ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

hetq.am: Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տեսնել Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները։ Այս մասին մայիսի 11-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բավքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը։ «Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը, որը, չեմ ցանկանում առաջ ընկնել և նրանց փոխարեն գնահատականներ տալ, բայց արդյունավետ է գործում։ Մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ մոտ ապագայում կտեսնենք այդ աշխատանքի առաջին արդյունքները»,- ասել է Լավրովը։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզները։  «Մի քանի օր առաջ Երևանում քննարկել էինք այս հարցը։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասկացել են այս հարցի լուծման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերն արդեն իսկ արվել են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այս խնդիրը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովտ շեշտել է՝ Ռուսաստանը կողմ է, որ մարդասիրական բոլոր հարցերը լուծվեն առավալեգույնս օպերատիվ կերպով՝ առանց որևէ նախապայմանների, մասնավորապես զոհվածների աճյունների փոխանակումը, ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրերը պարզելը, ինչպես նաև ականապատ տարածքների հարցը։
15:55 - 11 մայիսի, 2021
Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել |factor.am|

Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում միջադեպից հետո հանձնարարել է անհապաղ զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ ՌԴ նախագահին զեկուցել են Կազանում տիրող իրադրության մասին։ Վլադիմիր Պուտինը «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովին հանձնարարել է զենքի տեսակների մասին անհապաղ նոր դրույթներ մշակել, որը կարող է լինել քաղաքացիական շրջանառության մեջ՝ հաշվի առնելով հրազենը, որն օգտագործել է Կազանի հրաձիգը։ «Բանն այն է, որ երբեմն որպես որսորդական հրացան գրանցվում են հրազենի տեսակներ, որոնք որոշ երկրներում օգտագործվում են որպես գրոհային զենքեր։ Սա նույնպես պետք է մշակվի «Ռոսգվարդիայի» կողմից»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
14:41 - 11 մայիսի, 2021
Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը |armenpress.am|

Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել Է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել Է Դումայի բազայում։ Մայիսի 5-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել Է կառավարության որոշումը այդ պայմանագրի դենոնսացիայի մասին առաջարկությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ: Առաջարկվել Է, որ այն բանից հետո, երբ կառավարությունը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծը ներկայացնի նախագահին, փաստաթուղթը կհանձնեն Պետական Դումա: Մայիսի 9-ին Պուտինը արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին նշանակել Է Դումայում եւ Դաշնության խորհրդում այդ օրինագիծը քննարկելիս նախագահի ներկայացուցիչ: Բաց երկնքի պայմանագիրն ստորագրվել Է (ԲԵՊ, The Treaty on Open Skies) 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին: Մասնակից երկրներն իրավունք են ստանում թռչել միմյանց տարածքների շուրջը՝ ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս Է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին նմանօրինակ ընթացակարգ սկսելու մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Մոսկվան իր վերադարձը համաձայնագրին հնարավոր Է համարել, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, սակայն ապրիլի վերջին ԱԳՆ-ում արձանագրել են, որ ամեն բան ընթանում Է դեպի պայմանագրի վերացում, եւ հավելել, որ Ռուսաստանում ԲԵՊ-ի դենոնսացիայի ընթացակարգը կավարտվի մինչեւ մայիսի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:19 - 11 մայիսի, 2021
Որոշ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով հյուպատոսական «միջնորդական ծառայություններ»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանություն |tert.am|

Որոշ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով հյուպատոսական «միջնորդական ծառայություններ»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանություն |tert.am|

tert.am: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։ «Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել որպես «միջնորդ» հանդես գալ փորձող մարդկանց: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,- ասված է դեսպանության գրառման մեջ։ Նշվում է, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru): Նշվում է նաև, որ ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար: «Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին առերեսված քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,- հավելում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
17:06 - 10 մայիսի, 2021
Իր իշխանության օրոք Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, այդ կրակը մինչև հիմա խեղդում է ժողովրդին․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին |armtimes.com|

Իր իշխանության օրոք Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, այդ կրակը մինչև հիմա խեղդում է ժողովրդին․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին |armtimes.com|

armtimes.com: «Իր իշխանության օրոք կրակ տեղի ունեցավ Հայաստանում, եղավ Հոկտեմբերի 27-ը, կրակը կյանքեր տարավ, ու այդ կրակի ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է»։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու մասին հարցին։ Միքայելյանը նշեց՝ Քոչարյանի կառավարման օրոք զրկանքներ է կրել․ «Բանտում եմ եղել իր օրոք։ Ինքը պետք է հիշի իր արածը ժողովրդի նկատմամբ։ Հետո նոր նման հայտարարություններ անի»,- նշեց պատգամավորը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե այս իշխանություններին քիչ օրեր են մնացել։ Լրագրողների այն դիտարկմանը, որ Քոչարյանը նշում է՝ այս իշխանությունների օրոք եղել է պատերազմը, Սասուն Միքայելյանն ասաց՝ պատերազմը մեկ օրվա բան չէ․«Պատերազմը տարիների հարց է։ Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել պատերազմին՝ մինչև այս իշխանությունները։ Եթե խոսում են Հադրութից ու Շուշիից, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնեին»։ Սասուն Միքայելյանը՝ շեշտեց, որ ինքը չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը կամ հենց ինքը մեղավոր չէ․ «Բայց չի կարելի բարդել անցած տարիների չարած գործն այս տարիների վրա։ Նախորդ բոլոր նախագահները, եթե պատկերացնում ու հասկանում էին, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծվելու, ապա պետք է գնային այլ ճանապարհով կամ պատրաստվեին պատերազմի»,- ասաց պատգամավորը։ Հարցին՝ ընտրությունները հաղթելու գործընթացում ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի շանսերը, Միքայելյանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը պետք է հետ բերի Քոչարյանին, չգիտեմ։ Այս ազգը պետք է արհավիրքներից հեռու մնա։ Մենք պատերազմ ենք տեսել, հող ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում։ Հողերը մեկ օր կրկին մերը կլինեն։ Դժբախտությունը մեր այն է, որ ժողովրդին տարբեր սխալ տեղեկություններ են տալիս, ժողովուրդն էլ անորոշության մեջ է։ Դրա համար մեզ պետք է սառը դատել ու առաջ գնալ։ Ես չեմ ընդունում պարտությունը, պատրաստ եմ նորից հաղթելու»,- եզրափակեց պատգամավորը։
15:22 - 10 մայիսի, 2021
Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ
 |tert.am|

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքի կարգավորման քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող ամենօրյա բռնությունների առնչությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում մայիսի 9-ին հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է EADaily լրատվականը:«Քառյակի անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում ամենօրյա բռնություններով, մասնավորապես՝ Պաղեստինցիների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև անցյալ գիշեր Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բախումներով»,- ասված է հայտարարության մեջ:«Մերձավոր Արևելքի քառյակի» անդամները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել քայլերից, որոնք սպառնում են էլ ավելի սրվել: Քառյակի անդամները նաև մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմից պաղեստինյան ընտանիքների հնարավոր վտարման կապակցությամբ: Նրանք կոչ են արել պահպանել և հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն:
14:26 - 09 մայիսի, 2021
ԼՂ-ում ավարտվել է ՌԴ խաղաղապահների համար նախատեսված 30 բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը |tert.am|

ԼՂ-ում ավարտվել է ՌԴ խաղաղապահների համար նախատեսված 30 բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ճամբարի կառուցումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: «Շուշի, Կարիկախա, Ջրաբերդ բնակավայրերում ավարտվել է վերջին փուլի բլոկ-մոդուլային քաղաքների կառուցումը»,- ասել է Լեռնային Ղարաբաղի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը և հավելել՝ ներկայում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար, ինչը, անկասկած, կարևոր տարր է հատուկ առաջադրանքներ կատարելու համար:  Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց ի վեր, ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետները կառուցել են 30 բլոկ-մոդուլային քաղաք, որոնք տեղավորում են 250, 60, 40, 30 և 15 մարդ, ինչպես նաև հրամանատարական կետ և տնակ հրամանատարական անձնակազմի համար:  
11:24 - 08 մայիսի, 2021
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:
16:58 - 07 մայիսի, 2021