Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: ԱԽ քարտուղարը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է, տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտգանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:
15:01 - 28 դեկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և  հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
14:26 - 30 հոկտեմբերի, 2020
Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: ԱԽ քարտուղարը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
13:53 - 28 հոկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

ԱԽ քարտուղա Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտմեբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
18:40 - 29 սեպտեմբերի, 2020
ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշել եմ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
14:59 - 29 սեպտեմբերի, 2020
Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը․ ԱԽ քարտուղարի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը․ ԱԽ քարտուղարի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով: Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը: Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:
09:17 - 21 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ․ – Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Հարց է առաջանում՝ կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք աշխարհազորը, երբ, օրինակ, Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի հրապարակում կամավորներից տեղուդադար չկար։ Աշխարհազորի գոյության իմաստը Դուք ինչպե՞ս կբացատրեք։– Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։ Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։ Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։ Ի դեպ, աշխարհազորի եզրահանգմանը մենք եկել ենք այն բանից հետո, երբ տեսել ենք, որ այլ սպառնալիքներ էլ կան, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Մենք ազգային անվտանգության ռազմավարությունում նշել ենք ՀՀ պետականության հարատևության դրույթը, և սպառնալիքներին պետք է պատրաստ լինենք։ – Պարբերաբար ակտիվանում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու խոսակցությունները։ Ընդհանրապես՝ Թուրքիան միակ պետությունն է, որ բացեիբաց աջակցեց Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքական ռազմաբազայի տեղակայումն անհանգստության առիթ կլինի միայն Հայաստանի՞ համար, թե՞ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն կստանա այդ գործոնը։ – Ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում կնշանակի ամբողջ տարածաշրջանի ապակայունացում։ Թուրքիան, որպես ռազմական ուժ, տարածաշրջանում երկար տարիներ ուղղակի ներկա չի եղել, նույնիսկ դարեր ներկա չի եղել, և նման փոփոխությունը նշանակում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը։ Եվ այս սպառնալիքը պետք է չեզոքացնել, ներուժը կա, և հնարավոր է այդ սպառնալիքը չեզոքացնել։ Այդ հնարավորություններն առկա են։ – Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, որտեղ վեր կհանվեն թերացումները, սխալները Ապրիլյան պատերազմում։ Սակայն, մինչ այդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս տվեց՝ հայտարարելով, որ հաղթանակ է գրանցվել Ապրիլյան պատերազմում՝ չնայած տարածքային կորուստներին, և կտրուկ հերքելով, որ ինքը ՀՀ պատմության մեջ տարածք կորցրած միակ ղեկավարն է։ Սերժ Սարգսյանի փաստարկները որքանո՞վ էին համոզիչ Ձեզ համար։ – Ընդհանրապես համոզիչ չէին։ Ես կարծում եմ՝ անիմաստ մի քայլ էր։ Ընդհանրապես, եթե նայեք Սերժ Սարգսյանի այդպիսի ասուլիսները՝ նույնիսկ իր կառավարման շրջանում, հիմնականում ձախողված են եղել, և Հայաստանում քաղաքական մեմերի մեծ մասը Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսների արդյունք են։ Չսպասելով զեկույցի հրապարկմանը և ամբողջ մեղքը բարդելով կարանտինային վիճակի վրա՝ նա փորձել է մամուլի ասուլիս տալ և, կարծում եմ, դրա լավագույն գնահատականը եղել է հանրության արձագանքը։ – Հայաստանի և Արցախի Զինված ուժերի սպառազինությունը 2016-ին ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ունեցածին, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը նշել է, որ զինամթերքի պակաս չի եղել, բայց ժամանակակից զենքերի խնդիր է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի բանակների զինվածության մակարդակն այն ժամանակ և հիմա։ – Ընդհանրապես, ռազմական կարողությունները շարունակական բարելավելու պրոցես է, և այս տեսանկյունից պետք է դա դիտարկել։ Ի դեպ, Ապրիլյան պատերազմի նախապատրաստական աշխատանքը կրկին գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության հարցն է։ Միշտ այդպես է եղել և միշտ է այդպես լինելու։ Չկա պատմական մի շրջան, երբ նման հարցերը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը չեն։ Նույնիսկ ասել՝ հանկարծակի է եղել, դա նշանակում է՝ ձախողում ունենալ։ Որովհետև երբ դու չես կարողանում պատշաճ գնահատել, դա քո ձախողումն է։ Հետախուզության պատասխանատուն ևս գերագույն գլխավոր հրամանատարն է։ Եվ եթե նա տեսել է, որ իրեն տալիս են ոչ պատշաճ ինֆորմացիա, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, իրեն զեկուցում էին մամուլի հրապարակումների ընդհանուր վերլուծություն, դա, բնականաբար, Սերժ Սարգսյանի ընդհանուր խնդիրն էր, որովհետև իր հետախուզությունն է իրեն այդպիսի զեկույց տվել։ Եթե հետախուզությունն այդպիսի խնդիր ունի, նշանակում է՝ չես կարողացել հետախուզությունը պատշաճ զարգացնել, բավարար մակարդակի հասցնել, բնականաբար՝ ձախողել ես։ Ինչո՞ւ հուլիսին չեղավ այդպես, ինչո՞ւ մենք հանկարծակիի չեկանք, որովհետև մենք գնահատական ունեցել ենք, որովհետև մենք մեր անվտանգային միջավայրն ու սպառնալիքները գնահատել ենք և պատշաճ պատրաստ ենք եղել ամեն ինչի։ Սա է տարբերությունը։ Կառավարման համակարգի ձախողումը, բնականաբար, պատասխանատուի, ռազմական գործում գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունն է։ Այսինքն՝ գցել այլ գերատեսչությունների վրա ամբողջ պատասխանատվությունը, դա նշանակում է՝ չգործել, վարքագիծ չդրսևորել որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:55 - 02 սեպտեմբերի, 2020
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։Հանդիպման մասնակիցները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները: Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին և նախանշվել են հետագա քայլերը ու միջոցառումները: 
17:17 - 02 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար  |azatutyun.am|

Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայում Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը տավուշյան մարտերի ժամանակ Իլհամ Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում, նման հայտարարություն արեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Թուրքիայի, ինչպես նշեցի, առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան, տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել: Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր ենք ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն», - ասաց Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ երբ խոսում են ռուսական կողմի հետ, ներկայացնում են թուրքական կողմի քայլերը, ի՞նչ պատասխան են ստանում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Բնականաբար, հուլիսյան դեպքերն էլ համընկել են պանդեմիայի հետ և դեռ ավելի լուրջ մակարդակում հնարավորություն չի եղել քննարկելու այս հարցը, բայց օրակարգում են այսպիսի հարցերը, որովհետև դրանք տարածաշրջանի համար մարտահրավերներ են, և այս մարտահրավերներին պետք է կարողանալ ընդհանուր պատասխան տալ»: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց Փաշինյանի կառավարության դիրքորոշումը, թե Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքի առաջացման պարագայում Երևանը քայլեր կձեռնարկի։ «Մենք պարբերաբար մեր և՛ միջազգային գործընկերներին, և՛ բնականաբար, օրինակ, Ադրբեջանին բացատրել ենք, որ «մի՛ փորձեք չափել մեր համբերությունը, մի փորձեք ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ»: Եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ իր անվտանգությանը սպառնալիքներ կան, քայլեր է ձեռնարկելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնի: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգություն մենք պահելու ենք, պահպանելու ենք և չենք թողնելու, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այդ անվտանգությունը նույնիսկ մեկ միլիմետր իջնի: Ադրբեջանը պարբերաբար դա չէր հասկանում և փորձ էր կատարում մեր համբերությունը չափել, և այս առումով, կարծում եմ, լավ դաս եղավ Ադրբեջանի համար, որ չփորձի հետ գա բանակցային գործընթաց, որովհետև վարչապետի կողմից առաջարկված յոթ կետերը կարծում եմ՝ շատ արդյունավետ կետեր են, որպեսզի խաղաղ ճանապարհով մենք փորձենք խնդիրը լուծել, և Ադրբեջանը ճիշտ է հայտարարել է, որ իր համար անընդունելի է, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հետ կգա այդ յոթ կետերին, որովհետև այլընտրանք այդ յոթ կետերին չկա», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը: «Մեր գնահատականներով Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է [ղարաբաղյան] խնդրին ռազմական լուծում տալով ինչ-որ ելքեր գտնել,- շարունակեց Արմեն Գրիգորյանը,- վերջին հուլիսյան դեպքերից հետո ինչո՞ւ է նաև հավանականությունն ավելի մեծանում, որովհետև նավթի գների անկումով Ադրբեջանում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են ստեղծվել, որի պատճառով տավուշյան դեպքերն են ի հայտ եկել, բայց բացի դրանից, Տավուշում անհաջողություն ունենալով Ալիևը դարձել է անկյուն մղված, ջղային մարդու նման մի կերպար է ձեռք բերել, և մի տեսակ անկանխատեսելի է նաև դարձել Ալիևն իր վարքագծում, որը մտահոգիչ է: Դրա համար է նա հայտարարում, որ վարչապետի առաջարկած յոթ կետերն իրենց համար անընդունելի են, և նա ունի միայն մեկ առաջարկ՝ Զինված ուժերն Արցախից հանելու կամ իրենց տարածքները ազատագրելը: Հարց է առաջանում՝ որտե՞ղ է գրված՝ դա ձեր տարածքներն են, հետո էլ դա նշանակում է, որ Ալիևը, բնականաբար, պարբերաբար փորձելու է սահմանին լարվածություն հրահրել: Ի դեպ, այդ լարվածության հրահրումը կարելի է ասել, հուլիսյան դեպքերն էլ ցույց տվեցին՝ երբ որ ներքին ճգնաժամ է ստեղծվում, նա պարբերաբար սահմանին լարվածություն է ստեղծում»:   Մանրամասները՝ տեսանյութում։
19:44 - 01 օգոստոսի, 2020
Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում ներդրված է երկրի հիմնական շահերը՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այս մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։ «Ռազմավարությունն ունի տրամաբանություն, աստեղ փորձել ենք ներդնել Հայաստանի Հանրապետության հիմնական շահերը, որոնք առանձնացվել են 3 կետի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այսպիսով՝ մենք ԱՀ-ին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է ՀՀ կարևորագույն շահերից մեկը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ այն մոտեցումները, որոնք ձևակերպված են Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ամբողջությամբ արտացոլում են իրականությունը։ «Այնտեղ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները ձևակերպված են որպես առաջնային սպառնալիք, Թուրքիան այն իմաստով է սպառնալիք, որ Ադրբեջանին է աջակցություն ցույց տալիս։ Արտաքին քաղաքականության մեջ կա համահայկականության սկզբունքը, որն ընդհանուր առմամբ հստակ ցույց տվեց Ռուսաստանում բիզնեսների հետ ստեղծված խնդիրները, համահայկականության օրակարգը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում հայերի համախմբումը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
15:45 - 25 հուլիսի, 2020
Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», - ասաց նա: Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի: «Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», - ասաց ԱԽ քարտուղարը:
12:56 - 23 հուլիսի, 2020
Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը. Արմեն Գրիգորյան |news.am|

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Այս պահին ներքին անվտանգության առումով որեւէ մտահոգվելու կարիք չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ամբողջ պետական եւ անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր եւ քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, վարչապետն այդ պաշտոնյաների նկատմամբ վստահություն չուներ, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:
14:29 - 18 հունիսի, 2020