Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել |azatutyun.am|

Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների: Անկարան աջակցում է ընդդիմադիրներին, Մոսկվան՝ Սիրիայի նախագահ Ասադին, ով մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր է մղում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրը՝ Իդլիբը գրավելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ռեջեփ Էրդողանը երեկ կրկին հորդորել է Պուտինին «զսպել Ասադի առաջխաղացումը», Պուտինն իր հերթին պնդել է՝ թիրախում ահաբեկչական խմբավորումներն են, ինչպես նաև ընդգծել «Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»: Երեկվա մարտերում թուրքական բանակը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են: Ավելի վաղ նախագահ Էրդողանը սպառնացել էր վրեժխնդիր լինել սեփական զինվորների ու դաշնակիցների համար, անկախ այն հանգամանքից՝ ով կլինի հարձակման հեղինակը:
15:51 - 22 փետրվարի, 2020
ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

news.am: ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում: Այս մասին ասված է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որոնք ուրբաթ օրը արտահերթ ժողով են անցկացնում Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սիրիական ռեժիմի եւ Իդլիբում իր աջակիցների նոր ռազմական հարձակումը, որն իր հետ հսկայական մարդկային տառապանքներ բերեց, անընդունելի է: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտության կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն սիրիական կարգավորման վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները: «ԵՄ-ն կրկին ամենավճռական կերպով բոլոր կողմերին կոչ է անում ապահովել կայուն հրադադարի հաստատումը, երաշխավորել քաղաքացիական անձանց պաշտպանությունը եւ լիովին կատարել իրենց պարտավորությունները 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի շրջանակներում»,- նշվում է դրանում: Բացի այդ, ԵՄ առաջնորդները կոչ են արել «անախոչընդոտ եւ ուղիղ հումանիտար հասանելիություն ապահովել բոլոր կարիքավորների համար»: «Պատասխանատվությունը միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների իրավունքի խախտումների համար էական առաջնահերթ նշանակություն ունի: Ուստի ԵՄ-ն կրկին կոչ է անում Սիրիայում իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանի քննմանը: ԵՄ-ն հանձնառու է ուժեղացնել իր մարդասիրական օգնությունը Իդլիբի ամենախոցելի քաղաքացիական բնակչության համար»,- նշվում է հայտարարության մեջ:
11:43 - 21 փետրվարի, 2020
Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա |ermenihaber.am|

Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին: Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք պիտի համալրեն Սիրիայի տարածքում տոեղակայված թուրքական զինուժի բազան: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դեպի սահմանամերձ Ռեյհանլը քաղաք շարժվող շարասյան մեջ ընդգրկված են Կայսերիի «Կոմանդո» հատուկ գումարտակի անձնակազմի մի մասը, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր ու տարբեր տեսակի զենք-զինամթերք:   Վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում: Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը:
11:00 - 21 փետրվարի, 2020
Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

aysor.am: Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններ առայժմ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր թուրք գործընկերների հետ, բնականաբար, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1,5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին հիշատակեցի», - ասել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած, այդ թվում՝ նաև բարձր մակարդակում: Այս մասին երեկ նշված էր Դմիտրի Պեսկովի մեկնաբանության մեջ: Ես առայժմ չեմ տեսել նախագահների հանդիպումը պատրաստելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ», - շեշտել է նա:
18:42 - 19 փետրվարի, 2020
Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:09 - 19 փետրվարի, 2020
Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները:  Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի ընդլայնման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է: «Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը: Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:
11:33 - 18 փետրվարի, 2020
Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է |armtimes.com|

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է |armtimes.com|

armtimes.com: Սիրիական բանակի հրամանատարություն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտնելով, որ Հալեպը, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերը 8 տարի անց ամբողջությամբ ազատագրվել են: Խոսքը Շեյխ Ալի, Օրամ Քոպրա, Օրամ Սուղրա, Քաֆար Նահա, Քաֆար Տահայել, Քաֆար Համրա, Շանթարա, Պապիս, Մաարեթ Արթիք, Ուեյջել, Հրեթան, Հայյան, Անատան, Պեանուն, Լերամուն գյուղերի մասին է, որոնք ներառում են նաեւ կարեւոր նշանակության բազմաթիվ գործարաններ եւ հասարակական նշանակության այլ կառույցներ: Հալեպի արեւմուտքում՝ Միզնար բնակավայրում եւ Իդլիբի նահանգի Մաջիրզե բնակավայրում պատասխանատու մարմինները, Սիրիայի բանակի հետ համատեղ, բացել են 2 հումանիտար միջանցքներ՝  ժողովրդի ապահով ելքն ու հումանիտար օգնության տեղակայումն ապահովելու համար դեպի ահաբեկիչներից մաքրված, ազատագրված տարածքներ: Հրամանատարությունը հայտնել է, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել զինյալ ահաբեկչական խմբավորումների դեմ եւ Հալեպն այսուհետ հայտարարվում է ամբողջովին ազատագրված տարածք: Հրամանատարությունը հիշեցրել է, որ ազատագրված տարածքները   «Ջաբհաթ-ան-Նուսրա» զինյալ ահաբեկչական խմբավորման հսկողության տակ էին գտնվում 2012 թվականից ի վեր: Այդ տարիներից մինչ հիմա Սիրիան հիշյալ տարածքներում հարյուրավոր մարդկային կորուստներ է ունեցել, զինյալ ահաբեկչական խմբերը հրթիռակոծել են բնակելի գյուղերը, զինված գործողություններ կատարելլ տեղի բնակչության նկատմամբ: Արաբական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հալեպի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերի ազատագրումից հետո Սիրիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ալի Համմութը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա չորեքշաբթի, փետրվարի 19-ին, Հալեպի օդանավակայանը կվերաբացվի երկար դադարից հետո եւ հենց այս շաբաթ կկարգավորվեն Հալեպ-Դամասկոս, Հալեպ-Կահիրե թռիչքները: Սիրիական բանակը հայտարարել է, որ Դամասկոսի եւ Հալեպի օդային տարածքն ամբողջությամբ վերահսկվում է եւ անվտանգ է օդային փոխադրումների համար: Ի դեպ, արաբական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել է, որ Երեւանն ու Դամասկոսը այս տարի մտադիր են օդային փոխադրումների շուրջ համաձայնագիր կնքել: Ռեւազյանն այս մասին հայտնել է՝, ընդգծելով, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցության մասին հարցը քննարկվում է երկրի բարձր օղակներում: Լրատվամիջոցը նշում է, այժմ քննարկումներն առավել իրատեսական են դառնում, քանի որ մեծ են անվտանգության երաշխքիները: Սիրիական արաբական բանակի հրամանատարությունն ու խմբերը սկսել են սանրել ահաբեկիչներից ազատագրված տարածքների ամեն մետրը՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ թունելներ, ահաբեկչական խմբերին ծառայող գետնափոր շտաբ-բնակարաններ: Գրեթե բոլոր թունելների հատուկ պահեստարաններից հայտնաբերվել է հսկայական քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը պատկանել է «Ջաբհաթ-ան-Նուսրա» խմբավորման զինյալներին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:12 - 18 փետրվարի, 2020
Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ: Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում մեկնարկած հանդիպումը անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: Պատվիրակությունների կազմում դիվանագետներից բացի կան զինվորականներ և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Բանակցություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ ըստ իրենց տվյալների՝ թուրք և ռուս բարձրաստիճան ռազմական գործիչների միջև փոխհամաձայնություն կա: Մյունխենի անվտանգության կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Լավրովը շեշտել է, որ 2 երկրների հրամկազմի միջև առկա է մշտական կապ: «Բոլոր փաստերը դրված են սեղանին: Հուսով եմ, որ իրավասուները կկարողանան առաջ քաշել Իդլիբի վիճակը կարգավորելուն միտված առաջարկներ, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ստորագրած պայմանագրերին»,- նշել է Լավրովը: Օրեր առաջ Իդլիբի հարցով Թուրքիայից Ռուսաստան էր վերադարձել նույն խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Անկարայում գտնվող ռուսական պատվիրակությունը: Բանակցությունները որևէ արդյունք չէին տվել: Սակայն փետրվարի 16-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Մյունխենում ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին, որ 2 երկրների միջև առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհներ գտնելու համար պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները:
17:50 - 17 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում: Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո: «Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», - Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը: Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը:
13:53 - 17 փետրվարի, 2020
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով: Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր: Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»: Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը: Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել: 
13:22 - 17 փետրվարի, 2020
Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
17:54 - 16 փետրվարի, 2020