ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ գերիների վերադարձի հարցերը

Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ գերիների վերադարձի հարցերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը և նշել, որ Շվեդիան, որի հետ մեր երկիրն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարևոր և դժվարին ժամանակներում: Նախագահն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում քննարկվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ: Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում: Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ՝ կարևորելով դրա լիարժեք իրացումը:
19:34 - 16 մարտի, 2021
Դավիթ Բաբայանը Անն Լինդեի հետ քննարկել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը

Դավիթ Բաբայանը Անն Լինդեի հետ քննարկել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը

Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։   Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։   Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։   Դավիթ Բաբայանն ընդգծել է քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ Գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։   Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։
17:37 - 16 մարտի, 2021
Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդես է եկել հայտարարությամբ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով:  «Ցանկանում եմ ողջունել շվեդ իմ գործընկեր Անն Լինդեին Հայաստանում՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարվող այցի շրջանակներում: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին: Տիկին Լինդե, Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հատկանշական է, որ եվրոպական անվտանգության համար այս դժվարին ժամանակներում Շվեդիան, որի միջազգային խաղաղության համար կատարած ներդրումը հայտնի են բոլորին, ստանձնել է կարևոր այս կազմակերպության ղեկավարումը: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել և արգասաբեր գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելության մեջ: Ցավալի է, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին ծրագրված Ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով: Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները: Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց: Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավվումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում: Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ. զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման։   Հարգելի գործընկերներ, Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»:
15:14 - 16 մարտի, 2021
Տարածաշրջանի իրավիճակը փոխվել է ԼՂ հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո․ ԵԱՀԿ նախագահ |armtimes.com|

Տարածաշրջանի իրավիճակը փոխվել է ԼՂ հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո․ ԵԱՀԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Աներկբայորեն տարածաշրջանի իրավիճակը փոխվել է Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո: Ես ողջունում եմ հրադադարը եւ առիթից օգտվելով ուզում եմ հայտնել իմ խորը ափսոսանքը վիրավորների եւ զոհերի կապակցությամբ։ ՀՀ արտգործնախարարությունում այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն՝ ընդգծելով, որ հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն ողջունեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը եւ իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու  առճակատման երկարաժամկետ կայուն լուծում: «Մի քանի հարցեր դեռ կարոտ են լուծման. ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարեւոր դեր ունեն անմիջական իրավիճակի վրա ազդելու եւ առաջ ընթանալու գործում: Այս փուլում կարեւոր է հարգանք դրսեւորել միջազգային իրավունքի հանդեպ»,- իր խոսքը շարունակեց Լինդեն: Այնուհետեւ նա անդրադարձավ ԵԱՀԿ-ի գերակայություններին, ասաց, որ այդ հարցը քննարկել են ՀՀ արտգործնախարարի հետ:  Շարունակությունը՝ armtimes.com-ում։
13:30 - 16 մարտի, 2021
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

 |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:«Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրությունում: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ: Մարտի 10-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան:
13:39 - 14 մարտի, 2021
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստին

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստին

ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվել է «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը:Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծել է, որ հայատյացության և պետական մակարդակով տարածվող հակահայկական քարոզի պայմաններում, նրանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգներն առավել քան իրական են:Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների ազատ արձակման պահանջը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ նշելով, որ այդ քայլը չի փոխադարձվել Ադրբեջանի կողմից, ով շարունակում է կոպտորեն անտեսել ռազմագերիների ազատ արձակման դրույթը՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ուստի, ռազմագերիների հարցին անդրադառնալիս, անընդունելի են համարվել երկու կողմերին ուղղված ընդհանրական և անհասցե կոչերը:Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների համատեքստում դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրել մարտի 15-18-ն Ադրբեջանի կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա: Դեսպանն ավելացրել է, որ պատերազմական գործողությունների դադարից հետո անցկացվող թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները հանդիսանում են անվտանգության իրական սպառնալիք, ուստի ԵԱՀԿ համար պետք է ծառայեն՝ որպես հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ:Ելույթի ընթացքում նաև անդրադարձ է եղել օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների խնդրին և Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը: Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, Մեծ հայրենական պատերազմի հերոսների արձանների և հուշակոթողների ոչնչացման մասին: 
22:03 - 12 մարտի, 2021
ԵԱՀԿ-ն կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը՝ խաղաղության և անվտանգության հասնելու համար

 |armenpress.am|

ԵԱՀԿ-ն կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը՝ խաղաղության և անվտանգության հասնելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար: ԵԱՀԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: «Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, այդ թվում՝ հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործում: Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: ԵԱՀԿ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ գենդերային հավասարությունը նախապայման է համընդհանուր խաղաղության, կայուն տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման համար:
19:38 - 08 մարտի, 2021
Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

 |armenpress.am|

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է այն և ես հպարտ եմ, որ նախորդ տարի հովանավորել եմ այն: Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է: Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն անի այն, ինչ Կոնգրեսի մնացած հատվածը, որպես Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-ասել է սենատորը: Նշվում է, որ Մենենդեսը սկսել է դիմել Սենատի գործընկերներին, որպեսզի միանան իրեն ՝ համատեղ նամակ ուղարկելու նախագահ Բայդենին, որով կոչ կարվի ապրիլի 24-ի հայտարարության մեջ պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը: Սենատորը նաև շարունակում է կոչ անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն ավելի ակտիվ լինի, ներառյալ Ադրբեջանում անօրինական պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ: «Լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե հայ ռազմագերիների ազատ արձակումը, սենատոր Մենենդեսը սկզբունքային, ուժեղ, համառ պաշտպան է՝ արդյունավետ առաջ տանելով ինչպես ԱՄՆ-ի շահերը, այնպես էլ Ամերիկայի արժեքները»,-ասել է Հայ դատի հանձնախմբի անդամ Անի Չաղլասյանը:
12:06 - 06 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում են կառավարության լրատվական ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Բլինքենին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ հաղորդագրության` պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն, որ հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ «Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում», - ասված է հաղորդագրությունում: «Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար», - հաղորդում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակը:
10:29 - 06 մարտի, 2021
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան |1lurer.am|

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Փետրվարի 24-26-ը օնլայն ձևաչափով տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներն այսօր ամփոփեցին նստաշրջանի աշխատանքների արդյունքները: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար առանցքայինը պատերազմի հետևանքներին վերաբերող հարցերն էին, մասնավորապես՝ բացարձակ առաջնահերթություն է եղել գերիների վերադարձի հարցը: «Նստաշրջանում մենք ունեցել ենք ընդհանուր 8 ելույթ, որից 7-ը՝ «Իմ քայլի», մեկը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակների կողմից: Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից հայտարարության ստորագրումից հետո սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Խծաբերդի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման, Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունն ենք շեշտել»,- նշեց Կոնջորյանը՝ հավելելով, որ հիմնական թեզերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև, որոնք պիտի ներկայացվեն միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, ներկայացվել են, և հայաստանյան պատվիրակությունը ամենաակտիվներից մեկն է եղել:
12:18 - 02 մարտի, 2021