ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ |hetq.am|

Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ |hetq.am|

hetq.am: Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության թվիթերյան միկրոբլոգում։    Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։  Վերջին 11 տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը։ Հատուկ ներկայացուցչի դերը կայանում է տարածաշրջանային առաջնորդների հետ աշխատանքային շփումներին աջակցելը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների զարգացման, տարածաշրջանային անվտանգության աջակցության և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետագա առաջխաղացման համար:
17:57 - 02 սեպտեմբերի, 2021
Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

tert.am: Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս:Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Վերջինս հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները:«ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը:
12:48 - 31 օգոստոսի, 2021
Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն օգոստրոսի 19-ին մոտ 3 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից: Սպիտակ տան հրապարակած տվյալներով, տարհանվածներից մոտ 350-ը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: «Տարհանվածների թվում են ԱՄՆ քաղաքացիներ, հատուկ ներգաղթային վիզայի դիմումներ ներկայացրածներ և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև վտանգված աֆղանստանցիներ»,- հայտնել է Սպիտակ տունը: Այսպիսով, ընդհանուր հաշվով օգոստոսի 14-ից սկսած ամերիկացիներն Աֆղանստանից շուրջ 9 հազար մարդ են դուրս հանել: Տարհանումն ապահովում են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի տարածքում տեղակայված ամերիկյան բանակի զինծառայողները: Օդային տարածքը հսկում եմ ամերիկյան մարտական ինքնաթիռները և ուղղաթիռները: Միացյալ Նահանգները թալիբներին նախազգուշացրել է, որ չազափանց կոշտ և ավերիչ պատասխան կտա ամերիկացի զինվրորականների վրա հարձակվելու կամ օդակայանից մարդկանց տարհանումը խոչընդոտելու փորձերին: ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ ընդհանուր հաշվով ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Թալիբներն այսօր՝ ուրբաթօրյա ավանդական աղոթքից առաջ, մահմեդական կրոնական սպասավորներին՝ իմամներին, կոչ են արել «հորդորել բնակիչներին չհեռանալ ԱՖղանստանից և միասնություն հաստատել երկրում»:
13:56 - 20 օգոստոսի, 2021
Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված ողբերգական իրավիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար: Նախագահն ասել է, որ Ամերիկան 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին: «Խնդիրն ամբողջությամբ լուծվել է, «Ալ-Ղաիդա»-ն հիմնահատակ ավերվել է, Ուսամա Բին Լադենին գտնելու և ոչնչացնելու հարցը եղել է օրակարգում և լուծվել է: Մենք դա արել ենք, 20 տարի է անցել», - ասել է Բայդենը: Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգների համար երբևէ առաջնահերթություն չի եղել Աֆղանստանում ազգային դեմոկրատական պետություն կերտելու գաղափարը: Ապա Միացյալ Նահանգների ղեկավարը խոսել է Աֆղանստանի պետության ձախողման պատճառների մասին: «Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», - ասել է Բայդենը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը: «300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», - ասել է նախագահը: Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքը դուրս հանելու որոշման համար: Նա հայտնել է, որ Ամերիկան այս ընթացքում արդեն տարհանել է ավելի քան 2 հազար աֆղանստանցիների, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի հետ՝ խոսքը թարգմանիչների, տեխնիկական աշխատողների մասին է, մարդիկ, ովքեր, վստահաբար, կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը: Այդ մարդկանց տարհանումը կշարունակվի: «Կատարելով ամերիկացի դիվանագետներին և այլ ծառայողներին, դաշնակիցներին և վտանգված աֆղանստանցիներին դուրս բերելու խնդիրը՝ Ամերիկան կավարտի իր ամենաերկարատև արյունալի պատերազմը», - հայտարարել է Բայդենը:
09:53 - 17 օգոստոսի, 2021
 ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սեւ ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սեւ ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել Է գրեթե եռակի: Այդ մասին հայտնել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստեւը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին ժամանակներս անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հարավային սահմանների նկատմամբ: «Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե եռակի աճել Է ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիչքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պատասխանատվության հարավային գոտում մեր արեւմտյան «գործընկերների» օդուժը կատարել Է 270 հետախուզական թռիչք, 2020 թվականին՝ շուրջ 530, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան 560»,-ասել Է Գոստեւը «Ռուսաստանի հարավի ռազմական լրաբեր» թերթին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներին եւ անօդաչուներին միացել են Ֆրանսիայի ինքնաթիռները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի տակտիկական օդուժը: «Նրանց ոչ մի թռիչք աննկատ չի մնում, միավորման հակաօդային պաշտպանության միջոցները շուրջօրյա հետեւում են այդ թռիչքներին, եւ մենք ժամանակին դրանց հակազդում ենք, միեւնույն ժամանակ խստիվ պահպանում ենք միջազգային նորմատիվա-իրավական նորմերը եւ կանոնները, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի օդային տարածության խախտում»,-ասել Է օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատարը: Նա ճշտել Է, որ բանակի հակաօդային պաշտպանության հերթապահ կործանիչները 15 անգամ բարձրացել են արտասահմանյան ինքնաթիռների նույնականացման եւ ուղեկցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:44 - 12 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում
 |tert.am|

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և Եվրոպայի պետությունները մինչև Աֆղանստանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելը հակամարտության կողմերին կոչ են անում համաձայնության գալ երկրում մշտական և համապարփակ հրադադարի շուրջ, ինչի մասին ասվում է համապատասխան կոմյունիկեում, գրում է kommersant.ru-ն:Հռոմում կայացած հանդիպումից հետո այն ընդունել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչներն ու հատուկ բանագնացները: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են արել նվազեցնել բռնությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին` միևնույն ժամանակ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները, ապահովել օտարերկրյա դեսպանությունների և այլ դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, օդանավակայանների, հասարակական կազմակերպությունների և նրանց աշխատակիցների անվտանգությունը, դադարեցնել «Թալիբան» արմատական շարժման հարձակումը: Բացի այդ, նրանք Աֆղանստանի հարևաններին կոչ են արել ուժեղացնել աջակցությունը աֆղան ժողովրդին և նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը, իսկ «Թալիբան» -ին և Աֆղանստանի կառավարությունը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները՝  կանխելու «Ալ Քաիդա»-ի, ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից երկրի տարածքի օգտագործումը: Շարունակությունը՝ tert.am-ում։  
10:19 - 24 հուլիսի, 2021
Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը:  «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:
20:53 - 21 հուլիսի, 2021
Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսն ընդհատվել է ռուսական Су-24-ների չարտոնված թռիչքի պատճառով |azatutyun.am|

Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսն ընդհատվել է ռուսական Су-24-ների չարտոնված թռիչքի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի համատեղ ասուլիսը, որ կազմակերպվել էր այսօր, Վիլնյուսից 180 կիլոմետր հյուսիս գտնվող ՆԱՏՕ-ի «Զյոկնյայ» ավիաբազայում, անավարտ է մնացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի երկու Cy-24 ինքնաթիռներ Բալթիկ ծովի կողմից մոտեցել են Լիտվայի սահմաններին։ ՆԱՏՕ-ի օդաչուները, ռուսական Cy-երին դիմակայելու նպատակով կիրառել են այն օդանավերը, որոնց ֆոնին ընթանում էր Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսը։ Լիտվայի ՊՆ պնդմամբ՝ ռուսական օդանավերը Կալինինգրադի մարզից ուղևորվում էին Ռուսաստանի մայրցամաքային հատված։ «Հայտարարված տագնապի պատճառն այն էր, որ Cy-24 օդանավերը Բալթիկ ծովի միջազգային հատվածում էին հայտնվել առանց թռիչքային պլանի նախնական համաձայնեցման», - հայտարարել է Լիտվայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրյուս Դիլդան։
17:42 - 08 հուլիսի, 2021
ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրմաից»,- մեջբերում Է նրա խոսքը AFP գործակալությունը: Նա չի ճշտել, թե հատկապես երբ Է տեղի ունեցել զորքերի դուրսբերումն այդ ռազմակայանից: Նա նաեւ չի հայտնել, թե այն երբ կվերադարձվի Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին: Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել Է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:12 - 02 հուլիսի, 2021
Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում |armenpress.am|

Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության  նախարարությունը: Նախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի կողմից հունիսի 14-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանալու միջամտել հանրապետության ու ռազմա-քաղաքական բլոկի հարաբերությունների մեջ: Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից: 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ  հայտարարել էր, որ իրենք ցանկանում են դառնալ դաշինքի անդամ:
22:19 - 30 հունիսի, 2021
Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: Իտալիան ավարտել Է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին: «Երեկ երեկոյան Իտալիայի առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել Է»,-նրա հայտարարությունը մեջբերում են Հռոմի ԶԼՄ-ները: Իտալացի մի քանի տասնյակ զինծառայողներից բաղկացած վերջին խումբը հեռացել Է աֆղանական Հերաթի նահանգից եւ ժամանել Պիզայի օդանավակայան: Նախարարն ընդգծել Է, որ այժմ Իտալիան կշարունակի օգնություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին առանց նրանց երկրի տարածքում զորքերի: Իտալիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ամենաակտիվ մասնակիցներից մեկն Է եղել: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում իր ռազմական ներկայության մոտավորապես 20 տարվա ընթացքում Իտալիան կորցրել Է 53 սպանված զինվորական, իսկ եւս 723-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում Աֆղանստանում ծառայություն Է անցել իտալացի 50 հազար զինվորական: ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները ներկայում անցկացնում են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործողություն: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:16 - 30 հունիսի, 2021
Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը. Էրդողան  |tert.am|

Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը. Էրդողան |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի խնդիրների առաջ կկանգնի, որոնք սպառնում են դաշինքի գոյությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը: Թուրքիան ամբողջովին կատարում է իր պարտավորությունները դաշինքի առաջ: Թուրքիան ընդունում է ՆԱՏՕ-ի պահպանման կարևորությունը` անկախ այն հանգամանքից, որ միայնակ էր մնացել այն ժամանակ, երբ ամենից շատ ուներ աջակցության կարիք»,- հայտարարել է Էրդողանը` մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:Նրա խոսքով` տարածաշրջանային ճգնաժամերում` Իրաքից մինչև Սիրիա, Պաղեստինից մինչև Լիբիա, ՆԱՏՕ-ն չի կարողացել ուժեղ կամք դրսևորել, որն ակնկալվում էր իրենից:   
11:05 - 22 հունիսի, 2021
ՌԴ-ն Անկարայի հետ կքննարկի Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության հարցերը |armenpress.am|

ՌԴ-ն Անկարայի հետ կքննարկի Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության հարցերը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ իր շփումների ընթացքում կքննարկի այդ թվում՝ Անկարայի եւ Կիեւի ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Դուք հիշատակել եք Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջեւ համագործակցության պլաններին: Մենք շատ հստակորեն, պարզորոշ կերպով մեր դիրքորոշումն ենք հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերի նկատմամբ: Ես կասկածներ չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները հիանալի կերպով հասկանում են, թե ինչի մասին Է խոսքը»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով հունիսի 21-ին անցկացված մամուլի ասուլիսում: «Մենք մեր թուրք գործընկերների հետ կանոնավոր երկխոսության մեջ ենք, առաջիկայում մենք պլանավորում ենք մեր հերթական շփումը: Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, կխոսենք նաեւ այդ թեմայով»,-հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:16 - 21 հունիսի, 2021