Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


COVID-19. Աշխարհում ապաքինվել է 722 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 722 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 638 հազար 909-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 184 հազարը: Ապաքինվել է 722 հազար 055 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 47 հազար 681 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 208 հազար 389 է: Մահացության ցուցանիշը 21 հազար 717 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187 հազար 327 է: Վարակից մահացել է 25 հազար 085 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 159 հազար 877 հաստատված դեպք, մահացել է 21 հազար 340 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 150 հազար 648 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 315 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 133 հազար 495 հաստատված դեպք: Մահերը 18 հազար 100-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 98 հազար 674-ի, մահացածներինը՝ 2 հազար 376-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 996: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 391 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 798 ընդհանուր, 10՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 999 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 513-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 46 հազար 182 է, Բելգիայում 41 հազար 889 է, Կանադայում՝ 40 հազար 190, Նիդերլանդներում՝ 34 հազար 842 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 416 դեպք կա, մահացել է 5 մարդ: Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 238 է, մահացածներինը՝ 52: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 141, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 659 հաստատված դեպք կա, մահացել է 276 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2248-ի, մահացածներինը՝ 13-ի: Իրաքում գրանցվել է 1 631 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 682 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:00 - 23 ապրիլի, 2020
Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը
 |ermenihaber.am|

Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։ Սակայն դժգոհությունը միայն հայտարարություններով, սոցցանցերում կատարված գրառումներով չսահմանափակվեց։  Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական հաքերների (ցանցահեն) խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում հայտնվել են Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջեր։ Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով դրա գործունեությունը։ «Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում խաբեցիք աշխարհին և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։
20:51 - 22 ապրիլի, 2020
ԱՄՆ Միսսուրի նահանգը Չինաստանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար |usatoday.com|

ԱՄՆ Միսսուրի նահանգը Չինաստանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար |usatoday.com|

usatoday.com: ԱՄՆ Միսսուրի նահանգը դարձավ առաջինը, որը Չինաստանի դեմ դատական հայց ներկայացրեց՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար։ Քաղաքացիական հայցը դաշնային դատարան ներկայացվել է երեքշաբթի Հանրապետական կուսակցության գլխավոր դատախազ Էրիկ Շմիտի կողմից։ Հայցի մեջ ասվում է, որ Չինաստանը պատասխանատու է հսկայական թվով մահացությունների, տառապանքների ու տնտեսական կորուստենրի համար, որոնք նրանք պատճառել են ամբողջ աշխարհին՝ ներառյալ Միսսուրիի բնակիչներին։  «Չինաստանի կառավարությունը ստում էր կորոնավիրուսի վտանգավոր ու վարակիչ բնույթի մասին, լռեցնում էր խոսողներին և շատ քիչ բան էր անում՝ կանգնեցնելու հիվանդության տարածումը։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար», - ասել է Շմիտը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:11 - 22 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհոմ 650 հազարից ավելի մարդ է ապաքինվել |armenpress.am|

COVID-19. Աշխարհոմ 650 հազարից ավելի մարդ է ապաքինվել |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 482 հազար 215-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 170 հազարը: Ապաքինվել է 652 հազար 170 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 913 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 42 հազար 517 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 հազար 210 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 852 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 228 է: Վարակից մահացել է 24 հազար 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 155 հազար 383 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 265 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 147 հազար 065 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 862 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 124 հազար 743 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 509-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90 հազար 980-ի, մահացածներինը՝ 2 հազար 140-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 83 հազար 505: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 209 մարդ:Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 121 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 405-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40 հազար 743 է, Բելգիայում 39 հազար 983 է, Կանադայում՝ 36 հազար 829, Նիդերլանդներում՝ 33 հազար 405 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 402 դեպք կա, մահացել է 4 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 265 է, մահացածներինը՝ 43: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 015, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիտոսում 3 հազար 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1 574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:41 - 21 ապրիլի, 2020
Ուհան քաղաքի լաբորատորիան հերքել է մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել

Ուհան քաղաքի լաբորատորիան հերքել է մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել

Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիան առաջին անգամ խախտել է  լռությունը, որպեսզի հերքի հնչող մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել։ Յուան Ժիմինգը՝ Ուհանի Վարակաբանության ինստիտուտի փոխտնօրենը, չինական CGTN լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ սա ուղղակի «դավադրության տեսություն» է, որը միտված է մարդկանց «մոլորեցնելուն»։ Նա նաև հերքել է, որ վարակը ստեղծվել է մարդու կողմից։  Սա առաջին դեպքն է, երբ ինստիտուտի ներկայացուցիչը հանրային արձագանք է տալիս շրջանառվող լուրերին։  Յուանն ասել է, որ նա հասկանում է, թե ինչու են որոշ մարդիկ վարակը կապում 44 միլիոն արժողությամբ լաբորատորիայի հետ, որը հիմնադրվել է 2014 թ․։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ լաբորատորիան տեղակայված է Ուհանում։ Յուանը նշել է, որ մարդկանց միտումնավոր մոլորեցնելը սխալ է։   Աղբյուրը՝ nbsnews.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի 
10:26 - 20 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 հազար 674 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 453 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 742 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 83 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 017-ի:Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 211: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 118 մարդ: Իրանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 853 է, մահացել է 361 մարդ:Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 654 է, Բելգիայում՝ 38 հազար 496, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 32 հազար 655 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 394 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 448, վարակի հետևանքով մահացել է 8-ը: Եգիտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 915-ի, մահացածներինը՝ 7-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:51 - 20 ապրիլի, 2020
Չինաստանում պատասխանել են կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությանը
 |news.am|

Չինաստանում պատասխանել են կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությանը |news.am|

news.am: Մարդկությունը դեռեւս չունի համապատասխան գիտելիքներ վիրուսն արհեստականորեն ստեղծելու համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսին։ Այդ մասին շաբաթ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազարույցում հայտարարել է Ուհան քաղաքում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ելնելով վարակաբանության շուրջ իմ ընկալումներից՝ եթե խոսենք այդպիսի վիրուսի արհեստական սինթեզավորման մասին, ապա այժմ չկան որեւէ վկայություններ, որոնք մատնանշում են, որ վիրուսն արհեստականորեսն սինթեզված է»,-նշել է նա հրապարակված հարցազրույցի ընթացքում։ «Որոշ մասնագետներ համարում են, որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց։ Իսկ նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը»,-հավելել է մասնագետը։ Յուան Չժիմինը նշել է, որ լիովին վստահ է, որ իր լաբորատորիայում չէր կարող տեղի ունենալ ինչ-որ դեպք, որը թույլ կտար վարակի հարուցիչներին տարածվել։ Սակայն, ըստ նրա, այդպիսի ասեկոսեները դեռեւս երկար կմնան տեղեկատվական դաշտում։ «Փաստորեն, որպես վիրուսների հետ աշխատող մարդիկ, մենք հստակ գիտենք, թե վիրուսների շուրջ որ հետազոտություններն են անցկացվում մեր ինստիտուտում եւ ինչպես է ինստիտուտը վարվում նմուշների հետ։ Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, այդ վիրուսը ոչ մի դեպքում չէր կարող դուրս գալ մեր լաբորատորիայից։ Մենք ունենք կառավարման խիստ համակարգ, կան հետազոտությունների անցկացման կարգեր եւ այլ կանոններ, այդ իսկ պատճառով մենք լիովին վստահ ենք դրանում»,-նշել է նա։ «Ինչո՞ւ են տարածվում այդ ասեկոսեները։ Մի կողմից քանի որ Վարակաբանության ինստիտուտն ու BSL-4 լաբորատորիան տեղակայված են Ուհանում, այլ անձանց մոտ առաջանում են ասոցիացիաներ, որոնց դեմ, ենթադրում եմ, կարիք չկա պայքարել։ Սակայն պետք է պայքարել, երբ մարդիկ միտումնավոր փորձում են մոլորության մեջ գցել բոլորին»,-հավելել է գիտնականը։ Նա նաեւ նշել է, որ Ուհանի լաբորատորիայում կենսաբանական անվտանգություն ապահովման բարձր մակարդակը նաեւ լայնորեն ճանաչվել է արտերկրյա մասնագետների կողմից։ Ուհանի վարակաբանության ինստիտուտի կազմում է Չինաստանում միակ լաբորատորիան, որը վկայագրված է BSL-4 չափորոշչով, որը համարվում է կենսաբանական անվտանգության բարձրագույն մակարդակը։ Դա թույլ է տալիս լաբորատորիայի աշխատակիցներին ուսումնասիրել աշխարհում առավել վտանգավոր հիվանդությունների հարուցիչները։
13:15 - 19 ապրիլի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 156 հազարը: Ապաքինվել է 582 հազար 424 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 191 հազար 726 է: Այստեղ 800-ից ավելի նոր դեպք  է գրանցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 043 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 968 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 377 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 114 հազար 217 հաստատված դեպք: Նոր դեպքերի թիվը 5 հազարից ավելին է: Մահացության ցուցանիշը կազմում է 15 հազար 464: Չինաստանն առանձնանում է 82 հազար 719 ընդհանուր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:07 - 18 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 154 հազարը: Ապաքինվել է 574 հազար 403 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 190 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 002 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 397 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 352 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 108 հազար 692 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 576: Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 27 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 79 հազար 494: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 958 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 78 հազար 546 է, Բելգիայում՝ 36 հազար 138 է, Ռուսաստանում՝ 32 հազար 8: Բրազիլիայում կա 34 հազար 222, Նիդերլանդներում՝ 30 հազար 449, Կանադայում՝ 31 հազար 927 հաստատված դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 370 դեպք կա, մահացել է 3 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 6 հազար 302, այստեղ գրանցվել է մահացության 37 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 663 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 205 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2844: Իրաքում վարակվածների թիվը 1482 է, մահացության ցուցանիշը 81 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 5 դեպք, վարակվածության՝ 1658: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
12:04 - 18 ապրիլի, 2020
COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Ավինյան

Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Ավինյան

Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։ Հայաստան են բերվել. ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,- գրել է նա։
20:36 - 16 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսային 3 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին |shantnews.am|

Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսային 3 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2-ի դեմ երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը, հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ առաջինը հաստատվել է ակադեմիկոս Չեն Վեյի թիմի կողմից ստեղծված ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված դեղամիջոցը: Անցյալ շաբաթ գիտնականները սկսել են կամավորների հավաքագրում՝ թեստերի երկրորդ փուլի համար: Ըստ Յուանբինի՝ դա կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է, որը հասել է այդ փուլ: Բացի այդ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Ուհանի բիո-դեղամիջոցների ինստիտուտի ներքո գործող վարակաբանության ինստիտուտը, ինչպես նաև պեկինյան Sinovac Research & Development Co. ընկերությունը ստացել են պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն: Ըստ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր համաճարակաբան Չժուն Նանշանի՝ մարտի կեսերին սկսվել են ադենովիրուսային վեկտորի հիման վրա ստեղծված պատվաստանյութերի փորձարկումները. դրանց մասնակցել է 108 կամավոր, որոնք բաժանվել են 36 հոգուց բաղկացած երեք խմբի:
23:33 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:01 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 119 հազարը: Ապաքինվել է ավելի քան 451 հազար մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 155 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 170 հազար 99: Մահացության ցուցանիշը 17 հազար 756 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159 հազար 516 է: Վարակից մահացել է 20 հազար 465 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 136 հազար 779 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 967 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 130 հազար 72 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 194 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 88 հազար 621 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 11 հազար 329:Չինաստանն առանձնանում է 82 հազար 249 ընդհանուր, 89 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 61 հազար 49 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 688 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 272 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 521, այստեղ գրանցվել է մահացության 25 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 164 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2190: Իրաքում վարակվածների թիվը 1378 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:24 - 14 ապրիլի, 2020