Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Ուհան քաղաքի լաբորատորիան հերքել է մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել

Ուհան քաղաքի լաբորատորիան հերքել է մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել

Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիան առաջին անգամ խախտել է  լռությունը, որպեսզի հերքի հնչող մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել։ Յուան Ժիմինգը՝ Ուհանի Վարակաբանության ինստիտուտի փոխտնօրենը, չինական CGTN լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ սա ուղղակի «դավադրության տեսություն» է, որը միտված է մարդկանց «մոլորեցնելուն»։ Նա նաև հերքել է, որ վարակը ստեղծվել է մարդու կողմից։  Սա առաջին դեպքն է, երբ ինստիտուտի ներկայացուցիչը հանրային արձագանք է տալիս շրջանառվող լուրերին։  Յուանն ասել է, որ նա հասկանում է, թե ինչու են որոշ մարդիկ վարակը կապում 44 միլիոն արժողությամբ լաբորատորիայի հետ, որը հիմնադրվել է 2014 թ․։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ լաբորատորիան տեղակայված է Ուհանում։ Յուանը նշել է, որ մարդկանց միտումնավոր մոլորեցնելը սխալ է։   Աղբյուրը՝ nbsnews.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի 
10:26 - 20 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 հազար 674 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 453 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 742 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 83 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 017-ի:Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 211: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 118 մարդ: Իրանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 853 է, մահացել է 361 մարդ:Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 654 է, Բելգիայում՝ 38 հազար 496, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 32 հազար 655 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 394 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 448, վարակի հետևանքով մահացել է 8-ը: Եգիտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 915-ի, մահացածներինը՝ 7-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:51 - 20 ապրիլի, 2020
Չինաստանում պատասխանել են կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությանը
 |news.am|

Չինաստանում պատասխանել են կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությանը |news.am|

news.am: Մարդկությունը դեռեւս չունի համապատասխան գիտելիքներ վիրուսն արհեստականորեն ստեղծելու համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսին։ Այդ մասին շաբաթ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազարույցում հայտարարել է Ուհան քաղաքում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ելնելով վարակաբանության շուրջ իմ ընկալումներից՝ եթե խոսենք այդպիսի վիրուսի արհեստական սինթեզավորման մասին, ապա այժմ չկան որեւէ վկայություններ, որոնք մատնանշում են, որ վիրուսն արհեստականորեսն սինթեզված է»,-նշել է նա հրապարակված հարցազրույցի ընթացքում։ «Որոշ մասնագետներ համարում են, որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց։ Իսկ նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը»,-հավելել է մասնագետը։ Յուան Չժիմինը նշել է, որ լիովին վստահ է, որ իր լաբորատորիայում չէր կարող տեղի ունենալ ինչ-որ դեպք, որը թույլ կտար վարակի հարուցիչներին տարածվել։ Սակայն, ըստ նրա, այդպիսի ասեկոսեները դեռեւս երկար կմնան տեղեկատվական դաշտում։ «Փաստորեն, որպես վիրուսների հետ աշխատող մարդիկ, մենք հստակ գիտենք, թե վիրուսների շուրջ որ հետազոտություններն են անցկացվում մեր ինստիտուտում եւ ինչպես է ինստիտուտը վարվում նմուշների հետ։ Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, այդ վիրուսը ոչ մի դեպքում չէր կարող դուրս գալ մեր լաբորատորիայից։ Մենք ունենք կառավարման խիստ համակարգ, կան հետազոտությունների անցկացման կարգեր եւ այլ կանոններ, այդ իսկ պատճառով մենք լիովին վստահ ենք դրանում»,-նշել է նա։ «Ինչո՞ւ են տարածվում այդ ասեկոսեները։ Մի կողմից քանի որ Վարակաբանության ինստիտուտն ու BSL-4 լաբորատորիան տեղակայված են Ուհանում, այլ անձանց մոտ առաջանում են ասոցիացիաներ, որոնց դեմ, ենթադրում եմ, կարիք չկա պայքարել։ Սակայն պետք է պայքարել, երբ մարդիկ միտումնավոր փորձում են մոլորության մեջ գցել բոլորին»,-հավելել է գիտնականը։ Նա նաեւ նշել է, որ Ուհանի լաբորատորիայում կենսաբանական անվտանգություն ապահովման բարձր մակարդակը նաեւ լայնորեն ճանաչվել է արտերկրյա մասնագետների կողմից։ Ուհանի վարակաբանության ինստիտուտի կազմում է Չինաստանում միակ լաբորատորիան, որը վկայագրված է BSL-4 չափորոշչով, որը համարվում է կենսաբանական անվտանգության բարձրագույն մակարդակը։ Դա թույլ է տալիս լաբորատորիայի աշխատակիցներին ուսումնասիրել աշխարհում առավել վտանգավոր հիվանդությունների հարուցիչները։
13:15 - 19 ապրիլի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 156 հազարը: Ապաքինվել է 582 հազար 424 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 191 հազար 726 է: Այստեղ 800-ից ավելի նոր դեպք  է գրանցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 043 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 968 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 377 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 114 հազար 217 հաստատված դեպք: Նոր դեպքերի թիվը 5 հազարից ավելին է: Մահացության ցուցանիշը կազմում է 15 հազար 464: Չինաստանն առանձնանում է 82 հազար 719 ընդհանուր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:07 - 18 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 154 հազարը: Ապաքինվել է 574 հազար 403 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 190 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 002 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 397 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 352 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 108 հազար 692 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 576: Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 27 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 79 հազար 494: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 958 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 78 հազար 546 է, Բելգիայում՝ 36 հազար 138 է, Ռուսաստանում՝ 32 հազար 8: Բրազիլիայում կա 34 հազար 222, Նիդերլանդներում՝ 30 հազար 449, Կանադայում՝ 31 հազար 927 հաստատված դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 370 դեպք կա, մահացել է 3 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 6 հազար 302, այստեղ գրանցվել է մահացության 37 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 663 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 205 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2844: Իրաքում վարակվածների թիվը 1482 է, մահացության ցուցանիշը 81 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 5 դեպք, վարակվածության՝ 1658: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
12:04 - 18 ապրիլի, 2020
COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Ավինյան

Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Ավինյան

Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։ Հայաստան են բերվել. ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,- գրել է նա։
20:36 - 16 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսային 3 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին |shantnews.am|

Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսային 3 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2-ի դեմ երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը, հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ առաջինը հաստատվել է ակադեմիկոս Չեն Վեյի թիմի կողմից ստեղծված ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված դեղամիջոցը: Անցյալ շաբաթ գիտնականները սկսել են կամավորների հավաքագրում՝ թեստերի երկրորդ փուլի համար: Ըստ Յուանբինի՝ դա կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է, որը հասել է այդ փուլ: Բացի այդ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Ուհանի բիո-դեղամիջոցների ինստիտուտի ներքո գործող վարակաբանության ինստիտուտը, ինչպես նաև պեկինյան Sinovac Research & Development Co. ընկերությունը ստացել են պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն: Ըստ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր համաճարակաբան Չժուն Նանշանի՝ մարտի կեսերին սկսվել են ադենովիրուսային վեկտորի հիման վրա ստեղծված պատվաստանյութերի փորձարկումները. դրանց մասնակցել է 108 կամավոր, որոնք բաժանվել են 36 հոգուց բաղկացած երեք խմբի:
23:33 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:01 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 119 հազարը: Ապաքինվել է ավելի քան 451 հազար մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 155 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 170 հազար 99: Մահացության ցուցանիշը 17 հազար 756 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159 հազար 516 է: Վարակից մահացել է 20 հազար 465 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 136 հազար 779 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 967 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 130 հազար 72 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 194 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 88 հազար 621 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 11 հազար 329:Չինաստանն առանձնանում է 82 հազար 249 ընդհանուր, 89 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 61 հազար 49 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 688 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 272 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 521, այստեղ գրանցվել է մահացության 25 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 164 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2190: Իրաքում վարակվածների թիվը 1378 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:24 - 14 ապրիլի, 2020
COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի |armenpress.am|

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 115 հազարը: Ապաքինվել է ավելի քան 434 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 169 հազար 496: Մահացության ցուցանիշը 17 հազար 489 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612: Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 503 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 266 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: Եվրահանձաժողովի աշխատակազմի՝ կորոնավիրուսով վարակված անդամներից մեկը մահացել է Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը, որ վարակված է եղել կորոնավիրուսով, ապրիլի 12-ին մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Ես ցավով տեղեկացնում եմ, որ նախօրեին հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը մահացել է: Նա վարակված էր կորոնավիրուսով»,-գրել է նա: Բելգիայում մարտի 14-ից ապրիլի 19-ը գործում են մեկուսացման միջոցներ: Նշվում է, որ ժամկետները կարող են երկարացվել մինչև մայիսի 3-ը: Վերջին օրերին բժիշկներն արձանագրում են ավելի քիչ թվով հոսպիտալացման և ավելի շատ ապաքինման դեպքեր: Հարավային Կորեան ԱՄՆ կուղարկի կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ: Ավելի վաղ նման խնդարնքով Սեուլին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեստերը կուղարկվեն ապրիլի 14-ին: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 մլն 850 հազարից, մահացածների ցուցանիշը 114 հազարից ավելի է: Ապաքինվել է 429 հազար 196 մարդ: Թեժ կետերը համարվում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան: Իրանցի գիտնականների խումբն ստեղծել է նախկինում կորոնավիրուսով հիվանդացած լինելը հաստատող թեստ Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ հետազոտողների խմբի և սերոլոգիական ախտորոշման թեստի ծրագրի ղեկավար, Թեհրանի բժշկական համալսարանի իմունոլոգիայի բաժնի դասախոս, դոկտոր Զառնանի՝ այս նոր թեստի միջոցով հնարավոր է հստակ ախտորոշել՝ անձը նախկինում հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, թե ոչ, մինչդեռ նախկին թեստերը վարակի 14-օրյա շրջանի ավարտից և հիվանդի ապաքինումից հետո ի վիճակի չեն հաստատել անձի՝ կորոնավիրուսով հիվանդացած լինելու փաստը: Դդոկտոր Զառնանը նշում է, որ այս թեստերը բացարձակ ճշգրտությամբ ախտորոշում են նախկինում այս վիրուսով հիվանդացած լինելու փաստը և մեծ աջակցություն կցուցաբերեն այն մարդկանց, ովքեր նախկինում հիվանդացել են, բայց հիվանդության ախտանիշների թույլ լինելու պատճառով չեն կռահել այդ մասին: «Նախկինում հիվանդացած և առանց բարդության հիվանդությունն անցկացրած մարդիկ իմունիտետ են ձեռք բերել, բացարձակ անվտանգ են հասարակության այլ անդամների համար և առանց տնից դուրս գալու սահմանափակումների կարող են հանգիստ վերադառնալ իրենց առօրյա կյանքին ու բնականոն աշխատանքին»,-պնդում են իրանցի գիտնականները: Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկը Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի: Քանի որ մեծ թվով մարդիկ ստիպված են աշխատել տանից, հետևաբար ավելացել է նաև նման տեխնիկայի նկատմամբ պահանջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով շվեդական «Sveriges Radio»-ին, նշում է, որ էլեկտրոնիկայի մասնագիտացված խանութներից մեկում վաճառքի ցուցանիշներն աճել են 1500 տոկոսով: Խանութներում նշել են, որ այս փուլում պահանջված են սեղանի համակարգիչները, նոութբուքերը, տպիչները, վեբ-տեսախցիկները, մոնիտորները, ստեղնաշարերը, ականջակալները: Տարբեր խանութների ցանցերում նշում են, որ ամենից շատ նկատվում է ականջակալների վաճառքի մեծ աճ: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին առողջացել է Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գերմանիայում վարակվածության ընդհանոր թիվը 127 հազար 854 է: Առողջացել է 64 հազար 300 մարդ: Մահացության ցուցանիշը երկրում մեկ օրում ավելացել է 126-ով՝ հասնելով 3 հազար 22-ի: «Deutsche welle»-ն, հղում կատարելով Ռոբերտ Կոխի ինստիտուտին, նշում է, որ վարակվածների ու մահացածների նոր դեպքերի թիվը երրորդն օրն անընդմեջ նվազում է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 15-ին կանցկացնի հեռախոսային կոնֆերանս դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որպեսզի քննարկի կորոնավիրուիս դեմ պայքարի հետագա գործողությունները: Օրակարգային թեմաներից է լինելու մտցված սահմանափակումների հնարավոր մեղմացումը: Ավելին՝ armenpress.am-ում
17:15 - 13 ապրիլի, 2020
Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը նախատեսում է ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 հազար թեստ, ինչպես նաև 100 հազար թեստի հումք՝ տեղում արտադրելու համար: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին: «Հաջորդ թռիչքով, որը նախատեսվում է Չինաստանից, մենք ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Ինչպես նաև նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով Հայաստանում արտադրել ՊՇՌ թեստեր: Եվ թեստերի մեր կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել ՝ այն ներկրումներով, որոնք մենք արդեն իսկ արել ենք: Մոտ 60 հազար բերել են Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ»,-ասաց Ավինյանը: Փոխվարչապետը համարում է, որ այս ընդհանուր չափաքանակը բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար:
17:07 - 13 ապրիլի, 2020
Մեծ Բրիտանիան վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

Մեծ Բրիտանիան վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 853 հազար 505-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 114 հազարը: Ապաքինվել է ավելի քան 423 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 166 հազար 831: Մահացության ցուցանիշը 17 հազար 209 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612:  Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 71 հազար 686: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 474 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 29 հազար 647 է, Նիդերլանդներում՝ 25 հազար 587 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 415 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 257 դեպք կա, Ռուսաստանում` 15 հազար 770: ՌԴ-ում մահացել է 130 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 979 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1234: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:21 - 13 ապրիլի, 2020
Չինաստանը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման և հնարավոր բռնկման սպառնալիքի միջև․ CNN |tert.am|

Չինաստանը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման և հնարավոր բռնկման սպառնալիքի միջև․ CNN |tert.am|

tert.am: Չինաստանի կորոնավիրուսի օջախ դարձած Ուհան քաղաքում այս շաբաթ տրամադրությունը հաղթական էր․ բնակիչները վերջապես դուրս են եկել ամիսներ տևած մեկուսացումից, գրում է CNN-ը։ «Ինչպես փյունիկ, Ուհանը վերադառնում է մութ կորոնավիրուսային մեկուսացումից»,- նշվում Է Global Times-ը, իսկ մյուս հրատարակությունները պատմում են, որ քաղաքն «աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին», այնտեղ նույնիսկ հարսանյաց արարողություններն են տեղի ունենում։ Սակայն այդ վստահության պատնեշի տակ թաքնված են անհանգստության սպառնալիքներ․ հիվանդության նոր ալիքը, ինչպես նաև արգելափակումը, մահն ու տառապանքը կարող է հորիզոնում լինել, գրում է աղբյուրը։ Այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման վտանգի մասին, քանի որ համաշխարհային համավարակը շարունակում է ընդլայնել իր սահմանները։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստում Սի Ցզինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում աճող ճնշման ֆոնին ուժեղանում են «անկայուն և անորոշ գործոնները»:«Նոր դժվարություններ և մարտահրավերներ են առաջացել Չինաստանում աշխատանքի վերսկսման և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - հայտարարել է նա։Նա նաև Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել արտասահմանից եկած և հիվանդությունը կրող քաղաքացիներին և թույլ չտալ հիվանդության նոր տարածում։ Տեղի պաշտոնյաների հաղորդմամբ՝ «թվի զրոյական աճը չի նշանակում զրոյական ռիսկ»։
23:49 - 10 ապրիլի, 2020