ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ նյութ։ Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում:
10:12 - 23 մարտի, 2021
ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև ստորագրվել է մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, իրավակիրառ պրակտիկայի, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար:  Այս համատեքստում հատկապես կարևորվել է նոր և միասնական մոտեցումների կիրառումը տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս: 
17:18 - 22 մարտի, 2021
Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի՝ որպես մեկ կենտրոնացված պետության վերականգնումն անվանել է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:Նախագահի խոսքով՝ «ժողովրդի հսկայական համբերության, աշխատասիրության և խիզախության» շնորհիվ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց հետ երկիրը բախվել է 1990-ականների վերջին:Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 20 տարի առաջ արձանագրված տնտեսական ցուցանիշները խիստ տարբերվում են ներկայիս ցուցանիշներից:«Եվ, կարծում եմ, հենց դա է ամենակարևորը, թե ինչ է արվել՝ նկատի ունենալով և՛ սոցիալական ոլորտի վերականգնումը, և՛ եկամուտների, և՛ քաղաքացիների բարօրության»,- ընդգծել է Պուտինը:  
19:19 - 21 մարտի, 2021
Բուլղարիան Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել լրտեսական գործունեությունը»
 |azatutyun.am|

Բուլղարիան Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել լրտեսական գործունեությունը» |azatutyun.am|

azatutyun.am: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել լրտեսական գործունեությունը Բուլղարիայի տարածքում»: Մարտի 19-ին Բուլղարիայի իրավապահները լրտեսության մեղադրանք են ներկայացրել ռազմական հետախուզության վեց նախկին և գործող աշխատակիցներին: Ամբաստանյալները մեղադրվում են Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանությանը Բուլղարիայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու մեջ: 2019 թվականի հոկտեմբերից սկսած Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան Ռուսաստանի դեսպանատան 5 դիվանագետների և աշխատակիցների է արտաքսել լրտեսական ակտիվություն ծավալելու համար: «Վերստին ռուսաստանցի դիվանագետները կարող են «անցանկալի անձ» հայտարարվել, երեկվա գործողության կապակցությամբ նորից կոչ եմ անում՝ դադարեցրեք լրտեսությունը Բուլղարիայում», - ասել է վարչապետ Բոյկովը և ավելացրել. - «Բարեկամությունը բարեկամությամբ, բայց կա նաև մեր Եվրո-Ատլանտյան գործընկերությունը»: Սոֆիայում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է լրտեսության մեղադրանքը և հայտարարել է, թե այն ունի «ռուս-բուլղարական բարեկամության մեջ սեպ խրելու, երկխոսությունը խոչընդոտելու և Ռուսաստանին հերթական անգամ պիտակավորելու նպատակ»: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան երեկ հայտարարել են, որ «Ռուսաստանի չարանենգ ակտիվությունը դիմագրավելու հարցում միանշանակ սատարում են Բուլղարիային»:
16:42 - 21 մարտի, 2021
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ է գնել մայիսին՝ չհասցնելով հրթիռները ձեռք բերել. վարչապետ
 |armtimes.com|

Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ է գնել մայիսին՝ չհասցնելով հրթիռները ձեռք բերել. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է երեկ՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ՝ խոսելով պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կատարած դաշնակցային պարտավորությունների մասին: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը  պատերազմի ընթացքում ամբողջությամբ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ «Ես պետք է ասեմ առանց սեթևեթանքի` այո. միանշանակ և աներկբա Ռուսաստանը կատարել է իր պարտավորությունները։ Բայց այստեղ մի նրբություն կա. ուղղակի մենք երկար ժամանակ տարբեր ձևերով Ռուսաստանին վերագրել ենք դաշնակցային այնպիսի պարտավորություններ, որը նա  իրականում չունի։ Սա  շատ կարևոր նրբություն է: Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, նաև բարեկամը, բայց Ադրբեջանի թշնամին չէ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ դաշնակցային պարտավորությունները գծված են որոշակի սահմանի վրա», - ասել է կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, Սյունիքում իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանը կանգնած էր պատերազմի երկրորդ ալիքի վտանգի առաջ ու պետք էր այնպես անել, որ Հայաստանը մնա այն կետերում, որտեղ եղել է այդ պահին: «Մենք պատերազմը կանգնեցրել ենք այն պահին, երբ այլևս առաջ գնալ պարզապես հնարավոր չէր: Որպեսզի չունենանք զոհեր, որոնց զոհվելը իմաստ չէր ունենա»,-ասաց նա: ՀՀ վարչապետը նաև խոսել է Ռուսաստանից գնված Սու-30 ՍՄ կործանիչների մասին, որոնց հրթիռների բացակայության մասին թեման լայնորեն քննարկվում էր պատերազմի ընթացքում և դրանից հետո: Նա նշեց, որ կործանիչները գնվել են առանց հրթիռների: «Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա », -նախորդ իշխանություններին հարց է ուղղել Փաշինյանը։
11:53 - 21 մարտի, 2021
ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»
 |news.am|

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են» |news.am|

news.am: Ռուսաստանն ու Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը տնտեսության եւ մշակույթի հարցերում, սակայն քաղաքական հարթությունում նրանց միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում: Կելինը նշել է, որ Լոնդոնն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունների «թշնամական ուղին», սակայն դա չի ընկալվում ռուսական կողմից շրջանում, հաղորդում է «Մոսկոսկի կոմսոմոլեցը»-ը: «Բրիտանիայի կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, մենք պահպանում ենք դրանց առավելությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դրանք գրեթե մեռած են»,-ընդգծել է ՌԴ դեսպանը: Ռուս դիվանագետն ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հասցեին մեղադրանքների անհետեւողականությանը Բրիտանիայի կողմից: Նա հիշեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, որին ձերբակալել էին ազատազրկման պայմանները խախտելու համար, որից հետո դատապարտել այդ մեղադրանքով: «Արդյունքում նրան դատապարտել են դրա համար, ինչը շատ նման է Նավալնիի հետ իրավիճակին: Օրենք կիրառելու տեսանկյունից դրանք լիովին միանման իրավիճակներ են»,-եզրափակել է Կելինը:
10:41 - 21 մարտի, 2021
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահներ սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ: Ֆերմերներն սկսել աշխատանքներ անել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող հողատարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:«Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով: Մենք այժմ գտնվում ենք նմանօրինակ խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև սահմանազատման գիծ 20 մետր է: Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում: Ռուս խաղաղապահներն ապահովում են այդ աշխատանքների համաձայնեցումն ու անցկացումը: Իրավիճակն աշխատանքների անցկացման վայրում հանգիստ է»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:
19:51 - 20 մարտի, 2021
Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան
 |1lurer.am|

Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 19-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք Ռուսաստանը շատ թանկ է գնահատում, ռազմավարական դաշնակցային են, ինչն ամրապնդված է բոլոր ոլորտներում սերտ փոխգործակցությամբ և երկու ժողովուրդների միջև պատմական, հոգևոր և մշակութային խոր կապերի առկայությամբ: Անդրադառնալով Արցախում 2020 թվականի աշնան ողբերգական իրադարձություններին՝ դեսպան Կոպիրկինը նշել է Ռուսաստանի ղեկավարության ներդրումը ռազմական գործողությունների դադարեցման գործում, ներկայացրել տարածաշրջանում խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը՝ ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և լայնածավալ մարդասիրական օգնության ցուցաբերումը, խաղաղապահ զորախմբի եւ մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը: Դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձությունները շատ հստակ ընդգծեցին ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը: Նա նաև նշել է եռակողմ աշխատանքային խմբի նշանակալի դերը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերում: Նշելով երկու երկրների հասարակություններում առկա պահանջն ինտեգրացիոն կապերի խորացման հարցում, ինչպես ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում ՝ Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ այդ գործընթացն, անկասկած, բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, նրանց զարգացման, անվտանգության, մշակութային և հոգևոր ինքնության պահպանման շահերից: Դեսպան Կոպիրկինը նման կարծիք հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած կլոր սեղանին՝ «Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերն արդի սպառնալիքների և մարտահրավերների համատեքստում» թեմայով, հայտնում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:  
21:10 - 19 մարտի, 2021
«Ղրիմն Ուկրաինա է». G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին |tert.am|

«Ղրիմն Ուկրաինա է». G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Ղրիմի` Ռուսաստանին միանալու 7-րդ տարեդարձի հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց կողմից Ռուսաստանի գործողությունների դատապարտումը և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղրիմն Ուկրաինա է», - ասված է «Մեծ յոթնյակ»-ում նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Ըստ նախարարների  հայտարարության՝ Ռուսաստանի՝ Ղրիմի և Սևաստոպոլի «բռնակցումը» օրինականացնելու փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:G7-ը դատապարտել է նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է այն դրույթից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, ոչ թե միջնորդ», - ասվում է հայտարարության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:35 - 18 մարտի, 2021