Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

hetq.am: Վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հարցին, թե արդյոք այս ամիս ևս երկարաձգվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը, թե այլ նախագիծ է ներկայացվելու, ինչպես պնդում էր վարչապետը: Հիշեցնենք, որ պարետատան ճեպազրույցների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ արտակարգ դրության ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, սակայն մինչ այդ պետք է վերոնշյալ օրենքում այնպիսի փոփոխություններ լինեն, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին քննարկումներն ընթանում են, և չի կարող հստակ ժամկետ ասել, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվեն:    Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:12 - 03 օգոստոսի, 2020
ՔԿՀ-ների պահպանության արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերը ոչնչացվելու են․ ՔԿԾ

ՔԿՀ-ների պահպանության արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերը ոչնչացվելու են․ ՔԿԾ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են։ Հայտարարությունում, մասնավորապես, նշված է․ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահպանության ապահովման վիճակի արմատական բարելավմանը, այդ թվում` արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով հետևողական միջոցառումների  իրականացմանը զուգահեռ քրեածին որոշ տարրեր փորձում են նոր ուղիներ և եղանակներ փնտրել՝ թմրամիջոցներն ու արգելված այլ իրերը և առարկաները քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար։  Ներթափանցման հիշյալ ուղիների և եղանակների բացահայտման և կանխման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են համալիր միջոցառումներ, ինչի արդյունքում սույն թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (դրոն) թմրամիջոցի ներնետման դեպք։ Մասնավորապես վերջին օրերի ընթացքում քրեակատարողական հիմնարկում նկատվել են հեռակառավարվող անօդաչու սարքի հետախուզական թռիչքներ, ինչը հիմնարկի պահպանությունը խստացնելու և համապատասխան ստուգողական գործողություններ իրականացնելու լրացուցիչ ազդակ է հանդիսացել։ Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն արտաքին պահակետերի 4-րդ դիտաշտարակի տարածքում արձանագրել են հեռակառավարվող անօդաչու սարքի հերթական թռիչքը, որը մոտենալով թիվ 5 մասնաշենքի և կաթսայատան միջնամասին՝ կատարել է ներնետում։ Անհապաղ ձեռնարկված գործողությունների արդյունքում հիշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պլաստմասե թափանցիկ, շշանման տարա, որում եղել են ծխախոտի տուփ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 43,44 գրամ քաշով դեղնականաչավուն բուսական զանգվածով, «Kinder» ապրանքանիշի շոկոլադի միջուկը կազմող պլաստմասե տարա, որը պարունակել է 8,11 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող և 18,99 գրամ քաշով, հաշիշի յուղ հիշեցնող մածուցիկ զանգվածներ։ Դեպքի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Քրեակատարողական ծառայությունը նախազգուշացնում է՝ այսուհետ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող ցանկացած անօդաչու թռչող սարք անմիջապես կենթարկվի ոչնչացման»։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:32 - 03 օգոստոսի, 2020
Ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. նոր նախագիծ |hetq.am|

Ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:  Արդարադատության նախարարությունը նաև նախատեսում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։ Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերի քննության ենթաբաժիններ։ Արդարադատության նախարարությունը մշակել է չափանիշներ Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար։ Մասնավորապես՝ այդ դատարանների դատավոր չի կարող նշանակվել   այն անձը, ով լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։ Կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվել է էական կարգապահական խախտման հիմքով կամ ում կայացրած դատական ակտի վերաբերյալ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտ։ այն դատախազը, քննիչը նախկին դատախազը կամ նախկին քննիչը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, դասային աստիճանի, պաշտոնի կամ զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով կամ պաշտոնից ազատում, գերատեսչական կրծքանշանից զրկում, հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով կամ հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով։ Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր  չի կարող լինել այն հետաքննիչը, օպերլիազորը, նախկին հետաքննիչը կամ նախկին օպերլիազորը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը կամ 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով, պաշտոնի կամ կոչման իջեցում մեկ աստիճանով։ Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի  կարող լինել այն փաստաբանը կամ նախկին փաստաբանը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների, տուգանք կամ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում կարգապահական տույժերից մեկը։ Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվելու է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել է, որ  դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները: Շարունակությունը՝ hetq.am կայքում։
13:15 - 01 օգոստոսի, 2020
Առաջարկվում է սահմանային էլեկտրոնային համակարգում ներառել նաև գրավի, անձնական երաշխավորության խափանման միջոցի մասին տեղեկատվություն |hetq.am|

Առաջարկվում է սահմանային էլեկտրոնային համակարգում ներառել նաև գրավի, անձնական երաշխավորության խափանման միջոցի մասին տեղեկատվություն |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում, բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից, նախատեսել նաև գրավի, անձնական կամ կազմակերպության երաշխավորության խափանման միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Այսօր նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Կարգավորումը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ մարմինների, նախաքննություն իրականացնող մարմիններին դիմել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի տեղաշարժի նկատմամբ հսկողություն սահմանելու և վերջինիս կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը: Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համակարգի շահագործման համար անհրաժեշտ են ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալները, որոնցից է քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալը` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին: Քրեական դատավարության օրենսգրքով՝ գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից։ Ապա այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով: Նույն օրենսգրքով՝ մինչեւ երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից։ Ապա այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով։ «Ներկայիս կարգավորումերով, սակայն, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում չի արտացոլվում անձի նկատմամբ գրավ, անձնական կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների կիրառված լինելու հանգամանքը, և դրանք համակարգի շահագործման հիմք չէ։ Հետևաբար՝ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն չի ընձեռվում վերահսկել անձի տեղաշարժը այնպես, ինչպես անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու դեպքում»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։
14:08 - 31 հուլիսի, 2020
Դատավորը ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը |factor.am|

Դատավորը ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը |factor.am|

factor.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանն աննախադեպ որոշում է կայացրել՝ ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը։ Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրակացնող մարմնին տրամադրել գործի նյութերը։ «Սա շրջադարձային որոշում է։ Իրինա Ղազարյանն ամբողջությամբ ստացել է գործի նյութերը և հիմա կարող է արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները։ Հիմա մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, քանի որ նախկինում որոշ հանգամանքների վարույթ իրականացնող մարմինն ուշադրություն չէր դարձնում, իսկ հիմա մենք կարող ենք դա պարտադրել»,- ասաց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
14:59 - 30 հուլիսի, 2020
Քրեակատարողական համակարգում չկա COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն՝ գործառույթների հստակ տարանջատմամբ․ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկում են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում

Քրեակատարողական համակարգում չկա COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն՝ գործառույթների հստակ տարանջատմամբ․ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկում են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում

Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։ Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ որում, կատարվել է «Արմավիր» ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ: Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի  կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ, քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ, նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ, քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ, որն ունի համակարգային խնդիր և Մարդու իրավունքների պաշտպանն այն բարձրացվում է տարիներ շարունակ, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն), արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս  և այլ բժշկական միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով, արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում, առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ, տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն, բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ, քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն: Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,  մասնավորապես՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով. ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ. ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին): «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ: Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն: Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Մշտադիտարկման այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: 
11:42 - 30 հուլիսի, 2020
Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան
 |iravaban.net|

Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան |iravaban.net|

iravaban.net: Կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ որ նշել են՝ դատական համակարգում խորքային խնդիրներ կան։ Այս խնդիրները գործադիրը փորձեց լուծել դատական բարեփոխումների փաթեթով․ «Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ»,-նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Բարեփոխումների փաթեթի հիմնաքարային փոփոխություններից մեկը վերաբերում է դատավորների գործունեության գնահատմանը։ Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և ուսումնական հարցերի հանձնաժողով:  Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ, իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում իրավաբան գիտնականներ:  Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։ Մեր ուշադրությունը գրավեց թեկնածուներից Աշխեն Ղարսլյանը, որը առաջադրված է 2 հանձնաժողովներում։ Գնահատման հանձնաժողովում Ղարսլյանի թեկնածությունը առաջադրել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովում Աշխեն Ղարսլյանը ինքնառաջադրվել է։ Չնայած, որ թեկնածուի առաջադրումը ֆորմալ առումով չի խախտում օրենսդրությունը, սակայն այստեղ առկա է ակնհայտ շահերի բախում։ Ինչպե՞ս հանձնաժողովի ոչ դատավոր անդամը կարող է անկախ ու չկաշկանդված գնահատական տալ, երբ վերջինս 2019 թվականից առ այսօր աշխատում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար, իսկ մինչ այդ` 2014-2019թթ․ եղել է վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը։  Այսինքն, փաստացի սերտ կապեր և փոխկապակցվածություն ունի դատական համակարգի հետ և հարցականի տակ է դրվում նրա անաչառությունը՝ դատավորների գնահատման և ուսումնական հարցերի գործընթացքում։ Բացի այդ, հանձնաժողովների կազմում արդեն իսկ իրավունք ունեն լինել «դատավորների շահերը ներկայացնողներ»,  3 և 5 դատավորներ, որոնք ընդգրկվելու են համապատասխանաբար դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում։  Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում իրավաբան գիտնականների նախատեսելը նպատակ ունի հաղթահարել երկու խոչընդոտ՝ դատավորների կորպորատիվիզմ և քաղաքականացում։ Ստացվում է, որ ունենք երկու խնդիր. մի կողմից՝ դատարանների անկախության եւ ինքնակառավարման ապահովում, մյուս կողմից՝ դատավորների կորպորատիվիզմի վտանգ: Այս երկուսը միասին լուծելու միակ ճանապարհը դատավորների գործունեության գնահատման  և ուսումնական հարցերի այնպիսի հանձնաժողովների  ստեղծումն է, որի անդամները հավասարակշռված համամասնությամբ են։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամ դատավորները ոչ միայն չպետք է բացարձակ մեծամասնություն կազմեն, նրանց պետք է հակադրվի և հավասարակշռի քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը։ Եվ այս առումով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում իրավաբան գիտնականները ոչ մի դեպքում չեն կարող լինել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա: Համանման կարգավորումներ են նախատեսված դատական խորհուրդների (օրինակ` ՀՀ-ի դեպքում բարձրագույն դատական խորհրդի) կազմավորման հիմքում: Վերը նշված փաստարկները թույլ են տալիս եզրակացնելու, որ Աշխեն Ղարսլյանի թեկնածության առաջադրումը դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար ոչ միայն արդարացված չէ, այլ նաև հակասում է անկախ, արդյունավետ և վստահելի դատական համակարգ ունենալուն ուղղված ներկայումս ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների ոգուն և նպատակին:
19:57 - 23 հուլիսի, 2020
Պարզաբանում՝ նախօրեին ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ

Պարզաբանում՝ նախօրեին ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի և այլ հանցանքների համար մեղադրվող Հայկ Գալստյանը 2020 թվականի հուլիսի 22-ին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»` բուժզննության։ Հետազոտության արդյունքներով վերջինիս մոտ արձանագրվել են առողջության հետ կապված խնդիրներ, որպիսիք վերացնելու համար անհետաձգելի միջամտության անհրաժեշտություն չի եղել, ինչի պատճառով նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հետագա բուժօգնությունը սահմանված ընթացակարգով կազմակերպելու նպատակով։ Իրեն հիվանդանոցում չպահելը ենթադրաբար պայմանավորելով քրեակատարողական ծառայողների կողմից բուժանձնակազմի նկատմամբ կիրառված ճնշմամբ` Հայկ Գալստյանը, շանտաժային-դեմոնստրատիվ շարժառիթից ելնելով, քրեակատարողական հիմնարկում կարել է աչքերի կոպերը, միաժամանակ հիմնարկի տաքսաֆոնից զանգահարել լրատվամիջոցներից մեկին և ՔԿՀ-ի պետին ու մյուս քրեակատարողական ծառայողներին վերագրել ենթադրյալ չարաշահման դեպքեր։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորությամբ կազմակերպվել է դատապարտյալի անձնական ընդունելություն, որի ընթացքում վերջինիս սպառիչ պարզաբանումներ են ներկայացվել բժշկական օգնության ընթացակարգերի մասին, միաժամանակ նրան առաջարկվել է ներկայացնել պաշտոնատար անձանց չարաշահումների վերաբերյալ իրեն հայտնի բոլոր փաստական տվյալները։ Հայկ Գալստյանը հանգամանալից պարզաբանել է ինչպես ինքնավնասման, այնպես էլ քրեակատարողական ծառայողներին ենթադրյալ չարաշահումներ վերագրելու իր շարժառիթները` հայտարարելով, որ առերևույթ հանցանքների հատկանիշներ պարունակող արարքների մասին իրականում որևէ փաստական տվյալ չունի և իր հայտարարությունները պայմանավորված են եղել բացառապես իրեն տրամադրվող բժշկական օգնության գործընթացի կազմակերպման ձգձգումներով։ Նույն օրը Հայկ Գալստյանն անձամբ քանդել է կոպերի կարերը։
17:11 - 23 հուլիսի, 2020
Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Արդարադատության նախարարությունը Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։ «Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը և հավելել, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը մանրամասնել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։ Նախարար Բադասյանն այս բարեփոխումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Միասնական գրասենյակում ծառայություն մատուցող բոլոր պետական մարմիններին և ընդգծել, որ առանց համատեղ ներդրման՝ այս նախաձեռնությունն իրականացնել հնարավոր չէր լինի։ Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։ Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։
14:36 - 22 հուլիսի, 2020
Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան |armenpress.am|

Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ Սահմանադրական մարմիններին սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Արարար Միրզոյանի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքի ստորագրումից հետո ինչ հաջորդող քայլեր են սպասվում։ «Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների՝ սահմնադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար, և այդ երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ Սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին»,- ասաց Բադասյանը։ Ըստ Արդարադատության նախարարի՝ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև վերացվել է անհամապատասխանությունը սահմանադրության և սահմանադրական դատարանի մասին սահմանդրական օրենքում, որը հնարավոր չէր անել միաժամանակյա, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հնարավոր չէր ներառել թե´ սահմանադրության փոփոխությունների, թե´ սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը։
14:21 - 22 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով ծանոթանալու կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի շրջանակներում մատուցվող սննդի որակին, առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման հնարավորություններին և այլ հարցերին: Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ՔԿՀ-ներում պահվող անձանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, սննդի որակի վերաբերյալ կարծիքներով, եղել խցերում, խոհանոցում, կացարաններում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին և կարիքներին: Դատապարտված և կալանավորված անձինք գոհունակություն են հայտնել սննդի որակից, պահման պայմաններից, իսկ հիմնական դժգոհությունները վերաբերել են քրեական գործերին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակված դատական նիստերի ձգձգմանը։ Հանձնուքների ընդունման սենյակում նախարար Բադասյանի առաջարկով փորձարկվել է ցանկացած չափ ու խտություն ֆիքսող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքը․ արգելված իրը դրվել է պայմանական թաքստոցի մեջ և անցկացվել սարքով, որն անմիջապես ճանաչել և տեղորոշել է արգելված իրը: Հիշեցնենք, որ 2020 թվականին բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվեցին անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր)։ Ժամանակակից սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տվել էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցրել են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Շրջայցի ավարտին նախարար Բադասյանը «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները բարելավելու և հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի երկրորդ կիսամյակից առ այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնովին փոխարինվել է ջրահեռացման  ցանցը, հիմնանորոգվել է մեկուսարանի 1-ին հարկի լոգասենյակը, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, հիմնովին վերանորոգվել և հարդարվել է պահպանության ապահովման բաժնի մասնաշենքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մեկուսարանի 2-րդ հարկի լոգասենյակում, ընդհանուր 1233 քմ մակերեսով իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ, տեղադրվել է նախատեսված  2 մաքրման կայաններից մեկը, մասնակի վերանորոգվել և ամրացվել են հիմնարկի շենք-շինությունների քամուց վնասված մոտ 300 քմ թիթեղապատ տանիքածածկույթները:
16:19 - 21 հուլիսի, 2020
«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի որոշմամբ դատապարտյալը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի. նոր նախագիծ |hetq.am|

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի որոշմամբ դատապարտյալը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը նախատեսում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար: Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Oրենսդրական բացով պայմանավորված՝ ներկայումս խնդրահարույց է հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով դատապարտյալների վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացություն ստանալու հարցը այն դեպքերում, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը»,-հայտնել է Արդարադատության նախարարությունը։ Արդարադատության նախարարությունը իրավական նորմերի ուսումնասիրությունից եզրահանգել է, որ ազատությունից զրկված անձանց շրջանում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներ առաջանալու դեպքում վերջիններիս խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու հարցերը քննվում են առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի՝ դատահոգեբուժական փորձաքննությամբ: Ըստ նախարարության՝ խնդիրն առավել ցայտուն է դրսեւորվում այն պարագայում, երբ այդ հանձնաժողովը իրավասու չի լինում իրականացնել անհրաժեշտ դատահոգեբուժական փորձաքննությունը՝ քրեակատարողական հիմնարկի կամ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմումի (որոշման) հիման վրա, քանի որ կառավարության 2010 թվականի որոշմամբ՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է բացառապես իրավապահ մարմինների որոշման հիման վրա:Ավելին՝ hetq.am-ում։
19:08 - 20 հուլիսի, 2020
Սա պատմական փոփոխության հնարավորություն է. արդարադատության փոխնախարարը՝ նոր Պարեկային ծառայության մասին

Սա պատմական փոփոխության հնարավորություն է. արդարադատության փոխնախարարը՝ նոր Պարեկային ծառայության մասին

Պարեկային ծառայության ներդրումը ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջին տեսանելի քայլն է, որը հաստատվել է այս տարվա ապրիլին: Հուլիսի 18-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, խոսելով նոր Պարեկային ծառայության ստեղծման մասին, նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոստիկանության բարեփոխումներն առաջնահերթություն են գործող Կառավարության համար։ «Բարեփոխումներն ուղղված են ոստիկանությունում զարգացումները ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելուն»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը, այնուհետև ներկայացրել Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները․ այն հարցին, թե ինչպե՞ս է հասարակությունը գնահատում համավարակի ընթացքում Ոստիկանության աշխատանքը, հարցվածների 65 տոկոսը նշել է, որ աշխատանքն ավելի լավն է, քան նախկինում: «Պարեկային ծառայությունն այն լավ օրինակն է, թե ինչպես հասարակական կարգի պահպանության  կամ հասարակական անվտանգության ապահովման, ճանապարհային անվտանգության կարգի կազմակերպման առումով գործել ավելի արդյունավետ ու մարդակենտրոն»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը ձգտում է ունենալ այնպիսի Ոստիկանություն, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, որը ծառայում է ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերին, այլ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը։ Քրիստիննե Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021-ի առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից: «Փուլային մոտեցման նպատակն այն է, որ պատրաստվեն բավարար որակով և բավարար թվով կադրեր և ոչ թե ունենալ զանգվածային կադրերի պատրաստման կոնվեյեր ու չունենալ անհրաժեշտ որակ: Սա պատմական փոփոխության հնարավորություն է և մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է այդ փոփոխության մասնակիցը կամ աջակիցը դառնա»,- հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը: Հիշեցնենք, որ նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ: Նրանց համար նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։ Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:
10:48 - 20 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն։ Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար, ընդգծել Հայաստանի ու Իրանի պատմամշակութային խոր անցյալի ու առկա ջերմ հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։ Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցի դատապարտված ու կալանավորված անձանց պահման պայմաններին և այլ հարցերին։ Նախարար Բադասյանը դեսպանին խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել COVID-19-ից տուժած իրանցի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում։
17:25 - 17 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։  Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել Արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։
14:42 - 17 հուլիսի, 2020