Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմում է ՄԻՊ-ին․ նրա պնդմամբ՝ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են |factor.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմում է ՄԻՊ-ին․ նրա պնդմամբ՝ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են |factor.am|

factor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ դատական քաշքշուկների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում օգտվել գրավի դիմաց ազատ արձակվելու իր իրավունքից․ «Առաջին ատյանի դատարանն ասում է, որ ինքը չի կարող այս միջնորդությունը քննել, քանի որ գործը դեռևս Վերաքննիչ դատարանում է, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ասում է, որ չի կարող նյութերը ուղարկել Առաջին ատյան, քանի դեռ չի լրացել օրենքով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու ժամկետը։ Այս երկու պնդումներն էլ օրենքի հետ կապ չունեն»։ Ալումյանը ասուլիսի ժամանակ դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․ «Պարոն Թաթոյա՛ն, խնդրում եմ անհապաղ միջամտել, քանի որ տեղի է ունենում մարդու իրավունքների բացահայտ և կոպիտ խախտում։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննվեն անհապաղ, երկու բացառությամբ՝ եթե միջնորդությունը կատարվել ոչ ժամանակին, եթե միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել որոշակի նյութեր, երկու դեպքում էլ պետք է դատարանի որոշում»։ Փաստաբանի կարծիքով՝ «Վերաքննիչ դատարանից նյութերը չեն ուղարկվում Առաջին ատյանի դատարան, քանի որ Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, որը կայացրեց Քոչարյանին կալանավորելու որոշումը, փորձում է «կրկին խախտել Քոչարյանի իրավունքները»։
11:26 - 10 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը մակագրվել է այլ դատավորի |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը մակագրվել է այլ դատավորի |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը: Մեր հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ նիստի օրը նշանակվել է օգոստոսին: Հիշեցնենք, որ պաշտպանի բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, որը սակայն ինքնաբացարկ էր հայտնել՝ այդպիսով բավարարելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը: 2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, ինչից հետո Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 12-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:
14:51 - 09 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ նրա պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին |hetq.am|

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ նրա պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին |hetq.am|

hetq.am։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ դիմել են Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին տեղեկությունը հաստատեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել: Նշենք, որ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել էր ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, սակայն վերաքննիչ դատարանն այս որոշումը բեկանել է: Քոչարյանն այս պահին նորից կալանքի տակ է: Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր նաև կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Այս որոշումը ևս վերաքննիչ դատարանը բեկանել է:  
12:12 - 08 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո ՄԻԵԴ գանգատ կներկայացվի |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո ՄԻԵԴ գանգատ կներկայացվի |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո պաշպանական կողմը գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։ Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել Քոչարյանին, եզրահանգել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում՝ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չի կարող։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։ Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Հայկ Ալումյանը: Պարոն Ալումյան, Վերաքննիչ դատարանի որոշումը ինչպե՞ս եք գնահատում: Ապօրինության գագաթնակետ: Այս որոշումից հետո ի՞նչ ընթացակարգ է նախատեսված, առաջին ատյանի դատարանը ի՞նչ ժամկետներում պետք է վերսկսի գործի քննությունը: Գործը վերսկսելուց հետո կրկին անդրադա՞րձ է լինելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին: Քանի որ այս ընթացակարգը որեւէ ձեւով օրենքով չի կանոնակարգված, դրանից ելնելով՝ դատավորները այս ընթացակարգին ստեղծագործաբար են մոտենում, ամեն դատավոր հատապես Դանիելյանը ամբողջությամբ հիմնվում է իր սեփական պատկերացումների, երեւակայությունների վրա: Խնդիրը նրանում է, որ այս փուլում բողոքարկում նախատեսված չէր: Հիմա տեսեք ինչ խնդիր կարող է առաջանալ. գործը գնաց առաջին ատյանի դատարան եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված որեւիցե որոշում պետք է կայացնի դատարանը: Այդ որոշումներն են՝ գործը դատական քննության նշանակելու, կա՛մ գործն ըստ ընդդատության ուղարկելու, կա՛մ կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու այդ թվում նաեւ ինքնաբացակի մասին: Առաջին ատյանի դատարանը կասեցման որոշում էր կայացրել, ինչը Վերաքննիչը բեկանեց. հիմա ուրեմն բացի կասեցման որոշումից էն մնացածը պետք է կայացնի: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածն էլ ասում է, որ այդ որոշումներից որեւէ մեկը կայացնելու հետ միաժամանակ, դատարանը պարտավոր է անդրադառնալ խափանման միջոցի հարցին: Այսինքն՝ դարձավ, որ ուզի, չուզի դատարանը պետք է անդրադառնա այդ հարցին: Ի՞նչ ժամկետներում: 15 օրվա ընթացքում: Դանիելյանի ստեղծագործությունների արդյունքում հիմա ստեղծվել է լրիվ հակաօրինական վիճակ, այսինքն՝ կա գործը վարույթ ընդունած դատավոր, 45 օր անցել է, որոշումներից որեւէ մեկը կայացված չէ այս պահի դրությամբ: Պարոն Ալումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չի կարող։ Ոչ մի հիմնավորում որոշման մեջ չկա, թե ինչու չի կարող գործուն երաշխիք լինել: Ըստ նրա՝ բարձր է հավանականությունը, որ կխոչընդոտի, կթաքնվի, բայց չի նշել՝ ինչու անգամ այդ բարձր հավանականությունը չի կարող զսպվել անձնական երաշխավորությամբ: Էլ չեմ ասում, որ ոչ մի բարձր հավանականություն իրականում չկա, ինքն էլ լավ գիտի, որ չկա:
08:06 - 05 հուլիսի, 2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ. փաստաբան

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ. փաստաբան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․  «Այսօր մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Դիմումը ներկայացնում եմ ստորև. Սահմանադրական դատարանի անդամներ՝ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ Բարձր դատարան, Ստորև անդրադարձ կատարելով ՍԴ անդամների քաղաքական անցյալին և կենսագրությանը՝ ներկայացնում ենք փաստեր, որոնք հիմք են հանդիսանում կասկածի տակ դնելու նրանց անաչառությունն ու անկողմնակալությունը վերոնշյալ գործերի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել, կայացրել են որոշումներ, որոնք առնչվել են մարտիմեկյան իրադարձությունների հետ։ Քրեական գործով առաջադրված մեղադրանքները. 2008 թվականի մարտի 2-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած՝ հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը: 2008 թվականի մարտի 24-ին 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գևորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադևոսյանի և Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62202608/1 քրեական գործը և միացվել է թիվ 62202608 քրեական գործին: 2009 թվականի հուլիսի 13-ին 2008թ. մարտի 1-ին և 2-ին ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի` հատուկ միջոց հանդիսացող ԿՍ-23 տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ Գոռ Քլոյանին, Արմեն Ֆարմանյանին, Տիգրան Խաչատրյանին՝ մահ, և ևս երեք անձի՝ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին: 2018 թվականի հուլիսի 3-ին 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62220218 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին: 2018 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնեական դիրքն օգտագործելով, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62224618 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին: 2018 թվականի օգոստոսի 31-ին պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62228418 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին: 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62232018 քրեական գործը և նույն օրը միացվել է թիվ 62202608 քրեական գործին: Հիշյալ քրեական գործից անջատված մասով գործն ուղարկվել է դատարանը: Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով առաջադրվել են հետևյալ մեղադրանքները՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Անդրանիկի Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշյալ քրեական գործերը հարուցվել, իսկ հարուցված քրեական գործերով էական տեղաշարժը հնարավոր է դարձել միայն 2018 թվականին, երբ համաժողովրդական շարժման միջոցով իշխանությունից հեռացվել են 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների արտակարգ դրություն մտցնելու միջոցով նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման կապակցությամբ բարձրացած հանրահավաքների ալիքը ճնշելուց հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը: Հիշյալ քրեական գործերով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը իրենց առաջադրված մեղադրանքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ), 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք ընդունվել են քննության և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին:        
14:13 - 04 հուլիսի, 2019
ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը՝ 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը՝ 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 62-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժել հետևյալ պատճառաբանությամբ. 1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով, 2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալիկամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ:
18:30 - 03 հուլիսի, 2019
Սահմանադարական դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը |factor.am|

Սահմանադարական դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշումը ստորագրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունով։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասված է. Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժել հետևյալ պատճառաբանությամբ. 1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների  Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով, 2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ:
18:09 - 03 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառք ստանալու դրվագի մանրամասները՝ Սիլվա Համբարձումյանի պնդումներով |civilnet.am|

Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառք ստանալու դրվագի մանրամասները՝ Սիլվա Համբարձումյանի պնդումներով |civilnet.am|

civilnet.am։ Մարտի 1-ի անջատված գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումները հրապարակվել են «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։Այդ որոշումներում մանրամասներ կան ինչպես 2008-ին սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառք ստանալու մեղադրանքների մասին։Ռոբերտ Քոչարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով մասնավորապես նշվում է, որ 2008թ. փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանը մաս-մաս տվել է խոշոր չափի կաշառք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։ Ռոբերտ Քոչարյանի դրվագով նշվում է, որ «կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՍՆ դոլար գումարը Քոչարյանը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ»։ Ըստ մեղադրանքի՝ այս գումարից 2 մլն դոլարը տրամադրվել է կանխիկ, իսկ 1 մլն դոլարը՝ անկանխիկ տարբերակով։Ավելին՝ civilnet.am
09:13 - 03 հուլիսի, 2019
«Մարտի 1-ի» գործը սառած է, դատաքննությունը ձգձգվում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ |tert.am|

«Մարտի 1-ի» գործը սառած է, դատաքննությունը ձգձգվում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ |tert.am|

tert.am։ Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել, և դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: «Ամսի 25-ին հրապարկված ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, գործը պետք է սկսվի նույն դատարանում, ընդհատման պահից, այսինքն` ներկայում առաջին ատյանի դատարանում պրոցեսը պետք է շարունակվի, սակայն Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարան, որ այդ պրոցեսը սկսվի: Պաշտպանական թիմին պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն էս դեպքում մենք գործ ունեք հենց դատարանի կողմից ձգձգման հետ»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելով, որ գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք:Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու, քանի որ կային սահմանադրականության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանում այս փուլում գործի կարգավարության հետ կապված, որին ի պատասխան Վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ գործն իր վարույթում չի քննվում, իր կողմից քննվում են միայն բողոքները: Պաշտպանները հիշեցրին, որ դատարանը պետք է կրկին անդրադառնա նաև խափանման միջոցի հարցին:
08:23 - 03 հուլիսի, 2019
Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական որոշումների հիմքերը |azatutyun.am|

Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական որոշումների հիմքերը |azatutyun.am|

azatutyun.am։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։ Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել երկրորդ նախագահ Քոչարյանին, եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, գործի վարույթը ակսեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունից այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։ Հիմնավորելով Քոչարյանին կալանավորելու իր որոշումը՝ Վերաքննիչ դատարանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ առկա տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը մեղադրյալի քննությունից թաքնվելու հավանականության մասին: Արմեն Դանիելյանը նաև պնդում է, որ առկա են փաստական տվյալներ, որ Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև` անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։ Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 միլիոն դրամ։ Վերաքննիչի երկրորդ որոշումն առնչվում է Քոչարյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու՝ առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արմեն Դանիելյանը բեկանելով այս որոշումը՝ եզրահանգում է, որ այդ դատական ակտը կայացվել է իրավական տարբեր պահանջների խախտմամբ: Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել և որ դատական նիստ չի հրավիրվել:
13:17 - 02 հուլիսի, 2019
Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին |news.am|

Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին |news.am|

news.am։ ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։Նա նշեց, որ ինքնաբացարկի հարցը կքննարկվի առաջին դատական նիստի ընթացքում։«Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,– ասաց նա։ Նշենք, որ Քոչարյանի եւ մյուսների գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության եւ մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։
11:14 - 01 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում. նրա դեմ դատավարությունը քաղաքական է. Եվտուշենկով |aysor.am|

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում. նրա դեմ դատավարությունը քաղաքական է. Եվտուշենկով |aysor.am|

aysor.am։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն՝ ընդգծելով, որ Քոչարյանը տնօրենների խորհրդի անդամ է արդեն 10 տարի։ «Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», - ասել է Եվտուշենկովը Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։ Նշենք, որ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նախկին կազմում Ռոբերտ Քոչարյանը գլխավորում էր նշանակումների, պարգևատրումների ու կորպորատիվ կառավարմա կոմիտեն։
11:09 - 29 հունիսի, 2019