Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին

Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: «Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։ Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։ Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից»,-նշել է Քրիստինե Գրիգորյանը։ ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Նա կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։
11:04 - 14 մարտի, 2022
Արցախում բնական գազի բացակայության պայմաններում հոսանքի գերծանրաբեռնվածության հետևանքով արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր

Արցախում բնական գազի բացակայության պայմաններում հոսանքի գերծանրաբեռնվածության հետևանքով արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր

Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ բարեբախտաբար չեն գրանցվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը»։
15:57 - 13 մարտի, 2022
Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին․ քննարկումների առանցքում եղել է Արցախում տիրող իրավիճակը

Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին․ քննարկումների առանցքում եղել է Արցախում տիրող իրավիճակը

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», Արցախի «Արդարություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությոն» խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Քննարկումների առանցքում են եղել Արցախում տիրող իրավիճակը և հրատապ լուծման անհրաժեշտություն պահանջող այն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հերթական դրսևորումների արդյունքում, այդ թվում՝ ռազմական, հումանիտար, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիայի դիմագրավման հարցերը, անվտանգության խնդիրների լայն շրջանակն ու քաղաքական առկա և նորացող մարտահրավերները: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում գազատարի վնասման և Ադրբեջանի հանցագործ վարքագծի պատճառով ներկայում գազատարի վերականգնման անհնարինության և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետ կապված հարցերին: Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական համագործակցության և համակարգված աշխատանքի կարևորությանը և դրանից բխող առաջնահերթություններին: Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»։
11:57 - 13 մարտի, 2022
ԱՀ ԱԱԾ-ն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյաների` ընտանիքներն Արցախից տեղափոխելու մասին լուրերը

ԱՀ ԱԱԾ-ն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյաների` ընտանիքներն Արցախից տեղափոխելու մասին լուրերը

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընտանիքներն Արցախից տեղափոխելու մասին հայտարարությունների` իրականությանը համապատասխանությունը:   Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։   Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից Արցախի ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։   Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։   Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է»:
23:41 - 12 մարտի, 2022
Մենք տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում․ արցախցի պատգամավորը՝ Բայրամովի առաջարկների մասին |factor.am|

Մենք տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում․ արցախցի պատգամավորը՝ Բայրամովի առաջարկների մասին |factor.am|

factor.am: Վերջին օրերին լարված իրավիճակ է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետներից, ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Այս սրման ֆոնին Հայաստանի արտգործնախարությունը տարածում է հայտարարություն, ըստ որի,  առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Դրան էլ հաջորդոմ է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հարցազրույցը, որով հայտնում է, թե Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին։ Factor.am-ը Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։ -Պարո՛ն Բալայան, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում, «թերևս, կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»։ Ինչպե՞ս եք գնահատոմ այդ քայլը, ի՞նչ է փոխելու այն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում։ -Կարծում եմ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է գործուն մասնակցություն ունենա։ Ի վերջո, Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, միջազգային հանրութան կողմից ճանաչված է, մի քանի տասնամյակ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կողմերից մեկն է եղել։ Այո՛, պետք է հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի և փորձ արվի հարցը կարգավորել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների շրջանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երևի փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնել։ Երկարատև, կայուն խաղաղության հասնել հնարավոր չի լինի՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման։ Հայաստանի Հանրապետության անվտանգության, խաղաղության և հարևան երկրների հետ կանոնավոր հարաբերություններ ունենալու հարցերն էլ կլուծվեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։   – Ստացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր այս հայտարարությամբ ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, դիմում ենք, որ զբաղվի հիմնախնդրով։ -Այո՛, ակնհայտ է, որ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որևէ քայլ չի արվում։ Մենք Արցախի Ազգային ժողովի կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք արել և դրանցից յուրաքանչյուրի մեջ շեշտել ենք, որ Մինսկի խումբը համանախագահող երկրները պետք է «գործուն» կամ «տեսանելի» քայլեր կատարեն, որ իսկապես այս հարցի կարգավորումն ապահովեն։ -Այսօր տարածվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարարությունը, որ իրենք Հայաստանին խաղաղության նոր առաջարկներ են ուղարկել։ Ըստ նրա՝ մեկ էջանոց 5 առաջարկների վերաբերյալ Հայաստանի կարծիքը շուտով հայտնի կլինի։ Հայաստանը Արցախին այդ առաջարկները ներկայացրե՞լ է։ Եթե ոչ, ապա ենթադրո՞ւմ եք, թե ինչի մասին դրանք կարող են լինել։ -Կոնկրետ այդ առաջարկներից ես տեղյակ չեմ, բայց երեկ լսում էի ադրբեջանական տեղեկատվությունն իրենց լեզվով՝ ռադիոյով։ Ըստ դրա՝ Ալիևն ու Էրդողանը նմանատիպ հարցեր են քննարկել՝ կապված «Մեղրիի միջանցքի հետ»։ Կարծում եմ՝ նրանք փորձում են այս հարցը կապել հաղորդակցությունների բացման հետ։ Մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ Փորձում ենք տարբեր լրատվամիջոցներից ինչ-որ բաներ քաղել և դրանցից ինչ-որ եզրակացություններ անել։ Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ինչ-որ բաներ ստանալ Հայաստանից։ Հիմա էլ անընդհատ խնդիրներ ստեղծելով՝ փորձում են ճնշում գործադրել։ Այս ցուրտ եղանակին մարդիկ գազից են զրկված, խաղաղ բնակավայրերը ականանետերով է հարվածում։ Էլ պատերազմն ինչպե՞ս է լինում։ Հասկանալի չէ՞, թե ինչ նպատակ են հետապնդում։ Շաչունակությունը՝ factor.am-ում:
21:18 - 12 մարտի, 2022
Արցախում պայթել են գազի բալոններ, գրանցվել է հրդեհի 2 դեպք. Արցախի ՆԳՆ

Արցախում պայթել են գազի բալոններ, գրանցվել է հրդեհի 2 դեպք. Արցախի ՆԳՆ

Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳ նախարարությունը: ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել: Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան: Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։ Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։ ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին՝ անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
16:38 - 12 մարտի, 2022
Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022
Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները

Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները

  Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը։  «Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:  Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»։  Դատախազությունը կից լուսանկարներ է հրապարակել․    
15:35 - 12 մարտի, 2022
Թշնամու արկը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն |tert.am|

Թշնամու արկը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն |tert.am|

tert.am: Երեկ, ժամը 10․00–ի սահմանում հենց դասապրոցեսի ժամանակ թշնամու արձակած արկը պայթեց անմիջապես դպրոցի հարևանությամբ, աշակերտներին և մանկապարտեզի երեխաներին արագ իջեցրել ենք նկուղ և զանգահարել 911։ Սպասել ենք, մինչև ծնողները գան և վերցնեն երեխաներին, քանի որ վախ կար, որ ճանապարհին հնարավոր է կրկին արկեր պայթեն։ Այս մասին ասաց Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցի փոխտնօրեններից Անահիտ Առոստամյանը։ «Այդ պահին խուճապ չկար, բոլորս կազմակերպված մեր աշխատանքն էինք կատարում, բայց երեխաները շատ էին վախեցել, լաց էին լինում։ Կեսօրին կրկին եղան կրակոցներ, այդ անգամ ավելի մեծ տրամաչափի ականներ էին հավանաբար, որովհետև պայթյունի ձայները շատ բարձր էին և ծուխը շատ մոտ էր»,– ասաց Անահիտ Առուստամյանը։ Նա նշեց, որ անկախ ամեն ինչից չեն պատրաստվում լքել գյուղը։ Հարցին՝ դասապրոցեսը կանգ է առել դպրոցում այս պահին, թե՞ ոչ, փոխտնօրենը պատասխանեց․ «Դպրոցում  երկուշաբթի օրվանից մեկ շաբաթ արձակուրդներ են՝  գազամատակարման բացակայության պատճառով և աշակերտները մեկ շաբաթ դպրոց չեն գալու։ Այսօր կրակոցներ չեն եղել, ավելի հանգիստ էր, բայց գիշերը մինչև ժամը 1–ը կրակոցներ կային, ձայնը լսելի էր ամբողջ գյուղում»,– ասաց Խնապատի դպրոցի փոխտնօրեն Անահիտ Առուստամյանը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
13:43 - 12 մարտի, 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
11:51 - 12 մարտի, 2022
Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։   «Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:   Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
11:12 - 12 մարտի, 2022