Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը |armtimes.com|
armtimes.com։ Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա, ինչ ուզում եք արեք՝ ձերբակալեք, ծեծեք, չկրակեք ժողովրդի վրա:Վերաքննիչ դատարանում քիչ առաջ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Նա պատմեց, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էջմիածնից, Աբովյանից, Արտաշատից, Սյունիքից, Երեւանից հազարավոր սադրիչներ երիտասարդներին «տարան կրակի բերան»: «Մարտ 1-ին, ժամը 9:10 զանգահարել եմ իմ տղային, զանգը գնում էր, վերցնող չկար, վերջապես վերցրեց մեկ աղջիկ, ասեց՝ ում զանգում եք՝ գտնվում է վիրահատարանում: Ես գնացի մինչեւ Զաքյան փողոց, անցա փշալարարերը, մոստի վրա տեսա արյան լճակ: Գնացի կանգնեցի էդտեղ. 3 ամիս հետո քննիչի հետ գնացել եմ դեպքի վայր, որտեղ քննիչը հաստատել է, որ դա իմ երեխայի արյան լճակն ա եղել: Ի՞նչ եմ տեսել, ավտոմատ կալաշնիկներ, դիպուկահարները վերեւից խփում էին, ներքեւից հատուկ միջոցները խփում էին, իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա 90 աստիճանի անկյան տակ: Ես բազմիցս երեք անգամ գրավոր գրել եմ՝ ով է անմիջապես սպանել իմ տղային եւ ով է անմիջապես հրաման տվել՝ սպանել էս մարդուն եւ Տիգրան Խաչատրյանին: Ինձ քննիչն ասել է՝ գիտեք ինչ կա, զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով ձեր երեխաները զոհվել են: Ասում եմ՝ եթե դու չգիտես՝ ով է սպանել, ապա ինչ գիտես, որ զենքը անզգույշ ա օգտագործվել, կամ՝ ոչ ճիշտ: Ես հարցրեցի՝ պարոն Վահագն Հարությունյան, չէ՞ որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը նախատեսված է եղել փակ տարածքների համար, ո՞վ թույլտվեց զորամասից դուրս հանեցին այդ վտանգավոր զենքը: ...Այդպես էլ անցավ տասը տարի, ինքը ճողոպրեց ՌԴ, այլեւս չեկավ: Ասեմ ավելին՝ 2009 թվականի քննիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վերջնական զեկույցում հայտարարեց, որ ոչ մի զինվոր, ոստիկան ընդդիմության կողմից հրազենային բեկորային վնասվածք չեն ստացել: Եթե չեն ստացել, ուրեմն, ընդդիմության ձեռքին զենք չի եղել:Ասեմ ավելին՝ 2018 փետրվարի 23-ին ԱԺ լսումների ժամանակ նույնպես Նիկոյանը ելույթ ունեցավ, ասաց՝ պարոն նախագահ Ռոբերտ Քորայան, որտեղի՞ց ձեզ այդ ինֆորմացիան, որ ցուցարարները կրակում են, մտնում ավտոբուսների ետեւը»,- ասաց Քլոյանը:
Շարունակությունը՝ armtimes.com
12:51 - 19 հունիսի, 2019