Կորոնավիրուս

Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

civilnet.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացվող միջոցառումների մասին։ Նա ասաց, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում մշտական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։ «Հիմնական մարդաշատ միջոցառումները, որ նախատեսված են եղել Էջմիածնում, չեղարկվել են»,- ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ վարչապետն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Ըստ Ավինյանի՝ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ռապիդ թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ։ Ստուգումներն իրականացվելու են անցակետերում, Զվարթնոց օդանավակայանում։ Ավինյանը խոսեց կառավարության աշխատակիցների աշխատանքը հեռակա կազմակերպելու մասին, հատկապես 60-ն անց մարդկանց և հղիների։ Նա հիշեցրեց, որ այսօր տեղի է ունենալու թռիչք Հռոմից, 21:30-Ին, Հայաստան կբերվեն մեր հայրենակիցները։ Նրանք Հայաստան հասնելուն պես կգտնվեն 14-օրյա կարանտինում։ «Տեղյակ եմ, որ մեր որոշ հայրենակիցներ, իմանալով այս կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհով վերադառնալ։ Ուզում եմ ասել, որ բոլորը, ովքեր եղել են Իտալիայում, պետք է կարանտինի ենթարկվեն»,- ասաց Ավինյանը՝ հայցելով այդ քաղաքացիների ներողամտությունը և նշելով, որ հանրային առողջությունը ամեն ինչից վեր է։
20:45 - 15 մարտի, 2020
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում և վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
17:55 - 15 մարտի, 2020
Եկեղեցիներում պատարագին կանխարգելիչ միջոցների ձեռնարկման թելադրություններ են տրված եղել․ Մայր Աթոռ

Եկեղեցիներում պատարագին կանխարգելիչ միջոցների ձեռնարկման թելադրություններ են տրված եղել․ Մայր Աթոռ

Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները ժամանակավորապես դադարեցնելու կոչերին։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:   «Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը: Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ: Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին: Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։ Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»: 
17:49 - 15 մարտի, 2020
Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը», հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են |hetq.am|

Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը», հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են |hetq.am|

hetq.am: v data-block="true" data-editor="286ig" data-offset-key="95ucf-0-0"> Այսօր մասամբ փակ էին Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, հանրությանը՝ «լեժանկաներ» անունով հայտնի հագուստի փոքր կրպակները: Տարածքը նման է հագուստի տոնավաճառների: Այս օրերի համար չկան հիգիենիկ կանոնները պահելու պայմաններ: Մարդիկ ազատ ելումուտ են անում տաղավարներով: Տարածքում դժվար է նաև ախտահանիչ միջոցներ ձեռնարկելը: Թեև մեծ մասը չէին բացել տաղավարները, սակայն, մի քանի հոգի դեռ աշխատում էին:    «Տարածքի համար ամիսը 60.000 դրամ վարձ եմ տալիս, չեմ կարող փակել ու գնալ տանը նստել: Թող ասեն՝ չաշխատած օրերի համար վարձ չեմ տալու, ես էլ հանգիստ գնամ տուն: Գիտեմ, որ վտանգավոր ա, մենք էլ ենք վախենում, բայց ի՞նչ անեմ: Մի կողմից վարձակալության գումարն ա, մյուս կողմից՝ հարկայինի: Ոչ մեկը չի եկել ասել, որ դուք էլ եք մարդ, կարոող ա վարակվեք կամ վարակեք, չաշխատած օրերի համար փող մի տվեք, գնացեք տուն»,-նշեց վաճառողուհիներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում:    Էջմիածնի համայնքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն  ասաց, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում քաղաքում բացօդյա առևտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի չեղարկեն լայնամասշտաբ միջոցառումները: Ըստ Մ. Պողոսյանի՝ 2 հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են և մինչև օրվա վերջ պարզ կլինի նաև նրանց դիրքորոշումը:  
17:42 - 15 մարտի, 2020
Վրաստանում կփակվեն նաև խաղատները |aliq.ge|

Վրաստանում կփակվեն նաև խաղատները |aliq.ge|

aliq.ge: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը միջնորդություն է ներկայացրել՝ դադարեցնել նաև խաղատների գործունեությունը: Վրաստանի վարչապետին կից խորհուրդը ճիշտ է համարում խաղատների, սլոտ-ակումբների ու տոտալիզատորների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել՝ փակ տարածքներում մեծ քանակությամբ մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով: Միաժամանակ՝ խորհուրդը հորդորել է բիզնես ոլորտի գործատուներին՝ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերել ու ստեղծված իրավիճակի ֆոնին այնպես անել, որ նշված խորհրդատվությունները ազդեցություն չունենան աշխատակիցների աշխատավարձերի վրա: Մարտի 15-ի դրությամբ Վրաստանում վարակի 30 հաստատված դեպք կա: Կարանտինում 439 մարդ, 64-ը ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է: Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները:
16:09 - 15 մարտի, 2020
Հայաստանի համայնքներից հինգում ՏԻՄ ընտրություններ են. ԿԸՀ-ից նշում են, որ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ չունեն
 |tert.am|

Հայաստանի համայնքներից հինգում ՏԻՄ ընտրություններ են. ԿԸՀ-ից նշում են, որ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ չունեն |tert.am|

tert.am: այաստանի համայնքներից հինգում այսօր ՏԻՄ ընտրություններ են:Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են:ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը նշեց․ «ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը»։Հերմինե Հարությունյանը նշեց, որ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվել են ախտահանող նյութերով, հատուկ միջոցներով, որ ախտահանվեն քվեարկության սենյակները, ինչպես նաև ցուցումներ են տրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝ քվեարկության սենյակում միաժամանակ շատ ընտրողներ չլինեն, լինեն մինչև երեք ընտրող, նաև ցուցում է տրվել հնարավորության դեպքում՝ որ քվեարկության սենյակից դուրս աշխատեն այնպես անել, որ հերթեր կամ մարդկանց կուտակումներ չգոյանան:
15:52 - 15 մարտի, 2020
«Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով

«Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը, սակայն չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս մասին գրում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.«Հարգելի քաղաքացիներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:Չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին»։
15:27 - 15 մարտի, 2020
Հնարավո՞ր է կորոնավիրուսով կրկնակի վարակումը և ինչով է պայմանավորված Իտալիայում մահացության բարձր ցուցանիշը. պարզաբանում ԱՀԿ-ից |shantnews.am|

Հնարավո՞ր է կորոնավիրուսով կրկնակի վարակումը և ինչով է պայմանավորված Իտալիայում մահացության բարձր ցուցանիշը. պարզաբանում ԱՀԿ-ից |shantnews.am|

shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե կորոնավիրուսի տարածման գագաթնակեթն անցել է, քանի որ դրա համար բավարար տվյալներ դեռ չկան: Վույնովիչը խոսել է նաև Իտալիայում մահացության բարձր ցուցանիշի մասին:  «Իտալիայում, ըստ ամենայնի, միանգամից մեծ թվով մարդիկ են վարակվել, բայց թե ինչպես, անհասկանալի է: Ներկայումս այդ ուղղությամբ հետազոտություններ են արվում: Մարդիկ ուղղակի կարող էին չհասկանալ, որ հիվանդացել են, չիմանալ ախտանշանները և թե ինչ են անելու դրանց առկայության ժամանակ: Որքան ծեր է բնակչությունը, այդքան շատ է մահացության ցուցանիշը»,- ասել է Վույնովիչը: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է մոտ 3 տոկոս, իսկ ճշգրիտ թիվը պարզ կլինի համաճարակի ավարտից հետո:  «Ներկայումս երեխաների և երիտասարդների շրջանում մահվան դեպքեր մենք չենք տեսնում, սակայն տարիքի ավելացման հետ մահերի վիճակագրությունն աճում է: 80-ից բարձր տարիքային խմբում մահացությունը կարող է հասնել 14 տոկոսի: Երեխաների մոտ հիվանդությունը շատ թեթև ընթացք ունի: Նաև կարող եմ ասել, որ առայժմ չունենք հիվանդության կրկնության դեպքեր, հետևաբար, հայտնի չէ, թե արդյոք կրկնությունը հնարավոր է: Դրա համար հիմա Չինաստանում հսկում են բուժված յուրաքանչյուր մարդու: Այդ ուղղությամբ Չինաստանը հսկայական աշխատանք է կատարում: Յուրաքանչյուր օր այնտեղ երկու տասնյակ գիտական հոդվածներ են հրապարակվում»,- նշել է Մելիտա Վույնովիչը:
15:00 - 15 մարտի, 2020
Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ

Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ

Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Ուշադրություն Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում: Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին»,- գրել  է նա:
14:48 - 15 մարտի, 2020