Կորոնավիրուս

Հայաստանը, Ռումինիան ու Հոնդուրասը. ո՞ր երկրներում է արտակարգ դրությունը զուգորդվում գրաքննությամբ |uic.am|

Հայաստանը, Ռումինիան ու Հոնդուրասը. ո՞ր երկրներում է արտակարգ դրությունը զուգորդվում գրաքննությամբ |uic.am|

uic.am: Ինչպես հայտնի է, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում հայտարարեց արտակարգ դրություն՝ պայմանավորված Նոր կորոնավիրուսի պանդեմիկ տարածման հետ: Որոշմամբ սահմանափակվեցին մի շարք իրավունքներ, այդ թվում` խոսքի ազատությունը: Մարտի 19-ի որոշմամբ գրաքննությանը վերաբերող հատվածը որոշակիորեն փոփոխվեց: Առայժմ չքննարկելով որոշմամբ սահմանված գրաքննության հետևանքները (այդ թվում՝ իշխանության տարածած տեղեկատվության նկատմամբ հանրային վստահության առումով), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ուսումնասիրել այլ երկրներում Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությամբ խոսքի ազատության սահմանափակումները: Այս պահին ուսումնասիրվել է 13 երկիր։ Այս երկրների մեծ մասում արտակարգ իրավիճակի մասին որոշումները կարգավորվում են հրամաններով, որոշումներով և իրավական ակտերով։ Ուսումնասիրված երկրներից միայն Ռումինիայի և Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ (Հոնդուրասին անդրադարձել է նաև CPJ-ին՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն)։ Առանց որևէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում: Իսկ Պորտուգալիայի դեպքում նույնիսկ ավելին՝ որոշմամբ հատուկ նշվում է արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակման անթույլատրելիության մասին։ Ստորև՝ մարտի 20-ի դրությամբ ուսումնասիրված երկրների ցանկը (որոշումների ամսաթվերով և հղումներով): ԱՄՆ – 13/03/2020 Իտալիա – 31/01/2020 Իսպանիա – 14/03/2020 Ղազախստան – 15/03/2020 Բուլղարիա – 13/03/2020 Ռումինիա – 16/03/2020 (Տես՝ Art. 54-ն իր ենթակետերով`գրաքննության մասին) Հունգարիա – 11/03/2020 (Տես՝ նաև այստեղ և այստեղ) Չեխիա – 12/03/2020 Սլովակիա 16/03/2020 (Տես՝ նաև սա) Սերբիա – 15/03/2020 Պորտուգալիա – 18/03/2020 (Տես՝ կետ 5.2-ը, որը հատուկ շեշտում է, որ արտակարգ իրավիճակը չի կարող անդրադառնալ խոսքի ազատության վրա) Հոնդուրաս – 18/03/2020 Մակեդոնիա – 18/03/2020 Ուսումնասիրությունը շարունակվում է: Ցանկն առավել ամբողջական վիճակում ունենալուն պես՝ կհրապարակենք այն:
23:28 - 20 մարտի, 2020
ԵՊԲՀ-ն ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումը հետաձգում է մեկ ամսով․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ-ն ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումը հետաձգում է մեկ ամսով․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ գիտական խորհրդը որոշել է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգել մեկ ամսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը «Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ  Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ. 1.            Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսա¬րանական հիվանդանոց¬ներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: 2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսորում դասընթացները կվերսկսվեն 15.04.2020թ.-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ 20.04.2020թ.-ից: Դասերի մեկամսյա հետաձգման դեպքում ուսումնական գործընթացը՝ ներառյալ ատեստավորումները, իրականացվելու են համաձայն համալսարանում գործող համապատասխան կարգերի: 3. Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ,,ZOOM’’ հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը՝ zoom.us կայքից: Առցանց դասավանդման ներդրման դեպքում կներկայացվի ամբողջ ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը: 4. Դասերի մեկամսյա հետաձգմամբ պայմանավորված՝ 4-6 -րդ կուրսերի նոր դասացուցակը, մինչև դասերի մեկնարկը կտեղադրվի համալսարանական կայքում՝ ysmu.am, իսկ 1-3-րդ կուրսերը կշարունակեն նույն դասացուցակով (կոտորակային դասերի դեպքում՝ համարիչով): 5. Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը»,- գրել է նա։  
23:11 - 20 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

18:15- Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է  Վրաստանի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին։18:10- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է:16։28- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներով։Կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում: [Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |shantnews.am|   15։32- Անգլիայում ու Ուելսում իշխանությունները 65 հազարից ավելի նամակ են ուղարկել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի ու միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին։ Շոտլանդիայում ևս կառավարությունը աշխատանքի վերադառնալու կոչով դիմել է վերջին երեք տարվա ընթացքում թոշակի անցած բոլոր բուժաշխատողներին։ |BBC|   15։09- Հետևելով Ford Otosan և Toyota ընկերությունների օրինակին՝ Honda-ն այսօր Թուրքիային հայտնել է իր գործարանի աշխատանքների կասեցման մասին։ Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկման պատճառով արտադրության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման խափանումներով։   14։18- Ուզբեկստանն այսօրվանից  դադարեցնում  է միջազգային բոլոր ուղևորափոխադրումները: Ուղևորափոխադրումներն`ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով: Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը: |armenpress.am|   14։12- Վրաստանում մարտի 21-ից կիրականացվեն միայն այն չվերթները, որոնք գործարկում են «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը և համաձայնեցված են Վրաստանի կառավարության հետ։[Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի]|aliq.ge|   12։55-Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ |armenpress.am| 12։49- Google որոնողական համակարգն այսօր տեղադրել է տարբերանշան` ի պատիվ հունգարացի բժիշկ Իգնաց Զեմմելվեյսի, ով ասեպտիկայի մեթոդի համահիմնադիրներից մեկն է։ Ասեպտիկան մանրէներրի կանխարգելիչ ոչնչացումն է, սարքերի, գործիքների ստերիլիզացումը։ Տարբերանշանի նպատակն է ցույց տալ, թե որքան կարևոր է ձեռքերը լվանալ։ Կից ներկայացվում է նաև տեսահոլովակ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը։   12։41- Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել:Այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել: |armenpress.am|   12։20- Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում:Կանադայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում 271, այնուհետև Օնտարիոյում՝ 258, Ալբերտայում` 146 և այլն: |armenpress.am|   12։18- Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:Աս մասին հայտնում է ՄԹ առողջապահության նախարարության կայքը:Միացյալ Թագավորությունում իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան:Կորոնավիրուսից մահացությունների թիվը 144 է: |armenpress.am|   11։45- Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի:Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Ըստ գերատեսչության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվը այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: |armenpress.am|   11։44- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի: Այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Նախարարությունը նշում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4 440 հոգի: Այս պահի դրությամբ 14 935 մարդ գտնվում է տնային մեկուսացման մեջ:   11։23- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ալկոհոլային թունավորման զանգվածային դեպք է գրանցվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։Պատճառն այն է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նրանք էթիլային անխառն սպիրտ են խմել ու նաև քսել այն ամբողջ մարմնին։60-ից ավել թունավորվածներից 20-ը մահացել են, 34-ի վիճակը ծանր է և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։|ermenihaber.am| 11։15- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխման նպատակով փակում է երկրի բոլոր սահմանները։   11։05- Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան գրառում է արել՝ հայտնելով, որ ԵՄ առաջնորդները մարտի 26-ին կանցկացնեն 3-րդ տեսահանդիպումը՝ քննարկելու կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող հետագա գործողությունները։   11։03- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3-ով ավելացել է: Այժմ կորոնավիրուսով վարակված 43 անձ կա, որոնցից մեկը առողջացել է:Ներկայումս 1575 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 275-ը մնում է ստացիոնար հսկողության տակ:|aliq.ge|   10։48- Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսին Քեմթ Դևիդում կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպումը, դրա փոխարեն երկրների ղեկավարները կանցկացնեն տեսակոնֆերանս։   10։44- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին նշված է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:   10։38- Վրաստանի խորհրդարանն այսօրվանից անցնում է լրատվամիջոցների հետ հեռահար կապի: Խորհրդարանի անդամների հետ զրուցելու ցանկության դեպքում լրատվամիջոցները ստիպված կլինեն հարցն ուղարկել խորհրդարանի էլեկտրոնային հասցեին:Բոլոր նիստերը, մամլո ասուլիսները կհեռարձակվեն առցանց` parliament.ge կայքի միջոցով:«Երկրում իրավիճակի հարթվելուց անմիջապես հետո, լրատվամիջոցների հետ աշխատանքը կվերականգնվի»,- նշված է խորհդարանի պաշտոնական էջում:|aliq.ge|   09։36-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 19-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին է հայտարարել, որի խախտումը կարող է հանգեցնել տուգանքների։  7 օրվա ընթացքում Իսրայելի բնակիչները կարող են լքել իրենց տները միայն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», այն է՝ այցելություններ խանութներ, դեղատներ կամ բուժհաստատություններ, աշխատանքի կարող են գնալ այն անձինք, որոնք չեն կարող աշխատել տնից։ Արգելվում է այցելել այգիներ, լողավազաններ, ծովափ, թանգարաններ, սահմանափակվում են հանրային շփումները։   09։10- ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 19-ին ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չիրականացնել ճանապարհորդություններ երկրի սահմաններից դուրս ՝ հայտարարելով ճանապարհորդությունների զգուշացման ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը։ Փոխանցում է CNN-ը։  Պետդեպարտամնետը կոչ է անում դրսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անմիջապես կազմակերպել իրենց վերադարձը երկիր, հակառակ դեպքում պետք է պատրաստ լինեն «անորոշ ժամանակով» մնալ դրսում։   08։56- Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ մարտի 19-ի տվյալների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 133 000 թեստ,գրանցվել է 199 դեպք,առողջացել է 5 հոգի։   08։54- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյալները՝ մարտի 19-ի դրությամբ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Գրանցված դեպքեր՝ 10 442,Մահացության դեպքեր՝ 150։   08։51- Եվրոպական Միության տարածքում մարտի 19-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։     Իտալիա  35713  2978Իսպանիա  13716  598Ֆրանսիա  9134  244Գերմանիա  8198  13Միացյալ Թագավորություն  2630  103Նիդեռլանդներ  2051  58Ավստրիա  1646  4Բելգիա  1486  14Նորվեգիա  1423  3Շվեդիա  1301  10Դանիա  1115  4Պորտուգալիա  642  2Չեխիայի հանրապետություն  522  0Հունաստան  418  5Ֆինլանդիա  369  0Իռլանդիա  366  2Լեհաստան  287  5Սլովենիա  286  1Ռումինիա  260  0Էստոնիա  258  0Իսլանդիա  250  0Լյուքսեմբուրգ  210  2Սլովակիա  107  0Բուլղարիա  92  2Խորվաթիա  81  0Հունգարիա  73  1Լատվիա  71  0Կիպրոս  58  0Մալթա  48  0Լիտվա  33  0Լիխտենշտեյն  25  0Ընդամենը  82869  4049 08։50- Մարտի 19-ի դրությամբ գրանցված դեպքերի վիճակագրությունն՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների․Գրացված վարակների դեպքեր՝ 213 254Մահացության դեպքեր՝ 8 843   08։49- 2020թ. մայիսի 12-23 կայանալիք ամենամյա Կանի կինոփառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով։ Այս մասին ասվում երեկ հրապարակված հայտարարության մեջ.«Մի քանի տաբերակ է քննարկվում, որպեսզի այն կայանա, ու ամենադյուրինը հետաձգելն է մինչև 2020թ․ հունիսի վերջ – հուլիսի սկիզբ։Երբ Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում առողջապահական իրավիճակը մեզ թույլ կտա տալ ընդհանուր պատկերի իրատեսական գնահատական, մենք կտեղեկացնենք մեր որոշոման մասին»։
22:17 - 20 մարտի, 2020
Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար
 |aysor.am|

Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար |aysor.am|

aysor.am: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից, թե հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ։ Ի պատասխան փոխնախարարը նկատեց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։ Միևնույն ժամանակ փոխնախարարն ասաց, որ չկա սպառիչ ցանկ, որը կբնութագրի խուճապ առաջացնող տեղեկատվությունները։ «Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել», - ասաց փոխնախարարը։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով տուգանք։
22:10 - 20 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում

Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում

Կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Փոխնախարարը նշեց․ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով»։ Դանիելյանն ավելացրեց նաև, որ նախագծով քրեական օրեսնգրքում առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը․ «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով միչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով»։
21:54 - 20 մարտի, 2020
Բանակում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. զորակոչի հնարավոր հետաձգման դեպքում՝ հանրությունը կիրազեկվի. Սահակ Օհանյան
 |aysor.am|

Բանակում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. զորակոչի հնարավոր հետաձգման դեպքում՝ հանրությունը կիրազեկվի. Սահակ Օհանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ զինված ուժերում բժշկական ծառայությունն անցել է ուժեղացված աշխատանքի, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։Նա նշեց` զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բոլոր տեսակի արձակուրդները, միայն օրենքով սահմանված արձակուրդի տեսակն է թույլատրվում՝ մերձավորի թաղմանը կամ հարսանիքին մասնակցելու համար։«Սա ևս խստացվել է, եթե նախկինում զինծառայողը մասնակցում էր նաև տատիկի կամ պապիկի, զարմիկի, ասենք, հարսանիքին, այսուհետ միայն քույր, եղբայր, հայր, մայր, այդ կոնտինգենտի տոնակատարությանը կամ թաղման արարողությանն են մասնակցում», - ասաց նա։Սահակ Օհանյանի խոսքով՝ ներկա պահին ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: 
21:08 - 20 մարտի, 2020
Կառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը

Կառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը

ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունել է 310-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշման հավելվածում կատարելով մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակից։ Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«23. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:».2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:»:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
20:38 - 20 մարտի, 2020
Նախագահ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ

Նախագահ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն անդրադարձել է նաև առկա խնդիրներին: Նախագահ Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը դիմակայելուն ուղղված քայլերը: Նախագահը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից շատ էական է համարել համագործակցությունը տարբերի երկրների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ինչը ևս կարող է նպաստել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում ամեն կերպ աջակցել և օժանդակել կառավարությանը:
20:27 - 20 մարտի, 2020
Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը

Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը

Մարտի 20-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկեր ԱԳ նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին ծննդյան կապակցությամբ: Պարոն Մնացականյան, շնորհակալություն Ձեզ, և արտաքին գործերի նախարարության ամբողջ աշխատակազմին, մեր դեսպաններին, մեր դիվանագետներին իրենց բարձրորակ աշխատանքի համար մանավանդ այս ծանր շրջանում: Այսօր մենք կքննարկենք տարբեր գերատեսչությունների կողմից առաջարկվող հարցեր, խնդիրներ ու լուծումներ: Կքննարկենք նաև որոշակի նոր միջոցառումներ, որոնք նախատեսվում է շատ կարճ ժամանակամիջոցում ներմուծել: Խոսքը գնում է, մասնավորապես, տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցերի, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից նրանց պաշտպանելու միջոցառումների մասին»: Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուների բնակության վայր ու փոխանցեն կենսաթոշակները, կարևորվել է փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը: Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորմանը:
20:17 - 20 մարտի, 2020
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների համար: «Նիդերլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթնեերի վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները և նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառավարության կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Նիդերլանդների միգրացիոն ծառայությունը փակ կլինի մինչև ս․թ․ ապրիլի 6-ը։Այսուհանդերձ, հրատապ հարցերի համար ծառայության հեռախոսային կապը շարունակում է գործել։ Առկա է նաև հնարավորություն նշանակել հանդիպում մուտքի արտոնագրերի ժամկետների երկարաձգման համար։ Խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, ում ճամփորդական առողջապահակ ապահովագրության ժամկետը համընկնում են մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտի հետ, պարտադիր կերպով երկարաձգել ապահովագրության ժամկետները։ Նիդերլանդների միգրացիոն ծառայության հետ կարող եք կապ հաստատել նշյալ հեռախոսահամարով. +31 880 430 430»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:00 - 20 մարտի, 2020
Լրագրողական մի շարք կազմակերպություններ Պարետատանը կոչ են անում ուժը կորցրած ճանաչել տեղեկատվության տարածման վերաբերյալ դրույթները

Լրագրողական մի շարք կազմակերպություններ Պարետատանը կոչ են անում ուժը կորցրած ճանաչել տեղեկատվության տարածման վերաբերյալ դրույթները

Մենք ներքոստորագրյալներս, տարբեր ձեւաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանցե կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին եւ չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`֊ անհապաղհ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը;֊ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը եւ կապահովի պաշտոնական կառույցների եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին: Երեւանի մամուլի ակումբՄեդիա նախաձեռոնթությունների կենտրոնԻնֆորմացիայի ազատության կենտրոնՀանրային լրագրության ակումբԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿԳորիսի մամուլի ակումբ«Իրավունքի գերակայություն» ՀԿ»
19:38 - 20 մարտի, 2020
Ի գիտություն Կիևից Հայաստան վերադարձողների. Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը

Ի գիտություն Կիևից Հայաստան վերադարձողների. Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում լրացուցիչ տեղեկություններ են տրվել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար: «Մարտի 25-ին Հայաստան վերադարձող SkyUp ուկրաինական ընկերության այն ուղևորները, ովքեր Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով»։ Գրառման մեջ ասվում է, որ անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարը, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված։
19:06 - 20 մարտի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վիճակագրություն Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ կորոնավիրուսի հաստատված 41 հազար 035 դեպք կա, մահացել է 3 հազար 405 մարդ: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է: Վարակվածների թիվը Գերմանիայում կազմում  է՝ 17 հազար 372, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 898, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269: Վարակի տարածման երկրների ու տարածքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն: Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպք` համեմատած նախորդ շաբաթվա 147 դեպքի հետ: Այս մասին տեղեկացնում է Առողջահության համաշխարհայի կազմակերպության Աֆրիկայի ռեգիոնալ գրասենյակի կայքը: «Աֆրիկայում COVID-19-ի արագ զարգացումը խիստ անհանգստացնող է և գործողություններ ձեռնարկելու հստակ ազդանշան է»,-ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին և հույս հայտնել, որ դեռ կարող են փոխել այդ համաճարակի ընթացքը: ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին`աֆրիկյան պետություններին ապահովելով նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման թեստերով: Ներկայում Աֆրիկայի 45 երկիր կարող է թեստավորում անել: Վիրուսի բռնկման սկզբում դա կարող էր անել ընդամենը երկուսը: ՌԴ-ում սկսել են նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատիպային պատվաստանյութը մշակվել է շատ սեղմ ժամկետներում: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպի, կարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբ) հիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորների, ինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա: Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիների` առնետների, մկների վրա: Սեյշելյան կղզիները հնարավոր է դադարեցնի եվրոպական թռիչքները Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակն է: Սեյշելյան կղզիների Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Ֆլորենս Մարենգոն տեղեկացրել է, որ ազգային օդանավակայանը կմնա բաց՝ աջակցելու այլ ավիափոխադրումներին: «Մենք արձանագրում ենք հաճախակիության նվազում բոլոր փոխադրողների կողմից, ինչը նորմալ է, քանի որ առկա է Եվրոպայից այցելուների ժամանակավոր արգելք»,-նշել է նա: Դեպի կղզիներ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն են «British Airways»-ը, «Air France»-ը, «Edelweiss Air»-ը, «Condor Airlines»,-ը, «Air Austral»-ը: Քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն` Սեյշելյան կղզիներ թռիչքներ իրականացնող 14 ավիաընկերություն կա՝ ներառյալ «Air Seychelles»-ը, շաբաթական թռիչքների հաճախականությունը 77 է, ինչը կնվազեցվի մինչև 60: Ուզբեկստանը գնում է խստացումների. միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  է Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ուզբեկստանը մարտի 20-ից միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  է: Այս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը: Ուղևորափոխադրումները ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով: Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը: Սահմանափակում «ոչ կենսական» ուղևորությունների համար. ԵՄ-ի որոշումը Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակը: Որպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունքը համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունից, բացառություններ կգործեն միայն կենասկան նշանակության ուևորությունների համար։ Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրա, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։ Սահմանափակումը չի անդրադառնա ԵՄ քաղաքացիություն, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա: ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակ, սահամանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներով, կացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայն, կամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր Սահմանափակումը չի անդրառադնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ուղևորներությունների վրա՝ առողջապահության ոլորտի մասնագետներ, բժշկական հետազոտություններ իրականացնող անձինք, տարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ, սահմանապահ աշխատակիցներ, ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում, տարանցիկ ճամփորդներ, անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով, միջազգային պաշտպանության կարիք ունցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք, «Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն  համակարգված և ուժեղացված բուժզննում։  Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնհատվի ելնելով հետագա զարգացումներից։
18:20 - 20 մարտի, 2020