ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Գործադիրը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու առաջարկ |armenpress.am|

Գործադիրը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու առաջարկ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվեն միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեր: Կանոնավոր ուղևորափոխադրումների կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը ՀՀ-ում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն»,- ասաց Սիմոնյանը: Ընկերությունն իր գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով: Ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների որակը: Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ՝ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությամբ:
16:19 - 15 սեպտեմբերի, 2020
Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Վարչապետին զեկուցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները և հետագա քայլերը: Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարևորելով գործընթացի որակյալ և նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև նշված ուղղություններով 2020թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արևիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արևիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, և շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչև տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից և հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը և տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ: «Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող և ստացող տնտեսվարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել», - ամփոփելով նշել է վարչապետը:
17:35 - 14 սեպտեմբերի, 2020
Քննարկվել է Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան, միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

Քննարկվել է Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան, միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ շինարարության պրոցեսում որոշակի հարցեր են ի հայտ եկել, և արձանագրել դրանց լուծման օպտիմալ տարբերակները։ Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Նկատենք, որ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։ Առանձին անդրադարձ է կատարվել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվելիք լրացուցիչ ծավալներին։ Մասնավորապես, ի սկզբանե ծրագրում ներառված չէր, սակայն հետագայում ավելացել է Ալավերդու երկու կամուրջների հիմնանորոգումը, Ալավերդու որոշ մասերում նախատեսվում է նախագծել լուսավորության նոր համակարգ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել և այլն։ Կապալառուների հետ հանդիպման ժամանակ կարևորվել է շինարարության ընթացքում ճանապարհահատվածների սպասարկման հարցը։ Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ պետք է մոբիլիզացվեն ամբողջ ռեսուրսները. և՛ շինարարների, և՛ տեխհսկողի կողմից բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը բարձր որակով ապահովելու ուղղությամբ։ Նա ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին կոչ է արել աշխատելիս և առաջացած խնդիրները լուծելիս սերտորեն համագործակցել։ Ըստ փոխնախարարի՝ բոլոր կողմերը պետք է պատասխանատու լինեն ընթացիկ հարցերին արագ լուծումներ տալու համար։
10:07 - 13 սեպտեմբերի, 2020
Քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

Քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ շինարարության պրոցեսում որոշակի հարցեր են ի հայտ եկել, և արձանագրել դրանց լուծման օպտիմալ տարբերակները։ Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Նկատենք, որ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։ Առանձին անդրադարձ է կատարվել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվելիք լրացուցիչ ծավալներին։ Մասնավորապես, ի սկզբանե ծրագրում ներառված չէր, սակայն հետագայում ավելացել է Ալավերդու երկու կամուրջների հիմնանորոգումը, Ալավերդու որոշ մասերում նախատեսվում է նախագծել լուսավորության նոր համակարգ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել և այլն։ Կապալառուների հետ հանդիպման ժամանակ կարևորվել է շինարարության ընթացքում ճանապարհահատվածների սպասարկման հարցը։ Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ պետք է մոբիլիզացվեն ամբողջ ռեսուրսները. և՛ շինարարների, և՛ տեխհսկողի կողմից բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը բարձր որակով ապահովելու ուղղությամբ։ Նա ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին կոչ է արել աշխատելիս և առաջացած խնդիրները լուծելիս սերտորեն համագործակցել։ Ըստ փոխնախարարի՝ բոլոր կողմերը պետք է պատասխանատու լինեն ընթացիկ հարցերին արագ լուծումներ տալու համար։
11:27 - 12 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերի  հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են   առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել  Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով  հետագա գործունեության ընթացքում։ «ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր  համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված   են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,-նշել է Ս․Պապիկյանը՝ ողջունելով  Դեյիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։ Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է  հայտնել նախարարին և իր թիմին՝  ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։ «Այս չորս տարիներն  անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց   ընդլայնել  համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած  նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող  ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,-ասել է Դեբորա Գրիզերը։  Վերջինս  արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։ «2021 թվականը  մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես,  ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը  վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է  ԱՄՆ ՄԶԳ դերը »,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։ Հանդիպմանը քննարկվել է նախարարության համակարգման որոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և  տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։  
21:28 - 11 սեպտեմբերի, 2020
Տեխնիկական վերազինում` Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքներում․ ներդրվել է 92,5 միլիոն դրամ. ՀՏԶՀ

Տեխնիկական վերազինում` Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքներում․ ներդրվել է 92,5 միլիոն դրամ. ՀՏԶՀ

Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ  ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՏԶՀ մամուլի ծառայությունից: Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներին հատկացվել է մեկական ինքնաթափ մեքենա` համապատասխանաբար 36 միլիոն 150 հազար և 33 միլիոն 150 հազար դրամ արժողությամբ, իսկ Գլաձոր համայնքը ստացել է ետևի բարձիչով աղբատար մեքենա՝ 23 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ։ Նշված տեխնիկան ձեռք է բերվել համայնքների կողմից ներկայացված հայտերի հիմնա վրա. ակնկալվում է, որ կարողությունների հզորացմամբ` համայնքները հնարավորություն կստանան սեփական ուժերով լուծել խնդիրները, բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։ Փորձը ցույց է տալիս, որ միավորված համայքներում այս ծրագրի արդյունքում ակնհայտորեն փոխվել է աղբահանության աշխատանքների որակը, բնակավայրերում ավելի հաճախ են իրականացվում ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքներ, մեծ թվով համայնքներում էական առաջընթաց է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում։ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը կյանքի է կոչվում  Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքների հինգ տոկոս համաֆինասավորմամբ։ Միայն այս տարի համայնքները ստացել են շուրջ 870 միլիոն դրամի տեխնիկա։ 424 միլիոն դրամի տեխնիկայի տրամադրում  նախատեսվում  է այս ամսվա ընթացքում, մինչև տարեվերջ նույն նպատակի համար կներդրվի ավելի քան 1 միլիարդ դրամ։
20:43 - 11 սեպտեմբերի, 2020
ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին

ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը հեռավար ձևաչափով, որն անցկացվում էր ս.թ. սեպտեմբերի 10-11-ը Պրահայում: Փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի, UNECE-ի և EEAS-ի ներկայացուցիչների հետ համատեղ որպես բանախոս ելույթ է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը բնական ռեսուրսների և բնապահպանության ոլորտում» խորագրով նիստի շրջանակներում: Ներկայացվել են Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները, հանքարդյունաբերության ոլորտում հարկային, պայմանագրային, թույլտվությունների և այլ ուղղութուններով թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումները: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրական սեփականատերերի՝ վերջնական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրմանը և միջազգային կառույցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում արժանացած բարձր գնահատականներին, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների համար: ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը կազմակերպվել է Ալբանիայի ԵԱՀԿ նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից: ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ֆորումը ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական և բնապահպանական հարցերի քննարկման գլխավոր հարթակն է: Դրա նպատակներն են բացահայտել առաջնահերթ հարցերն ու կարիքները, խթանել ԵԱՀԿ 57 անդամ երկրների իրազեկության բարձրացումն ու քաղաքական կամքը տնտեսական, բնապահպանական և անվտանգության հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում՝ ապահովելով երկխոսության հարթակ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու և լավագույն փորձով փոխանակվելու նպատակով:
17:38 - 11 սեպտեմբերի, 2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի ծրագրի շրջանակում հատկացվեց 800 մլն դրամ |armenpress.am|

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի ծրագրի շրջանակում հատկացվեց 800 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով գործադիրն ընդունեց համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի անվտանգության բարելավման դրամաշնորհային ծրագիր շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 800 մլն դրամ: Որոշման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ընտրված կապալառու կազմակերպություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև նախատեսվող երկու նոր մրցութային գործընթացների արդյունքում ընտրված կապալառու կազմակերպությունների կանխավճարները տրամադրելու պատվիրատուի պարտավորության կատարումը:
17:30 - 10 սեպտեմբերի, 2020
Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացնել թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից մինչեւ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։ Սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու եւ առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար, ընդհուպ՝ լիցենզիայի գործողության դադարեցմամբ։ Օրենքի այս նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, այնուհետեւ կոչ արեց հաստատել այն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակեցրեց, որ տեխզննման կտրոն չի լինելու, քանի որ ներդրվում է էլեկտրոնային շտեմարան, այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե արդյոք վճարումները չե՞ն փոփոխվել, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Այսօր սակագինը Կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8000 դրամ եւ 2500 դրամ կտրոնի համար հետ վերադարձը։ Տեխնիկական զննության մասով պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ տանք, այդ հայտի շրջանակներում իրենք հաշվարկ անեն, թե ինչքան է կազմելու այդ ամենը եւ ելնելով այդ հաշվարկից՝ հաստատենք գումարը»։ Ավելին՝ armtimes.com-ում
13:03 - 09 սեպտեմբերի, 2020
Տեղ համայնքի երեխաները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

Տեղ համայնքի երեխաները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում իրականացրել  է Տեղ համայնքի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի մանկապարտեզը 1992-ին հրետակոծության հետևանքով վնասվել էր։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։ «Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ շենքն արդեն պատրաստ է շահագործման։ Ընդհանուր ներդրումը կազմել է 153 միլիոն 360 հազար դրամ, որից շուրջ տասը տոկոսը ներդրվել է համայնքի և «Վարդանանց ասպետներ» կազմակերպության կողմից։ Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված է ջեռուցման, հակահրդեհային համակարգերով, կահավորված է, տեղադրվել են արևային մարտկոցներ։ Բարեկարգվել ու ցանկապատվել է նաև մանկապարտեզի բակը, կառուցվել է խաղահրապարակ։ Տեղ համայնքի ժամանակակից և հարմարավետ մանկապարտեզը Սեպտեմբերի 14-ից իր հարկի տակ կընդունի արդեն 100 երեխայի»,- նշված է ՀՏԶՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
15:57 - 08 սեպտեմբերի, 2020