Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

Եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am։ Եթե հիշողությունս չի դավաճանում, այս նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը, որը վերաբերում էր ՍԴ մասին օրենքի փոփոխությանը, հեղինակն օրակարգից հանել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։ «Սահմանադրության փոփոխություններն են, կարծես թե, մնացել նախագծում։ Եթե ԱԺ պատգամավորները հավաքեն բավարար թվով ձայն, ապա հետագայում պետք է առաջնորդվենք այն ընթացակարգով, որը նախատեսված է Սահմանադրությամբ։ Եթե օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա այն պետք է անցնի այն բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են ԱԺ կանոնակարգ օրենքով», - ասաց պատգամավորը։ Հարցին՝ եթե նախագծի երկրորդ ընթերցումը տապալվի, ՍԴ եզրակացություն անհրաժե՞շտ է լինելու, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Սահմանադրական անվտանգության տեսանկյունից իշխանության կրողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, և եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը»։ Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: «Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»:
08:02 - 06 փետրվարի, 2020
Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որն այս իշխանությունն ուզել է անել, ՍԴ-ն չի թողել։ Հեքիա՛թ․ Էդմոն Մարուքյան

Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որն այս իշխանությունն ուզել է անել, ՍԴ-ն չի թողել։ Հեքիա՛թ․ Էդմոն Մարուքյան

Իմ բնորոշմամբ՝ իրենք էլ են հասկանում, որ շատ խնդրահարույց փաթեթ են բերել և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, թե ինչ խնդիր, չգիտեմ, երբ նախագիծը կթարմանա, կտեսնենք: Ամեն դեպքում, նախագիծը միանշանակ լի է բազմաթիվ խնդիրներով։ Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։ «Երբ մտածում էի՝ ինչ հարցեր տամ հեղինակին, այնքան հարց ունեմ, որ անհնար է էս փաթեթի 3-ժամանոց քննարկման ժամանակ և մեծ փաթեթի 5 ժամանոց քննարկման ժամանակ այդ հարցերը տալ»,- նշեց Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ Սահմանադրության այն հոդվածը, որը քաղաքական մեծամասնությունն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանով, բայց իրենք երկրորդ ընթերցմամբ փաստաթղթեր չեն ներկայացրել։ «Ինչու՞։ Որ առաջին ընթերցումից հետո տապալեն այդ նախագիծը, որ գնա հանրաքվեի։ Եթե խորհրդարանը կարող է այդ փոփոխությունն անել այստեղ, ինչու՞ եք ժողովրդին տանում ընտրական տեղամասեր։ Մեկը կարո՞ղ է սա բացատրել։ Ինչու՞ է պետք ունենալ քարոզարշավ մինչև մայիս, և մի հոդված փոխելու համար ՀՀ միլիոնավոր քաղաքացիների տանել ընտրական տեղամաս»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է երկու պարագայում էլ․ «Եթե իրենք չեն ուղարկում ՍԴ, ուզում են հանրաքվե անել, կարող են էլի չուղարկել ՍԴ, նույն բանն է, երկուսն էլ ապօրինի է, բայց թող էստեղ ընդունեն, ինչի՞ են տանում տեղամասեր»։ Մարուքյանը հարց է ուղղում՝ ինչու՞ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, իրենց ներկայացուցիչներին քարոզարշավին մասնակցելու հնարավորություն տալիս, մեկը կարո՞ղ է բացատրի, մեկը մտածե՞լ է սրա մասին։ «Էս իշխանությունն ինքն իրա ոտի վրա կրակելով ա զբաղված։ Երբ մենք ասում ենք՝ ա՛յ ախպեր ջան, ոտքիդ մի կրակի, իրենք չեն հասկանում։ Հերիք չի՝ չեն հասկանում, ի պատասխան ստանում ենք ամենավատ վիրավորանքներն ու վերաբերմունքը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ՍԴ ճգնաժամը սուտ պատմություն է, բայց անգամ, եթե ընդունենք, որ մի մարդ ասել է, թե կա ճգնաժամ, ու մյուսները համաձայնել են, էդ ճգնաժամի համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային վարկը, չի կարելի հնարավորություն տալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին վերակենդանանալու էս քարոզարշավի միջոցով։ «Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որ այս իշխանություններն ուզել են անել, ՍԴ-ն չի թողել։ Հեքիաթ»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Մարուքյանի խոսքերով՝ ինքն անձերով չի զբաղվել ու չի զբաղվելու, Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, Սահմանադրության հեղինակներից մեկը, և նրա ամբողջ թիմը հեռացել է իշխանությունից, պետք է ինքն էլ ժամանակին պատշաճ կարգով թողներ, գնար։ «Բայց որ ինքը չի հեռացել, չի նշանակում, որ էդ մի մարդու հեռանալու համար կարելի ա զոհաբերել էսքան արժեք։ Ինքը չարժե էդքան։ Ո՞նց բացատրեմ։ Հրայրին ա օգուտ, որ հանրաքվե լինի, Սերժ Սարգսյանին ա օգուտ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
07:56 - 06 փետրվարի, 2020
ՍԴ  անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախագիծը հետ է կանչվել․ Այսօր կարող է կրկին  հրավիրվել Աժ արտահերթ նիստ

ՍԴ անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախագիծը հետ է կանչվել․ Այսօր կարող է կրկին հրավիրվել Աժ արտահերթ նիստ

Այսօր` փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել էր արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր նաև ՍԴ  անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցման վերաբերյալ սահմանադրության փոփոխության նախագիծը։ Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1 մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողը այսօր հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում դրված նախագծերը։ Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարցեր չկան, նիստը համարվում է փակված»։ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ երևույթին, նախագծերը հետ են կանչվել տեխնիկական պատճառներով։ «Նախաձեռնողը նույն բովանադակությամբ նոր, համանման նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Աժ արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցում ստացել եմ։ Մեկ ժամից տեղի կունենա խորհուրդի արտահերթ նիստ,որի ընթացքում կքննարկվի համանման միջնորդությունը ՝ գումարել Աժ արտահերթ նիստ», - եզրափակեց Աժ նախագահը։
07:20 - 06 փետրվարի, 2020
«Իմ քայլ»-ը առաջարկում է դադարեցնել Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը |hetq.am|

«Իմ քայլ»-ը առաջարկում է դադարեցնել Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրությունում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին: Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետեւյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Հիշեցնենք, որ միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո: Սա նշանակում է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կավարտվի ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, այլև ՍԴ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը: Նշվում է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար: «ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում: ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն՝ ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը»,-նշվում է նախագծում: Ըստ նախագծի հեղինակների՝ ստացվել է մի իրավիճակ, երբ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչև 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով: Տեղեկացնենք, որ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի կողմ քվեարկություն: Հենց այդքան պատգամավոր ունի իշխող քաղաքական թիմը: Նախորդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել էր ՍԴ անդամների՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու դեպքում վերջիններիս կենսաթոշակի իրավունք ստանալու նախագիծը: Չնայած նախագահը ստորագրել էր այս օրենքում փոփոխություններ կատարելու ԱԺ-ի որոշումը, և այն ուժի մեջ էր մտել, սակայն ՍԴ որևէ անդամ իր լիազորությունները վաղաժամ չէր դադարեցրել և այս օրենքից չէր օգտվել:
12:36 - 05 փետրվարի, 2020
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում ընկած են հոգեբուժարաններում Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։ Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։ Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։ Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը: Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։
06:58 - 05 փետրվարի, 2020
ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

aysor.am: Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասաց նա։
14:03 - 03 փետրվարի, 2020
ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը |armenpress.am|

ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը |armenpress.am|

armenpress.am։ Սահմանադրական դատարանի անդամները վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը: Այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը: «Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին, և կարգավորումը գործում է մինչև փետրվարի 27-ը: Ուղղակի համբերել է պետք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամի լուծման այս պահին ուժի մեջ գտնվող գործիք: Սահմանադրական դատարանի 7 անդամներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Հաջորդ քայլերի մասի հաջորդիվ»,- ասաց Հովակիմյանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս կարգավորումից օգտվելը իրավունք է, ոչ թե պարտադրանք: «Վաղ կենսաթոշակից օգտվելը իրավունք է, այստեղ պարտադրանքի տարր չկա, եթե որոշում են կայացնում, որ որևէ խնդիր չկա ներկա իրավիճակում, և չեն ուզում օգտվել այդ իրավունքից, դա իրենց որոշումն է»,- նշեց Մակունցը:
07:49 - 29 հունվարի, 2020
ՍԴ-ն հորդորում է Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս պահպանել սահմանադրական օրենքի պահանջները

ՍԴ-ն հորդորում է Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս պահպանել սահմանադրական օրենքի պահանջները

ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները: Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ»: Հայտարարության տակ ստորագրել են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Ֆելիքս Թոխյանը:
10:12 - 30 դեկտեմբերի, 2019
Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ Արեւիկ Պետրոսյան |news.am|

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ Արեւիկ Պետրոսյան |news.am|

news.am: Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը։ «Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով, պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ։ Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից եւ հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ եւ իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-նշեց նա։ Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։ Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ 
07:54 - 27 դեկտեմբերի, 2019
Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված. Արման Բաբաջանյան |shantnews.am|

Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված. Արման Բաբաջանյան |shantnews.am|

shantnews.am։   «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Դատական իշխանությունն առհասարակ որպես միասնական մարմին գնահատելը ճիշտ չէ: ՍԴ-ն կրկնակի կարևոր դեր ունի խորհրդարանական կառավարման մեր տիպի երկրում: Նա պիտի փոխզսպի և´ ԱԺ-ն, և´ կառավարության ընդունած որոշումները: Այն, ինչ վերապահված է ԱԺ-ին, կարծում եմ, որ նույնիսկ Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված՝ լուծելու Սահմանադրական դատարանում առկա խնդիրները»,- այսօր հայտարարել է Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ խոսելով ՍԴ շուրջ ձևավորված ճգնաժամի մասին: «Դատական իշխանությունը պետք է ունենա ոչ պակաս լեգիտիմություն, սակայն այստեղ պետք է առանձնացնենք Սահմանադրական դատարանը, որը պետք է ունենա այնպիսի վստահություն, որ այն հաղթահարելով կարողանանք ժողովրդավարության հարցը լուծել բոլոր ուղղություններով, քանի որ հիմա կա անհամաչափություն իշխանության միջև»,- ասել է պատգամավորը:
11:18 - 16 նոյեմբերի, 2019
Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները. Ալվինա Գյուլումյան |shantnews.am|

Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները. Ալվինա Գյուլումյան |shantnews.am|

shantnews.am։ Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու նաև «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն ասել է, որ այդ Սահմանադրական դատարանը պետք է լինի քաղաքականապես չեզոք: «Ես չեմ հիշում, որ մեր երկրում որևէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ: Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները»,- նկատել է Ալվինա Գյուլումյանը: «Դուք խոսում եք լեգիտիմութունից, քաղաքական չեզոքությոնից, բայց ՍԴ-ում նախագահում է մի անձնավորություն, որի դեպքում հասարակությունը չի տեսնում քաղաքական չեզոքություն, ձեր նախագահն է հարցազրույցներ տալիս և հնչեցնում քաղաքական գնահատականներ: Բնականաբար, հակառակ կողմից էլ պիտի լինեն հակադարձումներ: Այսօր Դուք զրկված եք Սահմանադրությամբ ձեզ տրված որոշակի լիազորություններից, օրինակ` Դուք չեք կարող ընտրել ՍԴ նախագահ, Դուք չէք կարող դառնալ ՍԴ նախագահ, որի լիազորություններն ունեիք, որովհետև, եթե ինքը պաշտոնավարեր ոչ թե ցմահ, այլ 6 տարով, հաջորդ նախագահը գուցե Դուք լինեիք: Դուք դրա հետ լուռ համակերպվել եք»,- պատասխանել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
10:33 - 16 նոյեմբերի, 2019
Այս քայլով ՍԴ-ն խուսափում է բարդ հարցեր քննարկելուց․ Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

Այս քայլով ՍԴ-ն խուսափում է բարդ հարցեր քննարկելուց․ Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Տիկին Ջուլհակյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը, որով մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ի ներկայացրած դիմումը։ Իշխանությունն ինչ պետք է անի սրանից հետո։ Հայաստանում իշխող ուժը պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է ցանկացած սցենարի։ Յուրաքանչյուր սցենարի համար, այո, ունի լուծում։ Իհարկե, նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՍԴ-ն կարող է նույնիսկ վարույթ չընդունել ԱԺ դիմումը, որին կողմ է քվեարկել 98 պատգամավոր։ Ես այս որոշումը իրավական դաշտից դուրս եմ նայում։ Սա քաղաքական քայլ է, որին դիմել է ՍԴ-ն։ Այս քայլով ՍԴ-ն խուսափում է բարդ հարցեր քննարկելուց։ Ըստ էության, ՍԴ-ն մատնված է անգործության և ունակ չէ անդրադառնալ մեր երկրին հուզող բարդ և ճգնաժամային հարցերին։ Նման քայլով ՍԴ-ն նաև հերթական անգամ ապացուցեց, որ մենք գործ ունենք Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամի հետ, որի գոյությունը նրանք առայսօր հերքում են։ Եթե մինչ այս Հայաստանի հանրությանն էր հայտնի այդ ճգնաժամի փաստը, հիմա արդեն միջազգային հանրությունը վերջնականապես կհամոզվի նրանում, որ ՍԴ-ում գործ ունենք ճգնաժամի հետ, որն օր առաջ պետք է լուծվի ՍԴ-ն հերթական անգամ ապացուցեց, որ այն, ըստ էության, իմպոտենտ կառույց է, և կարելի է ասել ամբողջությամբ պարալիզացված է։ Ըստ այդմ նաև պարալիզացնում է ՀՀ-ում ընթացող բոլոր բարեփոխումները։ Օր առաջ այդ խոչընդոտը պետք է ուղղակի վերացվի։ Պետք է փաստենք, որ իր բարդությամբ աչքի ընկնող և երկրի համար անկյունաքարային կարևություն ունեցող գործերում ՍԴ-ն ի ցույց է դնում իր բոբիկություն ու իմպոտենտությունը և այս դեպքում ընդհանրապես հրաժարվում է գործը վարույթ ընդունել և քննել, թեև կարող էր վարույթ ընդունել և մերժել։ Բայց հրաժարվեց անգամ վարույթ ընդունել, քանի որ չունի այն կարողություններն ու լեգիտիմությունը, որ կարողանա կարևոր հարցերին լուծումներ տալ։ Մեկ այլ գործով էլ գիտենք, որ ՍԴ-ն դիմել է միջազգային կառույցներին և սպասում է պատասխանի կրկին այն պատճառով, որ չունի ներքին լեգիտիմություն նման անկյունաքարային հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշում էին, որ սա ՍԴ անդամների համար լավ հնարավորություն է վերականգնել իրենց նկատմամբ հանրության վստահությունը։ Հիմա ՍԴ որոշումից հետո ի՞նչ է ձեզ մնում անելու։ «Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորներ, ինչպես նաև այս նախագիծը ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցությունը խոսել է այն մասին, որ այս նախաձեռնությունն ուղղված չէ ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն։ Այս նախաձեռնությունը ընդամենը ՍԴ-ի չափից ավելի ընկած հեղինակությունը վերականգնելու և ՍԴ անաչառությունը, անկողմնակալությունը ապահովելու նպատակ ունի։ Ես ինքս բազմիցս ասել եմ, որ ՍԴ անդամներն իրենք պետք է մտահոգված լինեին այդ հարցով և համապատասխան քայլեր ձեռնարկեին։ Բայց նույնիսկ օրենքով սահմանված կարգով մեր միջամտությունից հետո են նրանք հրաժարվում անել այն գործողությունները, որոնք նրանց նկատմամբ սահմանել է Սահմանադրությունը և ՍԴ-ի մասին օրենքը: Այսինքն՝ իրենք հրաժարվում են փաստացի իրենց պարտականությունները կատարելուց, եւ պարզ է դառնում, որ այդ խմբակին բնավ չի հուզում ոչ ՍԴ հեղինակությունը, ոչ իրենց հեղինակությունը որպես մասնագետ, և նրանք ընդամենը զբաղված են իրենց և իրենց նեղ շրջանակների շահերի սպասարկմամբ։ Դա ևս մեկ անգամ հավաստում է, որ ՍԴ-ն պետք է ենթարկվի լրջագույն բարեփոխումների, ինչն էլ մենք կանենք։ Դատախազությունը հայտարարություն է տարածել, որ կուսումնասիրի Հրայր Թովմասյանի գույքի հայտարարագրման հետ կապված հարցը։ Հայտնի է դարձել, որ նա ամբողջությամբ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հնարավո՞ր է, որ ՍԴ-ում առկա խնդիրը լուծելու համար նաև այսպիսի եղանակներ գործի դրվեն։ Եթե Հրայր Թովմասյանը կատարել է գործողություններ, որոնցում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված դրույթների հատկանիշներ, ապա դրանցով պետք է զբաղվի այն մարմինը, որն իրավասու է օրենսդրությամբ նման հարցերին հետամուտ լինել։ Դա ինձ այս համատեքստում ընդհանրապես չի հետաքրքրում և որևէ առնչություն չունի ՍԴ-ում առկա ճգնաժամի լուծման ուղիների հետ։ Հետևաբար, եթե կան նման փաստեր, թող դատախազությունը զբաղվի և համապատասխան եզրահանգումներ անի։ ՍԴ-ում առկա ճգնաժամի լուծման հետ դա աղերս չունի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
08:27 - 15 հոկտեմբերի, 2019
ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը |azatutyun.am|

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am։ Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, այս մասին ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։ Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են: Սահմանադրական դատարանի նախագահը իր հետագա պաշտոնավարման շուրջ սկսված գործընթացը քաղաքական է որակում, նախաձեռնության հեղինակ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է՝ այն իրավական է։
06:44 - 14 հոկտեմբերի, 2019
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |aysor.am|

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |aysor.am|

aysor.am։ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ հետևելով արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։ «Ես կարող եմ խոսել իմ անունից և հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ», - հայտարարեց Գյուլումյանը։Նշենք, որ հանրության քննարկմանը ներկայացված «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով հստակեցվում է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։ Մասնավորապես, առաջարկվում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, արդյոք այն ճնշում է Սահմանադրական դատարանի վրա, Գյուլումյանը պատասխանեց. «Թույլ տվեք ես քաղաքական գնահատականներ չտամ։ Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Եթե մենք զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող ենք խախտել մեր քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու մասին օրենսդրական պահանջը»։
08:16 - 27 սեպտեմբերի, 2019
Սահմանադրական դատարանը չի դատում անձերի. Վլադիմիր Վարդանյան |news.am|

Սահմանադրական դատարանը չի դատում անձերի. Վլադիմիր Վարդանյան |news.am|

news.am: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, որն ամրագրված է ԱԺ լիազորությունների շրջանակներում եւ այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:Նրա խոսքով, թեեւ գործընթացը նախաձեռնվում է ԱԺ-ում, բայց ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է:«Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց, քաղաքական մանիպուլյացիաներ: Առաջ ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, քաղաքական մանիպուլյացիաներ եք անում, փորձում եք ճնշում գործադրել դատարանների վրա: Հիմա մենք ընտրել ենք իրավական ուղին: Եթե կասեք, որ ԱԺ խմբակցությունը շեղվել է իր սահմանադրական լիազորություններից, դա այլ բան է, բայց այն, ինչ կատարվում է, հավուր պատշաճի է իրականացվում, Սահմամանադրության նորմերին համապատասխան»,-ընդգծեց Վարդանյանը:Նա նաեւ հավելեց, որ ՍԴ-ում որեւէ անձի նկատմամբ որեւէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ. «Դա հակասում է իրավական պետության սկզբունքներին: Դա համար մեկ պոստուլատն է, որ պետք է դնենք այս գործընթացի հիմքում: Սա այն ընթացակարգն է, որ նախատեսված է ԱԺ կանոնակարգով:Այս գործընթացը նախատեսվել է, որովհետեւ «Իմ քայլը» խմբակցության մոտ հիմնավոր կասկած էր առաջացել ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մասով: Խմբակցության դիրքորոշումը պայմանավորված է ՍԴ-ում առկա այն հիմքերի հետ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացված որոշումներից:ՍԴ-ն չի դատում անձերի եւ այնտեղ քննում է ոչ թե անձերի գործը, այլ որքան էլ որոշ շրջանակներ եւ լրատվամիջոցներ փորձում են այդպես ներկայացնել, այնտեղ քննարկվում է օրենսդրական նորմի սահմանադրականության հարցը:Այդ նորմը տարածվելու է եւ իմ վրա, եւ բոլոր այն սուբյեկտների վրա, որոնք օգտվում են նման գործառութային անձեռնմխելիությունից: Ճիշտ է, գործը նախաձեռնելու վրա անհրաժեշտ է կոնկրետ անձի դիմում, բայց դրա հետեւանքները չեն կարող տարածվել միայն այդ անձի վրա: Խոսքը նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի սահմանադրականության ստուգման մասին է»,-ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը:
11:11 - 20 սեպտեմբերի, 2019