Սահման

Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի
 |tert.am|

Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում Վրաստանում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Regnum-ը։«Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, և մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին», - ասել է Ղարիբաշվիլին։ Նա նշեցլ է, որ Վրաստանը նախկինում հանդես է եկել որպես միջնորդ, երբ Ադրբեջանը 15 հայ ռազմագերիների ազատ արձակեց՝ Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Վարչապետն ասել է, որ հույս ունի, որ հակամարտությունը շուտափույթ կարգավորվի։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:  
11:36 - 15 սեպտեմբերի, 2022
«Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից․ Աննա Մկրտչյան |news.am|

«Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից․ Աննա Մկրտչյան |news.am|

news.am: Մենք երեկ նպատակ ունեինք լինելու Բաղրամյան պողոտայում, աջակցելու քաղաքացիներին, քանի որ ինչպես հայտարարել էինք, որ լինելու ենք այնտեղ, որտեղ կա իրական բողոք եւ անկեղծ ցանկություն Նիկոլին վռնդելու, որովհետեւ այս մարդն է մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Նիկոլը դավաճանելու է Հայաստանն այնքան, մինչեւ վերջին հայը չմորթվի թուրքի ու ադրբեջանցու կողմից: Ընդդիմադիր պատգամավորները մեկ մարդու նման ստորագրել են անվստահություն հայտնելու այդ փաստաթուղթը, եւ ինչպես երեկ հարթակը կազմակերպողներն են հայտարարել, մնում էր իրենց կողմից այդ 18 պատգամավորին բերման ենթարկել, խնդրել, համոզել եւ այլն: Ակնհայտ է, որ այդ մարդիկ համոզման ենթակա չեն, որովհետեւ կապված են ոչ թե քաղաքական կապերով, ոչ թե պետական շահով, այլ հանցակցությամբ, իսկ հանցակիցներին փորձ անել բաժանել, նշանակում է իրենց պատասխանատվության ժամը մոտեցնել: Իրենք դա թույլ տալ չեն կարող: Մենք այսօր էլ այստեղ ենք, ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու սրանից ազատվելու, որովհետեւ պարզ գիտակցում կա, որ Հայաստանի վիճակն այսպիսին է, որովհետեւ ամենագլխավոր մարտահրավերը նստած է կառավարության շենքում»,-ասաց նա: Անդրադառնալով իշխող թիմի կողմից հնչող հայտարարություններին, թե երեկ Բաղրամյան պողոտայում հավաքվածները լավագույն մոբ ռեսուրսն են, Աննա Մկրտչյանն ասաց. «Նրանք ըստ էության ասում են՝ հայրենիք ունեցող հայեր, մենք կարող ենք կազմակերպել, որպեսզի թուրքը ձեզ մորթի: Ինքը 2 օր առաջ ԱԺ-ում արել է հետեւյալ արտահայտությունը՝ էլ քանի՞ կռվող կա Հայաստանում: Ուզում է հաշվի կռվողներին, իրենց էլ մորթելու ուղարկի ու հարցը փակի: Բացարձակ սուտ է, որ ՔՊ-ի որեւէ պատգամավոր երեկ սահմանում է եղել: Երեւի «Էրատոյի» նման մի տեղ փորել, մտել են, որ հյուրանոցներից դուրս գան, սիրուն նկարվեն ու հետ գան: Ցավում եմ, որ ԱԱԾ-ն այնքան է հեղինակազրկվել, որ ոչ միայն Նիկոլի ախռաննիկությունն է անում, այլ նաեւ արդեն լրատվությունն է Նիկոլի ապահովում: Բոլորս լսել ենք, որ Նիկոլ ասել է՝ ես ստորագրելու եմ, հիմա ասում են՝ տենց բան չի ասել, դուք խեղաթյուրում եք: Մի հատ բացեք, նորից լսեք: Ակնհայտ է, որ վախեցած են, ակնհայտ է, որ բանակցել են, որովհետեւ երկու օր է գալիս է ԱԺ, մի խոսք Արցախի մասին չկա: Առաջ գոնե Արցախի իրավունքներից էր խոսում, հիմա դրա մասին էլ խոսք չկա: Արդեն Հայաստանի բնակավայրերը ծախելն է ուզում լեգիտիմացնել: Ես հույս ունեմ, որ այս անգամ մեր կամքը մինչեւ վերջ կլինի»: Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հետեւյալ հայտարարությանը. «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»: Աննա Մկրչյանը վստահություն հայտնեց, որ դրանով ցույց են տալիս, որ Արցախն այլեւս քննարկման առարկա չէ. «Ես այնքան ուրախ եմ, որ նաեւ Ստեփանակերտում եղավ արձագանք, մարզերում հավաքվեցինք: Երեկ մենք ցւոյց ենք տվել, որ մենք անկամք մի զանգված չենք: Հ1-ով մեզ ասում են՝ բոլորիդ տանելու ենք մորթելու, չհամարձակվեք մեր դեմ դուրս գալ: «Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է հետեւյալ նախադասությամբ՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից: Այսինքն ասում են՝ էս երկիրը Նիկոլինն է, ոնց կուզենա, որ աճուրդին կուզենա՝ կդնի»: Աննա Մկրտչյանը նկատեց, որ իրենք միացել են իմպիչմենթի պահանջին եւ անգամ վարչապետի թեկնածուի մասին խոսք չկա. «Հանրային պահանջ էր ձեւավորվել Բաղրամյան պողոտայում տլ ստորագրություններ, տվել ենք, նորից ենք պատրաստ տալ: Հիմա խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, որովհետեւ ինչ-որ մեկն ուզում է գալ վարչապետ... այս ավերված երկրում, ինչ թվում է՝ միայն քաղաքական առումով խելագարը կարող է գալ: Բացառապես հայրենասիրական հիմունքներ է պետք երկիրը ոտքի կանգնեցնելու համար»: Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ «օպերատիվ աշխատանք է տարվում բոլորին (ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին- խմբ․) իդենտիֆիկացնելու ուղղությամբ», հետո առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ։
11:22 - 15 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ


 |armenpress.am|

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների առնչությամբ։ Մենք այս շարունակական հարձակումներին ականատես ենք լինում երկրորդ օրը շարունակ։ Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ»,- նշել է Փրայսը։ Նա հիշեցրել է, որ ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Նա մեր խորը մտահոգությունն է հայտնել սահմանին իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ թվում և Հայաստանի ներսում հրետակոծությունների մասին տեղեկությունների առնչությամբ։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կանգնեցնել զինված ուժերի գործողությունները և հետ քաշել ուժերը սահմանից, ինչպես նաև դադարեցնել որևէ տեսակի ռազմական գործողություն, որը կարող է վտանգել քաղաքացիական անձանց կյանքը, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր կարևոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ։ Մենք թե՛ այս համատեքստում, թե՛ դրանից առաջ, երկու առաջնորդներին բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ այս խնդիրը չի կարող ռազմական կարգավորում ունենալ։ Եվ մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից ու ներգրավվել երկխոսության ու դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Փրայսը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը շարունակում է լինել Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ անելու հնարավոր ամեն բան՝ առաջ մղելու Հարավային Կովկասի խաղաղ և բարեկեցիկ ապագան»,- հայտարարել է պետդեպի խոսնակը։ Հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը բանակցություններ ունեցե՞լ է թուրք գործընկերների հետ՝ հաշվի առնելով Թուրքիայի դերն ու աջակցությունը Ադրբեջանին, Փրայսն ասել է․ Պետքարտուղար Բլինքենը, դեսպան Ռիքերը, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը և նրա բյուրոյի անդամները մի շարք զրույցներ են ունեցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև շահագրգիռ այլ կողմերի ու գործընկերների հետ։ Չունեմ հավելյալ տեղեկություն մանրամասնելու այդ բոլոր ներգրավվածությունները, բայց ինչպես ես երեկ ասացի, մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմ, բազմակողմ հիմքերի վրա, որպեսզի այդ ռազմական գործողությունները ավարտվեն, և լարվածությունը թուլանա»։
09:56 - 15 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

 |armenpress.am|

ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը մենք միշտ ենք իմացել՝ մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցություն ուղարկել Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Նապոլիտանոն։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:
09:48 - 15 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
 |news.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը |news.am|

news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կրկին կքննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ասված է կազմակերպության այսօրվա նիստի օրակարգում։ Քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի կապակցությամբ։ Նախօրեին հարցը ներառվել էր նաեւ նիստերի օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ֆրանսիայի նախագահության խնդրանքով։ Խորհրդակցություններն անցել են փակ դռների հետեւում։ Ավելի ուշ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո իրենք կողմ են արտահայտվել Բաքվի եւ Երեւանի միջեւ վաղաժամ զինադադարին եւ իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որպեսզի մամուլի այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ 2020 եւ 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար, հրադադարի պարտավորություններ եւ մի շարք նախագծեր են պարունակում։  
09:34 - 15 սեպտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ ընդդիմադիր 35 պատգամավոր ստորագրել է վարչապետի իմպիչմենտի փաստաթուղթը

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ ընդդիմադիր 35 պատգամավոր ստորագրել է վարչապետի իմպիչմենտի փաստաթուղթը

ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց․ «Խոսեցի Սեյրան Օհանյանի հետ։ Իրենք տեքստը 35 հոգով ստորագրել են, և հիմա պատգամավորներից մեկը գալու է այստեղ և կարդա իմպիչմենտի թղթի բովանդակությունը և այն պատգամավորների անունները, ովքեր ստորագրել են դրա տակ։ Վաղը ԱԺ նիստն է, և նրանք դա դրել են շրջանառության մեջ»։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ 35 հոգի պատրաստակամություն է հայտնել, բայց չի ստորագրել։ Իսկ Կարին Տոնոյանը, որն ավելի վաղ հայտնել էր Ալեն Սիմոնյանի տուն գնալու մասին, վերադառնալով հայտարարեց․ «Մենք գնացինք պատգամավորների տներ։ Այդ մարդիկ իրենց տներում չեն, պարզ է, որ այդ մարդիկ հիմա թաքնված են, մենք ապացուցեցինք, որ իրենք իրենց վախերի մեջ են»։
03:34 - 15 սեպտեմբերի, 2022
Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու․ Էդգար Ղազարյան

Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ խոսել է Իշխան Սաղաթելյանի հետ։ «Իրենք ասում են՝ մենք ստեղ ենք, գնացեք բերեք 18 պատգամավոր։ Պատգամավոր բերելու հարցում իրենք ունեն քսան անգամ ավելի լիազորություն, քան այստեղ կանգնած յուրաքանչյուր մեկը։ Ակնկալել, որ ՔՊ 18 պատգամավոր գալու է և որոշում կայացնի, ոչ մի երեխա դրան չի հավատում։ Պատգամավորները, բացի շենք մտնելուց, ուրիշ ոչինչ չեն արել, նրանք նույնիսկ լայվ են արել, որ ակնկալում են, որ ՔՊ պատգամավորները պիտի գան։ Կոնկրետ չեն զանգել ԱԺ նախագահին, որ գա ու ապահովի պատգամավորների ներկայությունը»,- նշեց նա։ Ղազարյանի խոսքով՝ ընդդիմադիր պագամավորներն իրարից տրբերվող տեղեկություն են իրենց տվել․ «Սեյրան Օհանյանն ասաց, որ կա 35 պատգամավորի ստորագրություն, իսկ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ պատրաստ են ստորագրել։ Ես հասկացա, որ չկա, բայց պատրաստ են։ Ինչո՞ւ նրանք չեն ստորագրում։ Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնեն, Սահմանադրության պահանջն է, որպեսզի իրենք առաջադրեն նոր վարչապետի թեկնածու։ Իրենք այդ թեկնածու չունեն, բայց պատգամավորներն են պարտավոր առաջադրել վարչապետի թեկնածու»։ Էդգար Ղազարյանի խոսքով՝ եթե ընդդիմադիրները առաջադրում վարչապետի թեկնածու, և իրեն էլ չեն առաջադրում, ստացվում է, որ նրանք գործընթացը չեն սկսում․ «Երկիրը անտերության է մատնված, փաստացի Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի։ Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները կարճ ժամանակ հետո գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու»։
03:06 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել
 |news.am|

Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել |news.am|

news.am: Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին  ասաց համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։ «Զոհված բնակիչը Գեւորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետեւից, երբ դեպքը պատահել է»,– նշեց Պապյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի 105 զոհ։ Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ,  այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
02:34 - 15 սեպտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու․ ԱՀ ԱԺ նախագահ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախը եղել է, կա և լինելու է։  Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց  Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։ 2020թ. սեպտեմբերի 27-ը մեր կյանքը բաժանել է 2 մասի՝ մինչև և հետո։Տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի ճանապարհը հարթ չէ։ Այն շատ լավ գիտակցում են ԱՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը։Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարություններում անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում  կամ դրա շուրջ ցանկացած քննարկում։ Դա այն կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու ։ Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել և այսօր էլ վերահաստատել է , որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Անկախության համար այս երկար ու ձիգ տարիներին  մենք չափազանց թանկ գին ենք վճարել։ Արցախի նորօրյա պատմությունը, պետական սահմանը գծվել են մեր զոհված ազատամարտիկների արյան գնով։ Սիրելի' հայրենակիցներՄենք մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք»։ Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:  Ավելի ուշ ԱՀ նախագահը հայտնել էր, որ ինքը Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված է մանրամասնությամբ․ «Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։
02:27 - 15 սեպտեմբերի, 2022
Ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիայի մասնակիցների հորդորով մտել են ԱԺ

Ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիայի մասնակիցների հորդորով մտել են ԱԺ

ԱԺ-ում շարունակվում է բողոքի ակցիան, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ԱԺ շենքի ներսում են։ 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանը ԱԺ դիմաց հայտարարեց․ «Ես դիմում եմ հայոց բանակին։ Մենք կարիք ենք ունենալու բանակի աջակցությանը։ Դիմում եմ բոլոր այն սպաներին, ովքեր հիմա անգամ զորակոչված են, որպեսզի հիմա հայտարարեն, որ սատարում են այս շարժմանը և մեզ հետ են»։ Նա հայտնեց, որ իր ձեռքին ՔՊ պատգամավորների հասցեներն են, ապա հնչեցրեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն և ասաց, որ այս պահին գնում են այնտեղ։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներս են գնացել ԱԺ․ «Աժ-ում արդեն լույսերը վառվում են, պատգամավորներն արդեն ԱԺ-ում են։ Մնաք այստեղ՝ որպես աջակցություն արդեն շենքում գտնվող պատգամավորների, որպեսզի իրենք կազմակերպեն գործընթացը։ Հրավիրվելու են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, որոնք նույնպես ի պաշտոնե պարտավոր են ապահովել այս պահին հասարակության պահանջով ԱԺ բնական գործունեությունը»։ «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն էլ դեմ արտահայտվեց ՔՊ-ական պատգամավորների տներ գնալուն․ «Դա նշանակում է մասնատել ժողովրդին և տալ ոստիկանի ձեռքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, հենց այս հրապարակը պիտի մարդաշատ լինի»։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ՔՊ 18 պատգամավորի պահանջում են միանալ, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեն, և անվստահություն հայտնելու գործընթացը սկսվի։
02:08 - 15 սեպտեմբերի, 2022
Հաջողության հասնելու  համար  պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն Իշխան Սաղաթելյան

Հաջողության հասնելու  համար  պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն Իշխան Սաղաթելյան

ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ պատմական պահ է, օրհասական վիճակ է։ «Պետք են ճիշտ քայլերով գործողություններ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել [վարչապետի] պաշտոնանկության տակ և սկսել գործընթաց։ Հաջողության հասնելու  համար  պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստիպել, պարտադրել, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն, որպեսզի հասնենք պաշտոնանկության գործընթացին։ Քիչ հետո կհրապարակվեն հասցեներ։ Մենք եկել ենք՝ ասենք, որ ձեր կողքին ենք: Այսքան մարդու ներուժը և հնարավորությւոնը պետք է ճիշտ ուղղորդել, եթե ուզում եք գործընթացը հաղթական ավարտ ունենա, պետք է բերման ենթարկել 18 պատգամավորի և ունենալ այդ ստորագրությունը»,- հայտարարեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են պատգամավորներից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։
01:33 - 15 սեպտեմբերի, 2022
Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է բանակցային գործընթացից դուրս, այնուհետև՝ 2020 թվականին՝ պատերազմի մեջ։ Այս մասին Օհանյանը հայտարարեց ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում։ «Պատերազմի ընթացքում այս իշխանությունները ոչիչ չեն արել, որպեսզի ապահովեն խնդիրների կատարումը, հաղթական ելքը, թույլ են տվել, որ թշնամին մոտենա ՀՀ սահմաններին։ Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ սահմաններին մոտ մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո ոչ մի միջոց չի ձեռնարկվել, որպեսզի մեր սահմաններում ռազմավարական կարևոր կետերը, ճանապարհները, բարձունքները վերցնենք մեր հսկողության տակ, որպեսզի հետագայում հեշտ լինի մեր պաշտպանության իրականացումը»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները մոբիլիզացիա չեն իրականացրել՝ համալրելու բանակը, որպեսզի բանակի, սահմանապահ ծառայության անձնակազմը հերիքի ՀՀ ամբողջ սահմանին և Արցախում պաշտպանություն կազմակերպելու։ «Դրանից օգտվել է մեր թշնամին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, սկսել են հարձակողական գործողություններ մի քանի անգամ և գրավել մարտավարական կարևոր կետեր»,- նշեց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը՝ Սեյրան Օհանյանը նշեց․ «Սպետեմբերի 13-ի նրանց գործողությունները օղակի սեղմումն է ՀՀ շուրջը։ Դա ստիպելն է, որ ՀՀ-ը ճանապարհներ, միջանցք տրամադրի  թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրե սեղմվում է։ Կարևոր հանցագործը, իհարկե, Ադրբեջանն է, բայց ՀՀ իշխանությունը, կարելի է ասել, ոչինչ չեն արել՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային հանրությանը ներկայացնելու համար»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ «պարտված իշխանությունները և՛ ներսում, և՛ միջազգային հարթակներում կոմպլեկսավորված վիճակում են, այդ պատճառով նրանց վրա ճնշումները շարունակվում են»։ «Այդ ամենի մասին խոսում է այս իրավիճակը, և խոսում է նաև այն, որ կան պայմանավորվածություններ։ Կառավարության ղեկին նստած անձը, իմանալով, որ եթե ինչ-որ մի մերժում լինի, ապա հակառակորդը սկսելու է մարտական գործողություններ, ոչինչ չի արել դրան նախապատրաստվելու համար։ Այսինքն, մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է, բանակցողին հեռացնելն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պատգամավորներից պահանջում են վարչապետին անվստահություն հայտնել։
01:05 - 15 սեպտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

ԱԺ դիմաց ընթացքող բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով․ «Մենք ապահովելու ենք «առանց Նիկոլ Հայաստան»։ Ի՞նչ է պետք դրա համար. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ստորագրությունները կան։ Չկա ՔՊ 18 պատգամավորի ստորագրություն։ ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդը չի գնալու, եթե այդ ստորագրությունները չլինեն»։ Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ Ազգային ժողով գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար։ Ակցիայի մասնակիցները ընդդիմադիր պատգամավորներից պահանջում են գալ, մտնել Աժ և վառել նիստերի դահլիճի լույսերը և ապահովել քվե։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որին ներկա են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
00:44 - 15 սեպտեմբերի, 2022