Կորոնավիրուս

Ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում հայաստանյան թանգարանները արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

Ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում հայաստանյան թանգարանները արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

hetq.am: Դեռ մարտի 14-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանյանի հրամանով՝ առնվազն մինչև մարտի 23-ը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով՝ փակվել էին ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Սա աշխատանքային արտակարգ իրավիճակ էր, որին առնվազն վերջին 10 տարիներին չէին բախվել հայաստանյան մշակութային հաստատությունները։ Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ օրեցօր զարգանում են տեղեկատվական միջոցները, մշակութային հաստատությունները նույնպես գտնում եմ նորագույն միջոցներ՝ այցելուներին և հասարակությանն առավել հասանելի լինելու և նոր մոտեցումներ առաջարկելու համար։ Երբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, պարզ դարձավ, որ մինչև ապրիլի 14-ը, թերևս, փակ կլինեն նաև բոլոր թանգարանները։  Հայաստանի պատմության թանգարանը երկրի ամենախոշոր թանգարաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1919 թվականին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Պատմության թանգարանը այցելուներին հնարավորություն է տալիս կայքի պաշտոնական էջում առցանց տարբերակով շրջել թանգարանի ցուցասրահներում, իսկ «360 stories» ցանցը հնարավորություն է տալիս շրջել միայն թանգարանի նախասրահում։ Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին։ Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ազգային պատկերասրահի մամուլի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը նշում է, որ Ազգային պատկերասրահը այս պահին վիրտուալ այցելության հնարավորություն չունի, սակայն քննարկումներն այդ ուղղությամբ իրականացվում են։ Առաջիկայում պատկերասրահի ֆեյսբուքյան էջով կտարածվեն մի շարք ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնք մինչ այս պահը հասանելի չեն եղել լայն հանրությանը։ Բացի այդ, մյուս տարի լրանում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը, որի շրջանակներում պատկերասրահը սկսում է «#100-ամյա պատմություն» խորագրով առցանց նախագիծ։ Նախագծի շրջանակներում պատկերասրահի պաշտոնական էջում հնարավոր կլինի գտնել տարբեր տարիների լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: Հայաստանի ազգային պատկերասրահը կոչ է անում իրենց ուղարկել արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին երևանյան հուշերի վերաբերյալ, որոնք կհրապարակվեն պատկերասրահի էջում։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ընդգրկում է հայ գրականության, թատրոնի, երաժշտության և կինոարվեստի գործիչների, հայագիտական երախտավորների անհատական, նաև մշակութային հիմնարկների, կազմակերպությունների, կրթական գիտական հաստատությունների ու խմբագրությունների մեծածավալ ֆոնդեր։ Ի տարբերություն մի շարք այլ թանգարանների, գրականության և արվեստի թանգարանը «360 stories» ցանցում ունի վիրտուալ այցելության հնարավորություն։ Դրա շնորհիվ հնարավոր է տեսնել թանգարանի մշտական ցուցադրությունը, որը ներառում է հայ գրողների կյանքին և գործունեությանը վերաբերող բազմաթիվ ցուցանմուշներ, հայկական մշակույթին և արվեստի առանձին ճյուղերին վերաբերող ցուցասրահներ։ Թանգարանի ֆեյսբուքյան էջից էլ պարզ է դառնում, որ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110 ամյակին ընդառաջ, թանգարանի էջում յուրաքանչյուր օր հրապարակվելու է Դաշտենցի կյանքին և գործնեությանն առնչվող հետաքրքիր լուսանկարներ՝ ուղեկցող տեղեկություններով: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղանկարչական աշխատանքների թանգարան է Երևանում։ Հիմնադրվել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ստեղծած ժողովրդական արվեստի պետական թանգարանի հիման վրա։  «360 stories» ցանցում կարելի է գտնել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոն վիրտուալ այցելության հնարավորությունը, որը թույլ է տալիս ծանոթանալ թանգարանի առանձին ցուցասրահներին և ցուցանմուշներին։ Թանգարանի ցուցասրահներում կարելի է տեսնել գորգագործության, ասեղնագործության և ժանեկագործության, փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մետաղի գեղարվեստական մշակման, գեղանկարչության ցուցանմուշներ։ Ցուցադրությանը առանձին ցուցանմուշներին կարելի է ծանոթանալ նաև թանգարանի յութուբյան էջում բեռնված հոլովակից։ Շարունակությունը՝ hetq.am-ում
09:46 - 19 մարտի, 2020
Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:  Նշվում է, որ հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:  Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (077) 61 81 63, (0223) 2 44 47• «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (093) 11 99 40, (093) 36 35 17• «Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81• «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (0224) 2 26 73, (095) 54 44 32• «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79• «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ - (0222) 6 30 03:
09:18 - 19 մարտի, 2020
e-request.am հարթակը թույլ կտա շուրջ 60 պատկան մարմինների ուղարկել դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան

e-request.am հարթակը թույլ կտա շուրջ 60 պատկան մարմինների ուղարկել դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարզպետարանները պետք է www.e-request.am հարթակի մասին քաղաքացիների պատշաճ իրազեկում ապահովեն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի էջերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և այլ հնարավոր եղանակներով՝ հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից: Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:
09:10 - 19 մարտի, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 19-ից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը: Մարտի 19-ի դասացուցակը` ժամը 11։00-ին կլինի Հայոց լեզու, թեման` «Բառարանագրություն» (10-րդ դասարան), այնուհետև ժամը 11։45-ին կլինի Հայ գրականություն, թեման՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան): 12։30-ին Մաթեմատիկա, թեման՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան), 13։15-ին` Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան), 14։00-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան), 14։30-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան): «Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն  https://m.youtube.com/user/armeduchannel էջում»,- նշել է Հարությունյանը:
09:08 - 19 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 (թարմացվող)

1։21- Իտալիայում կսկսվի ռևմատոիդ արթրիտ հիվանդության դեպքում օգտագործվող Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ազգային դեղերի գործակալության ղեկավար Նիկոլա Մագրինին:Հոդերի ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ օգտագործվող և իմունադեպրեսանտների խմբին պատկանող Tocilizumab-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Նեապոլի և Մոդենայի հիվանդանոցներում:Ըստ Մագրինիի, թեստերին կմասնակցի մոտ 330 հիվանդ:    22։02- Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։   21:30- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կորոնավիրուսը լայն տարածում չի ստացել հանրապետությունում։ Նշվում է, որ կորոնավիրուս է ախտորոշվել 34 անձի մոտ, որից 6-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել է։21:00- Թուրքիայի իշխանությունները 24 մարդու են ձերբակալել սոցցանցերում կորոնավիրուսի մասին «կեղծ եւ սադրիչ» գրառումների պատճառով, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին:20:00- Վրաստանի կառավարությունը որոշել է բրիֆինգներն անցկացնել առանց լրագրողների ներկայության:19:45- Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1135-ի՝ մարտի 18-ի տվյալներով մեկ օրում մահացել է 147 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17,361 դեպք, ապաքինվել է 5710 մարդ։19:30- Թուրքիայումկորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։18:55- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի։ Ինչպես ասվում է կառավարությանը կից հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում, կարանտինում 1261 մարդ կա, դիտարկման տակ են 211-ը։17։43- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է։   17։21- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին մարտի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն աշխարհում և բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը համավարակին հակազդելու գործում:  |tert.am|   16։47- Խորվաթիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 34-ի, Կոսովոն մտցրել է արտակարգ դրություն: |aysor.am|   16։35- Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքների վրա, հայտնում է կառավարության կայքը: Կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները մտցվում են մարտի 20-ի կեսգիշերից և վերաբերում են Ռուսաստանի տարածքից ուղևորափոխադրումներին և հակառակ ուղղություններին, բացառությամբ՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանից դեպի Լոնդոն, Նյու Յորք, Աբու Դաբի և հակառակ ուղղություններով կանոնավոր թռիչքների: |aysor.am|   16։28- Մոլդովան այսօր հայտնել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Առողջապահության նախարարը հայտնել է, որ անցած գիշեր Քիշնևի հոսպիտալում կորոնավիրուսի հետևանքով 61-ամյա կին է մահացել, նա վերջերս էր վերադարձել Իտալիայից: Մահացած կնոջ գյուղում կարանտին է հայտարարվել: Մարտի 17-ին Մոլդովայի խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել: |azatutyun.am|   15։15- Իսրայելում COVID-19- ի ախտորոշմամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 427-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից: |aysor.am|   15։12- Առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակով, հնարավորինս շուտ օդային ճանապարհով վերադառնան Ռուսաստան։ [Հայաստանում ՌԴ դեսպանատուն] |24news.am|   14։42- Մարտի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է տեսակապի միջոցով։ Ղեկավարները այլ հարցերի հետ քննարկել են նաև համաճարակի դեմ պայքարում համատեղ գործողությունների հնարավորությունը։ |ermenihaber.am|   14։29- Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։  Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ: Ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից:|hetq.am|   13։45- Չինաստանի Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինն ունեցել է անսպասելի դրական արդյունք, այն է՝ կապույտ երկինք։ Գործարանները դադարեցրել են աշխատանքները, մարդիկ փակված են տներում, մեքենաներ չեն քշում։ Արդյունքում՝ 2019թ․ փետրվարի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում «օդի լավ որակ» ունեցող օրերի քանակը ավելացել է 21,5%-ով։ Ամերիկյան NASA-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության կողմից արված արբանյակային լուսանկարները ապացուցում են, որ ազոտի երկօքսիդի արտանետումների քանակը հունվար–փետրվար ամիսներին Չիանստանի խոշորագույն քաղաքներում էականորեն նվազել է։   13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|   12:26- Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։ |armenpress.am|   12:09- Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 4-ով՝ հասնելով 38-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Այս պահի դրոթյամբ Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 1130 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 81 պացիենտ: |aliq.ge|   12։06- Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569-ի, ասվում է երկրի կառավարության կայքում: |aysor.am|   11։18- ՌԴ տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 122 000 թեստ․ գրանցվել է վարակվելու 114 դեպք, առողջացել է 5 հոգի։   11։17- Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569-ի, ասվում է երկրի կառավարության կայքում: |aysor.am|   11։06- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները՝ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Տվյալները ներառում են հաստատված ու COVID-19 ենթադրաբար հաստատված դեպքերը։Տբյալները թարմացվել են մարտի 17-ին։ ✅ ԱՄՆ-ում  ընդհանուր գրանցված դեպքեր- 4 226․✅ Մահացածներ- 75 ։Վարակը ախտորոշվել է 53 վարչական տարածքում՝ 49 նահանգում, Կոլումբիա վարչական շրջանում, Պուերտո Ռիկոյում, Գուամում ու Ամերիկյան Վրիջինյան կղզիներում։ Վարակի ծագումն ըստ աղբյուրի՝ ✅ Ճանապարհորդություններ - 229,✅ Սերտ շփումներ - 245․✅ Վարակի աղբյուրը պարզվում է – 3 752։   10։50- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 89-ամյա հիվանդ է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին թեստերի արդյունքում հիվանդությունը հաստատվել է ևս 51 մարդու մոտ: Այսպիսով Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 98-ի: |armenihaber.am|   09։01- 2019թ, դեկտեմբերի 31-ից մինչև մարտի 17-ը աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի 180 159 դեպք, 7 103 հոգի մահացել է։Եվրոպական Միության տարածքում մարտի 17-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։ Իտալիա- 27 980  2 158  Իսպանիա- 9191  309Ֆրանսիա-  6633  148Գերմանիա- 6012  13Միացյալ Թագավորություն- 1543  55Նիդեռլանդներ- 1413  24Նորվեգիա- 1169  3Շվեդիա- 1121  7Բելգիա- 1085  5Ավստրիա- 1016  3Դանիա- 932  1Հունաստան- 352  4Չեխիայի Հանրապետություն- 344  0Պորտուգալիա- 331  0Ֆինլանդիա- 272  0Սլովենիա- 253  0Իռլանդիա- 223  2Էստոնիա- 205  0Իսլանդիա - 199  0Ռումինիա- 184  0Լեհաստան- 177  4Սլովակիա-  84  0Լյուքսեմբուրգ- 81  1Բուլղարիա - 62  2Խորվաթիա- 56  0Հունգարիա- 50  1Կիպրոս- 40  0Լատվիա- 36  0Մալթա- 30  0Լիվա- 17  0Լիխտենշտեյն- 7  0Ընդամենը- 61098  2740 [Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոն]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20
01:21 - 19 մարտի, 2020
Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարզպետարանները պետք է www.e-request.am հարթակի մասին քաղաքացիների պատշաճ իրազեկում ապահովեն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի էջերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և այլ հնարավոր եղանակներով՝ հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից: Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:
00:58 - 19 մարտի, 2020
Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 2000-ը շուտով կստանանք․ Արսեն Թորոսյան

Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 2000-ը շուտով կստանանք․ Արսեն Թորոսյան

Համաճարակաբանական տեսանկյունից կարեւր է հասկանալ՝ մենք նոր, դրսից բերովի, Էջմիածնի եւ արտադրամասի օջախների հետ չկապված դեպք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ․ բարեբախտաբար, պրակտիկորեն չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ վաղը չենք ունենա։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ իրենք հայտնում են անխտիր բոլոր վարակվածների մասին։ Թորոսյանը հայտնեց, որ իրենք գնալով հայտանբերում են արտադրամասից բոլոր վարակված անձանց, որոնց շատ դեպքերում հիվանդ, կամ պացիենտ անվանելն էլ է ուռճացված, որովեհետեւ նրանք, ունենալով մի փոքր բարձր ջերմություն, այլ օբյեկտիվ ախտանիշ չունեն․ «Մենք համաճարակաբանական հետաքննություն ենք անում ամեն կոնկրետ դեպքի վերաբերյալ՝ ում հետ է շփվել, ինչպես, ուր է գնացել, եւ շրջանակը մեկուսացնելով՝ փորձում ենք կտրել վիրուսի տարածման կապերը»։ Թորոսյանը նկատեց, որ իրենք հաճախ են ստանում մեղադրանքներ, որ չի կարելի հենվել քաղաքացիների պատասխանատվության վրա, պետք են կոշտ մեթոդներ եւ այլն․ «Ես դեմ չեմ, որ երբեմն պետք են կոշտ մեթոդներ, բայց հնարավոր չէ կոշտ մեթոդ կիրառել ամբողջ ազգաբնակչության վրա եւ նման ռեժիմում պահել միայն վախի շնորհիվ։ Դա հնարավոր է իրականացնել բարձրացված գիտակցությամբ, որը մենք տեսնում ենք։ Եթե մեկ ամիս առաջ մեր կոչերին ավելի քիչ էին հետեւում, հիմա ավելի շատ են հետեւում»։ Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված կան տեսական կանխատեսումներ, բայց դրանք ամեն օր կարող են փոխվել․ «Մենք այդ տեսական կանխատեսումները պետք է փորձենք վերածել պրակտիկ կանխատեսման եւ իրականության, այսինքն՝ երբ կտեսնենք այդ կանխատեսումն իրականացավ, թե ոչ։ Երբ ունեինք մեկ պացիենտ, եւ շատ փոքր շփման շրջանակ, ըստ այդմ էինք կանխատեսումներ անում եւ պատրաստվում՝ մտքում ունենալով վատագույն սցենարներ։ Այս պահի իրավիճակն ունենալով՝ գիտենք, որ թվերը կարող են աճել այս կամ այն ուղղությամբ։ Եթե տեսնենք, որ թվերն անկառավարելի աճում են, այստեղ ուրիշ սցենար է գործելու։ Օրինակ, որ թեթեւ դեպքերն ընդհանրապես չեն հոսպիտալացվում։ Հիմա մենք բոլորին ենք հոսպիտալացնում, նույնիսկ ոչ շատ բարձր ջերմությամբ մարդկանց, բայց եթե գա մի սցենար, որ նման քաղաքացիների թիվը հազարներով լինի, ապա մենք նրանց չենք հոսպիտալացնի, որովհետեւ նրանց խնդիրը ծերերին, հիվանդություն ունեցող մարդկանց վարակելու հարցն է։ Նույն կերպ խորհուրդ ենք տալիս գրիպով հիվանդին չվարակել սիրտ-թոքային ծանր անբավարարությամբ տատիկին, հորը, ասում ենք՝ լավացիր, նոր գնա նրա հետ շփվելու»։ Իսկ առողջապահական համակարգի պատրաստավծության հիմնական խնդիրը, նախարարի խոսքով, այն է, որ բարձաձայնվում է, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առկայությունն ու քանակն է, եւ հարցը՝ արդյոք կկարողնա՞ն այսքան քանակի պացիենտի բուժել․ «Ո՞րն է մեր խնդիրը այս հարցը լուծելու շրջանակներում․ դժվար է ապահովել մի քանի 100 ազատ սարք, բայց հեշտ է այդ մի քանի հարյուր պոտենցիալ դեպքերը տարածել ժամանակի մեջ։ Բոլոր այն երկրները, որոնք կարողացել են հիվանդության դեպքերը տարածել ժամանակի մեջ, հիմնականում հաջողել են։ Երբ ունենում ես պիկ, եւ հատկապես ծեր մարդկանցով պիկ, առողջապահական որեւէ համակարգ դրան պարզապես չի կարող դիմանալ, որովհետեւ այդ ժամանակ գործում են պատերազմական օրենքները՝ այն պացիենտներին, որոնց հավանական չէ փրկել, ռեսուրսները կենտրոնացնում են նրանց կողմը, որոնց հնարավոր է փրկել։ Իտալիան մահերի թվով 3000-ին է մոտենում, եւ եթե Իտալիան պիկը հարթեցներ, խնդիր չէր ունենա։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պիկերը հարթեցնենք եւ չունենանք ծանր դեպքեր։ Մեր կոչերը հենց դրա համար են, որ մենք պետք է պաշտպանենք խոցելի մեր ընկերներին, հարազատներին, որոնք հնարավոր է՝ չդիմանան հիվանդությանը»։ Նախարարը մանրամասնեց նաեւ, որ հետազոտություն անցնելու համար պետք է լինի բժշկական ցուցում եւ էպիդեմիոլոգիական ցուցում։ Էպիդեմիոլոգիական ցուցումը դեռեւս հետեւյալն է․ ռիսկի երկրներից ժամանելու փաստ եւ Հայաստանում արդեն եղած դեպքերի հետ որեւէ շփում։ Թորոսյանն ասաց, որ օրական մոտ 100-ից ավելի թեստ են դնում, ճնշող մեծամասնությունը բացասական է լինում․ «Բայց աստիճանաբար զարգացման դեպքում հնարավոր է, որ նույնիսկ քաղաքացու մոտ լինի կորոնավիրուսային վարակ, բայց մենք ասենք պարզաբես մնա տանը, դուրս մի արի, լավացի, հետո գնա առօրյա կյանքով ապրելու։ Այս պահին մենք նման իրավիճակ չունենք։ Մենք կարող ենք բոլոր նման դեպքերում հետազոտել, հոսպիտալացնել, սպասել 14 օր, նորից հետազոտել, վստահ լինել, որ նրա մոտ չկա վիրուս, այս դեպքում նոր ասել, որ կարող են վերադառնալ առօրյա կյանքի։ Մենք ամեն օր որոշում ենք՝ որ սցենարով գնանք առաջ։ Մենք փոփոխություններին զուգընթաց ենք որոշում՝ ինչպես շարժվել»։ Նախարարը հայտնեց, որ ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 1000-ը վաղը կամ մյուս օրը կստանանք, եւս 1000-ը՝ մյուս շաբաթ․ «Բայց հաճախ խոսվում է արագ թեստերի մասին՝ թքային եւ արյունային։ Դրանցից էլ ենք ձեռք բերում, մատակարարողների մասով հստակ ժամկետ չեմ կարող ասել, մենք փորձում ենք ճիշտ լոգիստիկ եղանակով բերել Հայաստան։ Երբ եղան, մի քիչ ավելի շատ տեղերում կարող են արվել, իսկ հիմա թեստավորումը կարող է արվել միայն մեր լաբորատորիայում, որտեղ կա կենսաանվտանգության բարձր մակարդակ»,- նշեց Թորոսյանը։ Նա հավելեց, որ այս պահին որեւէ սպեցիֆիկ դեղորայքով չեն բուժվում կորոնավիրուսով հիվանդները։ Ցուցված են հիմնականում ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Ց-ի դեղերը․ «Մենք ունենք այդ դեղերով հասանելիություն, նոր քանակ էլ ենք պատվիրել, սակայն մինչ օրս դրանք օգտագործելու առիթ չի եղել։ Վստահ չեմ՝ թոքաբորբով երկու պացիենտները նույնիսկ անտիբիոտիկ ստանում են, թե ոչ, բայց իրենց առողջական վիճակը միջին է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք հաճախ բուժումն ավարտում ենք պարզապես ջերմիջեցնող դեղորայքով։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդների մեծ մասը պարզապես իրենց օրերն են անցկանում հիվանդանոցում, մի մասը ջերմիջեցնող է խմում, մի մասը նույնիսկ ջերմություն չունի»։ Ինչ վերաբերում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությանը, Թորոսյանն ասաց, որ երբ ստանում են ահազանգ՝ քաղաքացու մոտ հնարավոր վարակվածության, թեստ են դնում, եւ այդ թեստի ժամանակ քաղաքացին պետք է մնա առանձնացված սենյակում, որեւէ մեկի հետ չշփվի, որպեսզի եթե հանկարծ արդյունքը դրական լինի, այդ ընթացքում ուրիշ մեկին չվարակեն․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այդ պահին զբաղված պալատների մեծ մասը չհաստատված դեպքերով քաղաքացիներ են, որոնց մեծ մասը թեստի բացասական լինելու դեպքում գնալու է տուն։ Ավելի էֆեկտիվ աշխատելու համար մենք որոշեցին 40 առանձնացված պալատ կառուցել, որպեսզի սպասող քաղաքացիները հիվանդանոցի հիմնական աշխատանքին չխոչընդոտեն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
00:24 - 19 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

23։11- Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 1000-ը վաղը կամ մյուս օրը կստանանք, եւս 1000-ը՝ մյուս շաբաթ։ Բայց հաճախ խոսվում է արագ թեստերի մասին՝ թքային եւ արյունային։ Դրանցից էլ ենք ձեռք բերում, մատակարարողների մասով հստակ ժամկետ չեմ կարող ասել, մենք փորձում ենք ճիշտ լոգիստիկ եղանակով բերել Հայաստան։ Երբ եղան, մի քիչ ավելի շատ տեղերում կարող են արվել, իսկ հիմա թեստավորումը կարող է արվել միայն մեր լաբորատորիայում, որտեղ կա կենսաանվտանգության բարձր մակարդակ։ [Արսեն Թորոսյան]   22։56- Որոշակի լրատվամիջոցներ և անհատ օգտատերեր եղել են, որոնք հատուկ ռեժիմի սահմանված կանոններից չբխող և ապատեղեկատվություն պարունակող հրապարումներ են արել։ Մեր համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են նրանց, բացատրել են գործող կարգը և հորդորել են, որպեսզի անհապաղ հեռացնեն։ Տեղեկացվել են՝ կրկնվելու դեպքում ինչ տույժի կարող են ենթարկվել։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհերյան]   22։30- Մենք հայտնում ենք անխտիր բոլոր վարակվածների մասին։ Թվերը աճում են, սակայն նշում ենք, թե համաճարակաբանորեն ինչ դեպքերի հետ են կապված դրանք։ Վարակվածների 80-90 տոկոսը կապված է երկու օջախի հետ․ մեկը Էջմիածնում գոյություն ունեցող օջախն է, մյուսը՝ արտադրամասը։ Համաճարակաբանական տեսանկյունից կարեւր է հասկանալ՝ մենք նոր, դրսից բերովի, այս օջախների հետ չկապված դեպք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ․ բարեբախտաբար պրակտիկորեն չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ վաղը չենք ունենա։ [Արսեն Թորոսյան]   22։17- Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո:Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ։   22:10-  Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [Առողջապահության նախարարություն]21:35- Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։ 21:20- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան]21:00- ԵՊՀ-ն կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված ԱՆ միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:20:47- Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում,  եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացվել են առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որոնք վերաբերում են ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել էր պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք։ [Հակոբ Ավագյան]20:43- Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19900 է։ Այս քաղաքացիները չեն եկել անապահով երկրներից, բայց բացահայտվում են ինչ-որ դեպքեր, եւ պետք է լինում այդ ուղեւորների շարքում գտնել կոնտակտավորների։Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որտեղ ներառված են նաեւ վերջին՝ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները։ [Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյան]20:35- Այսօր պարետատան նիստին.✅մանրամասն քննարկել ենք հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը,✅անդրադարձ ենք կատարել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծել եմ, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները,✅ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա,✅կոչ եմ արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը: [Տիգրան Ավինյան]20:33- «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։20:32- Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան։ [Նիկոլ Փաշինյան]20:30- Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։✅Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է` համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։✅ Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ [ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց]20:10- 30 մլրդ դրամի փաթեթ ենք պատրաստել՝ զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա։ [Նիկոլ Փաշինյան]20:05- Սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան։ Բայց մի բանում 100 տոկոսով կարող ենք վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել։ Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում։ [Նիկոլ Փաշինյան]20:00- Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպե՞ս։ Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլև կոնկրետ մարդկանց։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։ [Նիկոլ Փաշինյան]19:40- Վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ է բավարարում։ Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ։ [Նիկոլ Փաշինյան]19:20- Առաջին դեպքը, որ մարտի 1-ին ունեցանք, Իրանի ճյուղն էր, այդտեղ զարգացում ունեցանք ընդամենը երեք դեպք, և սա ոչ այնքան մեր գործողությունների շնորհիվ, որքան այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման, որ ինքը հստակ հետևել էր ԱՆ հրահանգին և արագ ահազանգել էր։ Մեզ էլ հաջողվեց արագ մեկուսացնել։ Մյուս դեպքերում, ցավոք, մի փոքր այլ իրավիճակ ունեցանք, և վարակն ավելի ընդլայնված տարածվեց։ Այնուամենայնիվ, մեր մարտավարությունը, երբ որ Էջմիածնում կարողացանք որոշակիորեն կայունացնել, հիմա հույս ունենք, որ արտադրամասում ևս կկայունացնենք։ Այսինքն՝ նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եվ եթե տեսնենք, որ այս մեթոդն այլևս անիմաստ է, մենք ունենք պայքարի երկրորդ, երրորդ տարբերակները։ [Նիկոլ Փաշինյան]19:15- 102-ից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։ Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել։ [Նիկոլ Փաշինյան]19:00- Հաստատված դեպքերի թիվը` 102։ [Նիկոլ Փաշինյան]18:45- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 մլն 763 հազար 615.10 դրամ։  [ՀՀ ֆիննախ]18:35-Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ Էլ. Փոստ՝ [email protected]թեժ գիծ՝ +201207050580Viber՝ +201207050580WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։ 18:15- Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։ [Տիգրան Ավինյան] 18:08- Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը: Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչև մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երևանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները…»: «Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ [Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան]   18:06- Հայաստանի Ժուռնալիստների միությունը և  մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ։   17։31- Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։ [ՃՈ]   17։30- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Այս օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը: Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը: [Նախագահի  աշխատակազմ]   17։10- «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:‼️Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։‼️Հայաստանում գտնվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․ իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնդում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   17։08- ՍԱՏՄ-ն հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն  ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ: Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների ,դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթես րբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք: ՍԱՏՄ-ն կվերահսկի ցուցումների կատարումը: Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով: [ՍԱՏՄ]   16։59- Դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների։ Մենք պետք է կարողանանք իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։45- Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։48- Այս պահին Վերին Լարսի անցակետում ունենք մոտ 40 քաղաքացի, որոնց հետ անմիջական կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ Հյուպատոսը նույնպես մեկնում է անցակատետ։ Փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին տեղում օգնություն ցույց տալ եւ ուղորդել, որպեսզի ինքնաթիռներով ճանապարհվեն Հայաստան։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։44- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]   16։43- Այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։  [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։42- Տիգրան Ավինյանը արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է նշանակել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին:   16։30- Այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ ենք անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։25- Բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում ենք որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։21- Մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ Տվյալներ չունենք, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։19- Երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն։ Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։18- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՔԾ-ում ժամանակավորապես  դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:  Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով։ [ՀՔԾ]   16։16- Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։13- Այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ դրանք իրականացվում են անխափան։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։12- Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։11- Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ հանդես եկավ հորդորով՝ քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։10- Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ. Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն: Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին: Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ: Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ: Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա: Մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգայինուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: [ՏԿԵՆ]   16։08- Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։ [ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան] |armtimes․com|   15։35- Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկել է SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝  ժամը 04:55­ին) չվերթները: Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­ին) չվերթերի մասին է։ Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։ |armenpress.am|   15։33- Կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև ՀՀ-ն։ Ստեղծված իրավիճակում ԶՈՒ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. ❗️Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին։❗️Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն։❗️Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:❗️Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: [ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան]   15։29- Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել    012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով: Շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները։ [ԱԻՆ]   15։23- Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին և ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը: Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետևելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում և միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:   14։55- Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրությունները իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։ [Երևանի քաղաքապետարան]   14։53- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանու մբացված «Ֆիզիկականանձանց և կազմակերպություններինվիրաբերությունիցպետությանը, կորոնավիրուսայինվարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարմանապահովմանհամարֆինանսականաջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ.ժամի 14:00-ին մուտքերըկազմել է 43մլն 121հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում:   14։51- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ [ԱՀ ԱՆ]   14։38- Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում:Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: ✅ «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00✅ «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08✅ «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64✅ «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71   14։06- Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ: [Նիկոլ Փաշինյան]   14։01- Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ [Նախագահի աշխատակազմ]   13։51- Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ համապատասխանաբար ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հսկիչ անցակետերը կարող եք անցնել միայն անձնագրով։ Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու: Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրել եմ դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի քաղաքային գրադարանի աշխատանքները, չեղարկել եմ բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները, մշակութային միջոցառումները։ [Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյան]   13։46- «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է: Հստակ չէ, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով։ |armenpress.am|   13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|   13։37- Այսօր` մարտի 18-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը:📍Թեմա` արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   13։10- Ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան]   13։08- Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի: Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր: [Նիկոլ Փաշինյան]   12։34- Ռեկտորները լիարժեք պատրաստակամություն են հայտնել հեռավար կրթության համակարգը ներդնելու, ինչը նշանակում է, որ կարձագանքեն առաջացող խնդիրներին։ Եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են իրենց պատրաստակամության եւ պատասխանատվության մասին։ Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք։ [Արայիկ Հարությունյան]   12։28- Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում։ Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը։ [Արայիկ Հարությունյան]   12։23- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել ենք https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Մենք նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու ենք եւ ծրագրերի մշակման, եւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում ենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ [Արայիկ Հարությունյան]   12։22- Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ՝ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թ․ փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաներիշրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ ՊԵԿ-ի, ԱՆ-Ի և ԱԱԾ-ի հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն ՊԵԿ։ [Էկոնոմիկայի նախարարություն]   12։19- Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում․ առանց մեր միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար։ Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ [Արայիկ Հարությունյան]   12։14- Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Մենք բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիթորինգ կանենք, կհասկանանք այդ գործընթացի ամբողջականությունը։ [Արայիկ Հարությունյան]   12։04- Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը✅ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,✅«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,✅ «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։✅«Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,✅«Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,✅ «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,✅«Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,✅«Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի)✅ «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,✅«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,✅«Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,✅«Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,✅«Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,✅«Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,✅«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։   11։50- Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացրել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա։ [Նիկոլ Փաշինյան]   11։47- 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37.3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով իրավիճակը բավականին լավ է։ [Նիկոլ Փաշինյան]   11։45- Ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ, մեր սիրելի ծնողները, տատիկ-պապիկները։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել ենք այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի։ [Նիկոլ Փաշինյան]   11։41- Դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Այսօր պարզել եմ, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա։ [Նիկոլ Փաշինյան]   11։32- Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ։ [Նիկոլ Փաշինյան]   11։20- Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծն արդեն մշակել և շրջանառել ենք: Մանրամասները՝ շուտով: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։15- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն: [ԱԻՆ]   10։57- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թ․ մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։ Առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]   10։22- Մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու  Աստղիկ ԲԿ այցելությունները, մասնավորապես՝ բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք👇 ✅ կստանան անվանական անցաթուղթ,✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում,✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։ Նշենք, որ Աստղիկ բկ-ի բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։ Հիշեցնում ենք, որ Աստղիկ բկ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։ [Աստղիկ ԲԿ]   10։11- Երկու օրվա ընթացքում 2000-ից ավել կամավոր է հերթագրվել, որ անհրաժեշտթյան դեպքում օգնի և վստահ եմ, որ հերթագրումը շարունակվեր այդ թիվը կտասնապատկվեր: [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]   09։57- 100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: [Արսեն Թորոսյան]   09։37- Կոտայքի եւ Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասնչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով (Ծաղկաձորում եւ Դիլիջանում): Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ՉԵՆ հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   09։27- Այսօր՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը հեռավար ուսուցման մասին:   09։26- Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:  ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները: Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: [ԱՀ առողջապահության նախարարություն]   09։22- Խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց վերին շնչառական ուղիների հիվանդությունների կասկածանքով փորձանմուշ է վերցվել, և ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20
23:37 - 18 մարտի, 2020
Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումն իրականացնել պարետատան հետ համաձայնեցնելուց հետո․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան

Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումն իրականացնել պարետատան հետ համաձայնեցնելուց հետո․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան

Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: «Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ»։
22:22 - 18 մարտի, 2020
Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով


 |armenpress.am|

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում,  աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱՏՄ-ն վերահսկում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների` այդ թվում ռեստորաների, սրճարանների, գեղեցկության սրահների ախտահանումը: «Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն՝ անմիջականորեն պարետի որոշմամբ,  բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,-ասաց Ավագյանն ու նշեց` նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:
21:56 - 18 մարտի, 2020
Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19 հազար 900 է։ Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որոնց թվում են նաեւ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները․ «Մեր տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում, ու եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացրել ենք առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որը վերաբերում է ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Այս պահին շրջանառվում է, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք»,- նշեց Ավագյանը։ Նա հայտնեց, որ նախագիծ են ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով պետք է լինեն․ «Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Այժմ պատկերը բոլորովին այլ է»,- շեշտեց Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ անկախ նրանից, թե ինչքանով էին ուժեղացված իրենց միջոցառումները, կամ հակառակը, վիրուսը, միեւնույն է, ներթափանցելու էր․ «Նույնիսկ մեր ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։ Այժմ բոլոր 7 սահմանային կետերում մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- ասաց Ավագյանը։ Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն բեռնատարներն ախատահնեու, քանի որ մեքենաներն ինքին վիրուս տարածող չեն։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի են մեկուսացրել, բեռնատարը կանգնեցվել է մեր ՊԵԿ մաքսային տարածքում, հաջորդ վարորդի գալուց առաջ ախտահանվել է մեքենայի խցիկը, իսկ նախորդ վարորդը հոսպիտալացվել է, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել։
21:45 - 18 մարտի, 2020