Սահման

Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է բանակցային գործընթացից դուրս, այնուհետև՝ 2020 թվականին՝ պատերազմի մեջ։ Այս մասին Օհանյանը հայտարարեց ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում։ «Պատերազմի ընթացքում այս իշխանությունները ոչիչ չեն արել, որպեսզի ապահովեն խնդիրների կատարումը, հաղթական ելքը, թույլ են տվել, որ թշնամին մոտենա ՀՀ սահմաններին։ Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ սահմաններին մոտ մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո ոչ մի միջոց չի ձեռնարկվել, որպեսզի մեր սահմաններում ռազմավարական կարևոր կետերը, ճանապարհները, բարձունքները վերցնենք մեր հսկողության տակ, որպեսզի հետագայում հեշտ լինի մեր պաշտպանության իրականացումը»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները մոբիլիզացիա չեն իրականացրել՝ համալրելու բանակը, որպեսզի բանակի, սահմանապահ ծառայության անձնակազմը հերիքի ՀՀ ամբողջ սահմանին և Արցախում պաշտպանություն կազմակերպելու։ «Դրանից օգտվել է մեր թշնամին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, սկսել են հարձակողական գործողություններ մի քանի անգամ և գրավել մարտավարական կարևոր կետեր»,- նշեց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը՝ Սեյրան Օհանյանը նշեց․ «Սպետեմբերի 13-ի նրանց գործողությունները օղակի սեղմումն է ՀՀ շուրջը։ Դա ստիպելն է, որ ՀՀ-ը ճանապարհներ, միջանցք տրամադրի  թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրե սեղմվում է։ Կարևոր հանցագործը, իհարկե, Ադրբեջանն է, բայց ՀՀ իշխանությունը, կարելի է ասել, ոչինչ չեն արել՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային հանրությանը ներկայացնելու համար»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ «պարտված իշխանությունները և՛ ներսում, և՛ միջազգային հարթակներում կոմպլեկսավորված վիճակում են, այդ պատճառով նրանց վրա ճնշումները շարունակվում են»։ «Այդ ամենի մասին խոսում է այս իրավիճակը, և խոսում է նաև այն, որ կան պայմանավորվածություններ։ Կառավարության ղեկին նստած անձը, իմանալով, որ եթե ինչ-որ մի մերժում լինի, ապա հակառակորդը սկսելու է մարտական գործողություններ, ոչինչ չի արել դրան նախապատրաստվելու համար։ Այսինքն, մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է, բանակցողին հեռացնելն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պատգամավորներից պահանջում են վարչապետին անվստահություն հայտնել։
01:05 - 15 սեպտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

ԱԺ դիմաց ընթացքող բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով․ «Մենք ապահովելու ենք «առանց Նիկոլ Հայաստան»։ Ի՞նչ է պետք դրա համար. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ստորագրությունները կան։ Չկա ՔՊ 18 պատգամավորի ստորագրություն։ ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդը չի գնալու, եթե այդ ստորագրությունները չլինեն»։ Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ Ազգային ժողով գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար։ Ակցիայի մասնակիցները ընդդիմադիր պատգամավորներից պահանջում են գալ, մտնել Աժ և վառել նիստերի դահլիճի լույսերը և ապահովել քվե։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որին ներկա են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
00:44 - 15 սեպտեմբերի, 2022
Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է, համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն  իրականությանը չի համապատասխանում․ Ջերմուկի համայնքապետ

Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է, համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն  իրականությանը չի համապատասխանում․ Ջերմուկի համայնքապետ

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ջերմուկի վերաբերյալ համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն  իրականությանը չի համապատասխանում: «Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ ՄԻՊ-ն այսօր լուսանկարներ է հրապարակել Ջերմուկ քաղաքից՝ գրելով․ «Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը»։ Ավելի վաղ Ջերմուկի համայնքապետը հայտնել էր, որ քաղաքի մուտքը խիստ սահմանափակված է, դպրոցները, մանկապարտեզները փակ են։
00:29 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում պետք է հաշվի առնվեն ԱՀ ժողովրդի շահերն ու կարծիքը․ Արայիկ Հարությունյան

ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում պետք է հաշվի առնվեն ԱՀ ժողովրդի շահերն ու կարծիքը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված է մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ «Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Այսօր՝ ավելի վաղ, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:  Դրան նախորդել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքն իր վրա վերցրել է ծանր որոշումների գնալու պատասխանատվություն՝ հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում, թե այդ որոշումները պետք է հակասեն ՀՀ պետական շահերին․ «Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ ինքը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել և առաջիկա օրերին չի պատրաստվում ստորագրել։
00:19 - 15 սեպտեմբերի, 2022
Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել «սխալ ուղուց», այլապես սպառնում է հետևանքներով
 |azatutyun.am|

Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել «սխալ ուղուց», այլապես սպառնում է հետևանքներով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել սխալ ուղուց, այլապես սպառնում է հետևանքներով: «Մենք անընդունելի ենք համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո կնքված համաձայնագրի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես միշտ, ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակում էլ մենք Ադրբեջանի կողքին ենք: Հայաստանը չի կատարում Ղարաբաղյան պատերազմից հետո ստորագրված համաձայնագրի պայմանները և մշտապես ագրեսիվ կեցվածք է դրսևորում: Անկասկած, նման պահվածքը հայկական կողմի համար հետևանքներ կունենա: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հնարավորինս շուտ հետ կանգնի այս սխալ ճանապարհից, իրագործի համաձայնագրի դրույթները, իր ժամանակն ու էներգիան օգտագործի խաղաղության ամրապնդման ուղղությամբ», - այսօր հայտարարել է Էրդողանը:
00:14 - 15 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

 |armenpress.am|

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին, պատրաստվում է Խորհրդի հայտարարությունը «տարրեր մամոլւի համար» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Բոլորը միակամ կողմ են արտահայտվել շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար»,փորձագետներն աշխատում են դրա վրա»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Մեոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
23:28 - 14 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են |civilnet.am|

ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են |civilnet.am|

ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը գրել է, որ 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ ՍիվիլՆեթի Գորիսի թիմը հայտնում է, որ ժամը 22:20-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է ինչպես Գորիսի, այնպես էլ Սիսիանի ուղղությամբ, և չեն լսվում հրետակոծությունների ձայներ։ Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանն էլ հայտնեց, որ այս պահին հանգիստ է ամեն ինչ, նորմալ: Իրավիճակը մոտ մեկուկես-երկու ժամ է, ինչ հանդարտվել է։ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ևս հայտնեց, որ նշված ժամանակահատվածում իրավիճակը հանդարտվել է։ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն էլ հայտնեց, որ այս պահին իրենց ուղղությամբ կրակոցներ չկան, և իրավիճակը հանգիստ է։
22:57 - 14 սեպտեմբերի, 2022
Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ․ Նիկոլ Փաշինյան

Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։  Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»,- նշեց Փաշինյանը։  Նա շեշտեց, որ կառավարությունը այնպիսի  թուղթ չի ստորագրի երբեք, որը ՀՀ տարած քային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ։ Վարչապետի խոսքով այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չի  ստորագրվել, այդպիսի բան նախատեսված չի եղել։ «Թղթի նախագիծ չկա էսօր իմ սեղանին դրած, որը պիտի կա՛մ ստորագրվի, կա՛մ չստորագրվի։ Առաջիկա օրերի համար էլ էդպիսի բան նախատեսված չի։ Էսօրվա իմ ասածը՝ Հայաստանի տարածքի հետ կապված, իմաստը էն ա եղել, որ մենք, միջանցքով կլինի, այլ բանով կլինի, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել։ Բայց մյուս կողմից էլ ես հայտարարել եմ, որ նաև մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այունամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել և գնալ այդ լուծումներին»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս նշեց, որ այսօրվա իր ուղերձը այն մասին է, որ եթե լինի այնպիսի տարբերակ, որով  բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ (այս հատվածում ուղիղ եթերն ընդհատվում է)․․․ «Վերլուծենք, որ դա, այնուամենայնիվ, Հայաստանի շահերին օգուտ է և երկարաժամկետ առումով Հայաստանի համար խաղաղություն և անվտանգություն է ապահովում (այստեղ ևս ուղիղ եթերն ընդհատվում է)․․․ Մեր ժողովուրդը կասի՝ բա սա մեր երազանքների թուղթը չի, ինչի եք ստորագրել։ Մենք կասենք՝ ժողովուրդ ջան, որովհետև մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ 1․ սա Հայաստանի համար ապահովում է տևական, առաջիկա 100 տարվա համար խաղաղություն, 2․ սա Հայաստանի համար ապահովում է տևական, առաջիկա 100 տարվա համար անվտանգություն, և էսպես շարունակ։ Եվ հա, պետք է մի քիչ ճկուն լինենք, նենց չի, որ լուծումը պետք է ձեռնտու լինի մենակ մեզ։ 2018-ից էդ եմ ասում, որ լուծումները պետք է ձեռնտու լինեն բոլորին, ու էդ լուծումը կյանք ունենա», - եզրափակեց Փաշինյանը։
22:34 - 14 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

factor.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Մասնավորապես, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վայրերին շարունակվող հարվածների, Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ: «Ադրբեջանի Զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։Աբրամովիչը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու անվտանգության։ «Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգի մեջ, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
22:14 - 14 սեպտեմբերի, 2022
Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել»
 |azatutyun.am|

Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել», - չորեքշաբթի երեկոյան Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր երկիրը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացման և սրման մեջ», - ասել է նա։ Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։ Բայրամովն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայատարարությունների դրույթները», ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:
20:46 - 14 սեպտեմբերի, 2022
ՌԴ դեսպանատունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը  ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել ՀՀ  սահմանամերձ շրջաններ այցելելուց։ «Խորհուրդ չենք տալիս այցելել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններ»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:
20:42 - 14 սեպտեմբերի, 2022
Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերվանից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսլ են Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը դիրքային առաջխաղացման փորձեր է իրականացրել, որոնք այսօր շարունակվել են։ Վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական պատերազմը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ներկայացնում ենք, թե ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Reuters գործակալությունն, օրինակ, գրել է, որ էսկալացիայի համար կողմերը մեղադրում են իրար․ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր հարձակման ժամանակ հրետանային, ականանետային զինատեսակներից և հրազենից կրակելու համար մեղադրել է Ադրբեջանին, որին քաղաքական և ռազմական առումով աջակցում է Թուրքիան։ ․․․․ Ադրբեջանը իր զորամասերի վրա ականանետերից և հրետանուց կրակելու համար մեղադրել է Հայաստանին, որը Մոսկվայի հետ ռազմական դաշինքի մեջ է, և որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան»։  Reuters-ը նաև նշել է, որ այս ամենը նախկին ԽՍՀՄ տարածքում ևս մի խոշոր զինված բախման մտավախություն է առաջացրել։ Գործակալությունը նաև գրել է․ «Վտանգ կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշատ հակամարտությունը կարող է ներքաշել Ռուսաստանին ու Թուրքիային և ապակայունացնել  նավթ ու գազ տեղափոխող խողովակաշարերի համար կարևոր նշանակություն ունեցող միջանցքը ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի շուրջ առճակատումը խաթարում է էներգակիրների մատակարարումները»։ Reuters-ը առանձին վերլուծություն է հրապարակել՝ փորձելով հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողի պատճառներն ու ռիսկերը։ Վերլուծության մեջ նշվում է, որ էսկալացիայի ժամկետը շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաազդեցիկ միջնորդն էր․ «Թեև Կրեմլը երեքշաբթի հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասում արյունահեղությունը զսպելու համար, Ուկրաինայի պատերազմը խաթարել է Մոսկվայի՝ որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի կարգավիճակը։ Դա կարող է քաջալերել Ադրբեջանին ավելի շատ պահանջներ ներկայացնելու համար»: Բրիտանական BBC-ն ևս գրել է, որ վերջին իրադարձությունների համար կողմերը միմյանց են մեղադրում։ BBC-ն նաև անդրադարձել է այն փաստին, որ չնայած Ռուսաստանը հայտարարել է հրադադար հաստատելու համար բանակցությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բախումների ինտենսիվությունը նվազել է, բայց Ադրբեջանի հարձակումները 2-3 ուղղություններով շարունակվում են։ Լրատվամիջոցը գրել է նաև տարբեր երկրների արձագանքների և դիրքորոշումների մասին․ «Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց տարածաշրջանում մեծ ուժ է և հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ։ Մինչդեռ Թուրքիան կապեր ունի Ադրբեջանի հետ և կարծես թե սատարում է իրադարձությունների վերաբերյալ վերջինիս վարկածը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է․  «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա»»։ Գերմանական Deutsche Welle-ն ևս ներկայացրել է երկու կողմերի դիրքորոշումները և միջազգային արձագանքները։ «Հայ և ադրբեջանցի զինվորները փոխհրաձգություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մոտակայքում՝ մտավախություն առաջացնելով, որ 2020 թվականի պատերազմի նման էսկալացիա տեղի կունենա»,- գրել է լրատվամիջոցը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է․ «Գործողությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղից դուրս։ Միաժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պնդում են, որ էսկալացիան կազմակերպել է մյուս կողմը՝ վիճելի տարածքի (Արցախի,- Infocom) ճակատագրի շուրջ բանակցությունները խաթարելու նպատակով»։  Այնուհետև գործակալությունը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն ու հայտարարությունները, ինչպես նաև միջազգային կառույցների ու տարբեր երկրների արձագանքները։ Ամերիկյան CNN-ը գրում է, որ չնայած ռուսական կողմից հրադադարի մասին պնդումներին՝ Հայաստանի և Արդբեջանի միջև մարտերը շարունակվում են։  Al Jazeera-ն նշել է, որ այս կոնֆլիկտի հիմքում Լեռնային Ղարաբաղն է։ Լրատվամիջոցը շեշտել է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին։ France 24-ը գրել է․ «Չորեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի շուրջ 2020 թվականի պատերազմից ի վեր՝ ոխերիմ թշնամիների միջև վատագույն բախումներից մեկ օր անց, Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին սահմանին հարձակումները վերսկսելու համար»։ Լրատվամիջոցը ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, կողմերի փոխադարձ մեղադրանքները։ «Երեքշաբթի օրվա էսկալացիան տեղի ունեցավ այն պատճառով, որ Երևանի մերձավոր դաշնակից Մոսկվան, որը  2020 թվականի պատերազմից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում, կենտոնացած է Ուկրաինա իր վեցամսյա ներխուժման վրա»,- գրում է լրատվամիջոցը։ The Guardian-ն էլ գրել է, որ այս էսկալացիան հետխորհրդային տարածքում երկրորդ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու վախեր է առաջացնում։   Աննա Սահակյան
20:37 - 14 սեպտեմբերի, 2022