Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը  նպաստող հայտարարություններից և գործողություններից    
 |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից և գործողություններից |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կոչ է արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը:«Մենք հաճախ ստիպված ենք մեկնաբանել կողմերի արած հայտարարությունները: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք այնպիսի հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպատել բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը, ինչպես նաև այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը: Այդ ամենից պետք է զերծ մնալ»,- ասել է Զախարովան:Այս մասին դիվանագետն ասել է պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին:
18:33 - 09 դեկտեմբերի, 2021
ՌԴ-ն ՀՀ և Ադրբեջանից ակնկալում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորում. Զախարովա |armenpress.am|

ՌԴ-ն ՀՀ և Ադրբեջանից ակնկալում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորում. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Զախարովայի խոսքով ՝ Սոչիի պայմանավորվածությունները դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ՝ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում` սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար», – նշել է նա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքերը նույնպես շարունակվում են: Զախարովան նաև հայտնել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:
17:54 - 09 դեկտեմբերի, 2021
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն: Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
17:09 - 09 դեկտեմբերի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների համատեղ հայտարարությունը: Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին: «Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակելու մնացած բոլոր գերիներին Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փոխանակվելու ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկություններով՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը», - ասված է հայտարարությունում: Հիշատակելով իրենց նախորդ հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Զելյանա Զովկոն ընդգծել են՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու և բորբոքիչ հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ փոխադարձ վստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս տեսանկյունից Եվրախորհրդարանի պատգամավորները կառուցողական հանդիպում են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների միջև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության շրջանակներում: «Եվ վերջապես, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի շրջանի ապագա կարգավիճակի հստակեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացի շրջանակներում», - հավելել են Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր. Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020 թ. զինված հակամարտության ընթացքում կամ դրանով պայմանավորված և դեռևս շարունակում են գերեվարված մնալ, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:
16:09 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ վարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ընդգծել միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում: Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագային նշել է, որ ՀՀ կառավարության հետ ձևավորվել է արդյունավետ և սերտ համագործակցություն ու ավելացրել, որ ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի կողմից մեր երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող հարցեր:
15:27 - 09 դեկտեմբերի, 2021
Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում. Վրաստանի ԱԳՆ |tert.am|

Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում. Վրաստանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում։ Այս մասին ekhokavkaza.com-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հստակ դիրքորոշում է ֆիքսել տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ ԱԳ նախարարն այս մասին խոսել է խորհրդարանական վերջին լսումների ժամանակ։ Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցությունը, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի այս տարվա դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,-ասել են Վրաստանի նախարարությունից։Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
14:42 - 09 դեկտեմբերի, 2021
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը |tert.am|

tert.am: «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությւոնը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն: «Տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը «3+3» ձևաչափով, որն առաջարկել են մեր նախագաը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ պատվիրակությունը»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
12:41 - 09 դեկտեմբերի, 2021
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանցի զինծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները․ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանցի զինծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տևած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Հատուկ անդրադարձել եմ նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը: Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները: Քննարկվել են այլ հարցեր ևս»:
11:11 - 09 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե հայկական ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե հայկական ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառ (Քելբաջար) շրջանի ուղղությամբ իբր «հայկական զինուժի հերթական սադրանքի արդյունքում» զոհվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։ Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Բացի սրանից՝ ՊՆ-ից հերքել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ 
09:37 - 09 դեկտեմբերի, 2021
Դեկտեմբերի 10-ին Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափի հանդիպմանը

 |armenpress.am|

Դեկտեմբերի 10-ին Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափի հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը «3+3» բանակցային ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում: Կառավարությանը ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափի հետ կապված։ Վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկել են ՌԴ գործընկերների հետո և կա ազդակ, որ իրենք էլ կիսում են հայկական կողմի տեսակետը։ «Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ փոխնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև այդ ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ կքննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունն՝ ըստ այդ քննարկման արդյունքների»,-ասաց Փաշինյանը։
21:45 - 08 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական հարթակները հայերենով հաղորդագրություն են ուղարկում գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին

Ադրբեջանական հարթակները հայերենով հաղորդագրություն են ուղարկում գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին

Ադրբեջանական քարոզչական հարթակներից գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին ուղղված հաղորդագրությունները նպատակ ունեն  Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնել: Այս մասին ասվում է Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարության մեջ: Կենտրոնից մասնավորապես նշել են. «Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։ Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր։ Ակներև է, որ այժմ, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից և հանդես գալով իբրև թե մարդասիրական նախաձեռնությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք փորձ է արվելու օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 
20:08 - 08 դեկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ փոխվարչապետերի մակարդակով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչի շուրջ են այս պահին բանակցությունները՝ բացի ապաշրջափակման թեմայից։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ի սկզբանե, երբ ստորագրվեց հունվարի 11-ի հայտարարությունը, որի շրջանակներում ձեւավորվեց աշխատանքային խումբ ու սկսեց աշխատել, պաշտոնական հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ նկարագրվեցին այն փորձագիտական ենթախմբերը, որոնք եռակողմի աշխատանքի շրջանակներում պետք է մշակեն գաղափարկներ եւ ներկայացնեն աշխատանքային խմբին․ «Մի ենթախումբը զբաղվում էր տրանսպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման եւ հնարավորությունների բացահայտման հարցով, մյուս ենթախումբը զբաղվում էր մաքսային, սահմանային ֆիտոսանիտարիայի, եւ հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով։ Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներում, եւ որոնց շուրջ մենք քննարկումներ ենք վարում, ենթակա են լինելու տվյալ երկրի իրավազորության ներքո եւ ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս շրջանակներում են քննարկում հարցերը։ Մյուս խնդիրը, նրա խոսքով, ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակկան լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին, առանձին՝ ավտոմոբիլային ճանապրհներին․ «Երկթագծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան։ Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, ըստ էության, այդ հատվածը կարեւոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլեւ հնարավորություն է Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու, եւ նաեւ օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ, եւ դանռում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Սա, փոխվարչապետի վստահեցմամբ, Հայաստանի համար շատ կարեւոր է։ Այս գործընթացը, նրա խոսքով, սահմանագծման եւ սահմանազատման հետ կապ չունի․ «Մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է՝ որպես տարածաշրջանումմ հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման՝ ռեգիոնալ նշանակության գործընթաց»։
18:40 - 08 դեկտեմբերի, 2021