Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Դատարանի բակից ակցիայի երկու մասնակից տեղափոխվեց Ոստիկանություն |azatutyun.am|

Դատարանի բակից ակցիայի երկու մասնակից տեղափոխվեց Ոստիկանություն |azatutyun.am|

azatutyun.am։ Վերաքննիչ քրեական դատարանի բակից երկու քաղաքացի տեղափոխվեց Ոստիկանության Շենգավիթի բաժին։Բաժին տեղափոխված քաղաքացիներից մեկը Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը` տարեց քաղաքացի, որը դատարանի առջև եկավ և ընդդեմ Քոչարյանի հայտարարություններ արեց, ինչը դուր չեկան Քոչարյանի աջակիցներին. վիճաբանություն և հրմշտոց սկսվեց, ինչի հետևանքով էլ ոստիկանները երկու քաղաքացիների տեղափոխեցին Ոստիկանություն:Վաղ առավոտից Վերքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։Դատարանի շենքի առջև առավոտյան 09։00-ից ընդդեմ և ի աջակցություն Քոչարյանի ակցիաներ են անցկացվում:
09:09 - 19 հունիսի, 2019
Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը |azatutyun.am|

Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։Խուդոյանը հայտարարել էր, որ իր միջնորդությունը կապված է երեկվա դատական նիստին տեղի ունեցածի հետ. երեկ դատավորն արգելել էր պաշտպաններին հադես գալ դիրքորոշմամբ, ինչի պատճառով դատարանում իրավիճակը լարվեց։Խուդոյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։ Փաստաբանը նաև նշեց, որ դատավորը պաշտպաններին չի հստակեցրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։Նշենք, որ դատարանը շարունակում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։
08:49 - 19 հունիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ |tert.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ |tert.am|

tert.am։ Ես խորհրդանշական եմ համարում նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի ու հատկապես մեղադրյալի հայտարարությունները, այսպես կոչված հորդորները՝ ուղղված դատավորին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Սա շատ խորհրդանշական եմ համարում: Սա վկայում է բավական լուրջ արդյունքների մասին: Այո՛, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու: Իրենք դա անում են ակնհայտորեն այլ նպատակով՝ պաշտպանական տակտիկայի կազմակերպվածությունը, նիստերի ընթացքում ասուլիսներ հրավիրելու, բարոյական հոգեբանական ճնշումներ գործադրելու առումով: Իրենք մոռացել են, որ հանցանքի դեպքում են պատասխան տալու, իսկ այն պաշտոնյան, ով մանրակրկիտ կերպով իր գործն է կատարել, իր պարտքն է իրականացրել, նա անհանգստանալու որևէ խնդիր չունի: Մենք հույս ունենք, որ դատավորն էլ բարոյական ու հոգեբանական ճնշմանը չի ենթարկվի»,- ասաց նա:
06:33 - 19 հունիսի, 2019
Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները  |aysor.am|

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները |aysor.am|

aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց միջնորդությունները՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից։Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հորդորով հանդես էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե «վատ է զգում, որ իր կողմից նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել»։Սեդա Սաֆարյանն էլ հայտարարել էր, որ դատավոր Դանիելյանը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ու «ենթարկվել նրա գծած քաղաքական սխեմային»։ Դատախազները ևս միացել էին Սեդա Սաֆարյանի միջնորդությանը՝ կասկած հայտնելով դատավորի անաչառության վերաբերյալ։
12:43 - 18 հունիսի, 2019
Քոչարյանի բողոքների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկների գործով որոշում կայացնելու |hetq.am|

Քոչարյանի բողոքների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկների գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում դատավորին տարբեր հիմքերով ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Ինքնաբացարկների վերաբերյալ որոշումը կհրապարկվի հունիսի 18-ին: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր առավոտից քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա մասնակցությամբ Մարտի 1- գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բողոքները:
15:43 - 14 հունիսի, 2019
Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդությունը մերժվեց. Նիստը կնախագահի Դանիելյանը |aysor.am|

Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդությունը մերժվեց. Նիստը կնախագահի Դանիելյանը |aysor.am|

aysor.am: Վերաքննիչ քրեական գործերով դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, չբավարարեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Այսինքն՝ դատախազության և տուժող կողմի ներկայացուցիչների բողքների քննության դատական նիստը կշարունակի նախագահել Դանիելյանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել։ Այս գործով մյուս մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանները ևս միացել էին ներկայացված միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը կողմնակալ է, իսկ այս բողոքների քննության համար նրա ընտրությունը կատարվել է խախտումներով։ Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել էին ներկայացված միջնորդությանը։
11:32 - 14 հունիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանը դատարան է եկել դատավորի մուտքից. Դատախազը հանդես եկավ հայտարարությամբ |aysor.am|

Ռոբերտ Քոչարյանը դատարան է եկել դատավորի մուտքից. Դատախազը հանդես եկավ հայտարարությամբ |aysor.am|

aysor.am: Այսօր վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննության ժամանակ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նրա ներկայացմամբ՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է, որ դատական նիստերի դահլիճ է մուտք գործում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։ Դատախազը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանից փորձեց ճշտել՝ արդյոք դատարանը տեղեկացված է այդ մասին։ «Պաշտպանական կողմից առնվազն պարզաբանում եմ պահանջում՝ ինչո՞ւ է այդպես և արդյոք դա չի՞ ենթադրում շփում գործը քննող դատավորի կողմից»,- հարցեր բարձրացրեց մեղադրող դատախազը։ Դատավոր Արմեն Դանիելյանը ի պատասխան հայտարարեց, որ որևէ շփում չի կարող լինել և հավելեց. «Ինչ վերաբերում է այլ մուտքից մուտք գործելուն, այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ։ Պատեհ պահի ես կճշտեմ, և եթե նպատակահարմարության անհրաժեշոտթյուն կա, պարզաբանում կտամ։ Իմ կողմից նման կարգ չի սահմանվել, որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել։ Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ որևէ շփում չկա»։ Դատավորի պատասխանից հետո դատախազը դիմեց պաշտպանական կողմին, և պաշտպանական կողմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը այդ կապակցությամբ հայտարարեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները համապատասխան օրենքի համաձայն, ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանակներում տեղաշարժվում են հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։ Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատավորի կողմնակալության մասով, խնդրեմ, կարող են միանալ մեր ինքնաբացարկին»։ Գևորգ Բաղդասարյանն իր հերթին նկատեց, որ իրենք կսպասեն դատարանի պարզաբանմանը, ինչին դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դա անվտանգության նկատառումների հիման վրա է արվում։  
07:28 - 14 հունիսի, 2019
Վերաքննիչն այսօր կշարունակի Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը  |azatutyun.am|

Վերաքննիչն այսօր կշարունակի Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կշարունակվի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։Հունիսի 12-ին դատարանը հետաձգեց քննությունը՝ նախկին նախագահի պաշտպաններին մեկ օր տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար։Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:Երկու օր անց՝ մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել այս որոշումների դեմ։
05:59 - 14 հունիսի, 2019