Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը հայտարարել Է Սիրիայում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից սպառնալիքի մասին
 |shantnews.am|

Պուտինը հայտարարել Է Սիրիայում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից սպառնալիքի մասին |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չնայած Սիրիայում ավազակային կազմավորումների ջախջախմանը` մինչ այժմ սպառնալիք է գալիս նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներից: «Մենք այն ժամանակ (երբ որոշում էր ընդունվում Սիրիայում ռուսական ռազմական գործողություն սկսելու մասին – խմբ.) զգում էինք, որ ահաբեկչական սպառնալիք է աճում Սիրիայի տարածքից, քանի որ ավազակախմբերը գրավել են գրեթե ամբողջ սիրիական տարածքը և ամրապնդվել Սիրիայում», – նախագահի խոսքը մեջբերում է կայքը vesti.ru. Սակայն, ինչպես մեջբերում է պետության ղեկավարի կայքը, «չնայած այն բանին, որ պրոֆեսիոնալ ավազակախմբերն ջախջախված են», այն տարածքներից, որոնք մնում են ահաբեկիչների վերահսկողության տակ, մինչ այժմ սպառնալիք է գալիս»:
22:26 - 06 հունվարի, 2021
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։
18:22 - 29 դեկտեմբերի, 2020
Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական փոխհարաբերությունները և կառուցողական տրամադրվածությունը թույլ են տալիս ներդաշնակ լուծումներ գտնել հակասական իրավիճակներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բացի այդ, իհարկե, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համալիր երկկողմ հարաբերություններ կան: Եվ երբ այդ շրջանակներում երկու պետությունն էլ ղեկավարում են առաջնորդներ, որոնք նման կերպ են վերաբերվում միմյանց, որոնք միմյանց համարում են խոսքի և գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ անգամ եթե տարաձայնություններ են ծագում, եթե շահերի որևէ բախում է ի հայտ գալիս, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս ներդաշնակորեն դուրս գալ իրավիճակից»,- ասել է Պեսկովը:
22:35 - 27 դեկտեմբերի, 2020
Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում
 |azatutyun.am|

Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության հետ զրույցում: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի ու կառուցողական հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, թույլ են տվել Պուտինին միջնորդ լինել Ղարաբաղում այդ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը: Այդ հարցազրույցում Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Պեսկովի խոսքով` Թուրքիան և Ռուսաստանը խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են փոխնպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ «Համենայն դեպս անել այնպես, որպեսզի պատերազմ չլինի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը:
16:41 - 27 դեկտեմբերի, 2020
Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին |armenpress.am|

Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին |armenpress.am|

armenpress.am։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նա անձամբ կհայտնի»,-ասել է Պեսկովը: Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար: Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը 60 -ից բարձր տարիքային խմբի համար ցույց է տվել ավելի քան 90 տոկոս անվտանգություն և արդյունավետություն: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
17:10 - 26 դեկտեմբերի, 2020
ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

1lurer.am: v>Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:    «Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը: ԱՊՀ-ն մեր արտաքին քաղաաքականության ամենակարևոր ուղղություններից է, եթե ոչ ամենակարևորը: ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են: Դրանք այն երկրներն են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ միևնույն պետության կազմում տասնամյակներ, որոշ դեպքերում՝ հարյուրամյակներ լինելու փաստը: Այստեղ են մեր ամենազարգացած տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև՝ հարազատ»:,- ասել է ՌԴ նախագահը: 
17:48 - 25 դեկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը  
 |tert.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 
23:08 - 22 դեկտեմբերի, 2020
Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

tert.am: Իրավիճակի սրման մեծ ռիսկեր կարող են առաջանալ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում, գրում է EADaily լրատվականը:«Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման մեծ ռիսկեր կան: ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, զենքի կառավարման համակարգի դեգրադացիան շարունակվում է», -ասել է պետության ղեկավարը:«Հորինված պատրվակներով ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդի և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք բազմիցս հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա», -ասել է նա:Ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, «ռուսական կողմը մանրամասնորեն վերլուծում է ներկայիս աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսում դրա զարգացման հնարավոր տարբերակները»: Շարունակությունը՝ tert.am-ում։
17:31 - 21 դեկտեմբերի, 2020
Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. Պուտին |tert.am|

Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը ՝ հաշվի առնելով հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք պետք է ձգտենք ավելի արդյունավետ պաշտպանել պետական սահմանը, մանավանդ հաշվի առնելով մեր սահմանների մոտ տարածաշրջանային հակամարտությունների բորբոքման ռիսկերը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը կիրակի օրը Արտաքին հետախուզության ծառայության շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ: Պուտինը հանձնարարել է նաև լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական ոլորտի հանցագործություններին: Իր հերթին, Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, ըստ նախագահի, պետք է շարունակեն հուսալիորեն ապահովել պետական օբյեկտների և նշանակալի իրադարձությունների անվտանգությունը, իսկ Հատուկ ծրագրերի գլխավոր վարչությունը պետք է «լուծի խնդիրների լայն շրջանակ` բարձրացնելու հիմնական կառավարական մարմինների և կապի համակարգերի աշխատանքի կայունությունը ցանկացած, նույնիսկ առավելագույնս բարդ իրավիճակներում»:
21:14 - 20 դեկտեմբերի, 2020
Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտմանը: Նա մասնավորապես նշել է. «Հրադադարի խախտում տեղի է ունեցել միայն մեկ անգամ, և հույս ունեմ, որ դա կլինի միակը, և, ի վերջո, բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ մեր և Մինսկի խմբի միջնորդությամբ: Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»: Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ ինչպես իրենք են կարծում, պաշտպանում է Ադրբեջանի իրավական գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ գրավվել էին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջ տարածքը համարվում է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս առումով և միջազգային իրավունքով Ղարաբաղը Ադրբեջան է: Իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի բարդ է, քան ազգամիջյան բախումներն էին, որոնք սկսվել են դեռևս Սումգայիթում, այնուհետև՝ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը ձևավորվել է այս տարի ստեղծված հակամարտության ժամանակ: Եռակողմ հայտարարությամբ մենք պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, և, ինչը շատ կարևոր է, կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այդտեղ էլ պետք է կանգնեն: Այս կապակցությամբ առաջանում են տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ: Իսկ ենթակառուցվածքային դժվարություններն առաջացել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմի համար: Այս խնդիրը պետք է հանգիստ վիճակում լուծվի բանակցային գործընթացի միջոցով, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները դրա համար, քանի որ փաստաթղթում ասվում է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորում՝ տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի հնարավորությամբ, այդ թվում՝ դա կապված է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությանը: Դա վերաբերում է Նախիջևանին, Հայաստանի հարավի ու հյուսիսի հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը:
18:05 - 17 դեկտեմբերի, 2020