«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ հանդիպումից |news.am|

ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ հանդիպումից |news.am|

news.am: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԳՆ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: Նշենք, որ դաշինքի մի քանի անդամներ քիչ առաջ հանդիպում են ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։ «Բարձրացրինք մեզ հուզող հարցերը, այն է՝ ինչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանություններն ադրբեջանական կողմի հետ, ի վերջո ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,- ներկայացրեց Վանեցյանը եւ նշեց, որ իրենց հարցերի պատասխանները շատ տարաբնույթ էին։ Վանեցյանն ասաց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել ՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն. «Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, որը հայատարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի՝ այն, ինչ հրապարակվել է, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու եւ ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետեւ մենք տեսանք՝ շատ դեպքերում պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են»։ Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեին ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ»։
21:17 - 21 մայիսի, 2021
Պահանջում ենք անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝  բոլոր հավելվածներով․ կոչ ենք անում քաղաքական, հասարակական բոլոր ուժերին ժամը 19-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց․«Պատիվ ունեմ»

Պահանջում ենք անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ բոլոր հավելվածներով․ կոչ ենք անում քաղաքական, հասարակական բոլոր ուժերին ժամը 19-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց․«Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ այսօր, կապիտուլյանտ իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս: Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը քողարկել է 2018 թվականի մայիսից ի վեր, արցախյան բանակցությունների իրական ընթացքը, երկիրը հասցրել արյունալի պատերազմի, հանգեցրել կործանարար պարտության  և հասարակությունից թաքուն ստորագրել նվաստացուցիչ հայտարարության տակ: Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանին է զիջել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից չբխող տարածքները՝ Կովսականի, Սանասարի հատվածում, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղերը, ռազմավարական նշանակության Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները: Այս զիջումները անհայրենիք իշխանությունը տևական ժամանակ թաքցրել է հասարակությունից և ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների հայտնի դառնալուց հետո: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ չկա որևէ երաշխիք, թե ներկայիս բանակցությունների ընթացքը, առավել ևս՝ օրակարգում գտնվող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը` 1. Պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով: 2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով: 3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով: 4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով  պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ: Մեր հետագա քայլերի մասին կխոսենք տեղում»: 
16:05 - 20 մայիսի, 2021