ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել |1lurer.am|

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ամերիկյան կողմին են փոխանցվել «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» և «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծերը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Փաստաթղթերի նախագծերը հասանելի են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Դրանցում հիշատակումներ կան նաև նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի հանրապետությունների վերաբերյալ: «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» նախագծում նշվում է, որ կողմերը չպետք է օգտագործեն այլ պետությունների տարածքը մյուս կողմի դեմ զինված հարձակում նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով։ Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ը պարտավորվում է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը արևելյան ուղղությամբ, ինչպես նաև հետխորհրդային երկրների անդամակցությունը կառույցին, ռազմական բազաներ չի տեղակայելու նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն), չի օգտագործելու նրանց ենթակառուցվածքները ցանկացած ռազմական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև նրանց հետ չի զարգացնելու երկկողմ ռազմական համագործակցությունը: «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է պարտավորվեն բացառել կառույցի հետագա ընդլայնումը, այդ թվում՝ Ուկրաինայի, ինչպես նաև այլ պետությունների հաշվին։ Ըստ համաձայնագրի նախագծի՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է հրաժարվեն Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն ծավալելուց: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին մեկնաբանել է ռուսական կողմի առաջարկը՝ նշելով, որ ԱՄՆ-ը ծանոթացել է առաջարկներին, սակայն չի պատրաստվում խորհրդակցել Եվրոպայում անվտանգության հարցի շուրջ՝ առանց եվրոպացի գործընկերների: «Մենք սպառնալիքի տակ չենք դնի այն առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը, այդ թվում`այն սկզբունքը, որի համաձայն՝ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը՝ առանց արտաքին միջամտության»,- հավելել է Սպիտակ տան խոսնակը:
14:05 - 18 դեկտեմբերի, 2021
Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին
 |1lurer.am|

Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Կիևը սպառազինության մատակարարման հարցում զգում է կառույցի լիակատար աջակցությունը, փոխանցում է Sputnik գործակալությունը: «Զենքի մատակարարման մասին պայմանագրերի հարցում ես զգում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, և մենք այլ ուղիներր ենք փնտրում այդ հարցերի լուծման համար»,- ասել է Զելենսկին: Ավելի վաղ նշվել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր արգելափակել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենքի մատակարարումները: Այդ առթիվ իր դժգոհությունն էր հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա նշել է, որ Բեռլինն օգտագործել է վետոյի իրավունքը՝ դադարեցնելով ամերիկյան խոշոր տրամաչափի հրացանների և ԱԹՍ-ների դեմ պայքարող միջոցների մատակարարումները: Ավելի ուշ Գերմանիան մեղմացրել էր իր դիրքորոշումը:
19:16 - 16 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում. Ստոլտենբերգ
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ն չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում չեզոք է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Կարևոր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին: Երկխոսությունը շարունակվում է, այն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները: Ստոլտենբերգը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն որևէ կողմի չի պաշտպանում: Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ «դաշինքի արժեքավոր գործընկերներն են»: «Կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները»,- հավելել է Ստոլտենբերգը:
21:14 - 14 դեկտեմբերի, 2021
Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են |tert.am|

Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են |tert.am|

tert.am: Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր «ներխուժման» դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է զորք ուղարկել ոչ թե Ուկրաինա, այլ հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:Երկրի ղեկավարին հարց են ուղղել, թե ինչու է որոշել հրաժարվել Ուկաինայում ամերիկյան զորքերի տեղակայման մտքից ՌԴ-ի կողմից հնարավոր «ներխուժման» դեպքում և արդյոք պատրաստ է ամերիկյան զորքերն ուղարկել Ուկրաինա:«Դրանք երբեք չեն քննարկվել»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց գագաթնաժողովի ժամանակ հայտնել է նրան, որ Ուկրաինա «ներխուժման» պարագայում ամերիկյան զորքերը կուղարկվեն «Բուխարեստյան ինյակի» (B9) երկրներ, որոնք գտնվում ն ՆԱՏՕ-ի արևելյան թևում: Այդ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան:
12:01 - 12 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը չի դիտարկվում, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն ուժ կկիրառի Ուկրաինա ռուսական ներխուժմանը հակազդելու համար, այս պահին չի դիտարկվում: Մենք բարոյական պարտավորություն և իրավական պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հանդեպ՝ համաձայն պայմանագրի 5-րդ հոդվածի, բայց այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ միաժամանակ վերահաստատելով Վաշինգտոնի պատրաստակամությունը Ուկրաինայի պաշտպանունակության ապահովման հարցում։ Անդրադառնալով ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ի բանակցություններին՝ Ջո Բայդենն ասել է, որ Կրեմլի ղեկավարին հստակ հասկացրել է, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ գործողություն սկսի, կբախվի աննախադեպ տնտեսական հետևանքների։ Եվ, ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, ինքը վստահ է, որ Պուտինն «ընկալել է այդ ուղերձը» ։
14:07 - 09 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի զինված ուժերը 125 հազար մարդու են մոբիլիզացրել Դոնբասի հակամարտության գոտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինան արդեն իր բանակի կեսը՝ 125 հազար մարդ, տեղակայել է Դոնբասում գտնվող հակամարտության գոտի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, թե Դոնբասի նկատմամբ Կիևի քաղաքականությունը վերջ է դնում Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը հանգեցնում է մինսկյան պայմանավորվածությունների «ապամոնտաժմանը»: Զախարովան մեկնաբանել է Ուկրաինա օտարերկրյա զորքեր ընդունելու մասին օրինագիծը: «ՆԱՏՕ-ի զորամիավորումների հնարավոր ուղարկումն Ուկրաինա դաշինքի երկրներին մեղսակից կդարձնի Դոնբասում խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործություններին,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
13:58 - 01 դեկտեմբերի, 2021
Բլինքենը և Ստոլտենբերգը կարևորում են ՆԱՏՕ-ի միասնությունը |azatutyun.am|

Բլինքենը և Ստոլտենբերգը կարևորում են ՆԱՏՕ-ի միասնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Ռիգայում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների նախարարական հանդիպման շրջանակում։ Ըստ Պետքարտուղարության՝ Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հարձակում է Դաշինքի մասնակից բոլոր պետությունների վրա։ Բլինքենը և Ստոլտենբերգը նաև կարևորել են շարունակական խորհրդակցությունները և դաշինքի միասնությունը բոլոր առանցքային հարցերի շուրջ՝ ներառյալ Ուկրաինային աջակցելը և ռուսական ագրեսիայի զսպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակումը, սպառազինությունների վերահսկումը և տարածաշրջանային անվտանգությունը։ ԱՄՆ պետքարտուղարը Ռիգայում բանակցություններ է վարել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ։ Բանակցություններում, ըստ Պետդեպարտամենտի, հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինային և Իրանի միջուկային ծրագրի թեմաներին։
12:17 - 01 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առանցքային խնդիր է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև վստահ է, որ այն նորացման անհրաժեշտության ունի։ Այդ մասին ըստ «ՏԱՍՍ»-ի, Լատվիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Պետքարտուղարը վստահեցրել է, որ Բայդենի համար առաջնահերթություն է դաշնակիցների հետ փոխգործակցության ակտիվացումը ՝ սկսած ՆԱՏՕ-ից։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է ՆԱՏՕ-ի ամբողջական արդիականացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռազմավարական հայեցակարգը, որի շուրջ մենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք վերջին գագաթնաժողովում, այժմ ամբողջությամբ իրագործվի»,- նշել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը*ացքում մենք շատ աշխատանք ունենք անելու բոլոր հարցերի շուրջ՝ սկսած սպառազինությունների վերահսկողությունից, զինաթափումից և չտարածումից մինչև մարտահրավերները Արևմտյան Բալկաններում և, իհարկե, Ռուսաստանի տագնապալի գործողությունները Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև այն, ինչ մենք տեսանք Բելառուսում, և միգրանտների օգտագործումը որպես քաղաքական զենք»,- ընդգծել է Բլինկենը՝ խոսելով Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին։
21:20 - 30 նոյեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին   |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Քոչարյանն այս մասին ասաց` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, թե  չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան: «Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի  (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ –խմբ.) անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է, և կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը:
15:34 - 30 նոյեմբերի, 2021
Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար: Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու համար, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական և կադրային աջակցության համար։ Հանդիպելով միգրանտների հոսքին՝ Լիտվան իր միջոցներով սկսեց ցանկապատ անցկացնել Բելառուսի հետ սահմանին և օգնություն էր ակնկալում Բրյուսելից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքը մենակ չի թողնի Բալթյան երկրներին միգրացիոն ճգնաժամի առաջ, որի համար, նրա խոսքերով, պատասխանատու են Բելառուսի իշխանությունները։ Լիտվայի իշխանությունները սպառնում են փակել Բելառուսի հետ սահմանին անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։ Լիտվայի տվյալներով՝ Եվրամիության հետ սահմանին դեռ մնում է 7-ից 15 հազար միգրանտ, իսկ միայն Լիտվայի հետ սահմանին՝ մինչև 2 հազար։
10:28 - 29 նոյեմբերի, 2021
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

tert.am: Լատվիայում մեկնարկել են «Ձմեռային վահան 2021» ամենամյա միջազգային զորավարժությունները, հայտնում է Լատվիայի ազգային զինված ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Russia Today-ը։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Լիտվայի զինվորականները, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խումբը, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունների մասին։ Զախարովան նշել էր, որ «օրերս Էստոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի և ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների մասին»։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:28 - 22 նոյեմբերի, 2021
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

armtimes.com: ՆԱՏՕ-ի երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է մաս կազմի կազմակերպությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, կիրակի օրը HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար դուք պետք է համապատասխանեք չափանիշներին: Մենք օգնում ենք նրան (Ուկրաինային) պայքարել կոռուպցիայի դեմ, բայց կազմակերպության 30 անդամներ պետք է ընդհանուր կարծիքի գան, և ՆԱՏՕ-ում դեռևս կոնսենսուս չկա»,- ասել է նա: Ստոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդել է հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն պարզաբանել է, որ այս երկիրը չի ենթարկվում կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։ 2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն հրաժարվեց երկու երկրներին տրամադրել Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP), որը իրավական ընթացակարգի առաջին քայլն է կազմակերպությանն անդամակցելու համար:  Բրյուսելի փորձագետների կարծիքով՝ վերջին 12 տարիների ընթացքում Կիևն ու Թբիլիսին բավականին հեռացել են դաշինքին միանալու հեռանկարից։ ՆԱՏՕ-ն չի ընդունում տարածքային չլուծված խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտության մեջ։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որոնք ամրագրում են Ուկրաինայի ձգտումները դեպի ՆԱՏՕ՝ «եվրաատլանտյան կուրսի անշրջելիություն» ձևակերպմամբ։ Մինչև 2020 թվականը Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համատեղելիության ապահովումը ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ ամրագրված է 2015 թվականին ընդունված ռազմական դոկտրինում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, սեպտեմբերի վերջին մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, խոստովանել է, որ մինչ այժմ փոխհամաձայնություն չկա դաշինքում Ուկրաինային մուտք տալու ժամկետների վերաբերյալ։
10:44 - 15 նոյեմբերի, 2021