ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում. Բորել |1lurer.am|

Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում: «Հետևաբար, մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահների խորհրդի՝ հակամարտության կարգավորման բանակցային տարբերակը: ԵՄ-ի համար առաջնահերթություն է ԵԱՀԿ տարածքում կայունության հաստատումը: Մենք շարունակելու ենք կենտրոնացնել մեր գործիքներն ու քաղաքականությունը՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Ժոզեպ Բորելը:
15:42 - 03 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները պետք է շարունակել․ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամա |azatutyun.am|

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները պետք է շարունակել․ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամա |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման Վիեննայում հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Այդ մասին Էդի Ռաման ասել է ԵԱՀԿ արտաքին գործերի Նախարարների խորհրդի 27-րդ նիստի բացման խոսքում: Առաջին անգամ կազմակերպության պատմության ընթացքում նիստը տեղի ունենում տեսակապի միջոցով, ինչը պայմանավորված է նոր կորոնավիրուսի համավարակով: «Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, հիմա եկել է ստանձնած համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը: Իմ լիակատաար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
14:40 - 03 դեկտեմբերի, 2020
Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը |azatutyun.am|

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ալբանիայի նախագահությամբ մեկնարկում է ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համաճարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ այն կազմակերպվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցերի և ճգնաժամերի ամբողջ շարքը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ևս կմասնակցի նիստին, ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության՝ Բիգանը մի շարք հարցերի հետ միասին ուշադրություն կհրավիրի նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Նախարարների խորհրդի կարևոր թեմաներից է նաև կազմակերպության գործադիր կառույցների չորս ղեկավարների՝ Գլխավոր քարտուղարի, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի, Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի և Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոններում թեկնածուների համաձայնեցումը և նշանակումը երեք տարի ժամկետով։
10:11 - 03 դեկտեմբերի, 2020
ՀԽ նախագահը  գերիների իրավունքների ոտնահարումը կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպաններին

ՀԽ նախագահը գերիների իրավունքների ոտնահարումը կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպաններին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հատուկ այցելություն կատարել Ադրբեջան՝ կանխելու համար հայ գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում: Ստյոպա Սաֆարյանի նամակում նշված է. «Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, միևնույն ժամանակ ցավում ենք, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիոն պատերազմ նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի ցուցանվել: Մինչդեռ Ադրբեջանը, որը 1990թ. ի վեր այդպիսի երրորդ ագրեսիայի նախաձեռնողն է, նույնիսկ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո շարունակում է նոր ռազմական հանցագործությունները՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները: Սույն թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական ու զոհված անձանց փոխանակմանը: Հիշյալ հայտարարության մեջ մեր հայրենակիցների ապահով փոխանակումն իրականացնելու հստակ ժամկետ նշված չէ: Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել ու ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ: Հրադադարի ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատեսն է հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող, խտրական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ: Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես նրանց հայկական էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա փառաբանումը պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է: Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։ Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործությունները կանխելու՝ միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ստեղծում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում ենք Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովով համանախագահների  համար  հաստատված  մանդատը,  ի  թիվս  այլոց,  նախատեսում է «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, ի մասնավորի, հումանիտար ոլորտում` դրանք համաժամանցելով քաղաքական գործընթացներին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմը սահմանած ժամկետներում իր զինված ուժերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Իսկ հայ հասարակությունը մտահոգված է, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, մինչդեռ մեկ այլ պարտավորություն՝ կապված գերիների և զոհվածների վերադարձման հետ, չպետք է անմիջապես իրականացվի: Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ նպաստել դրանց համապարփակ ձևով և ժամկետներում իրականացմանը: Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել ու հատուկ այցելություն կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը նրանց պահման վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում: Մենք ապավինում ենք այս հարցում Ձեր փոխըմբռնմանը։ Ստեղծված իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, որովհետև շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։ Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները»:
19:16 - 02 դեկտեմբերի, 2020
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին |armenpress.am|

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: Այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում՝ նշելով, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը: «Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը: Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: «Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:
14:19 - 02 դեկտեմբերի, 2020
Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

 ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին: Այս մասին Սամսոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով»,- գրել է Սամսոնյանը:   Պատգամավորը նշել է, որ գրության հետ միասին տրամադրել է նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը: «Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել»,- նշել է Անի Սամսոնյանը: Խորհրդարանի անդամը հույս է հայտնել, որ կիպրոսցի գործըներկոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը:
20:41 - 01 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով Հանրային Խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով Հանրային Խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ Հանրային Խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` խնդրելով անհապաղ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:Նամակում մասնավորապես ասված է.«Հարգելի՛ գործընկերներ,Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, ցավոք, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի ագրեսիան նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի հիշատակվել: Իսկ Ադրբեջանը, որն այս պատերազմի ագրեսիա հրահրողն է, որը 1990թ. ի վեր երրորդն է, շարունակում է նոր ռազմական հանցագործությունները նույնիսկ հրադադարից հետո, որն իրականացվեց Ռուսաստանի միջնորդությամբ՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները:Սույն թվականի նոյեմբերի 10-ին կայացած եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց ու մահացածների փոխանակմանը: Հետևյալ հայտարարության մեջ նշված չէ հստակ ժամկետ մեր հայրենակիցների ապահով տեղափոխումն իրականացնելու համար: Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ կիրառելով ոչ մարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել և ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ:Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է լինում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ:Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես հայերի էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա գովաբանումը պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է հանդիսանում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում եմ Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովի ժամանակ համանախագահների ընդունած մանդատը մասնավորապես նախատեսում է, «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, մասնավորապես հումանիտար ոլորտում` դրանք համաժամացնելով քաղաքական գործընթացների հետ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմն սահմանած ժամկետում իր ռազմական զորքերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Եվ հայ հասարակությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, իսկ մյուսը, որն առնչվում է կենդանի գերիների կամ մահացածների ճակատագրին, չպետք է անմիջապես իրականացվի:Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ դրան նպաստել համապարփակ ձևով և ժամկետներում:Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել և ժամանակավոր այց կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը սահմանային վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ ջանքերը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցելու հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում:Այս իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, քանի որ շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները»:Հարգանքով՝ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան»:
17:38 - 01 դեկտեմբերի, 2020
Փաշինյանի գրառումները չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը

Փաշինյանի գրառումները չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը

Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին, որոնք վերաբերում էին պատերազմի օրերին իրենց հետ հանդիպումներին և քննարկված թեմաներին։ «Թանկագին հայրենակիցներ, Սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր: Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը: Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ: Ստորև ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո Նիկոլ Վովայի, Խորհրդակցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և ստանալով նրանց միաձայն համաձայնությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով: Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ։ Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ և որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը: Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին Մեծարգո Արայիկ Վլադիմիրի, Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի, սույնով աջակցություն ենք հայտնում Ձեր որպես Արցախի Հանրապետության գործող նախագահի կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված պատերազմը դադարեցնելուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն»:
13:57 - 01 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը անհապաղ լուծում է պահանջում

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը անհապաղ լուծում է պահանջում

Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ» վերտառությամբ հարցի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպան Պապիկյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԵԱՀԿ մասնակից երկրները քաղաքական հանձնառություն են ստանձնել հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքներին, միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, ԵԱՀԿ-ն ցուցաբերեց անկարողություն կամ ցանկության, արագ և պատշաճ արձագանքելու ունակություն բացակայություն, Ադրբեջանի կողմից, նախևառաջ ուժի կամ դրա սպառնալիքի և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների բացահայտ խախտման փաստերի մասով։ Նշել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը Արցախի դեմ, որին ուղղակիորեն ներգրավված էին Թուրքիան և օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ակնհայտ ոտնահարում էր Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի բոլոր սկզբունքների։ Ավելին՝ Ադրբեջանին քաջալերեց նաև միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը և տեղ-տեղ նույնիսկ դրա բացակայությունը։ Դեսպանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության առումով անփոփոխ է և հիմնված է Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի վրա։ Հայկական կողմն ընդունել է կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի կամ դրա կիրառումից զերծ մնալու, երկրների տարածքային ամբողջականության և ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, որոնք առաջարկվել են ՄԽ համանախագահների կողմից և ընդունվել են ԵԱՀԿ կողմից 2009 թ․։ Վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հանդեպ` որպես խաղաղ կարգավորման համար միակ միջազգային մանդատ ունեցող մեխանիզմի։ Նշել է նաև, որ ՌԴ նախագահի անձնական ներգրավվածության և գործողությունների շնորհիվ այսօր Արցախում զինադադար է, և սա նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական ձեռքբերումն է։ Ընդգծել է, որ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող դիտվել որպես կատարված փաստ և հիմք հանդիսանալ հակամարտության շուրջ բանակցությունների և կայուն քաղաքական կարգավորման հիմք։ Այս համատեքստում նշել է, որ միայն քաղաքական և բանակցությունների արդյունքում ձևավորված կարգավորումը, առանց որևէ երրորդ երկրի ապակայունացնող և վտանգավոր ներգրավման, կարող է դիտվել որպես հակամարտության վերջնական, տևական և քաղաքական լուծում, և նպաստել տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության հաստատմանը։ Հետևաբար, Թուրքիան, որն իր գործողություններով խաթարում է կարգավորման գործում առաջընթացը, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում։ Որպես առաջնային խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, նշվել են Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը, Արցախի վերջերս տեղահանված ազգաբնակչության ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովումը, հրատապ մարդասիրական, սոցիալական այլ խնդիրներին անդրադարձը։ Ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը և ներգրավվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահները է՛լ ավելի ակտիվ և նպատակաուղղված քայլեր կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորման հասնելու համար։ 
21:13 - 28 նոյեմբերի, 2020
Սենատի կոչերը աղետալի կլինեն ԼՂ-ում խաղաղ կարգավորման համար․ ՌԴ Պետդումա |24news.am|

Սենատի կոչերը աղետալի կլինեն ԼՂ-ում խաղաղ կարգավորման համար․ ՌԴ Պետդումա |24news.am|

24news.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար  չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը։ Պատգամավորը հույս է հայտնել, որ այս բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին սատարելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում: «Ֆրանսիացի սենատորների բանաձևը երկրի ղեկավարությանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը: Ընդ որում, մեր ֆրանսիացի գործընկերները լավ տեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների վավերության մասին, որում որոշում է կայացվել ներգրավել խաղաղապահների ռուսական կոնտինգենտը, ինչն այս փուլում միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տալիս իրագործել ձեռք բերված զինադադարի պայմանները և կանխում են լայնամասշտաբ հումանիտար աղետը»։ Պատգամավորը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, միաժամանակ երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական որոշման մշակման հիմքը դրվել է:
18:35 - 26 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները |1lurer.am|

Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է անում վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևի ընդունումից հետո՝ փոխանցում է РИА Новости-ն: Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս եռակողմ հայտարարությունը նշանակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերի կատարում, որոնց հավանության է արժանացրել նաև Ֆրանսիան: Այս հայտարարությունը նույնպես ապահովել է միջազգային հեղինակավոր այլ կառույցների ընդունած փաստաթղթերի իրականացումը: Միլի Մեջլիսը հիշեցնում է, որ նոր իրողությունները պետք է ընդունվեն բոլորի կողմից»: Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը դիմել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերանայելու առաջարկով: Փաստաթուղթը քվեարկության է դրվել և ընդունվել:  
14:49 - 26 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա պատասխանատվություն է դրված ԼՂ հարցի շուրջ, սակայն մեզ անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տրվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար |tert.am|

Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա պատասխանատվություն է դրված ԼՂ հարցի շուրջ, սակայն մեզ անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տրվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է ֆրանսիական LSI հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած: Քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտականությունների կատարմանը: Որպես Մինսկի խմբի համանախագահներ` մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ են եղել, մասնավորապես՝ իմ ռուս և ամերիկացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից, որպեսզի հասնենք մարտական գործողությունների ավարտի, սակայն այն պահին դրանք արդյունք չեն տվել»,- ասել է Լե Դրիանը:   «Մեզ վրա պատասխանտվություն է դրել միջազգային հանրությունը: Եվ Հայաստանը ինքը ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը: Այդ ամենը մեզանից պահանջում է հավատարիմ մնալ հավասարաշռված դիրքորոշմանը»,- հավելել է նախարարը: «Սակայն հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն է առկա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել նրան, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ընդգծել է դիվանագետը: «Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Լե Դրիանը: Վերջինս շեշտել է, որ միայն այս հարցերի կարգավորումից հետո կարելի է անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներին: Նա հավելել է, որ ԼՂ հարցը քննարկել է վերջերս Փարիզ այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ:
19:03 - 22 նոյեմբերի, 2020
Լավրովը համոզված է ԼՂ հարցի շուրջ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում |1lurer.am|

Լավրովը համոզված է ԼՂ հարցի շուրջ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահը նշել է, որ ոչ բոլորին է դուր եկել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը: Մենք էլ ենք նշել, որ կան պայմանավորվածությունը կասկածի տակ առնելու փորձեր: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք այսօր նյութականացվում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում: Նաև շատ անգամ նշել ենք, այդ թվում վերջին անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Մոսկվա, որ այս և մյուս հակամարտության հանդեպ մոտեցումը պետք է լինի այն, որ առաջին հերթին մարդիկ չզոհվեն արյունալի պատերազմներում, որպեսզի դասավորվի խաղաղ կյանքը, կրոնները և մշակույթները գոյակցեն և որպեսզի տարբեր էթնիկ և կրոնական խմբեր ներկայացնող մարդիկ ապրեն խաղաղ և անվտանգ: Եթե այդ ամենն ընդունվի որպես հիմնաքար, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու կամ դրանք բացասական ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում: Եթե առաջին տեղում լինեն աշխարհաքաղաքական նկրտումները, այդ դեպքում ոչինչ անել չենք կարող, սակայն նման բոլոր փորձերը չեզոքացնելու ենք և մեր ուշադրությունն ենք կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք համընկնում են այս տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին»,- նշել է Սերգեյ Լավորվը:
19:32 - 21 նոյեմբերի, 2020