ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուս խաղաղապահները 2 բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահները 2 բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ, գրում է ՌԴ ՊՆ-ն։ Նախօրեին ռուս խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության, «Доктор Лиза» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ։ Բացի այդ, ակցիայի շրջանակում ավելի քան 350 դասագիրք է փոխանցվել թիվ 3 դպրոցին։ «Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից թիվ 3 դպրոցի ուսուցիչներին և սաներին են փոխանցվել ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
09:34 - 25 մարտի, 2021
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքների մասին
 |tert.am|

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքների մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Ռուսաստանից և Չինաստանից բխող ռազմական սպառնալիքների մասին՝ ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Բլինկենը առաջարկել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջև ծառացած սպառնալիքների սեփական դասակարգումը: Առաջինը նա նշել է ռազմականը: «Մենք դա տեսնում ենք (աճող սպառնալիքը) նոր ռազմական կարողությունների և ռազմավարության մեջ, որը Ռուսաստանը մշակել է մեր դաշինքներին մարտահրավեր նետելու և մեր ընդհանուր անվտանգությունն ապահովող գործող աշխարհակարգը խարխլելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Որպես օրինակ՝ նա մեղադրել է Մոսկվային «Ուկրաինայի արևելքում ագրեսիայի, Բալթիկ և Սև ծովերում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում ռազմական կուտակման, լայնածավալ զորավարժությունների և սպառնալիքների համար», ինչպես նաև նշել է «միջուկային հնարավորությունների մոդերնիզացումը և քիմիական զենքի օգտագործումը ՆԱՏՕ-ի տարածքում իր քննադատների դեմ»: Ռուսաստանը հերքում է այս բոլոր մեղադրանքները: Պետքարտուղարի գնահատականով ՝ «Պեկինի ռազմական հավակնությունները նույնպես տարեցտարի աճում են»: Նա նշել է, որ Վաշինգտոնը դա տեսնում է նավարկության ազատության, Հարավչինական ծովի ռազմականացման, ինչպես նաև «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների վրա հարձակումների» Չինաստանի «սպառնալիքներում»:
22:53 - 24 մարտի, 2021
ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով
 |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին: Նա Դաշինքին կոչ է արել լուծել ի՛ր խնդիրները, հաղորդում է ТАСС-ը: «Զբաղվեք ձեր անդամ երկրների խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստումներ, ճգնաժամ, մարդու իրավունքները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,- ասել է դիվանագետը: «Երբ որոշեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջողվածը»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ Ստոլտենբերգը Դաշինքի արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան, իբր, «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը և «ճնշում է քաղաքական այլախոհությունը»: Ստոլտենբերգի՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում նշված են ՆԱՏՕ-ին սպառնացող հիմնական վտանգները: Դրանք են Ռուսաստանը, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, Չինաստանը և կլիմայի փոփոխությունը:
21:24 - 24 մարտի, 2021
Պետդուման հաստատեց Պուտինի պաշտոնավարումը նաև 2024-ից հետ հնարավոր դարձնող ընտրությունների մասին օրենքը |azatutyun.am|

Պետդուման հաստատեց Պուտինի պաշտոնավարումը նաև 2024-ից հետ հնարավոր դարձնող ընտրությունների մասին օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի օրենսդիր մարմինը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց ընտրությունների մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024 թվականից հետո: 68-ամյա Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 3 տարուց՝ 2024-ին։ Փոփոխությունների համաձայն, Ռուսաստանում նախագահ կարող է դառնալ 35 տարեկանից բարձր, վերջին առնվազն 25 տարիներին երկրում բնակված, երբեք օտարերկրյա քաղաքացիություն կամ այլ երկրի կեցության իրավունք չունեցած անձը։ Նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու կամ զրոյացնելու հարցը անցած տարի Պետդումայում անսպասելիորեն բարձրացրեց իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: Վերջինս իր ելույթում ասաց, թե հարցը նրան, այսինքն՝ Պուտինին, չի վերաբերում, այլ Ռուսաստանի քաղաքացիներին և ապագային:
16:12 - 24 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է հայկական զինված ուժերի արդիականացման ծրագիրը

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է հայկական զինված ուժերի արդիականացման ծրագիրը

Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։ 
10:29 - 24 մարտի, 2021
Հանդիպումներ գործարարների, պատգամավորների հետ. Արցախի ԿԳՄԵՍ հանձնաժողովի նախագահը Մոսկվայում էր

Հանդիպումներ գործարարների, պատգամավորների հետ. Արցախի ԿԳՄԵՍ հանձնաժողովի նախագահը Մոսկվայում էր

Օրերս ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը  աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էր: Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական  ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, ռուս հանրաճանաչ լրագրող Սեմյոն Պեգովի հետ։  ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի հետ  քննարկել են ռազմագերիների վերադարձի, Արցախում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման, կրթության ոլորտի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Խոսվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով թշնամու  վերահսկողության տակ հայտնված հայկական քրիստոնեական և մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին: Դմիտրի Սաբլինը ողջունել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ մտած «Լեզվի մասին» օրենքի նախագիծը՝  կարևորելով  այն որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդող առարկայական քայլ: Հանդիպման ընթացքում համատեղ ծրագրեր իրագործելու նախնական պայմանավորվածություն է  ձեռք բերվել։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ հանդիպման ժամանակ  քննարկվել է  հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների՝ ՌԴ լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստվելուն առնչվող հարցեր։ Արամ Հարությունյանը ներկայացրել է հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ, որոնց մեծ մասին հասցեական  լուծում է տրվել: Աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ պատգամավորը  հանդիպել է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի հետ, փոխհամագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվել, քննարկել Մոսկվայում և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև հարթակ ձևավորելուն ուղղված հարցեր:
21:28 - 23 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։
15:49 - 23 մարտի, 2021
Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ նյութ։ Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում:
10:12 - 23 մարտի, 2021
ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև ստորագրվել է մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, իրավակիրառ պրակտիկայի, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար:  Այս համատեքստում հատկապես կարևորվել է նոր և միասնական մոտեցումների կիրառումը տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս: 
17:18 - 22 մարտի, 2021
Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի՝ որպես մեկ կենտրոնացված պետության վերականգնումն անվանել է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:Նախագահի խոսքով՝ «ժողովրդի հսկայական համբերության, աշխատասիրության և խիզախության» շնորհիվ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց հետ երկիրը բախվել է 1990-ականների վերջին:Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 20 տարի առաջ արձանագրված տնտեսական ցուցանիշները խիստ տարբերվում են ներկայիս ցուցանիշներից:«Եվ, կարծում եմ, հենց դա է ամենակարևորը, թե ինչ է արվել՝ նկատի ունենալով և՛ սոցիալական ոլորտի վերականգնումը, և՛ եկամուտների, և՛ քաղաքացիների բարօրության»,- ընդգծել է Պուտինը:  
19:19 - 21 մարտի, 2021
Բուլղարիան Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել լրտեսական գործունեությունը»
 |azatutyun.am|

Բուլղարիան Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել լրտեսական գործունեությունը» |azatutyun.am|

azatutyun.am: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել լրտեսական գործունեությունը Բուլղարիայի տարածքում»: Մարտի 19-ին Բուլղարիայի իրավապահները լրտեսության մեղադրանք են ներկայացրել ռազմական հետախուզության վեց նախկին և գործող աշխատակիցներին: Ամբաստանյալները մեղադրվում են Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանությանը Բուլղարիայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու մեջ: 2019 թվականի հոկտեմբերից սկսած Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան Ռուսաստանի դեսպանատան 5 դիվանագետների և աշխատակիցների է արտաքսել լրտեսական ակտիվություն ծավալելու համար: «Վերստին ռուսաստանցի դիվանագետները կարող են «անցանկալի անձ» հայտարարվել, երեկվա գործողության կապակցությամբ նորից կոչ եմ անում՝ դադարեցրեք լրտեսությունը Բուլղարիայում», - ասել է վարչապետ Բոյկովը և ավելացրել. - «Բարեկամությունը բարեկամությամբ, բայց կա նաև մեր Եվրո-Ատլանտյան գործընկերությունը»: Սոֆիայում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է լրտեսության մեղադրանքը և հայտարարել է, թե այն ունի «ռուս-բուլղարական բարեկամության մեջ սեպ խրելու, երկխոսությունը խոչընդոտելու և Ռուսաստանին հերթական անգամ պիտակավորելու նպատակ»: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան երեկ հայտարարել են, որ «Ռուսաստանի չարանենգ ակտիվությունը դիմագրավելու հարցում միանշանակ սատարում են Բուլղարիային»:
16:42 - 21 մարտի, 2021