Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի  կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև  ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում:
09:55 - 07 հուլիսի, 2021
Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը

Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն:   Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:   Բացի այդ, Լ.Ա.-ն, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:   Կատարվում է նախաքննություն:
18:10 - 05 հուլիսի, 2021
Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին արգելել են հավաքել խոտը. զինվորականների ու կամավորների հսկողությամբ կազմակերպվել է բերքի տեղափոխումը

Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին արգելել են հավաքել խոտը. զինվորականների ու կամավորների հսկողությամբ կազմակերպվել է բերքի տեղափոխումը

Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։ «Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- նշված է Տեղի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։  
21:28 - 27 հունիսի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է գլխավոր դատախազություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150․000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115․000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։ Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին ստացել է լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք,  որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝ ·                 Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով  նպատակային նշանակությունը,  և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։ ·                Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերում՝  առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150․000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115․000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։ Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։   «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին ստացել է լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք,  որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝ ·                 Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով  նպատակային նշանակությունը,  և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։ ·                Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերում՝  առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
16:01 - 24 հունիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)

11։41- Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև այդ գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ [Արա Այվազյանը՝ Զարիֆի հետ զրույցում]   11։34- Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: [ԱԺ անկախ պատգամավոր Արման բաբաջանյան]   10։01- ՀՀ ՄԻՊ-ի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ ԶՈՒ ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ՝ կրակահերթ արձակելով, սպանել են ՀՀ զինծառայողի: ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը։ [ՀՀ ՄԻՊ]   09։43- Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը: [«Հանրապետություն» կուսակցություն]   25․05․2021թ․ 22։40- Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով։ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով] |tert.am|   21։26- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:   20։47- Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: [ՀՀ ԱԳՆ]   20։15- Հորդորում ենք ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]   19։35- Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ։ [Արմեն Սարգսյան]   18։55- Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]   18։35- Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից: Բանաձեւում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։ [Նիդերլանդներում Հայաստանի դեսպանություն]   18։27- Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։ [ՀՀ ՊՆ]   17։14- Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։ [ՀՀ ՊՆ]   16։58- Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ]   14։37- ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը»,-նշել է Դևիդ Վալադաոն։ |armenpress.am|   13։47- ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հարությունյանը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում ՊՆ դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Քննարկվել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։ [ՊՆ]   13։43- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ Այվազյանը մանրամասն ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]   11։10- Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու։ [«Իմ քայլը» խմբ․ պատգամավոր Միքայել Զոլյանը՝ սահմանային իրադրության մասին] |tert.am|   10։48- Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]   24․05․2021թ․ 21։45- Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ։ Հարությունյանը Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները, անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։ [ՀՀ ՊՆ]   21։41- Կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։ Իսկ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ [ՀՀ ՊՆ]   16։29- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին։ Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]   23․05․2021թ․ 21։25- Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են։ [Տեղի համայնքապետարան]   13։27- Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։ Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը: Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]   22․05․2021թ․ 18։05- Եվրախորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրախորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում: Բանաձևը փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ [ՀՀ ԱԳՆ]   16։41- ՀՀ ՊՆ-ը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: ՊՆ-ի փոխանցմամբ նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: |armenpress.am|   14։32- Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ։Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի։ |tert.am|   11։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը: [ՀՀ կառավարություն]   10։32- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սև լճին հարակից տարածքի միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին։ Ադրբեջանական զինված անձինք մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում է՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում: ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:   21․05․2021 21։17- ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայատարարվել, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ։ [Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ «Պատիվ ունեմ» դաշինքի հանդիպումից] |news.am|   20։53- Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկու երկրներին։ Հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը։ [«Հանրապետություն» կուսակցություն]   16։57- Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: [ՀՀ զինվորական դատախազություն]   16։22- ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն ԱՀ տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս իրավիճակում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։10- Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։ [«Հայ Ազգային Կոնգրես»]   14։47- Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։ Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]   14։18- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը․ «Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը: |ria.ru| |tert.am|   13։31- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու։ [Ռուբեն Ռուբինյան]   13։29- Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ռազմական կցորդներին ներկայացվել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին: Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը: [ՀՀ ՊՆ]   13։24- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։   Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)
23:45 - 26 մայիսի, 2021
Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եղբայրության փ․19 շենք, Զարյան փ. 74 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 1-4/1, 6, 16, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին փակուղու սեփական տներ,Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 6 փողոցի 1, 2 փակուղիների սեփական տներ, Մանթաշյան փ․ 1, 2, 3, 4 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․12, 14 շենքեր, Մանթաշյան փ․26 շենք, Աէրացիա թաղ. 2/5, 2/6, 2/7, 2/8, 4, 5, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր,Չուղաջյան փողոց, Օհանովի փ. 44, 50, 52, 54, 58, 60, 62 շենքեր, Տիչինայի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք` Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Պտղնի գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ Զոնալ-կայան թաղամաս, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, Վեդու Գինու գործարանի Բանավան, 10։00-15։00 Սուրենավան գյուղ, 10:30-16:00 Մրգավան և Ազատավան գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։30-14։00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Թամանցիների փողոց մասնակի, Արենի գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո և Գորկի փողոցներ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-13:00 Անիի տարածաշրջան՝ Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Բարձրաշեն, Աղին, Սարակապ, Աղին կայարանի և Ջրափի գյուղեր և Գուսաննա կրակադաշտ,   Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Ներքին Խնձորեսկ գյուղ, 11:00-15:30 Տանձատափ գյուղ:
09:19 - 26 մայիսի, 2021
Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույցներ

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույցներ

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արման Թաթոյանը կարևորել է հատուկ զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը և այցը Հայաստան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հատուկ զեկուցողի այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ, քանի որ առանց տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ՝ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձևեր, որոնցով կարևոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը անկախ պետության ճանաչված լինելուց: Գ. Ստեփանյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը միշտ իրականացրել է Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, բայց միջազգային հանրությունը պետք է նկատի ունենա, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ մարդու իրավունքների (կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) վրա։ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները: Միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ: Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ մի շարք վճիռներով։ Արման Թաթոյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ դրանք ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Այդ համատեքստում նա ներկայացրել է Ադրբեջանի նախագահի առավել հաճախ օգտագործվող հայատյաց հայտարարությունները և ցուցադրել տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն օգտագործում են այդ նույն բառերը հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս: Հանդիպմանը Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։ Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: Ա.Թաթոյանը, ներկայացելով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները, եզրահանգել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38 000 մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝ 11 000 երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13000 մարդ, վերադարձել է Արցախ, իսկ 25000 մարդ դեռևս գտնվում է Արցախի տարածքից դուրս։ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարևորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:  
15:54 - 24 մայիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)

20․05․2021թ․ 22։44- Քվեարկության արդյունքներով ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր, «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը: |1lurer.am|   22։01- Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր այդ կարգավիճակի բերմամբ չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավազորություն և զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից։ Սահմանազատման հարցը չի կարող լուծվել ԽՍՀՄ կողմից ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։ Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է։ [ԱԺԲ]   21։57- Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ԱԺ փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։ Կողմերն ընդգծել են ԼՂ խաղաղ կյանքի վերադարձման, նաև հայ-ադրբեջական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Արձանագրել են, որ Հվ․ Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։   21։46- «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ու Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ՀՀ ԱԳՆ դիմաց ակցիա իրականացրին: Այստեղ նրանք դիմեցին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին և պահանջեցին, որ նա վաղը՝ մինչև ժամը 13:00-ն, իրենց պատվիրակությանն ընդունի և բաց տեքստով ներկայացնի այն անհամաձայնությունները, որոնք, ըստ նրանց, առկա են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի միջև։ |armtimes.com|   21։10- Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ մինչև դա շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը, այդ իսկ պատճառով հանրության հետ հաղորդակցություն չի եղել: Միակ պատճառը դա է: Հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս նման հաջողությունը, նրանք ցայտնոտի մեջ են: Ադրբեջանական ԶՈՒ գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին, և որքան մեծանում է խաղաղ լուծման հնարավորությունը, ավելի շատ են փորձեր արվում տորպեդահարել այդ գործընթացը: [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱԺ հատուկ նիստում]   21։02- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։ Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները: Կառավարության պարտքն է կազմակերպել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով։ [«Հայաստան» դաշինք]   20։43- Այդ օրը ես հայտարարել էի, որ սահմանին լարվածությունն աճում է: Այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, նրանք էլ տարածում են։ [Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից արված տեսանյութի մասին] |armenpress.am|   20։31- Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ օրվա գործ չեն։ Հետխորհրդային՝ մեր տարածաշրջանի երկրները, չնայած 30 տարի առաջ սկսել են այս գործընթացը, ոչ մեկը ավարտին չի հասցրել։ Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ-որ տարածքներ ենք հանձնում․․․ Սիրելի հայրենակիցներ, այսօր արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ [Նիկոլ Փաշինյան]   20։06- Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը։ [ՌԴ ՊՆ] |tert.am|   19։50- Փաստաթղթի մեջ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Ադրբեջանն ուզում է սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]   19։36- Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք։ [Իլհամ Ալիև] |tert.am|   19։21- Մեկ ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից մեր պետական սահմանը խախտել են։ Չգիտեմ՝ բանակցային փուլն ինչ ընթացք է ունեցել, լավ, թե վատ, բայց այսօրվա դրությամբ արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ հակառակորդի ԶՈՒ-ն անընդհատ լարվածություն է առաջացնում։ Այս պահի դրությամբ էլ 30 հոգի խախտել է մեր սահմանը, ու անընդհատ բրդում են կռվի, պատերազմի։ [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան]   18։28- ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: Հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի ՀՀ Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի ՀՀ պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում․ [Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում]   18։00- Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի: [ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնց] |tert.am|   17։17- Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։ [ՊՆ]   17։12- Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ: Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը։ Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում։ [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|   17։03- Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ [ՀՀ ՊՆ]   16։57- Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: [ՀՀ ՊՆ] |armtimes.com|   16։50- Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու գործընթացում: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում։ Սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը: [ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո] |tert.am|   16։43- Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ։ [ՀՀ ՊՆ] |tert.am|   16։10- Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ  բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և ըստ էության այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին։ [ՔՈ կուսակցության մամուլի ծառայություն]   16։05- 1. «Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով:4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով  պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ: [«Պատիվ ունեմ» դաշինք]   15։55- Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ [ՀՀ նախագահի շախատակազմ]   15։52- Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթի և դրա ստորագրման գործընթացի մասին] |aysor.am|   15։35- Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում: Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ [Ռոբերտ Քոչարյան] |tert.am|   14։33- Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ։ [Լուսավոր Հայաստան կուսակցություն]   13։19- Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց, ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: [ՄԻՊ Արման Թաթոյան]   13։10- Այս պահին կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը, պահանջում է խորհրդարանի վավերացում, և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվել։ [Էդմոն Մարուքյան]   12։20- Բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան՝ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու, դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու, դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացի թույլ չտալու և էսկալացիան քաղաքական դիվանագիտական ճանապարհով կարգավարելու համար։ [Նիկոլ Փաշինյան]   11։27- Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90%-ը ծածկված է, և դա ներակայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, և այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում։ [Նիկոլ Փաշինյան]   11։18- Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արդեն հայտնի սահմաններում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի։ [Նիկոլ Փաշինյան]   10։52- Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Վաղարշակ Հարությունյանի Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները, նա շեշտել է, որ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Քննարկվել է նաև ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ [ՀՀ ՊՆ]   09։32- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի շարք թեմաների հետ մեկտեղ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը։ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: |armenpress.am|   09։26- Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: [Հունաստանի ԱԳՆ] |tert.am|   19․05․2021թ․ 22։10- Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: [ՀՀ ՊՆ]   21։06- Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ:   19։03- Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |factor.am|   18։46- Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: [ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել]   17։44- Կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից: [ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան]   16։03- Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար։ Ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը: [ԱԳ նախարար Արա Այվազյան]   15։16- Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը: Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս] |armtimes.com|   15։09- Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: [Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ] |armenpress.am|   14։47- ՀՀ իշխանության մարմիններին որպես ՀՀ ՄԻՊ զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:   14։22- Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ [ՀՀ ՊՆ]   13։44- Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկությանն ի պատասխան ՀՀ-ն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Ընդգծում ենք, որ ՀՀ համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |armenpress.am|   11։14- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ [ՀՀ ՊՆ]   10։09- Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք՝ միջնորդի։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tert.am|   09։50- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Լավրովի խոսքով՝ խնդրանքին համապատասխան՝ քննարկվել է իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ։ |tert.am| 18․05․2021թ․ 21։41- Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում՝ նաև ուժային տարբերակով։ [ՀՀ ՊՆ]   18։23-  «Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։  |armenpress.am|   17։16- Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով։ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով: [ՌԴ ԱԳՆ] |tert.am|   17։05- Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է։ [ՀՀ ՊՆ] |tert.am|   15։28- Սաղ սուտ ա, ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել։ Պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը: [Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը՝ Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ] |civilnet.am|   11։58- Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը։ [ՊՆ] 11։09- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ի երեկոյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սալիվանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ և ընդգծել այդ տարաձայնությունները խաղաղ տարբերակով կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է կողմերի կողմից միջազգային սահմանի դեմարկացիայի հարցի կառուցողական քննարկման անհրաժեշտությունը: Ալիևը համաձայնել է Սալիվանի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է սահմանի դելիմիտացիայի բանակցություններ սկսել և ընդգծել այդ գործընթացի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխանելու կարևորությունը: |tert.am|   10։06- Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին: Վերջինս նշել է, որ Տաջիկստանի նախագահի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ ԱԳ նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:   17․05․2021 22:45- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից: Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:21:55- Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ [ՀՀ ՊՆ]20:07- Տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։ Գրիգորյանը Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:19:45- Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ ԱԳ նախարարը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով։ [Ֆրանսիայի ԱԳՆ]  |armenpress.am|19։13- Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։ [ՀՀ ՊՆ]   19։00- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստը՝ ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:[ՀՀ ԱԽ գրասենյակ]   17։18- 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ: [ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակ] |armtimes.com|   17։14- Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, և սահմանային հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։ [ՊՆ]   16։31- Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանազատման հարցում: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ էմոցիաների սրման որեւէ պատճառ չկա։ Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրով] |ria.ru|   14։49- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |armtimes.com|   14։40- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։ [ՀՀ կառավարություն]   13։23- Ադրբեջանի նախագահը պնդում է, թե հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին Իլհամ Ալիևն ասել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հեռախոսազրույցում։ Ալիևը նշել է, որ այս առնչությամբ «ՀԱՊԿ-ին դիմելու Երևանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ սահմանին բախումներ չեն եղել, բանակցություննեը շարունակվում են։ |azatutyun.am|   12։16- Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, իրավիճակը գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում ՀՀ ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։19- Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է․ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն ՀՀ տարածքը: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։15- Ուզում եմ շեշտել, որ ՀՀ-ն երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում]   12։09- Առավոտյան տեղի ունեցած ԱԽ նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից՝ Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: [Նիկոլ Փաշինյան] 16․05․2021թ․ 23։06- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Առանցքային թեման ՀՀ սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։ [ՀՀ ԱԳՆ]   20։04- ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին։ [ԱԽ]   16:08- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։12:12- Սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով։ [Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա] |civilnet.am|11:11- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, չի փոխվել։ Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում ադրբեջանական զինուժը զրկված է սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։ Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։ [ՀՀ ՊՆ]10:33- Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելելով գյուղ։ Արձանագրվել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ: Մարդկանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը: [ՀՀ ՄԻՊ]10:17- Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք: [Էդմոն Մարուքյան]Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)
23:57 - 20 մայիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)

15․05․2021 21։29- Այսօր հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է հստակ պահանջ՝ առանց որևէ նախապայմանի հեռանալ ՀՀ տարածքներից։ Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը՝ ժամը 14։00-ին։ Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ [ՀՀ ՊՆ]   19։23- Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղած դիմումը հիմքեր չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ: Բայրամովը, կապված ադրբեջանահայկական սահմանին տիրող լարվածության հետ, նշել է, թե «ադրբեջանցի սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում»։   18։48- Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: [ՀՀ ԱԳՆ]   18։28- Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Գրիգորյանը, ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, շեշտել է, որ Հայաստանը ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը: [ԱԽ]   17։51- Չենք ցանկանում Պաղեստինի իրադրությունը համեմատել նրա հետ, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում: Այս մասին ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ Նա ընդգծել է, որ Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ։ Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ «ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին ԼՂ-ում, նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին»։ |armenpress.am|   16։49- Անհանգստությամբ ենք հետևում ՀՀ Սյունիքի մարզում և Սև լճում տիրող իրավիճակին, որտեղ Ադրբեջանը մտել է հայկական տարածք։ Անհրաժեշտ է, որ հարգվի միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքներից խուսափելու համար։ [Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անտոն Գոմես-Ռեինո]   16։11- Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ոտնահարումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական գործողություն է, ինչը կայուն վտանգ է ներկայացնում, որի հետ հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն։ [Կանադացի սենատոր Լեո Հուսակոս]   16։06- Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության: Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով ՀՀ լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ [«Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցա]   15։27- Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունները բացատրում են նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Եթե բանակն իր վրա չվերցնի ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պարտականությունը, պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց։ [«Հայրենիքի փրկության շարժում]   13։10- Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման: ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   12։21- Ստեղծված իրավիճակը բավական լարվածություն է մտցրել Վերին Շորժայի բնակիչների մոտ, թեև մարդիկ ապրում են իրենց բնականոն հունով` երեխաները դպրոց են հաճախում, մեծերը՝ հողագործությամբ զբաղվում։ Տեղում բանակցություններ են վարում բանակային կորպուսի, ՊՆ ներկայացուցիչները, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից ներկայացուցիչներ։ Ինքս մի քանի տեղերում ներկա եմ եղել բանակցություններին, որևէ լարվածություն չեմ նկատել։ Անգամ ադրբեջանցի հրամանատարներից մեկն ասաց` եթե մեզ ասեն՝ հետ վերադարձեք, ներողություն կխնդրենք ու կվերադառնանք նախկին դիրքեր։ Տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։ [Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյան] |armeniasputnik.am|   11։37- Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու նրանց պահանջները: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի արձագանքը՝ ԱՄՆ Պետդեպի կողմից Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ԶՈՒ-երի ներուժման մասին հայտարարության մեջ «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթների օգտագործման վերաբերյալ] |tert.am|   10։32- Մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, սակայն նրանց մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում։ ՀՀ ԶՈՒ-երը ևս մեկ անգամ հայտարարում են, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։ Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր: Կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: ՊՆ-ն օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա համապատասխան պարզաբանումներով: [ՀՀ ՊՆ]   09։58- Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ։ [ՀՀ ԶՈւ ԳՇ] |infocheck.am|   00։39- Մենք կարևորում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ցանկացած հակամարտությունից և հարգել սահմանները: Իրանը ուշադրությամբ և հստակորեն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը կլուծվի հնարավորինս շուտ կողմերի խոհեմությամբ և խաղաղ ճանապարհով։ [Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադե] |tert.am|   00։00-Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից: [ՀՀ ՊՆ]   14․05․2021թ․   23:39- Կանադային անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրությունները՝ կապված հայկական տարածք ներխուժման մասին լուրերի հետ: Բոլոր կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն։ [Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գառնո]23:10- Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անհանգստացնող իրադարձություններին և հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին։ Սահմանների սահմանազատումը և սահմանաչափումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության ապահովումից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական շփումները: [ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել] |24news.am|23:03- Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ուժերի տեղաշարժն այս տարածքներում անպատասխանատու է, ինչպես նաև՝ անհարկի սադրիչ: Հուսով ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները։ [ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտեր]22:22- Ադրբեջանի տխրահռչակ նախագահը տպավորություն է ստացել, թե «մարսել է» Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով կարող է դատապարտվել: Դա ժամանակավոր պատրանք է․ մարդը, երբ էյֆորիայի մեջ է մտնում, սկսում է սխալը սխալի հետևից անել, և սա տալիս է մեզ հնարավորություն՝ պատժելու Ադրբեջանին։ Միանշանակ է, որ միջազգային մակարդակում արձանագրված է՝ խախտվել է Հայաստանի սահմանը, և Ադրբեջանը պետք է դուրս գա: Եթե բանակցությունները չեն ստացվում, բնականաբար սա վերաճելու է ռազմական կոնֆլիկտի՝ ուժի կիրառմամբ, որովհետև ուրիշ ելք չի կարող ունենալ: Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են, և սխալի հնարավորություն չենք տվել, որը կկիրառվի մեր դեմ։ Ադրբեջանը մտել է մեր տարածք և հիմա չգիտի՝ ոնց դուրս գա, որ խայտառակ չլինի։ [Էդմոն Մարուքյան] |tert.am|21:47- Ազգային ժողովը միաձայն, 86 կողմ ձայնով ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարության նախագիծը:21:04- ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, բնակչության ֆիզիկական պաշտպանության հարցում ՀՀ իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: [Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը]20:35- Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը և զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր։ Հայկական կողմն, ըստ էության, պատրաստ է այսպիսի լուծման: Սա նշանակում է, որ կլինի սահման կամ սահմանային կետերի շուրջ որոշակի պատկերացում, երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը, և դա կնշանակի բոլորովին այլ ռազմական-քաղաքական իրավիճակ: Գործարկված են այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են տալիս՝ այս ճանապարհով հնարավոր կլինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: [Նիկոլ Փաշինյան]|armenpress.am|20:09- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է միանշանակ. նա հայտարարել է` դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ֆրանսիայի նախագահը նաև ասել է`անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: Կարծում եմ` կարևոր է, որ այս թեմայով ԱԽ մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն: Մենք ուշիուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք։  [Նիկոլ Փաշինյան] |24news.am|20:08- Այսօր բանակցություններն ընդհատվել են, եւ շարունակությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին։ [Նիկոլ Փաշինյան]20:05- Երեկվանից մեկնարկել են բանակցություններ՝ տվյալ իրավիճակը լուծելու ուղղությամբ։ Այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը։ Այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն եւ այս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ մեր հաղորդակցության հիմքն է։ [Նիկոլ Փաշինյան]19:59- Որոշվել է գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները։ Ինչո՞ւ. որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ հիմնավորել՝ ով է առաջինը կրակրել, ով որտեղ պետք է լիներ: Մեզ համար կարևոր է եղել իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը: Այս պատճառով գործի է դրվել ՀԱՊԿ վերաբերյալ 2-րդ հոդվածը: Այսօր բանակցություններին միացել է նաև Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով: Արձանագրվել է, որ ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանային գծերի մեր պնդումները: Սա նշանակում է, որ դա հավաքական անվտանգության պայմանագրի տարածք է, և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք։ [Նիկոլ Փաշինյան] |armtimes.com|19:48- Այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն: Դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|19:43- Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում ՀՀ տարածքում, դա պետք է դաշնային կառավարության և միջազգային հանրության կողմից հստակորեն դատապարտվի: Վերջին շրջանի կրկնվող լարվածությունը ցույց է տալիս, որ զինադադարն ամենևին խաղաղության հաստատում չէ: Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է «թավշյա հեղափոխությունով։ [ԳԴՀ Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցություն] |1lurer.am|19:25- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը: Սիրոջիդին Մուխրիդդինը Արա Այվազյանին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։19:12- Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում՝ որպես ահաբեկչական կազմավորում։ Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները։ Այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ ԱԺ-ի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և ԱԺ-ն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ [ՔՈ կուսակցություն]18:46- «ԱԺ-ն հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը»։ [ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել]18:44- Infocom-ի հետ զրույցում Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատեց լուրը, որ ադրբեջանական կողմը մայիսի 12-ին իրենց գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է հատել ՀՀ սահմանը։ Գյուղի հովիվները հանդիպել են ադրբեջանցի զինվորերին և վերջիններիս ասածներից հասկացել, որ նրանք իրենց ասել են անասուններին իջեցնել սարերից։ Հովիվներն անասուններին սարերից իջեցրել են, նրանց և ադրբեջանցի զինվորականների միջև միջադեպ չի գրանցվել։ Կութում իրավիճակը սովորական է։18։00 - ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է․ ուղիղ   17։49 - Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ն տեղորոշել է տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։ |razm.info|   17:38 - Ադրբեջանը, օգտվելով ՀՀ իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով և տարածաշրջանային անկայունության պոտենցիալով։ ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը։[«Հայաստան» դաշինք]   17։37 - Բնակիչները տեղեկացրել են ՄԻՊ-ին, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, չեն կարող հանգիստ լինել ոռոգման ու ջրային պաշարների իրենց հասանելիության համար: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Բնակիչները նշել են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերը պետք է ընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը հնարավորություն կտա օգտվել սոցիալ-տնտեսական արտոնություններից: [ՀՀ ՄԻՊ]   17։14 - Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ։ [Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերին] |tert.am|   17։04 - Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։ Գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։   16։56 - Ես չգիտեմ, թե ինչու է հենց երկրորդ հոդվածով դիմե ՀԱՊԿ-ին, բայց ես, ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ այն եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք դեռևս կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, և ոչ չորրորդ: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից զորք չենք ուզել, որովհետև մենք էլ զորք ունենք, պետք լինի, մենք մեր զորքով կմիջամտենք: Որից հետո, եթե դա դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել՝ մեր դիմումի լույսի ներքո։ Եթե այս խնդիրը չկարգավորվի, ապա ռազմական նոր կոնֆլիկտ կլինի ՀԱՊԿ տարածքում: [Էդմոն Մարուքյան] |armenpress.am|   16։49 - Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին։ Քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։ [ՀՀ ՊՆ]   16։34 - Մենք պետք է ստիպենք նրանց՝ շպրտվեն, իրենց տեղը նստեն: Մենք չենք հանդուրժելու, պատրաստ ենք դրան: Մենք չենք ուզում կրակոցով, երկկողմանի լարվածություն: Այս պահի դրությամբ հանգիստ բանակցություններ են գնում: Ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այս պահին լարված է, ամեն ընտանիք այս պահին գիտի, որ Սև լճում սահմանը խախտվել է: Բայց ժողովուրդը պատրաստ է դուրս գալու, հայրենիք պաշտպանելու։ [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան] |armtimes.com|   15։34 - Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով: Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:   15։21 - ՀԱՊԿ քարտուղարությունն Սյունիքի իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: [ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով] |РИА Новости| |armtimes.com|   15։05 - Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք։ [Տիգրան Ավինյան]   15։01 - Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ․ առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել։ [Էդմոն Մարուքյան]   14։48 - «Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:   14։24 - Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին: [ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] |tert.am|   14։21 - Խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով ստորագրություններ են ուղարկել ԱԺ նախագահին: Դեռ պատասխան չկա, լինելու դեպքում երեկոյան 18:00-ին հավանական է, որ նիստ կանցկացվի: [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան] |tert.am|   13։20 - Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել։ Իրենք ինչպես նստած էին նույն տեղում, այդպես էլ մնացել են: [Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյան] |armtimes.com|   13։01 - Ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: ՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա] |tert.am|   12։52- Կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը, որի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Գրիգորյանը ընդգծել է, որ ՀՀ-ն սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները։ Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը: Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը՝ հավելելով, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար: [ԱԽ]   11։33- Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետի պաշտոնակատարը Պուտինին հայտնել է նաև, որ ինքը հանձնարարել է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]   11։23- Մայիսի 13-ին՝ ուշ երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը։ Պուտինը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին։ [Կրեմլի մամուլի ծառայություն]   10։55- Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի  Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը։ [Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգ]   10։19- Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ ՀՀ ռազմական գերատեսչության, որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից: Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, ՊՆ-ից չեն հայտնում: |azatutyun.am|   09։51- Ֆրանսիայի ԱԺ մի շարք պատգամավորներ, որոնք Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ են, երկրի իշխանություններից պահանջում են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Պատգամավոր Վալերի Բուայեն գրել է՝ օգտվելով Մերձավոր Արեւելքում աճող լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ ներխուժել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածք․ «Իլհամ Ալիեւի ռեժիմի հրահրած այս նոր ագրեսիան՝ Արցախի դեմ պատերազմից վեց ամիս անց՝ ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաշունչ մտադրությունները»   09։32- Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքների կհանգեցնի: [ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդես] |armtimes.com|   00։52- Մայիսի 13-ին Ֆրանսիայի Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մակրոնը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: [Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը]   00։49- Ն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նրանք քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական ԶՈՒ-ի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: [ՀՀ կառավարություն]   13․05․2021թ․   23։22- Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով։ [Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայս] |armenpress.am|   23։19- Ըստ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության, եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված, Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են Հայաստանի սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ Ադրբեջանի դիրքերում։ Զարմանալի է, որ հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանքեց այս գործընթացին և սադրիչ հայտարարություններ արեց: Մենք անընդունելի ենք համարում պաշտոնական շրջանակների փորձերը` այդ հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ։ Խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակները խուճապի չմատնվեն, ընդունեն միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը և անհիմն չսրեն իրավիճակը տարածաշրջանում։ [Ադրբեջանի ԱԳՆ]   22։50- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը: Նա նշել է, որ միջազգային հանրության կողմից ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:   22։40- Պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել: Գիտեք, որ սահմանագիծը երկարել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք։ Այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք։ [ԱԽ քարտուղարը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է հակառակորդը կարողացել գալ ՀՀ տարածք] |tert.am|   22։25- Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։ Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը<...> Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել։ Դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը։ Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և ՄԽ համանախագահները դրանում պետք է դեր ունենան։ [Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպ] |hetq.am|   22։10- Ինչպես գիտեք, որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք՝ այս գործընթացն օգնելու է, որ խնդիրն ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ՝ սա ժամանակի հարց է։ Խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ: Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի։ [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Լուրեր»-ի հետ զրույցում] |armenpress.am|   22։06- Քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացությանը, որ ճիշտ է 2-րդ, ոչ թե 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելը, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին: Հոդվածների մեջ խորանալ պետք չէ։ Անվտանգության սպառնալիք է ստեղծվել, և այն չեզոքացնելու համար 2-րդ հոդվածով ենք դիմում։ Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա: Խորհրդատվություններից, քննարկումներից հետո հույս ունենք, որ մոտ օրերս արձագանք կլինի: [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Լուրեր»-ի հետ զրույցում] |tert.am|   21։44- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված արոտավայրերի տարածքներում մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներկայության հետ: Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա և Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: ՄԻՊ-ը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]   21։35- Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել: Փաստի առթիվ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրգործ ՝ ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:   19։57- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Արա Այվազյանն անթույլատրելի է համարել միջազգային իրավունքի խախտմամբ ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության փորձերը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք էին, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը:   19։15- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ [Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԽ նիստում]   17։54- ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Վաղարշակ Հարությունյանի և Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում`Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ] |armenpress.am|   17։51- Սյունիքում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   17։42- Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրելՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։ [ՀՀ ՊՆ]   15։43- ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: [ՀՀ ՄԻՊ]   15։43- ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:   13։10- ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ։ [Գլխավոր դատախազի խորհրդական]   12։50- Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Մարզում այս պահին սահմանների հետ կապված խնդիր չկա, իրավիճակը Սյունիքի հետ համեմատելի չէ, իսկ բնակիչների անհանգստությունը ավելի շատ տարածվող կեղծ լուրերի հետևանք է։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |armtimes.com|   12։19- Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից։ [ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոուն] |1lurer.am|   11։33- Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք Ադրբեջանի սահմաններից ներս են։ Այդ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ։ Կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարիկման խնդիր է։ [Նիկոլ Փաշինյան]   11։11- Խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքեր խլել: Ժամանակն է ԱՄՆ համար գիտակցելու, որ մեր վարած քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հրահրելով նոր պատերազմ։ Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով ու առավել առարկայական, քան երբևէ: [ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ] |factor.am| 12․05․2021թ․ 20:15- Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանակցություններն ընթացքում են, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Իրենք մի հատ քարտեզ են վերցրել, դրանով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է։ Հիմա խնդիրն այն է, որ բանակցության փուլում ապացուցենք՝ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: Տարբեր հատվածներում տարբեր չափի են առաջ անցել՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են: [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան] |armtimes.com|19:50- Գորիսի Վերիշեն գյուղում լարվածություն չկա։ Մարդիկ ասում են, որ Ադրբեջանական զինուժը Սև լճի ուղղությամբ 2 կմ առաջ է եկել։ Ընդ որում, ըստ գյուղացիների, առաջանալիս հանդիպել են տեղացի հովվի, որին հորդորել են ետ գնալ։ Վերջինս էլ տարածել է լուրերը։ Ըստ գյուղացիների՝ ներկայում հայկական զինուժը, ռուս խաղաղապահները և մարզային իշխանությունը Սև լճի տարածքում են, բանակցում են։ |civilnet.am|18:00- Մայիսի 12-ին Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը: [ՀՀ ԱԳՆ] 17։01- Այս պահին նրանք (ադրբեջանցիները- խմբ․) իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |armenpress.am| 16:45- Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Ադրբեջանցիները,1974 թ․ քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով։ |armenpress.am| 15:43- Իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը: ՄԻՊ-ն արձանագրել է ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից: [ՀՀ ՄԻՊ] 15։38- Ես քիչ առաջ խոսեցի բանակային կորպուսի հրամանատարի հետ, և նա ինձ հավաստիացրեց, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, որևէ ագրեսիա չկա հակառակորդի դիրքերում այդ հատվածում։ Խնդիրն այն է, որ երբ նրանք նախկինում դիրքավորված են եղել՝ եղանակային պայմաններով պայմանավորված, առատ ձյան պատճառով, չեն կարողացել դիրքավորվել այն դիրքերում, որտեղ նախատեսել էին, և որտեղ GPS-ը ցույց է տալիս որպես ադրբեջանական սահման։ Այսինքն՝ նրանք ավելի հետ են եղել, և հիմա, որ ձյունը հալվել է, իրենք ուղղակի առանց ագրեսիայի իրենց դիրքերում են դիրքավորվում։ Մենք որևէ տեղից նահանջ չունենք, մեր զորքերը ամուր կանգնած են իրենց տեղում և չեն էլ պատրաստվում նահանջել։ [ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան] |tert.am| 15:05- 3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թ․ տարվա պլանի, իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում: [ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյան] |168.am| Hraparak.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք՝ օգնության, և մարտական պատրաստվածության թիվ մեկ հրաման են տվել։ 14։44- Ջերմուկում հակառակորդը որեւէ առաջխաղացում չի ունեցել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ «Ես կխնդրեի ՊՆ-ի լրատվականից ճշտել, բայց Ջերմուկի հետ կապված կարող եմ ասել, որ որեւիցե խնդիր չի եղել, առողջարանները գործում են, ժողովուրդը խաղաղ․․․ Ես որեւէ ահազանգ չեմ ստացել, որ նման խնդիր կա։ Պն-ի հաղորդագրությունից, լուրերից տեղեկացանք, որ կարծես Սյունիքի կողմում են ինչ-որ զարգացումներ եղել, բայց ոչ Ջերմուկում»։ 14։43- Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: [ՀՀ ԱԱԾ] 14։04- Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն Infocom-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե հակառակորդը Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել․ «Տեղեկությունները ճիշտ չեն, մենք մեր գործը նորմալ անում ենք, չանհանգստանաք»։ Hraparak.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ թշնամուն հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ: 14:02- Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց քանի որ այդ ամենի հետեւանքով խախտել են մեր վարչական սահմանը՝ մերոնք միջամտել են եւ թույլ չեն տվել: Որեւէ միջադեպ չի եղել: [«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյան] 13։46- Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն Infocom-ին հայտնեց, որ Իշխանասարի շրջանում հակառակորդի հետ որեւէ ընդհարում չի եղել․ «Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ մի կրակոց չկա։ Մեր ամբողջ նախիրը հիմա էլ այդ դաշտերում է»։ 13։26- Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել, ըստ որի՝ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ մի քանի կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ինչը հաստատում է նաեւ Վերիշենի ղեկավարը։ Ավելի վաղ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ, իր աղբյուրի փոխանցմամբ, Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար: 13։13- Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը՝ նշելով, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։ 13։08- Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ] 12։55- Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը կես ժամ առաջ Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։  Ավելի վաղ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում։ Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։ Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)
21:44 - 15 մայիսի, 2021
Փոխվարչապետը՝ Սյունիքի մարզում հետպատերազմյան հետևանքները ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության մասին |1lurer.am|

Փոխվարչապետը՝ Սյունիքի մարզում հետպատերազմյան հետևանքները ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ 2021 թվականի հունվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրվել ուսումնասիրել Սյունիքի մարզում հետպատերազմյան հետևանքները և օպերատիվ լուծում տալ: Պատգամավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ արդյունքներ են արձանագրվել առ այսօր:  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մատնանշեց, թե ինչ որոշումներ կայացվեցին այդ հանդիպումների արդյունքում՝ կապված Շուռնուխ, Կապան և Որոտան համայնքների հետ: «Որոշումներ կայացվեցին, որ այն անձինք, որոնք տների հետ կապված ունեցել են խնդիր և ժամանակավոր այդ վիճարկելի տարածքում են գտնվում նրանց տները, նրանց կտրամադրվի մեկանգամյա փոխհատուցում 300 հազար դրամի չափով՝ ամեն անձին: Պայմանավորվեցինք, որ 68 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվեն ամեն անձի հաշվարկով նվազագույնը վեց ամիս ժամկետով, բայց դա այն տրամաբանությամբ էր, որ մինչ այդ մենք նոր տներ կկառուցենք: Համաձայն մեր պայմանավորվածության՝ մեկ շաբաթ անց ուղիղ շինտեխնիկան արդեն անցավ գործի, շինարարությունն արդեն ակտիվ սկսեց, և չնայած որ այդ շինարարությունը համայնքապետարանի աշխատակիցների կողմից փորձ արվեց ներկայացվել որպես ինչ-որ բարերարների կողմից կատարվող աշխատանք, ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է, և դա իրականացվում է պետության միջոցներով»,- ասաց Ավինյանը:
17:53 - 10 փետրվարի, 2021
Պատգամավորը օրվա հրամակայան է համարում Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաձևավորումը

 |armenpress.am|

Պատգամավորը օրվա հրամակայան է համարում Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաձևավորումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով՝ հրատապ կերպով պետք է սկսել Տաթև-Կապան ճանապարհի հիմնանորոգումը, նաև Կապան-Ճակատեն տանող ճանապարհի այլընտրանքի կառուցումը: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարություններին ժամին: Պատգամավորը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհն այժմ անցնում է Ադրբեջանի տարածքով: Գրիգորյանի տեղեկությամբ՝ նախօրեին Կապան-Ճակատեն ճանապարհին, որը համատեղ հսկում են հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահները, միջադեպ է տեղի ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը փորձել է սադրանք իրականացնել՝ տեղադրելով  իր հերթական վահանակը: «Այդ միջադեպի արդյունքում ադրբեջանցի սահմանապահներն այժմ տեղակայվել են ճանապարհին շատ ավելի մոտ: Սահմանամերձ դարձած 50-ից ավելի բնակավայրեր այսօր գտնվում են անորոշության մեջ: Բազմաթիվ մարդիկ վերցրել էին գյուղատնտեսական վարկեր, իսկ այժմ կորցրել են արոտավայրերը, գյուղատնտեսական նշանակության հողերը և իրենց պարտքերի հետ մնացել են միայնակ»,-ասաց նա: Գրիգորյանի կարծիքով՝ սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել և չեն իրականացվում: «Օրվա հրամայականն է վերաձևավորել Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգը, հրատապ կերպով պետք է սկսել Տաթև-Կապան ճանապարհի հիմնանորոգումը: Հրատապ է նաև Կապան-Ճակատեն տանող ճանապարհի այլընտրանքի կառուցումը: Սրանք այն հարցերն են, որոնք օր իսկ չպետք է հետաձգվեն»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, թե խնդիրները շարունակում են կախված մնալ օդում: Ըստ պատգամավորի՝ պատերազմում պարտված իշխանությունը անցնցում պետք է հեռանա:
17:56 - 09 փետրվարի, 2021
Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020 թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը, մանրամասն քննարկվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 2020 թ. Սյունիքի մարզում արձանագրվել է հանցա­գործության դեպքերի նվազում 5%-ով՝ 744  դեպք՝ 2019 թ. 783 դեպքի դիմաց: Նվազել են հատկապես առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցա­գործու­թյունների դեպքերը: 2020 թ. արձանագրվել է սպանության 1 դեպք՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց, սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, 5 դեպքով ավելացել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 13-8: Մարզում 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: Նախորդ տարվա համեմատ էապես՝ մոտ 38%-ով նվազել են հատկապես բնակարանային գողությունները՝ 19-31: Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից:      2020 թ. ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը:  Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր­տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019 թ., սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով՝ 17-15: Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝  հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:               Մարզի տարածքում 2020 թ. արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով կամ գրեթե 4.5 անգամ. 2019 թ. 5 նման դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 28 դեպք: Նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021 թ. ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործիքակազմի կիրառմամաբ գործուն քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020 թ.՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման  ուղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021 թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:          Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
13:24 - 08 փետրվարի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51 շենք, Չեխովի փ․ 15, 34 շենքեր, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք 2-րդ մուտք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7, 8; 4-րդ նրբանցք 4, 6, 8 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 10 շենքեր, թիվ 163 դպրոց, թիվ 36 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Ավանեսովի 1-ին փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Կողբացի փ. 42, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր, Սայաթ-Նովա պող. 20, Թումանյան փ. 26, 28, 28ա շենքեր, Թումանյան 1 անցուղի 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պող. 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/7 շենքեր, Հալաբյան փ. 57, 59, շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 45 շենք, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցների սեփական տներ, Արտաշատի խճ․ 3 փողոց 1 փակուղու սեփական տներ, Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ; 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի; 6-րդ փողոցի 2-րդ փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան և Ուշի գյուղեր, Արարատի մարզում՝ 10:30-16:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաքի Շին գրասենյակի կից տարածք, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Ավագյան, Իսակովի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-15։00 Արզնի համայնքի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “ԼՏԸ Միքայել”, “Արզնի” թռչնաֆաբրիկա, “Արարատ լադա” ՓԲ ընկերություն, “Ակնալիճ”, “Մոսկվա հոթել” ՍՊ ընկերություններ, Արզնի 4-րդ թաղամաս, 11։00-16։00 Արագյուղ, Զորավան, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ քաղաք՝ Մայիսյան, Թումանյան փողոցներ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 13։00-16։00 Պտղնի համայնքի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Հայ Նավթ”, “Օազիս”, “Անգար”, “Կլեոպատրա”, “Բրաբիոն”, “Օնիրա կլաբ” ընկերություններ, “Քիմիագործ” ԱԸ և “Գ․ Հովսեփյան” ընկերություն, Գեղարքունիքի մարզ 11։00-12։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Մեղրի քաղաք, Այգեձոր, Թղկուտ, Լեհվազ, Վարդանիձոր, Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
09:28 - 05 փետրվարի, 2021