Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված հերթական քայլը

Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված հերթական քայլը

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հավանություն են ստացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։ Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված՝ մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար: Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից»,- գրել է քաղաքապետը:
20:30 - 10 նոյեմբերի, 2022
Գերեզմանատան տարածքով անցնող կոյուղին վնասվել ու ծածկել է գերեզմանատեղեր. քաղաքապետարանը նախաձեռնել է լուծել խնդիրը

Գերեզմանատան տարածքով անցնող կոյուղին վնասվել ու ծածկել է գերեզմանատեղեր. քաղաքապետարանը նախաձեռնել է լուծել խնդիրը

Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով է անցնում Երևանի գլխավոր կոյուղատար համակարգը: Հսկայական խողովակների վնասվելու պատճառով կոյուղաջուրը լցվել է հարակից գերեզմաններ ու ամբողջությամբ ծածկել: Ճահճացած տարածքին մոտենալն անհնար է: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: «Կոյուղու վնասվելու պատճառով մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ»,- նշում է գերեզմանատան վարիչը: Խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր տարածքի մաքրում, սակայն խողովակաշարի վերականգնումն ու կոյուղատարի սպասարկումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է: ««Վեոլիա ջուր» ընկերությունն է պատը դրել, որ կոյուղաջուրը գերեզմանատեղիներ չհոսի, մինչև հետագայում իրենք մրցույթով խնդիրը լուծեն: Մեր կողմից էլ հետագայում հսկողություն կսահմանվի, որ այդպիսի դեպք չկրկնվի»,-նշում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը: «Ուզում ենք ճահճի չորացումից հետո մաքրել ու բացել տարածքը: Գերեզմանատերերն էլ են պահանջում, որ այս խնդիրը լուծվի»,-ասում է գերեզմանատան վարիչ Սուրեն Ասպոյանը: Կոյուղաջրի հոսքը պահող պատը ժամանակավոր լուծում է. այն հոսում, լցվում էր հարակից Արարատի մարզի մշակովի հողատարածքներ: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ ամիսներ առաջ հողաթմբով պատնեշել էր ջրի հոսքը, բայց մի գիշերում այն կրկին բացվել էր: Թե ով էր արել և ինչու՝ չգիտեն, իսկ հարակից տարածքների բնակիչներն ասում են, որ նախկինում իրենց տարածքը ոռոգել են հենց այդ ջրով: Օրերը տաքանալուն պես գարշահոտությունն այստեղից տարածվում է հարակից բնակավայրեր: Բնակչության անվտանգության և քաղաքի բնապահպանական խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը պատրաստ է կիրառել հնարավոր բոլոր միջոցները:
16:03 - 10 նոյեմբերի, 2022
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ քաղաքապետ
 |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ քաղաքապետ |armtimes.com|

armtimes.com: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով, քանի որ տարբեր խախտումներ են եղել։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որոնց համաձայն՝ քաղաքապետը թույլտվություն է տվել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց Գագիկ Ծառուկյանին պատկանող ՍՊԸ-ի կողմից բարձրահարկ շենքի շինարարությանը։ «Եղել է նախագիծ, դրա շրջանակներում աշխատանքներ են տարվել, որոնք հաստատված չեն եղել, դրա շրջանակներում ընկերությունը տուգանք է վճարել։ Այդ նախագիծը տարբեր գերատեսչություններով անցել է, եկել է քաղաքապետարան, իմ կողմից թույլտվությունը ստացել է»,- ասաց նա։  Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ շինարարությունը կանգնեց, երբ Ծառուկյանը թունդ ընդդիմադիր գործունեություն ուներ, և այդ ժամանակ էլ Երևանի քաղաքապետը Մարությանն էր, արդյոք այդտեղ քաղաքական պատճառներ կայի՞ն, Սարգսյանը պատասխանեց․ «Կանգնեցվելը մեր կողմից չի եղել»։ Ըստ նրա՝ շինարարության հետ կապված խնդիրները բոլոր երկրներում առկա են, պետք է լուծել դրանք:
16:10 - 07 նոյեմբերի, 2022
2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|

2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը: Անդրադառնալով ավտոբուսների ձեռքբերմանը՝ Սարգսյանը նշեց. «Մենք արդեն կնքված պայմանագիր ունենք MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Նոյեմբերին մեր գործընկերները կլինեն արդեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում»: Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար: «165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը:
12:37 - 07 նոյեմբերի, 2022
Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին: Սարգսյանը հավանական չհամարեց դա: Չեմ կարծում՝ ասաց Սարգսյանը: Սարգսյանն ավելացրեց, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:  «Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու: Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- ասաց Սարգսյանը:  
12:03 - 07 նոյեմբերի, 2022
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սաշա Կատվալյանը՝ վստահեցնելով, թե իր ղեկավարման 7 ամիսներին վարչական շրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։   «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին` բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս»,-գրել է նա։
18:41 - 24 հոկտեմբերի, 2022
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։ Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։ Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։ Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի օգոստոսի 19-ին տված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար մինչև 71 մետր։ Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 
18:29 - 21 հոկտեմբերի, 2022