդ, մասնագետները նշում են Բեռլինի` շաբաթական 160 000 անալիզներ անելու հնարավորությունը, որն ավելի շատ է, քան բոլոր եվրոպական երկրները միասին վերցրած` սկսած համաճարակի սկզբից: Մեկ այլ հանգամանք է հիվանդանոցների պրոֆեսիոնալ սպառազինումն անհրաժեշտ միջոցներով: Մարտի կեսերին էլ Գերմանիան 10 000 նոր սարքավորումներով հագեցրեց հիվանդանոցները` հատուկ կորոնավիրուսը բուժելու համար:  
12:52 - 22 մարտի, 2020
Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերում կրոնական ծիսակարգերին․ պարզաբանում
 |news.am|

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերում կրոնական ծիսակարգերին․ պարզաբանում |news.am|

news.am: Վրաստանի նախագահի որոշումը երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին չի սահմանափակում կրոնական ազատությունը, որի մասն է կրոնական ծիսակարգերին մասնակցությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Արչիլ Թալաքվաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գործողություններ կիրականացնի ոստիկանությունը, եթե ուղղափառ եկեղեցիներում հավաքվի ավելի քան 10 մարդ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։ Թալաքվաձեն նշել է, որ նախագահի որոշման մեջ ասվում է հավաքները սահմանափակելու մասին, սակայն չի սահմանվում ինչ-որ հստակ թիվ՝ 10, 15 կամ 20 մարդ։ «Համաձայն նախագահի որոշման՝ կրոնական ազատությունը չի սահմանափակվում։ Համապատասխանաբար, այս շրջանում կրոնական ծիսակարգերում մասնակցությունը նրանց իրավունքների մասն է»,-ասել է Թալաքվաձեն։ Ընդ որում՝ խորհրդարանի խոսնակի խոսքով՝ նա հույս ունի, որ Վրացական ուղղափառ եկեղեցին եւ այլ կրոնական կազմակերպությունները կօգնեն իշխանություններին միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ առաջիկայում բնակչության առողջությունը պաշտպանելու համար կպահանջվի սահմանափակել մյուս քաղաքացիների իրավունքները, որը կիրականացվի լրացուցիչ որոշմամբ։ Այսօրվանից Վրաստանում մեկամսյա ժամկետով՝ մինչեւ ապրիլի 21-ը, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ։ Վարչապետ Գեորգի Գախարիան պարզաբանել է, որ, չնայած դեռեւս չի սահմանվում համընդհանուր կարանտին, կարգելվեն ավելի քան 10 մարդու ներկայությամբ հավաքները։ Նա նաեւ պատասխանել է լրագրողների հարցերին երեղեցիներում ծառայություն անցկացնելու մասին եւ նշել, որ սահմանափակումները վերաբերում են բոլորին։ Մինչդեռ հայտնի է դարձել, որ կիրակի բազմաթիվ եկեղեցիներում պլանավորվում է անցկացնել կիրակնօրյա ծառայություն։ Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ կանցկացնեն պատարագ հավատացյալների միջեւ սոցիալական տարածությունն ապահովելու պայմանով։
12:30 - 22 մարտի, 2020
Ձեռնպա՛հ մնացեք ՊՆ-ի կամ նախարարության անունից ներկայացվող դրամահավաքությանը մասնակցելուց

Ձեռնպա՛հ մնացեք ՊՆ-ի կամ նախարարության անունից ներկայացվող դրամահավաքությանը մասնակցելուց

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կոչ է անում ձեռնպահ մնալ ՊՆ-ի անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: Հայտարարությունը՝ ստորև. «Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն: Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»:  
11:09 - 22 մարտի, 2020