Կորոնավիրուս

Ինչ ոչ փաստացի լուրեր են հաղորդել COVID-19 մասին փաստահավաք խմբի անդամները |media.am|

Ինչ ոչ փաստացի լուրեր են հաղորդել COVID-19 մասին փաստահավաք խմբի անդամները |media.am|

media.am: Մարտի 20-ին Ֆեյսբուքում հայտնվեց «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ» էջը։ «Փաստահավաք խումբ» բառակապակցությունը շատերս ենք լսել։ Օրինակ,  մարտի 1-ի մասին լուրերում։ Այս նոր փաստահավաք խմբի հիմնադիրներից երկուսը, սակայն, բազմիցս հայտնել են փաստերով չհիմնավորված տեղեկություն։ Խումբը խոստանում է հավաքել կորոնավիրուսի մասին փաստեր, որոնք չեն հնչում արտակարգ դրության ժամանակ իշխանությունների հայտարարած պաշտոնական գրաքննության պատճառով։ Փաստերը հրապարակվելու են արտակարգ դրությունից հետո։ Խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին «անգամ ամենաչնչին կասկածների մասին տեղեկացնել»։ Խմբի կազմում ընդգրկված անդամներից երկուսը նախկինում չստուգված և մոլորեցնող լուրեր են տարածել։ Համավարակի ժամանակ առողջությանը վերաբերող մանիպուլյատիվ տեղեկությունը կարող է վնասել տեղեկությունը ստացողներին։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Media.am-ը ներկայացնում է  կորոնավիրուսի մասին փաստահավաք խմբի նախաձեռնողներին։ Անի Հովհաննիսյան Վերջին մեկ տարվա ընթացքում միայն Media.am-ը ստիպված է եղել 15 անգամ անդրադառնալ Անի Հովհաննիսյանի ղեկավարած Analitik.am կայքի տարածած ոչ ճշմարիտ տեղեկությանը։ Կայքը հաճախ է հրապարակում «սենսացիոն», բայց չճշտված լուրեր։  Հովհաննիսյանը նաև ծայրահեղ պահպանողական «Վետո» խմբի անդամ է։ «Վետո»-ն ղեկավարում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, PR մասնագետ Նարեկ Մալյանը։ 2017 թ․ Անի Հովհաննիսյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեղադրանքով։ Նա Ուրիխանյանից պահանջել էր ամսական 300,000 դրամ վճարել՝ պատգամավորի և նրա մերձավորների մասին վարկաբեկող տեղեկությունները չհրապարակելու դիմաց։ Գևորգ Գրիգորյան Գրիգորյանը մասնագիտությամբ բժիշկ է։ Նա հաճախ է քննադատում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, սակայն քննադատությունը առավելապես էմոցիոնալ է և չփաստարկված։ Քաղաքական խիստ դիրքորոշում ունեցող մեկ այլ բժշկի՝ Մարինա Խաչատրյանի պես նա հաճախ է հայտնում գիտականորեն սխալ, իսկ երբեմն՝ պացիենտի առողջության համար պոտենցիալ վնասակար տեղեկություն։ Օրինակ, չնայած Գրիգորյանը հայտարարել է, որ «պատվաստումները կյանք են փրկում և հնարավոր չէ պատկերացնել առողջապահություն՝ առանց պատվաստանյութերի», նա նաև ասել է, թե մարդու պապիլոմավիրուսի պատվաստումը փորձարկվել է ընդամենը 150 հոգու վրա։ Պնդումը սխալ է․ պատվաստանյութը փորձարկվել է տասնյակ հազարավոր մարդկանց վրա և համարվում է քաղցկեղը կանխարգելող վստահելի միջոց։ Գրիգորյանը ղեկավարում է «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» նախաձեռնությունը։ Նա դժգոհել էր, որ Առողջապահության նախարարությունը չի համագործակցում նախաձեռնության հետ, չնայած նախարարությանը մշտապես ուղարկում են իրենց առաջարկությունները և հետազոտությունների տվյալները։ Մարտի 17-ին Գրիգորյանը «Ինքնամեկուսացվածները», դիտե՛ք ֆեյսբուքի եթերում» մակագրությամբ լուսանկար է հրապարակել Antifake.am կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանի հետ։ Antifake.am-ը ներկայանում է որպես լուրերի ստուգման հարթակ։ Fip.am Փաստերի ստուգման հարթակը մի քանի անգամ անդրադարձել է կայքի տարածած ապատեղեկատվությանը։ Ամերիկյան DFRLab հետազոտական կենտրոնի հրապարակած հոդվածում նշվում է, որ Antifake.am-ը ներկայանում է որպես անկախ և ոչ կողմնակալ լրատվամիջոց, սակայն առավելապես  կենտրոնացած է Փաշինյանին քննադատելու վրա։   Նյութն ամբողջությամբ՝ media.am-ում։
22:52 - 21 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)

21։48- Նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, որպես կանխարգելիչ միջոցառում, Ստեփանակերտի ավտոկայանի հարակից տարածքում կատարվում է մեքենաների ախտահանում, որից անվճար կարող են օգտվել ցանկացողները։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   21։36- Ի լրացումն նախորդ գրառման։ Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում, կարող են աշխատել։ [Բաբկեն Թունյան]   20։54- Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել: Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար: Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները: [Արսեն Թորոսյան]   20։37- Վրաստանի  Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող այն վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում։ Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։ Այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում և ապրանքներ են ներմուծում Վրաստան, Վրաստան մուտք գործելու պահին բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   19։58- Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը: [ԱԳՆ մամուլի խոսնակ]   19։30- Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին): Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը։ [Բաբկեն Թունյան]   19։08- Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին: Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից: [Տիգրան Ավինյան]   19։04- Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզի տարբեր համայնքներում տարատեսակ միջոցառումներ են իրականացվում: Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցները համայնքի բնակիչներին բաժանել են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր։ Նմանօրինակ միջոցառումներ են իրականացվել նաև Հրազդան, Չարենցավան համայնքներում: Մարզի տարբեր համայնքներում լայն թափով իրականացվում են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվում են գլխավոր և երկրորդական փողոցներ, բակեր, մուտքեր։  [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   18։29- Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։ Ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն` ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:Այցելության դեպքում՝1. կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,2. ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,3. հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով:   18։19- Սիրելի՛ հայրենակիցներ,Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն3. Կինոֆիլմերի ցուցադրում4. Խաղատներ5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ: Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։ [Տիգրան Ավինյան]   17։53- Երևանի պետական բժշկական համալսարանը ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը:   17։24- Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։  Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։  Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։  Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579։ [Զարուհի Բաթոյան]   16։34- Պարետատան ցուցումով եւ մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ՝ բազմաբնակարան շենքերի վերելակներում։ Երեկ գիշեր խորհրդակցություն եմ ունեցել նաեւ աղբահանության ոլորտը կորդինացնոց եւ ղեկավարող մարդկանց հետ եւ ինձ տեղեկացրեցին, որ մաքրվում են նաեւ շենքրի աղբամուղերը, բունկերները եւս ուշադրության կենտրոնում են։ [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան]   16։21-Հարգելի լոռեցիներ, արտակարգ դրության պայմաննեում  հորդորում եմ շարունակել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Սա հատկապես այս փուլում հնարավորինս ամբողջական տեղեկատվության ստացման լավագույն աղբյուրն է:    Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի,  խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող փոստեր տարածել, հիշեցնում եմ'  արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի։ Այս փուլում ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածվում կապված Լեռնապատ համայնքում բնակիչների ելումուտը սահմանափակելու ու այլնի հետ: Վստահեցնում եմ' իրավիճակը  մեր կողմից խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում:  Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զգալ պատասխանատվության իր չափաբաժինն ու առաջ շարժվել ոչ թե վնասելով,  այլև միմյանց օգնելու, աջակցելու,  ապրումակցելու ճանապարհով:   [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   15։37- Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: [ՀՀ պարետի որոշում]  14։50- Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը: Բայց այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրենք մեկուսացված ու ինքնամեկուսցված են: Վերահսկողություն է իրականացվում առաջին օղակի՝ պոլիկլինիկաների բժիշկների կողմից, ովքեր շաբաթ ու կիրակի օրերին էլ են աշխատում։  [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան 14։24-«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական  ժողովի`այս էջի լայվի ընթացքում։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան] 14։19- Եթե սովորական պայմաններում Երևանի   մետրոնպոլիտենը ունենում էր շուրջ 75․000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է շուրջ 15․000, մոտ հինգ անգամ կրճատվել  է ուղևոների քանակը։ Նույն կերպ ավտոբուսներում ՝ նախկինում  70․000 էր , հիմա ՝ 20․000 է։ Միկրոավտոբուսների պարագայում այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս երթուղի։ Այն վարորդները , որոնց տարիքը բարձր է 60-ից և ունեն խրոնիկ հիվանդություններ, չեն աշխատում։ Չկա մի տարածք, որտեղ գործող տրանսպորտային միջոցներ չլինեն։ [Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան] 13։06-‼️Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ: [Ան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 12։56-Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։ Թեժ գծի համարներն են. 📌8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս 📌+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս 📌060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում։[ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան] 11։57- Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 11։27- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում  առողջապահության հետազոտական ինստիտուտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը: 10։45-Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ [ՀՌՀ մամուլի ծառայություն] Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ [ՀՌՀ մամուլի ծառայություն] 10։27-Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզպետարանները տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում են կամավորներ: Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Նշվում է, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: 10։00- Թարմացում 21.03.2020, ժամը 10։00֊ի դրությամբ արձանագրվել է 160 դեպք։ Վերջին 24 ժամում գրանցվել  է  24 նոր դեպք։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20
21:53 - 21 մարտի, 2020
Վրաստանի մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը

Վրաստանի մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է  տարածել Վրաստանի տարածք բեռնատարների մուտքի կանոնների վերաբերյալ։  «Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․ Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։ Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․ 1․ բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին. Ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում, Բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման, Գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի (прицеп) համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար): 2. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։  Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)։ Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը։ Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։ Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն։ Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով: Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ: Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին»:  
20:47 - 21 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)

19:43- Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակով 49-րդ դեպքը: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում: Ներկայումս կարանտինում է 1966 մարդ,  259-ը ստացիոնար բուժում է անցնում: Ապաքինվել է մեկը: |aliq.ge|   19:40- Այս տարի Ցյուրիխում ու Լոզանում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունը տեղի չի ունենալու կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։   19:26- WhatsApp հավելվածում գործարկվել է պաշտոնական ալիք, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից պատասխանելու է մարդկանց հարցերին։ Այն նաև ամենօրյա թարմ տեղեկություններ է տրամադրելու վարակի տարածման վերաբերյալ։ |factor.am|   18:42- Ղրղզստանը, նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, երկրում արտակարգ դրություն է հայտարարում :   17։44- Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: Մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   17։12- Մենք աշխատում ենք աշխարհի գիտնականների հետ, ու մեր աշխտանքի նպատակներից մեկն է պատվաստանյութի ստեղծման գործընթացի արագացումը։ Այժմ մոտ 20 տարբեր պատվաստանյութ է մշակվում COVID-19-ի դեմ, առաջին լաբորատոր փորձարկումները սկսել են վիրուսի գենի սեկվենցիայից մոտ 60 օր անց։[ ԱՀԿ Արտակարգ իրավիճակների խորագրերի ղեկավար Մարիա Վան Կերխովե]   15։53- Արտակարգ դրությունը, որը հայտարարվել է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի։ [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] | aliq.ge| 14։58- Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահվան թիվը կազմել է 123` ընդհանուր կազմելով 1556։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը: [news.am] 14։35-Իսրայելի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Շաար Զեդեք» բժշկական կենտրոնում այսօր ցերեկը մահացել է մոտ մեկ շաբաթ առաջ հոսպիտալացված, կորոնավիրուսով ախտորոշված 88-ամյա մի հիվանդ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիվանդը հոսպիտալացվել էր շատ ծանր վիճակում ու ուներ ուղեկցող մի շարք խրոնիկ ծանր հիվանդություններ։ Սա կորոնավիրուսից մահվան առաջին գրանցված դեպքն է Իսրայելի տարածքում։ 14։ 32-Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը: |aliq.ge| 11։02- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ ավելացել է 3-ով` հասնելով 47-ի: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 անձ: Կարանտինային ռեժիմում է գտնվում 1966 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 259 պացիենտ: [aliq.ge] 10։17- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյալները մարտի 20-ի դրությամբ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Գրանցված դեպքեր՝ 15 219Մահացության դեպքեր՝ 201Վարչական տարածքներ՝ 54, դրանք են՝ 50 նահանգ, Կոլումբիայի վարչական տարածք, Պուերտո Ռիկո, Գուամ, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ։   Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20  
20:12 - 21 մարտի, 2020
Վերին Լարսի անցակետում գտնված ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով. ԱԳՆ մամուլի խոսնակ

Վերին Լարսի անցակետում գտնված ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով, և ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար: Ինչպես նշել էինք, արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը: Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը:
20:04 - 21 մարտի, 2020
Իրականացվել է Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով․ Տիգրան Ավինյան

Իրականացվել է Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով․ Տիգրան Ավինյան

Գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբության էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին: Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»։
19:12 - 21 մարտի, 2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։Տեղեկացնում ենք նաև, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն` ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից: Այցելության դեպքում՝1. կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,2. ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,3. հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:Ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ», «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով:
18:31 - 21 մարտի, 2020
Բարերը, գիշերային ակումբները, պարահրապարակները Հայաստանում չեն գործի մինչև արտակարգ դրության ավարտը․ Տիգրան Ավինյան

Բարերը, գիշերային ակումբները, պարահրապարակները Հայաստանում չեն գործի մինչև արտակարգ դրության ավարտը․ Տիգրան Ավինյան

Գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, այն է՝ մոլեր՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների, 2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն, 3. Կինոֆիլմերի ցուցադրում, 4. Խաղատներ, 5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ: Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։
18:23 - 21 մարտի, 2020
Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացն սկսվել է Աղավնո անցակետից․ մարտի 18-20-ը ջերմաչափվել է շուրջ 5000 քաղաքացի

Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացն սկսվել է Աղավնո անցակետից․ մարտի 18-20-ը ջերմաչափվել է շուրջ 5000 քաղաքացի

Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից), տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու կամ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։ Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանը, որում սահմանվել են քաղաքացիների հետ բացատրական աշխատանքները համահունչ տանելու ուղղությամբ սահմանային հսկիչ կետերի կողմից իրականացվող միջոցառումները։ Հսկիչ կետերի համար մշակվել են մեթոդական ցուցումներ և անհատական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձև։ Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար։ Մարտի 18-ից մինչ մարտի 20-ը ներառյալ, բժշկասանիտարական հսկիչ կետում բուժանձնակազմի կողմից ջերմաչափվել են շուրջ 5000 քաղաքացի: 25 անձի մոտ արձանագրվել է 37˚C-ից բարձր ջերմություն: Գնահատելով իրավիճակի լրջությունը, հակահամաճարակային ծառայության կողմից բժշկասանիտարական հսկիչ կետերում պարբերաբար հսկողություն է իրականցվում, ընդ որում՝ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Աղավնոյի բժշկասանիտարական հսկիչ կետեր են գործուղվել նախարարության պատասխանատուներ, ովքեր տեղում մեթոդական ցուցումներ են տվել բուժանձնակազմին,համաձայն որի՝ Արցախի Հանրապետության քաղաքացին՝ ♦ունի ջերմություն, սակայն չի ունեցել կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է հսկողություն՝ բնակության վայրի պատասխանատու բուժանձնակազմի կողմից ամենօրյա զանգերի, անհրաժեշտության դեպքում նաև այցերի միջոցով (այսուհետ՝ բժշկական հսկողություն), ♦չունի ջերմություն, սակայն ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ նույնպես ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է բժշկական հսկողություն, ♦ունի ջերմություն և ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախատեսած մեկուսարան: Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ♦ունի ջերմություն՝ տրամադրվում է դիմակ, ձեռնոց, ուղարկվում է տնային մեկուսացման՝ ըստ բնակության վայրի, և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն, ♦չունի ջերմություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դիմակ, ձեռնոց, լրացվում է անհատական տվյալների տեղեկանքը և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն:
17:31 - 21 մարտի, 2020
Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), 📩 [email protected]»
17:29 - 21 մարտի, 2020
Արցախում եւս դասերը կհետաձգվեն մինչև ապրիլի 14-ը. խորհրդարանական լսումներ ԱՀ-ում

Արցախում եւս դասերը կհետաձգվեն մինչև ապրիլի 14-ը. խորհրդարանական լսումներ ԱՀ-ում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին, նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց: Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով: Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ: Խոսելով ոստիկանության համակարգի իրականացրած աշխատանքի մասին՝ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արգելված է օտարերկրացիների մուտքը Արցախի Հանրապետություն, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Լևոն Մնացականյանի խոսքով՝ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից: Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր: Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակում ոլորտի իրականացրած աշխատանքը, նշել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասերը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի:  Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը: Նախարարը նշել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով: Նախարարի խոսքով՝ դասապրոցեսները վերսկսելուց հետո կստուգվի մատուցված նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում կընդունվի նոր որոշում: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խոսելով ծառայության աշխատանքների մասին՝ նշել է, որ կազմավորված 5 խումբ այժմ իրականացնում է հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է: Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, միայնակ տարեցներին անհրաժեշտ պարագաներով և սննդով օժանդակությանը: Կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության բարձրացումը և համաճարակի պայմաններում ուղեցույցին և համապատասխան պահանջներին հետևելը:
16:39 - 21 մարտի, 2020