Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար

Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մշտական շփումներ ունի, և նրա խնդրանքով, ինչպես նաև հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Պուտինին ես կրկին հայտնել եմ միջազգային հանրության պահանջը՝ կանգնեցնելու Ուկրաինայի վրա հարձակումը և  պնդել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։ Քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև քննարկումները սկսվել են, ես պահանջել եմ հրադադարի ռեժիմ հաստատել, խաղաղ բնակչության և բնակելի տարածքների վրա հարձակումները դադարեցնել, պահպանել բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքները, ապահովել ճանապարհների անվտանգությունը»,- ասել է Մակրոնը։ Նա նաև տեղեկացրել է, որ պահանջել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգում և  խաղաղ բնակչության պաշտպանություն, այդ թվում՝ աջակցության տրամադրում։ Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ «Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար նախագահ Պուտինին առաջարկեցի առաջիկա օրերին կապի մեջ լինել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Ռուսական ТАСС գործակալությունն էլ Կրեմլին հղումով գրում է․ «Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար»։
19:51 - 28 փետրվարի, 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել։ Գրում է tass.ru-ն։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել»,- ասել է Պուտինը՝ կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։ Դիմելով պաշտպանության նախարարության ղեկավարին և գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում նաև տնտեսական ոլորտում։ «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը քաջատեղյակ են»,- հավելել է նա։
17:41 - 27 փետրվարի, 2022
Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած խիստ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «Երրորդ համաշխարհային պատերազմը»։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է բլոգեր Բրայան Քոենին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կար երկու տարբերակ՝ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի դեմ, կամ էլ երկրորդ տարբերակը՝ անել այնպես, որ միջազգային իրավունքներին այդքան հակառակվող երկիրը վճարի իր արարքների համար»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նա ընդգծել է, որ մինչ այժմ սահմանված պատժամիջոցները դարձել են, իր կարծիքով, «պատմության մեջ ամենամասշտաբային սանկցիաները»։  «Եվ Ռուսաստանը դրա համար լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Բայդենը։
22:43 - 26 փետրվարի, 2022
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել են Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:25 - 26 փետրվարի, 2022
Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»

Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը վճռական աջակցություն է հայտնել Ռուսաստանի՝ Դոնբասի պաշտպանության համար իրականացվող հատուկ օպերացիային, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru-ն։  «Սիրիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայի նախագահն արտահայտել է իր վճռական աջակցությունը Ռուսաստանի հատուկ գործողությանը՝ պաշտպանելու Դոնբասի Հանրապետության խաղաղ բնակչությանը։ Նա  քննադատել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որն իր ժամանակին հանգեցրել է լրջագույն դեգրադացիայի նաեւ Մերձավոր Արեւելքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:21 - 25 փետրվարի, 2022
Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, իրանական կողմի նախաձեռնությամբ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումների մասին։ Ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքին և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորություններին մասին։Իր հերթին Իրանի նախագահը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
22:39 - 24 փետրվարի, 2022
Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ

 |factor.am|

Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ։ Լրագրողներին այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Նախագահ Պուտինը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է, սա զենքի տեղակայման մերժում է։ Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- պարզաբանել է նա։ Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք այժմ Ռուսաստանը պատրաստ է շփվել Ուկրաինայի ղեկավարության հետ այս հարցի շուրջ, Պեսկովը պատասխանել է․ «Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է այդ մասին խոսել»։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
19:28 - 24 փետրվարի, 2022