Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները  
 |tert.am|

Լավրովն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները |tert.am|

tert.am: Մոսկվայում հունվարի 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:Ինչպես նշվում է, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:«Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
21:10 - 21 հունվարի, 2021
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:  Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ:
20:56 - 18 հունվարի, 2021
Ոչ ոք երբևէ չի հերքել, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է կապված լինեն միմյանց հետ. Սերգեյ Լավրով |1lurer.am|

Ոչ ոք երբևէ չի հերքել, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է կապված լինեն միմյանց հետ. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հեռավար ասուլիսի ընթացքում ամփոփել է 2020-ը: Պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները, առանց Ադրբեջանի թույլտվության, այցելում Արցախ, և ՌԴ խաղաղապահ զորախումբն ինչպես է կարգավորելու այդ հարցը, և որքանով է Բաքվի բարձրացրած հարցը հաշվի առնվել, Լավրովն ասել է.  «Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, ամրագրված է կողմերի համաձայնություն առ այն, որ ՀՀ և ԼՂ միջև կապը պետք է ապահովվի ցամաքային ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով, որը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները: Երբեք որևէ մեկը չի հերքել Ղարաբաղի և Հայաստանի կապը: Բանակցությունների տևողության տասնամյակների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ-ն և Հայաստանը միմյանցից «կտրելու» հարցը: Հենց այդ պատճառով էլ Լաչինի միջանցքը` որպես հայեցակարգ, որևէ մեկը չի ժխտել: Այն շարունակում է մնալ համաձայնության ենթակա թեմա, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների կողմից: Ի հավելումն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ Լաչինի միջանցքին զուգահեռ, որն ունենալու է նոր երթուղի, պետք է անցկացվի նաև վստահելի և մշտական կապ Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտայն շրջանների և  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Դա ամրագրված է երկրների ղեկավարների պայմանավորվածություններում:  Եթե մենք համաձայն ենք, իսկ բոլորն են համաձայն, որ Հայաստանի հայերի և Ղարաբաղի հայերի միջև պետք է կապ լինի, ես պատճառ չեմ տեսնում, որոնց հիման վրա պետք է խոչընդոտել այդ մակարդակում իրականացվող շփումներին: ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում ընդգրված են հումանիտար հարցերի լուծման մեջ, ինչը որևէ բացասական զգացմունք չի առաջացնում Բաքվում: Եվ տարօրինակ կլիներ, եթե դա այլ կերպ լիներ: Իսկ այն, որ ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում քաղաքական հայտարարություններ են կատարում, դա, թերևս, լարվածություն է առաջացնում: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից: Մենք տեսանք թե 44-օրյա պատերազմից առաջ քաղաքական գործիչների զգացմունքային հայտարարությունները Ղարաբաղից կամ Ղարաբաղի թեմայով ինչ հետևանքներ ունեցան: Օրինակ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը: Գիտեք՝ խոսքերը նյութականանալու հատկություն ունեն: Տվյալ դեպքում դրանք նյութականացան բացասական ուժով: Այդ պատճառով մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև շփումների հաստատմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը, և հենց այդ ամենն էր Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպումների իմաստը: Հույս ունեմ, որ զգացմունքները երկրորդ պլան կմղվեն: Նույն առումով էլ կարծում եմ, որ այս փուլում այժմ լավագույն ժամանակը չէ՝ որպես առաջնահերթություն սահմանել ԼՂ կարգավիճակի հարցը: Այն պետք է թողնել ապագային: Ես երաշխավորում եմ, որ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին,- իսկ հիմա կարգավիճակը գործնականում հենց այդպիսին է,- այն ձևաչափն է, որը կապահովի և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի շահերը:  Կարգավիճակին դեռ կվերադառնանք: Ես արդեն նշել եմ, որ գործում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կարգավիճակի վերաբերյալ պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվեն կոնկրետ, իրավական և հանդարտ քննարկումներ՝ այն հիմքով, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարիդրացիության համար»:
16:42 - 18 հունվարի, 2021
Ադրբեջանը հայտարարել է՝ քանի որ Հադրութում զինծառայողները գերի են ընկել եռակողմ հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտարկել այլ ընթացակարգով․ Լավրով |1lurer.am|

Ադրբեջանը հայտարարել է՝ քանի որ Հադրութում զինծառայողները գերի են ընկել եռակողմ հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտարկել այլ ընթացակարգով․ Լավրով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թ. ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայկական լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է գերիների փոխանակման թեմային: Լավրովը, մասնավորապես, ասել է. «Գերիների հարցով ամեն ինչ քննարկվել է: Այդ հարցը ներառված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Հարցը քննարկվել է նախագահ Պուտինի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի հեռախոսազրույցներում, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իմ հեռախոսազրույցներում: Այդ հարցը լայնորեն քննարկվել է նաև հունվարի 11-ի հանդիպման ընթացքում, երբ Մոսկվա էին այցելել Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:   Եթե ընդհանրացնենք, այո, այդ հարցով ավելի շատ խնդիրներ կային հայկական կողմում: Պետք էր առաջին հերթին կազմել և ներկայացնել գերիների և անհետ կորածների հստակ ցուցակները: Ադրբեջանը ներկայացրել էր փոքր ցուցակ, որը հաստատվել էր, և այդ ցուցակներում ընդգրկվածները բոլորն արդեն վերադարձվել են: Գերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված հարցեր Ադրբեջանի կողմից այլևս չեն ծագել:     Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջական: Որպես արդյունք՝ իրականացվել է բոլոր այն անձանց փոխանակումը, որոնք եղել են նոյեմբերի 9-ով ավարտված իրադարձությունների մասնակից: Սակայն հիմա ծագել է հարց, որը բխում է դեկտեմբերի սկզբին Հադրութում ստեղծված իրավիճակով, երբ այնտեղ էր ուղարկվել հայկական մեծ խումբ, որքան հասկանում եմ՝ զինակոչիկների խումբ: Նրանք գերի են ընկել դեկտեմբերի սկզբին՝ մի քանի օր անց: 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ քանի որ այդ զինվորականներն այնտեղ էին ուղարկվել հրադադարի և բոլոր զինված գործողությունների մասին հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտակել այլ ընթացակարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի (հայտարարության՝ խմբ.) համատեքստում:   Ես և նախագահ Վլադիմիր Պուտինը հակված ենք, այնուամենայնիվ, որ պետք է հարցը փակվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով առաջնորդվելով: Ես զրուցել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, փորձել եմ հստակեցնել բոլոր նրանց ցուցակները, ում անունները չկան: Պարզվեց, որ կա ավելի քան 62 զինվորականի անուն: Հիմա մեր զինվորականները կապ են պահում Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ:   Այդ՝ արդեն անվանական ցուցակները տրամադրվում և առանձնացվում են, որպեսզի հասկանանք, թե որտեղ են այդ մարդիկ: Սակայն խնդիրն ակնասկած կա: Եթե մեր խաղաղապահներն այնտեղ չլինեին, հարցը, հավանաբար շատ ավելի բարդ կլուծվեր: Նրանք զբաղվում են այդ հարցով: Խաղաղապահ զորախմբի ղեկավար գեներալ Մուրադովը անընդհատ կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ»:
14:52 - 18 հունվարի, 2021
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր

 |armenpress.am|

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները փոխանակվել են նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ մտքերով և քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
18:25 - 15 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։
18:47 - 13 հունվարի, 2021
Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: Այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: «Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
13:04 - 30 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով |1lurer.am|

Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, թե Արցախում հրադադարի հաստատման պայմանագրի ստորագրումից ի վեր միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, այն վայրում, որտեղ ռուս խաղաղապահներ տեղակայված չեն եղել: «Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ մեր խաղաղապահ զորախմբի նախաձեռնած ակտիվ քայլերը թույլ տվեցին կանխել միջադեպի հետագա զարգացումը: Հետագայում նույնպես կներդնենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խափանումը թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ Մոսկվան իր խաղաղապահներ հանդեպ սադրանքի որևէ դրսևորում մինչև այժմ չի նկատել:  «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք, որ Բաքուն և Երևանը տրամադրված են իրականացնել ստանձնած պարտավորությունները և քայլեր անել դեպի իրավիճակի ընդհանուր կարգավորումը: Ցանկանում եմ շեշտել առաջացող խնդիրների լուծման հարցում կողմերի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Ռուսաստանն էլ, իր հերթին շարունակում է պատասխանատու և արդյունավետ իրականացնել հրադադարի երաշխավորի իր գործառույթը»,- ասել է Սերգեյ Լավրովը:  
12:23 - 30 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունենցել իր ռուս գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունենցել իր ռուս գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ն։ Արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության դրույթների  կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս համատեքստոմ ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթություն ընդգծել է հումանիտար հարցերի հասցեագրումը, մասնավորապես՝ տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը և վերջիններիս իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:
15:31 - 26 դեկտեմբերի, 2020
Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է
 |armtimes.com|

Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում: Նա այցելելու է՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը, որը գործում է բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի շրջանակներում»,-հայտնել է Զախարովան: Նա նաեւ շեշտել է, որ մանրամասն քննարկվելու է  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը: «Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա: Կենտրոնացումը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության ստեղծման վրա», - ասել է Զախարովան:
20:06 - 24 դեկտեմբերի, 2020