ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հրաժարական է տվել, ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում |azatutyun.am|

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հրաժարական է տվել, ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Մակեդոնիայում ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ՝ վարչապետի հրաժարականից հետո։ Զորան Զաևն իր հրաժարականի մասին հայտարարել է երեկ կայացած տեղական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո: «Ես բերել եմ ազատություն և ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նշանակում է պատասխանատվություն ստանձնել», - ասել է նա։ Զաևի կառավարական կոալիցիան հավանություն է տվել լիբերալ-դեմոկրատական սկզբունքներին, ինչպես նաև Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Երեկվա ընտրությունների հիմնական մարտադաշտը մայրաքաղաք Սկոպյեն էր, որտեղ գործող քաղաքապետ Պետրե Շիլեգովը պարտվեց ընդդիմադիր «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնիայի միասնության դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Դանելա Արսովսկային։ Վարչապետն ավելի վաղ դիմել էր ընտրողներին՝ ընդգծելով, որ Սկոպյեի քաղաքապետի ընտրությունն առանցքային է իր քաղաքականության իրականացման համար: Զաևը շնորհավորել է ընդդիմությանը տեղական ընտրություններում տարած հաղթանակների առթիվ։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:30 - 01 նոյեմբերի, 2021
Պատերազմ «Իմաստի» դեմ․ առանց աշխարհագրական սահմանների

Պատերազմ «Իմաստի» դեմ․ առանց աշխարհագրական սահմանների

«Մենք արտադրում ենք տվյալներ ամեն տեղ՝ ուր էլ գնալիս լինենք։ Ամեն րոպե, ամեն վայրկյան առցանց ենք (online)։ Եւ շատ հեշտ է օգտագործել այդ տվյալները՝ ձեզ ավելի լավ ճանաչելու և այդ իմացությունը ձեր մտածելակերպի փոփոխության համար օգտագործելու նպատակով»։ Ֆրանսուա դյու Կլյուզել՝ ՆԱՏՕ-ի գեներալ,կոգնիտիվ պատերազմի կոնցեպտի հիմնադիր  ՆԱՏՕ-ին մոտ գտնվող ռազմական-գիտական ​​շրջանակներն ակտիվորեն սկսել են քննարկել «Ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմ» կազմակերպելու մեխանիզմներն ու գործիքները: Այս հայեցակարգն աչքի է ընկնում նրանով, որ համարվում է առանձին մարտի տեսակ, և փորձագետները խոսում են, որ այն վարելու են առանց ուժային միջամտության՝ միայն մարդու գիտակցության վրա ազդելու մեթոդների օգնությամբ։ ՆԱՏՕ-ում որոշ շրջանակներ ակնհայտորեն շահագրգռված են օգտագործել նման միջոցներ, քանի որ դրանց օգնությամբ հնարավոր է հաղթել հակառակորդին՝ առանց թնդանոթների և գնդացիրների։ Այս տարվա նոյեմբերի 30-ին Օտտավայում ճանաչողական պատերազմի թեմայով կոնֆերանս է նախատեսվում, որին, նախնական տեղեկություններով, մասնակցելու են Կանադայի հատուկ օպերացիաների հրամանատարությունը (CANSOFCOM), ՆԱՏՕ-ի կանադական ասոցիացիան (NAOC), Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ինովացիոն կենտրոնը (iHub), ինչպես նաև  հետազոտական այլ ​​կազմակերպություններ, գիտնականներ և քաղաքական գործիչներ, որոնց ուսումնասիրության տիրույթում են ժամանակակից պատերազմների օրինաչափությունները: ՆԱՏՕ-ն կարծես արդեն գործնականում նպատակ ունի մշակել ճանաչողական պատերազմի տարրերը։ Սա կարելի է ենթադրել դաշինքի ինովացիոն կենտրոնի՝ iHub-ի ղեկավար Ֆրանսուա դյու Կլյուզելի «Cognitive Warfare (ճանաչողական պատերազմ)» վերտառությամբ զեկույցից, որ պատրաստվել է փոխակերպումների գծով ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ (SACT)։ Կլյուզելն, ի դեպ, 2013-2016 թվականներին ծառայել է հենց SACT-ում՝ որպես սպա (իսկ մինչ այդ՝ ֆրանսիական թեթև զրահապատ հեծելազորում)։  Հետազոտության պատրաստումը ֆինանսավորել է Դաշնակիցների փոխակերպման հրամանատարությունը (ACT), որը ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարություններից մեկն է, չնայած, ինովացիոն կենտրոնի կայքում ասված է, որ զեկույցի հեղինակների եզրակացությունները չեն կազմում ՆԱՏՕ-ի կամ այլ կազմակերպության տեսակետները։ Զեկույցի հեղինակները գրում են, որ «երբ քաղաքացիական ողջ բնակչությունը ՆԱՏՕ-ի թիրախում է, արեւմտյան զինված ուժերը պետք է ավելի սերտորեն համագործակցեն ակադեմիական շրջանակների հետ, որպեսզի կարողանան օգտագործել սոցիալական եւ հումանիտար գիտությունները՝ որպես զենք, եւ օգնեն դաշինքին ճանաչողական պատերազմում իր ներուժը զարգացնելու հարցում»։  Ինչպես նշված է հետազոտության մեջ՝ մինչ այժմ ՆԱՏՕ-ն առանձնացնում է հինգ օպերատիվ տարածքներ՝ օդ, ցամաք, ծով, տիեզերք և կիբերտարածություն․ ՆԱՏՕ-ի Ճանաչողական պատերազմի ռազմավարությունների զարգացումը, սակայն, ենթադրում է վեցերորդ մակարդակ՝ «մարդկային ոլորտը»: Ֆրանսուա դյու Կլյուզելն ընդգծում է, որ թեև հինգ ոլորտներում իրականացվող գործողություններն արվում են մարդկային ոլորտի վրա ազդելու նպատակով, սակայն ճանաչողական պատերազմի նպատակը «բոլորին զենք դարձնելն է»։ Ըստ զեկույցի հեղինակի՝ ապագա կոնֆլիկտներն, ամենայն հավանականությամբ, ծագելու են հենց մարդկանց միջև՝ հիմնականում թվային, այնուհետև ֆիզիկապես՝ քաղաքական և տնտեսական հզորության կենտրոնների հարևանությամբ․ «Մարդը շատ հաճախ ամենախոցելին է, և դա պետք է գիտակցվի՝ ՆԱՏՕ-ի մարդկային կապիտալը պաշտպանելու, բայց նաև մեր հակառակորդների խոցելիությունից օգտվելու համար»,- նշում է հեղինակը՝ շեշտելով, որ Ճանաչողական պատերազմի նպատակը հանրությանը, եւ ոչ թե միայն զինվորականներին վնասելն է։ Իսկ ամեն ինչ, ըստ Կլյուզելի, սկսվում է տեղեկատվությունից, քանի որ այն, այսպես ասած, «ճանաչողական պատերազմի վառելիքն է»։ Տարբերությունը բոլորիս հայտնի տեղեկատվական պատերազմից Ճանաչողական պատերազմը տեղեկատվական պատերազմից տարբերվում է նրանով, որ եթե վերջինն ուղղված է տեղեկատվական դաշտում քաոս ստեղծելուն, ապատեղեկատվություն տարածելուն, հակառակորդի շարքերում խուճապային տրամադրություններ ստեղծելուն, ապա Ճանաչողական պատերազմը, ինչպես նշում է հենց  Կլյուզելը, «տեխնոլոգիաների օգտագործման միջոցով մարդկային նպատակների ճանաչողությունը փոխելու արվեստ է»։ Այսպիով՝ Ճանաչողական պատերազմի օբյեկտը ավելի լայն շրջանակ է ընդգրկում և ներառում է «անձանց, պետություններին, հասարակություններին, կազմակերպություններին և դրանց կառավարման համակարգը»։ Գործողության դաշտը ուղղված է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց գլոբալ կառավարմանը։ Այլ բառերով ասված՝ Ճանաչողական պատերազմը ոչ թե տեղեկատվական պայքար է, այլ լրիվ նոր պատերազմի տեսակ, ինչի թիրախը «մարդկային անհատականությունն է»։ Ճանաչողական պատերազմը սկսվում է որպես տեղեկատվական և օգտագործում հիպերմիացումը, ապա ավարտվում է հիբրիդայինի տեսքով։ Փախուստ իրականությունից  Նպատակային է ստեղծել հարմարավետության այնպիսի գոտի, որտեղ մարդը երևույթների հանդեպ պաշտպանական մեխանիզմի՝ մերժման միջոցով կհասնի հոգեբանական այնպիսի ընկալումների, որոնք «կստեղծեն» նրա, հարազատների, բարեկամների համար միայն անվտանգ և ապահով միջավայր, առանց որևէ անհագստության, որ կարող է գալ արտաքին աշխարհից։ Պետք է ապահովել անձի մի այնպիսի վերացական վիճակ, որով մարդը կհավատա ցանկացած տարբերակի, միայն թե չարձագանքի իրական աշխարհից բխող սպառնալիքներին։ Կարևորն այստեղ, ինչպես նշում են հեղինակները, հավաստի աղբյուրը վստահելիով փոխարինելն է։   Հիմնական եզրահանգումները եվ տեղեկությունները Ճանաչողական պատերազմը ենթադրում է հակառակորդի ճանաչողականությանը վնասելու ունակությունների զարգացում․ այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ն պետք է կարողանա պաշտպանել իր որոշումների կայացման գործընթացը և խաթարել հակառակորդի որոշումների կայացման գործընթացը: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվող ցանկացած մեկը Ճանաչողական պատերազմի պոտենցիալ թիրախ է: Ճանաչողական պատերազմը միտված է հասարակության, ազգի, ժողովրդի ողջ մարդկային կապիտալի կառավարմանը: Ի լրումն ռազմական հակամարտությունների՝ Ճանաչողական պատերազմը կարող է իրականացվել նաև առանձին՝ առանց ռազմական միջոցների ներգրավման: Ավելին՝ Ճանաչողական պատերազմի պոտենցիալն անվերջ է, և դրա արդյունքում չի կարող լինել խաղաղության պայմանագիր (ճանաչողական պատերազմի միջազգային իրավական կարգավորումը դժվար է սահմանել): Այս նոր մարտավարությունը չունի աշխարհագրական սահմաններ, այն նաև չունի ժամանակային սահմանափակում. «Այս մարտադաշտը գլոբալ է՝ հիմնական զենքը համացանցն է: (Առանց սկզբի կամ ավարտի, այս նվաճումը դադար չի ճանաչում, որն ընդհատվում է մեր սմարթֆոնների ծանուցումներով, ցանկացած վայրում, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր»․ Կլյուզել)։ Նյարդակենսաբանական մեթոդներն ու տեխնոլոգիաները անվտանգության, պաշտպանության և հետախուզության ոլորտների տարբեր ձեռնարկություններում օպերատիվ օգտագործման մեծ ներուժ ունեն: Փոխվում են ստորաբաժանումների կառուցվածքը, բնույթը և ձևը։ Դրանցում առավել ուշագրավ են էլեկտրոնային պայքարի առանձին ինքնաշխատ միավորները։ Թեև մի շարք երկրներ իրականացրել և ներկայումս իրականացնում են նեյրոկենսաբանական հետազոտություններ և մշակումներ ռազմական նպատակներով, այս առումով, թերևս, ամենաակտիվ ջանքերը ձեռնարկել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը. առավել տեսանելի և ամենաարագ աճող հետազոտությունն ու զարգացումն իրականացվում է Պաշտպանության առաջադեմ հետազոտական ​​նախագծերի գործակալության «(DARPA) և Advanced Intelligence Research Projects Activity-ի (IARPA) կողմից»:. Եթե կինետիկ ուժը չի կարող հաղթել թշնամուն, ապա հոգեբանությունը և հարակից վարքային և սոցիալական գիտությունները կարող են լրացնել բացը: Հասարակական գիտությունները կաջակցեն մարտական  գործողություններին՝ տրամադրելով գործողությունների պոտենցիալ ուղղություններ մարդկային ողջ միջավայրի համար՝ ներառյալ հակառակորդի ուժերը, ինչպես նաև բացահայտելով մարդու հոգեբանական հիմնական տարրերը, ինչպիսիք են գիտակցական կենտրոնը, ցանկալի վարքագիծը՝ որպես վերջնական նպատակ: Ճանաչողական պատերազմին կներգրավվեն բոլոր ակադեմիական առարկաները․ «Բանակի հետ համագործակցությունը առավել քան երբևէ կպահանջի գիտելիքներ մարդաբանության, ազգագրության, պատմության, հոգեբանության և այլ ոլորտներում»: Նանոտեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ճանաչողական գիտությունների (NBIC) այսօրվա առաջընթացը, որն ամրապնդվել է արհեստական բանականության, մեծ տվյալների (big data) և քաղաքակրթական «թվային կախվածության» հաղթական անկասելի երթով, ստեղծել է շատ ավելի սարսափելի հեռանկար՝ ներկառուցված վեցերորդ շարասյան տեսքով, որտեղ բոլորը, առանց իմանալու, իրենց պահում են մեկի պլանին համապատասխան։ Պատերազմի ժամանակակից հայեցակարգը ոչ թե զենքի, այլ ազդեցության մասին է: Երկարաժամկետ հաղթանակը կշարունակի կախված լինել բացառապես ճանաչողական տիրույթի վրա ազդելու և այն փոխելու կարողությունից: Ճանաչողական պատերազմը կարող է լինել այն պակասող օղակը, որը ռազմի դաշտում ռազմական հաղթանակից տեղափոխվում է կայուն քաղաքական հաջողության: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերազմը մղվում էր ավելի շատ տարածք ստանալու համար: Այժմ կա նոր նպատակ՝ փոխել հակառակորդների գաղափարախոսությունը՝ ուղեղը դարձնելով մարդու ծանրության կենտրոն։ Եվ սա մարդուն դարձնում է վիճաբանության առարկա կամ սուբյեկտ, իսկ միտքը դառնում է մարտի դաշտ: Երբ մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, ճանաչողական պատերազմը մանիպուլյացիայի ամենաառաջադեմ ձևն է, որ կարելի է տեսնել արդեն այսօր: Այն ձգտում է ազդել անհատների որոշումների կայացման վրա և ազդել մի խումբ մարդկանց վարքագծի վրա՝ մարտավարական կամ ռազմավարական առավելություն ստանալու նպատակով: Ճանաչողական պատերազմը դիտարկվում է որպես ՌԴ Գենշտաբի մշակած «Գերասիմովի դոկտրինի» դեմ պայքարի նոր միջոց։   Աղբյուրներ https://www.innovationhub-act.org/sites/default/files/2021-01/20210122_CW%20Final.pdf https://www.zerohedge.com/geopolitical/natos-plans-hack-your-brain https://novayagazeta.ru/articles/2019/03/09/79808-dobitsya-prevoshodstva-nad-ostalnym-chelovechestvom https://www.ng.ru/armies/2021-10-14/2_8278_nato.html https://www.nato.int/cps/en/natolive/topics_52092.htm https://thegrayzone.com/2021/10/08/nato-cognitive-warfare-brain/ Նարեկ Ներսիսյան
19:41 - 26 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին․ Շոյգու |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին․ Շոյգու |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն աստիճանաբար ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին: Այդ հայտարարությամբ Շոյգուն արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին, ով ասել է, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները: «Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա: Եվրոպայի անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման, բայց հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ այդ հարցով հավասար երկխոսության»,- ասել է Շոյգուն: Նրա խոսքով, «Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, որը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի:
16:19 - 23 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանից բխող հրթիռային սպառնալիքները, որոշել են հզորացնել ՀՕՊ ուժերը |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանից բխող հրթիռային սպառնալիքները, որոշել են հզորացնել ՀՕՊ ուժերը |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանի հրթիռային հնարավորություններից բխող սպառնալիքները, որոշել են հզորացնել իրենց հակաօդային պաշտպանության ուժերը և համաձայնեցրել են ընդհանուր պաշտպանական ծրագիրը: Բրյուսելում այսօր շարունակվում է երեկ մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. - «Մենք հայելային չենք պատասխանի Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին և մտադրություն չունենք Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով նոր ցամաքային հրթիռներ տեղակայել: Հետևաբար, մենք կկիրառենք քաղաքական և ռազմական միջոցների հավասարակշռված փաթեթ, որպեսզի արձագանքենք այս սպառնալիքներին»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն արվել է ռուսական «Բուլավա» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկության ֆոնին։ Ստոլտենբերգը նշել է, որ սպասվում է նաև հակահրթիռային պաշտպանության զգալի բարելավում, հինգերորդ սերնդի կործանիչների միջոցով սովորական սպառազինության կարողությունների ընդլայնում, վարժանքների և հետախուզության հարմարեցում, նաև միջուկային զսպման պատրաստակամության բարձրացում: Հանդիպման մյուս թեման Աֆղանստանում տիրող իրավիճակն էր։ Ստոլտենբերգն ասել է․ - «Մենք կհետևենք Աֆղանստանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերախմբավորման ցանկացած փորձին: Այս երկրից դուրս գտնվելով, դաշնակիցները հնարավորություն ունեն արձագանքել ահաբեկչական սպառնալիքներին: Մենք պահանջելու ենք, որ թալիբները կատարեն խոստումները»: Խոսքը ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգ տեղաշարժի և մարդու իրավունքների հարգման մասին է։
12:05 - 22 հոկտեմբերի, 2021
Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
19:21 - 21 հոկտեմբերի, 2021
Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում: Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. Հոկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:
16:34 - 21 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին: Նշվում է, որ Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:
14:55 - 21 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետեւ երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,-նա լրագրողներին ասել Է հոկտեմբերի 19-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ներկա իրադրությունը նորմալացնելու ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել Է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»: Լավրովը հիշեցրել Է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել Է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել Է: «Թեեւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում Էր, որ այն պետք Է գործի ցանկացած ժամանակ»,-նշել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նախօրյակին Լավրովը հայտնել Է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում Է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաեւ դադարեցվում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:    
18:28 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը |azatutyun.am|

Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։ «ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից», - հայտարարում էր Լավրովը։
18:07 - 18 հոկտեմբերի, 2021
Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո ձգտում է իր ուժերը վերադասավորել Ասիայում և աֆղան փախստականների հոսքերն ուղղել տարածաշրջան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Ցավոք, աշխարհաքաղաքական դասավորվածությունը տարածաշրջանում չի հեշտանում՝ զսպելով դրա անցումը համապարփակ բազմակողմ համագործակցության և ինտեգրման կոորդինատների համակարգին: Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում «թեժացնելու» իրավիճակը, խարխլելու միջպետական փոխգործակցության առկա մեխանիզմները: Իրենց ներդրումն են ունենում նաև նեղ ձևաչափով կառույցները և ռազմական դաշինքները, որոնք ստեղծվում են «սառը պատերազմի» և զսպման քաղաքականության տրամաբանությամբ»,- ասել է նախարարը ելույթ ունենալով Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
10:55 - 12 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն Չինաստանը չի դիտարկվում որպես հակառակորդ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Չինաստանը չի դիտարկվում որպես հակառակորդ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից: Այս մասին իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգը նշել է նաև, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի դիտարկվում որպես հակառակորդ: «Մենք կարևորում ենք Չինաստանի ներգրավումն այնպիսի հարցերում, ինչպիսիք են սպառազինության և կլիմայական փոփոխությունների վերահսկումն է»,- ասել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով Ռուսաստանին, նշել է, որ այդ երկիրը կառույցի հարևանն է, ում հետ պետք է տարբեր հարցեր քննարկել, այդ թվում և սպառազինությունների վերահսկողությունը: «Երկխոսությունը չափազանց կարևոր է, քանի որ մենք ցանկանում ենք կանխել նոր սառը պատերազմը և սպառազինությունների մրցավազքը»,- ասել է նա:
17:24 - 09 հոկտեմբերի, 2021
Թուրքիան ևս 40 F-16 ձեռք բերելու համար դիմել է ԱՄՆ-ին |azatutyun.am|

Թուրքիան ևս 40 F-16 ձեռք բերելու համար դիմել է ԱՄՆ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից: Reuters-ը հիշեցնում է, որ դրանց հնարավոր հաստատումից հետո էլ գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Միացյալ Նահանգների վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որ ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը հարուցեց Վաշինգտոնի և ամբողջ Դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը` ստիպելու Թուրքիային հրաժարվել դրանցից, այդ իսկ պատճառով դուրս թողեց Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության իր ծրագրից:
12:01 - 08 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ պետք է տեղի ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Այդ մասին ասված է Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրախրհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ: «Մեք ՆԱՏՕ-ի հետ նոր քաղաքական հռչակագիր կշմակենք մինչեւ 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- նշել է նա: Եվրախորհրդի նախագահը հերթական անգամ հավաստիացրել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Մության անվտանգության անկյունաքարն է: Գագաթնաժողվի մասնակիցները հոկտեմբերի 5-ին քննարկել են Միության պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը» անվանմամբ եւ Եվրամիության արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները: Ինչպես հավաստել է Միշելը, այդ ռազմավարությունը եւ արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները պետք է հաստատվեն 2022 թվականի մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:48 - 06 հոկտեմբերի, 2021
Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնվել էին» նրա որոշման հետ: «Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա իրատեսական տարբերակ չէր»,- անկեղծացել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության նակման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը:
11:51 - 11 սեպտեմբերի, 2021