ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը |1lurer.am|

Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հավանականության մասին, գրում է «Ռիա Նովոստին»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չէր բացառել երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը: Ըստ Պեսկովի` հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: «Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցով: Սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը և ամբողջ իրավիճակի կարգավորմանը, ու չպետք է պարունակեն տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,- հավելել է Պեսկովը: Ռուսաստանի Պետդումայում ավելի կտրուկ են արձագանքել Անկարայի ծրագրերին: Ռուսաստանցի օրենսդիրները թուրքական բազան Ադրբեջանում համարում են ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձ, իսկ Ադրբեջանի մուտքը ՆԱՏՕ՝  ժամանակի հարց: «Ադրբեջանը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ այն ​​պահից, երբ ադրբեջանական զինուժը թուրքական բանակի հետ միասին կռվեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ»,- Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը: «Ադրբեջանը նպատակ ունի մերձենալ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը, մեղմ ասած, թույլ է տալիս Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի ամենատարեց անդամի, Էրդողանի միջոցով հանդես գալ նման հայտարարություններով: Ավելին, Մոսկվան ունի բազա Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում՝ ոչ»,- հավելել է նա:
16:08 - 18 հունիսի, 2021
Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում հայտարարել են ռազմավարական հայեցակարգի մշակման մասին, որտեղ առաջին անգամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ներառված է որպես դաշինքի անվտանգության համար հավանական սպառնալիք, հայտնում է BBC լրատվականը։ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիքների ցուցակի չորրորդ տեղում նշված է «Չինաստանի աճող ազդեցությունը և նրա արտաքին քաղաքականությունը»: Անդամ պետությունների համաձայն՝ Չինաստանն արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը, «թափանցիկ չէ» իր ռազմական արդիականացման հարցում և ռազմական համագործակցություն է ծավալում Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Չինաստանը ռազմական և տեխնոլոգիական առումով «մոտենում է» ՆԱՏՕ-ին։«Չինաստանը լուրջ ռիսկեր է ստեղծում հեռահաղորդակցության, ավիատիեզերական և կիբերանվտանգության ոլորտներում», - ասվում է փաստաթղթում և նշվում, որ դաշինքը, մասնավորապես, մտահոգված է ռազմական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ Չինաստանի համագործակցությամբ, որի շրջանակում Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրատլանտյան տարածաշրջանում անցկացվող զորավարժություններին մասնակցում է նաև Չինաստանը։ 
11:13 - 15 հունիսի, 2021
Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում։ «Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, և հիմա եկել է ժամանակը, որ մեր գործընկերներն ու դաշնակիցներն աջակցեն Ուկարինային՝ հստակ քայլերով ու որոշումներով», - ըստ նախագահական նստավայրի, ասել է Զելենսկին։ Վերջինս նաև պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ մենք ավելի պատրաստ ենք լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը», - ասել է Զելենսկին։
09:31 - 15 հունիսի, 2021
Մակրոնը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում |armenpress.am|

Մակրոնը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ Է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում, որը հունիսի 14-ին բացվում Է Բրյուսելում: «Սա կարեւոր օր Է ՆԱՏՕ-ի համար: Դաշինի գծով դաշնակիցները հանդիպում են Բրյուսելում: Ես համախմբվածության կոչ եմ անում»,- գրելԷ Մակրոնը իր Twitter-ում: «Եկեք պարզորոշ հավաստենք այն արժեքները, որոնք մեզ միավորում են, կանոններն ու սկզբունքները, որոնք կազմում են մեր դաշինքի հիմքն ու ուժը»,- դիմել Է նա գագաթնաժողովի մասնակիցներին: Հունիսի 14-ին Բրյուսելում բացվում Է դաշինքի 32-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Հանդիպմանը պետք Է պաշտոնապես ընդունվի դաշինքի նոր բազային փաստաթղթի՝ Ռազմավարական հայեցակարգի մշակումն սկսելու որոշում, որի մեջ պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ն մտադիր Է հայտարարել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Չինաստանի զսպմամբ զբաղվելու իր հավակնությունների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:27 - 14 հունիսի, 2021
Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Երեկ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ՀՀ ԶՈՒ ինչպիսի հայեցակարգ է ներկայացնելու ԲՀԿ-ն։ «Շատ հստակ և պարզ ներկայացված է մեր ծրագրի մեջ, որ ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ձեզ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլ որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը»,-պատասխանեց Արման Աբովյանը։ Արձագանքելով Աբովյանին՝ Արամ Ղլեչյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը 2020 թ․-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ «Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից»։ Քննարկմանը միացավ նաև Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը ի զորու չէ ոչինչ անել։ «Այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն»։ Ներսես Զեյնալվանդյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ «Կներեք հազար անգամ, ինձ մոտ տպավորություն է, կարծես պանթուրանական կամ պանօսամանական պրոյեկտի ինչ-որ բացատրություն է գնում։ Ժողովուրդ, ի՞նչ եք խոսում։ Կներեք, խոսում եք ԱՄՆ-ի մասին, Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղարը, խմբ․) երկու օր առաջ հանում է զենքի և զինամթերքի վաճառքի արգելքը դեպի Ադրբեջան, ՄԻԵԴ-ը՝ Եվրոպան, մերժեց հայ գերիների վերադարձի հարցը։ Բա դա ինչու՞ չեք խոսում, դե խոսեք։ Ինչքան պանթուրանական, պանօսամանական բան կա, ասեցիք»։ Այնուհետև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը հարց ուղղեց Արման Աբովյանին։ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ Շոյգուն, հայտարարում է, որ Արցախում Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա իրականացրեցինք, որ Ստեփանակերտում այսօր մզկիթ են սարքում։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, եթե կարծում եք, որ պանթուրանական ինչ-որ բաներ են տեղի ունենում»։ Արձագանքելով ԱԺԲ ներկայացուցչին՝ Արման Աբովյանն ասաց, որ ստիպված է լինելու թրեյնինգ կարդալ։ «Շոյգուն ոչ թե ասել է՝ հիանալի օպերացիա ենք անցկացնում, այլ ասել է, որ մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ դիտարկման օպերացիա է իրականացվում։ Երբ խոսքը գնում է մզկիթի մասին, մի խեղաթյուրեք, կառուցվում է սուննական մզկիթ այն ռուս խաղաղապահների համար, ովքեր դավանում են իսլամ»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանն էլ բանավեճի մասնակիցներին առաջարկեց խոսել ոչ թե համաթուրքականության, այլ համահայկականության մասին։ «Իհարկե, շատ դյուրին է բոլոր մեղքերը բարդել Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի վրա, բայց ես կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններում շատ ավելի կարևոր է՝ մենք հասկանանք, թե ինչպիսի բանակ ենք ստեղծում, ինչպիսի պայմանագրային հարաբերություններ ենք հաստատել»։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն էլ առաջարկեց իրավիճակի մասին խոսել փաստերով։ «Նախ սկսենք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը, ովքեր համարվում են մեր ռազմավարական դաշնակից, շնորհավորում են Ադրբեջանին իր հաղթանակի կապակցությամբ։ Բացի դա՝ արցախյան պատերազմի ժամանակ ներկայացնում էին, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի միայն Հայաստանի սահմանային խնդիրներին, բայց վերջին շրջանում Սյունիքի, Վերին Շորժայի, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը անգործունակ կառույց է»։ «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանը տարօրինակ որակեց ծավալվող քննարկումը։ «Մենք հայ մարդիկ ենք, հավաքվել ենք, ինչ-որ մեկը խոսում է ՀԱՊԿ-ի մասին, մեկը խոսում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին։ Եկեք մենք առաջինը հասկանանք՝ մենք ինչպես պետք է ուժեղանանք, և ինչպես եղած ռազմաքաղաքական դաշինքները պետք է օգտագործենք իրավիճակը բարելավելու նպատակով»։ «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանն էլ հիշեցրեց, որ թուղթ են ստորագրել՝ ավելի քաղաքակիրթ բանավեճի համար, ապա շարունակեց․ «Այնպիսի տպավորություն է, որ մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությանը վնասել այստեղ, որովհետև նույն Արցախի հետ կապված այդ երկրները, որոնց մասին նշում են՝ հայտարարություն արեցին և այլն, իրենք ունեն ընդհանուր կոնսեսուս, թե ինչպես պետք է հարցով զբաղվեն, և ընդհանուր պատերազմի ընթացքում էլ Միացյալ Նահանգները նույնիսկ հայտարարեց, որ Մինսկի խումբը հանդիսանում է լավ օրինակ ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք հայկական շահից, մեր ազգային շահից, հասկականք՝ մեզ ով ինչ է առաջարկում, և ինչպես մենք կկարողանանք մեր խնդիրները լուծել։ Որքան էլ խոսենք Միացյալ Նահանգների հայտարարարությունների մասին, գետնի վրա կան ռուսական զորքեր, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել»։ ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանն էլ, շարունակելով ռուս խաղաղապահների համար մզկիթ կառուցելու թեման, նշեց․ «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է իր զինվորականության համար մզկիթ կառուցել, և եթե իրենք Լավրովի բերանով հայտարարում են, որ ցանկանում են միանալ թուրքալեզու ժողովուրդների խորհրդին, և եթե Լավրովը պաշտոնապես հայտարարում է,  որ քաղաքագետները խոսում են, իբրև թե կա ինչ-որ պանթուրանական ծրագիր, ընդամենը պարապ ժամերի խոսակցություն է, և իրենք անգամ հայտարարում են, որ այդպիսի բան չկա, մենք եկեք չանհանգստանանք այդ մասին»։ «Վերելք» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց հարգել ազգային ինքնությունը։ «Հարգենք այս ֆորմատը, հարգենք մեր ով լինելը և ազգային ինքնությունը։ Սա երևի ազգային ինքնության և մտածելակերպին վիրավորանք է, երբ երկու հայ կարող են ջանասիրաբար ներկայացնել եվրոպական արժեքներ կամ ռուսական արժեքներ կամ թուրքական արժեքներ, չգիտեմ՝ ում տակ թաքնված, բայց չներկայացնել ոչ մի հայկական շահ, ոչ մի պետականության շահ»։  
13:31 - 12 հունիսի, 2021
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը:Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը:«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»: ՌԴ առաջնորդը մեկնաբանել է նաև Ուկրաինայի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալը: Այս առնչությամբ նա նշել է՝ «դրանում նորություն չկա, Կիևն անտեսում է Ղրիմի բնակիչների կամքի արտահայտումը»:Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ձախողված հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահական գրասենյակների մակարդակով երկխոսության ընթացքում Ուկրաինային հրավիրել են խոսելու միջազգային անվտանգության մասին: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:22 - 10 հունիսի, 2021
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հաջորդ շաբաթ նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն:
10:39 - 08 հունիսի, 2021
Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բայդենին |tert.am|

Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բայդենին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են «զսպել, բայց միևնույն ժամանակ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ», հաղորդում է DW-ն։ «Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ Ռուսաստան, Չինաստան, միջազգային ահաբեկչություն, կիբերսպառնալիքներ, կլիմայի փոփոխություն»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա։ Սթոլթենբերգի խոսքով՝ Բայդենի հետ համակարծիք են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում, որը ենթադրում է՝ «արտաքին պաշտպանություն և երկխոսություն»: Նա նաև ողջունել է նախքան Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպելու ԱՄՆ նախագահի որոշումը: «Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ։ Մենք ուժեղ ենք, մենք միասնական ենք։ Մենք պետք է երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
09:36 - 08 հունիսի, 2021
Մոսկվան արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |1lurer.am|

Մոսկվան արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ քննարկել դեպքերի դեէսկալացման և կանխարգելման խնդիրները, բայց դրա համար անհրաժեշտ է ներգրավել ռազմական փորձագետների, ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է vz.ru-ն: «Ռուսաստանը չի հեռանում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է քննարկելու դեէսկալացիայի և միջադեպերի կանխարգելման հարցերը, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման այդ թեմաների շուրջ բանակցությունները գործնականում իմաստ չունեն»,- գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այս թեմայի վերաբերյալ: Նա նաև պատասխանել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի այն խոսքին, թե «գնդակը Ռուսաստանի կողմն է»: «Ինչ վերաբերում է գնդակներին, պարոն Ստոլտենբերգ, վերադարձեք ձեր դարպասի դաշտ, և մենք  կխփենք»,- եզրափակել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Ստոլտենբերգը, Բրյուսելում կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի նախօրեին առաջարկել էր անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ: Նա ասել էր, որ դաշինքը մեկ տարի առաջ Մոսկվային նոր հանդիպում էր առաջարկել, բայց դրական արձագանք չէր ստացել:
16:10 - 07 հունիսի, 2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեմաները |hetq.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեմաները |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը վստահ է, որ հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մասնակից երկրների առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի հետ կապված հարցերն ու Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ պատահարը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։  Հունիսի 1-ին Սթոլթենբերգը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ «Ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպման ժամանակ կքննարկեն այդ հարցը։ Դա մաս կլինի Բելառուսի անընդունելի վարքագծի արձագանքին, ինչպես նաև պատասխան համառ Ռուսաստանին, որովհետև այդ ամենի հետևում մենք տեսնում ենք նրա վարքագիծը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը սերտ համագործակցում են»,- Ջոնսոնի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Սթոլթենբերգն իր աջակցությունն է հայտնել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը և ընդգծել, որ ներկայումս «կարևոր է համոզվել, որ այդ պատժամիջոցներն ամբողջությամբ իրագործվում են»։ «Միանգամայն անընդունելի է այն, ինչ արել է Բելառուսը՝ ստիպելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի մայրաքաղաքից՝ Աթենքից ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի մայրաքաղաք՝ Վիլնյուս թռչող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք կատարի։ Ես ողջունում եմ Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի գործընկերների և Եվրամիության պատժամիջոցները։ Դա հզոր ուղերձ է այն մասին, որ կան հետևանքներ, եթե ռեժիմը շարունակում է այդպիսի վարքագիծ… Հիմա կարևոր է, որ ընդունված պատժամիջոցներն ամբողջությամբ իրագործվեն։ Ինչքանով ես գիտեմ, մյուս դաշնակից պետությունները կարող են ավելին գնալ»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը։
10:24 - 03 հունիսի, 2021
Ուկրաինան ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո ժամանակակից զենքի մատակարարումներ կստանա. ՌԴ ՊՆ |tert.am|

Ուկրաինան ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո ժամանակակից զենքի մատակարարումներ կստանա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ Sea Breeze խոշոր զորավարժությունների քողի ներքո պլանավորվում է այդ երկրի տարածք մտցնել ժամանակակից սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Զորավարժությունների անցկացման քողի տակ ծրագրվում է ժամանակակից սպառազինություն, զինամթերք և նյութական գույք հասցնել ուկրաինական զորքերին։ Հետագայում, ինչպես և նախորդ տարիներին, այդ ամենը փոխանցվելու է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հարևանությամբ տեղակայված ուկրաինական զորքերին և ազգայնական կազմավորումներին»,- ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «պլանավորում է ուշիուշով հետևել զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընթացքին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արձագանքել՝ ի շահ ՌԴ-ի ռազմական անվտանգության ապահովման»:
16:36 - 02 հունիսի, 2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները դաշինքի անդամ երկրների հարևան Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել դրանք, ապա պետք է վարենք երկխոսություն, որն էլ ավելի կարևոր է, երբ հարաբերությունների բարդ են»,-ասել է նա: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ թափանցիկությունն ապահովելու և վտանգավոր միջադեպերը կանխելու համար:  Ակնկալվում է, որ հունիսի 14-ի գագաթնաժողովում դաշինքը կհաստատի «ՆԱՏՕ -2030» նոր հայեցակարգը, որը, մասնավորապես, կսահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների մոտեցումը:
20:55 - 31 մայիսի, 2021