Կորոնավիրուս

Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. «Սինհուա» |armenpress.am|

Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. «Սինհուա» |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ուհան քաղաքում 12 ժամանակավոր հիվանդանոց Է սկսել աշխատել նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով համաճարակի նկատմամբ հսկողության քաղաքային շտաբի հայտարարությունը։ Շտաբի տվյալներով՝ հիվանդանոցների են վերասարքավորվել Ուհանի մի շարք հաստատություններ, ներառյալ գիմնազիաներ եւ ցուցահանդեսային կենտրոններ: Նշվում Է, որ իշխանությունները պլանավորում են բացել լրացուցիչ դաշտային հոսպիտալներ՝ այդ տիպի բուժհիմնարկներում մահճակալ-տեղերի թիվը ավելացնելով մինչեւ 20,4 հազար: Փետրվարի 7-ին ՉԺՀ-ի առողջապահության պետկոմիտեն նշել Է Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարում ժամանակավոր հիվանդանոցների արդյունավետությունը, որոնք օգնում են նվազեցնել ստացիոնար կլինիկաների ծանրաբեռնվածությունը: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 185, մահացու ելք Է արձանագրվել 2004 դեպքում: Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել Է 1749-ով, մահացու դեպքերինը՝ 136-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 132 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57,8 հազար մարդ, ավելի քան 11,9 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 14,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել Է, մահացել Է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են: Միեւնույն ժամանակ, ինչպես հետեւում Է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում Է, եւս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում: «Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ Է կրում,- մամուլի ասուլիսում նշել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք Է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաեւ ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել Է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը: Նոր կանոնների համաձայն՝ երկրի բոլոր տարածաշրջաները, ներառյալ Հուբեյի կենտրոնական նահանգը, որտեղ թոքաբորբի ամենաընդգրկուն բռնկումն Է դիտարկվում, ախտորոշման գործընթացում պարտավոր են հաշվի առնել մարդու արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի կամ հաջորդակարգման (գենային տեղեկատվության ստացման) արդյունքները: Բացի դրանից, ծանր ձեւով հիվանդացածներին բուժելիս հանձնարարվում Է լրացուցիչ կիրառել առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկման մեթոդը, որոնք ավելի վաղ ախտահարվել են նոր տիպի կորոնավիրուսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:54 - 19 փետրվարի, 2020
Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը |armenpress.am|

Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը |armenpress.am|

armenpress.am: Իրանի կառավարությունը հաստատում Է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,- գրել Է Ռաբիին Twitter-ում: Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել Է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք Է տվել»,- ասել Էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:17 - 19 փետրվարի, 2020
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 1770-ի, բուժվածներինը՝ 10844-ի |azatutyun.am|

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 1770-ի, բուժվածներինը՝ 10844-ի |azatutyun.am|

azatutyun.am: Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 70 հազար 548-ի: Փետրվարի 16-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1770 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 10 հազար 844-ը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 2 հազար 48 նոր դեպք է գրանցվել, մահվան 105 դեպք, որից 100-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են երկրի ափերին կարանտինի մեջ գտնվող նավում կորոնովիրուսի վարակի 70 նոր դեպքի հաստատման մասին: Հիվանդների ընդհանուր թիվը 355 է: Այս նավում գտնվող 340 ԱՄՆ քաղաքացիներ օդանավով տարհանվում են Միացյալ Նահանգներ և ժամանելուն պես կարանտինի մեջ կլինեն ևս 14 օր: Նրանք, ովքեր արդեն վարակված են, կմնան Ճապոնիայում: Շուրջ երեք տասնյակ այլ երկրներում վարակի ավելի քան 500 դեպք է գրանցվել: Մահվան մեկական դեպք է արձանագրվել Ֆրանսիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։
10:01 - 17 փետրվարի, 2020
Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել կորոնավիրուսի ախտանշանները թաքցնելու համար |news.am|

Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել կորոնավիրուսի ախտանշանները թաքցնելու համար |news.am|

news.am: Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել COVID-19 նոր կորոնավիրուսի ախտանշանները դիտավորյալ թաքցնելու կամ հիվանդի վիճակի մասին տեղեկություններն աղավաղելու համար, նշված է շաբաթ՝ փետրվարի 15-ին, հրապարակված չինական դատարանի հայտարարության մեջ, հայտնում է DW-ն:  Ճանապարհորդությունների պատմությունը թաքցնելը նույնպես կարող է քրեական հանցագործություն համարվել:  Մարդը, որը դարձել է վարակի աղբյուր եւ հանգեցրել է վիրուսի տարածմանը, կմեղադրվի հանրային անտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ: Նա կարող է դատապարտվել 10-ամյա կամ ցմահ բանտարկության, կամ մահապատժի: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը փետրվարի 15-ին հազացող, ջերմությամբ կամ վիրուսային հիվանդության այլ ախտանշաններով բնակիչներին արգելել է երկրում տեղաշարժվել ավտոբուսներով, գնացքներով եւ օդանավերով: Դրանից բացի, տոներից հետո համաճարակի օջախի գոտուց տուն վերադարձող բոլոր քաղաքացիները պետք է 14 օր տանը մնան կամ բժիշկների հսկողության տակ, իսկ նրանք, ովքեր կարանտինից կհրաժարվեն, կպատժվեն:
16:59 - 15 փետրվարի, 2020
ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել ամրապնդել համագործակցությունը նոր կորոնավիրուսի կապակցությամբ |armenpress.am|

ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել ամրապնդել համագործակցությունը նոր կորոնավիրուսի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կոչ Է արել հանրակցության անդամ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 13-ին Բրյուսելում տարածվել Է ԵՄ-ի երկրների առողջապահության նախարարների արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «ԵՄ-ի խորհուրդն իր եզրակացություններում ողջունում Է ԵՄ-ի արդյունավետ հակազդումը նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ծագող մարտահրավերներին եւ կոչ Է անում անդամ պետություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու համար»,-նշվում Է հայտարարության մեջ: Բացի այդ, ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել Եվրահանձնաժողովին՝ հանրակցության անդամ երկրների համար դյուրացնել անհատական պաշտպանության միջոցներից օգտվելը: Լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ում հնարավոր Է արդյոք պաշտպանության միջոցների եւ դեղորայքի անբավարարություն նոր կորոնավիրուսի կապակցությամբ, առողջապահության եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսն ասել Է. «Այս պահի դրությամբ պաշտպանության միջոցների ու դեղորայքի դեֆիցիտ չկա: Մենք վերահսկում ենք իրադրությունը»: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ Է արձանագրվել: «Վանյի» լրատվական պորտալի տեղեկությունների համաձայն, որը վկայակոչում Է տարածաշրջանային իշխանությունների տվյալները, վարակված մարդկանց թիվը մեկ օրում ավելացել Է ավելի քան 15 հազարով եւ հասել 59,8 հազարի: Իշխանություններն այդ փաստը բացատրում են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ, որը թույլ Է տալիս ավելի արագ եւ ավելի ստույգ հայտնաբերել վարակվածներին: Չինաստանում COVID-19 հիվանդությունից մահացածների թվաքանակը կազմել Է 1368, բուժվել Է 5 963 պացիենտ: Թարմացված տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը երկրում կազմում Է 2,28 տոկոս: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ Է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված: Դրա շուրջ քննարկումները շարունակվում են, փետրվարի 13-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը: Պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք նոր հիվանդությունը թոքաբորբ կամ շնչուղիների սուր հիվանդություն անվանել, նա ասել Է. «Դա թոքաբորբ չԷ: Նոր հիվանդությունը տակավին քննարկվում Է»: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «2019 թվականի կորոնավիրուսային հիվանդությանը»: Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը: «Վիրուսի առանձնացումը հիվանդների կղանքից չի նշանակում վարակի տարածման հիմնական ուղու փոփոխում: Այն առաջվա պես ամենից հաճախ տարածվում Է շնչուղների կամ անմիջական շփման միջոցով»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նա այդպես Է մեկնաբանել Գուանչժոուի Բժշկական համալսարանի հրապարակումն այն մասին, թե հիվանդների կենսագործունեության արգասիքները կարող են իրենց մեջ կորոնավիրուս պարունակել, ինչը հանգեցնում Է այն բանին, որ բնակելի շենքերի եւ հիվանդանոցների կոյուղին եւ օդափոխությունը կարող են պոտենցիալ կերպով վտանգավոր լինել առողջ մարդկանց համար:   Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը: Նա մեկնաբանել Է կորոնավիրուսի շուրջ իրադրությանը նվիրված գլոբալ համաժողովի արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 11-ին եւ 12-ին Ժնեւում՝ մոտավորապես 400 գիտնականների մասնակցությամբ: Հանդիպման ավարտից հետո փորձագետները համաձայնեցրել են նոր հիվանդության հետ կապված աշխատանքի առաջանահերթությունները, այդ թվում՝ վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման կարգը: «Միջնաժամկետ առաջնահերթությունները վերաբերում են այդ հիվանդության համար պատվաստանյութերի եւ դեղորայքի մշակմանը: Մշակման փուլում են արդեն չորս հնարավոր պատվաստանյութեր: Ամենայն հավանականությամբ, առաջինը կամ երկրորդը կսկսեն մարդկանց վրա փորձարկել երեք – չորս ամիս հետո: Դա ինքնին շատ արագ առաջաընթաց կլինի»,- ասել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
18:22 - 13 փետրվարի, 2020
Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 242-ով |azatutyun.am|

Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 242-ով |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի Հուբեյ նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 242-ով, հաստատվել է վարակի 14 հազար 840 նոր դեպք։ Ինչպես հաղորդել է առողջապահության տեղական կոմիտեն, վարակի օջախը համարվող նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1310-ի, վարակվածներինը գերազանցել է 48,2 հազարը, ծանր վիճակում են հիվանդներից 5 հազար 647-ը, 3 հազար 441-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Նախօրեին, հիշեցնենք, կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 1113 էր, վարակվածներինը՝ 44 հազար 653։ Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված իրավիճակի «կայունացման» մասին:
10:06 - 13 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 1113-ի, վարակվածներինը՝ 44 հազար 653-ի, բուժվել է 4 հազար 740 մարդ, 8 հազար 204-ի վիճակը ծանր է։ Փետրվարի 11-ին ժամը 24։00-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն։ Ըստ նույն աղբյուրի՝ ևս 185 հազար մարդ, ովքեր սերտ շփումների մեջ են եղել վարակվածների հետ, գտնվում են հսկողության տակ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 45 հազար 100 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական անվանում է տվել նոր վիրուսին՝ COVID-19: Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Ժնևում անցկացվող համաժողովում ԱՀԿ ղեկավարը պետություններին հորդորել է միասին աշխատել բռնկումների առաջացման դեմ, ընդգծել է՝ վիրուսներն ունեն «ավելի հզոր հետևանքներ, քան ցանկացած ահաբեկչական գործողություն», ապա հավելել՝ այս վիրուսը «շատ լուրջ սպառնալիք է աշխարհի համար»:
10:21 - 12 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երեւում Է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն |armenpress.am|

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երեւում Է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն |armenpress.am|

armenpress.am:  2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող Է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չԷ, բայց կարող Է եւ աճել, կարծում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա այդ մասին գրել Է թվիթերում: ԱՀԿ-ի խնդիրն Է մնում նոր վարակի կասեցումը, նշել Է նա եւ բոլոր երկրներին կոչ Է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն: Գեբրեյեսուսը հիշեցրել Է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող Է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն Է տարածվել, քան համարվում Էր. եթե հակիրճ, ապա կարող Է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:42 - 10 փետրվարի, 2020
Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 40,1 հազարի |armenpress.am|

Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 40,1 հազարի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։ Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 91 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում Է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել Է եւ դուրս գրվել: Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել Է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում: Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել Է ավելի քան 10 միլիարդ դոլար, փետրվարի 9-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ կազմակերպության աշխատակիցների առաջավոր խումբը մեկնել Է Չինաստան՝ չինացի գործընկերներին օգնություն ցույց տալու համաճարակի հաղթահարման եւ հիվանդության աղբյուրի հայտնաբերման գործում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
09:57 - 10 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի կասկածանքով չինացի երեխաները հետազոտվում են Թբիլիսիում |aliq.ge|

Կորոնավիրուսի կասկածանքով չինացի երեխաները հետազոտվում են Թբիլիսիում |aliq.ge|

aliq.ge:  Վրաստանի Գուդաուրի հանգստավայրից ժամեր առաջ Թբիլիսի տեղափոխված 2 չինացի երեխաները հետազոտվում են Թբիլիսիի Վարակային պաթոլոգիայի, ՉԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում: Նախնական տվյալներն արդեն հայտնի են՝ երեխաները վարակված են Վրաստանում տարածված «Ա» տիպի վիրուսով, չնայած 12-24 ժամվա ընթացքում վերջնականապես պարզ կդառնա՝ արդյո՞ք հիվանդ են կորոնավիրուսով: «Ալիք Մեդիան» զրուցել է կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հետ: «Այս պահին հետազոտություն է անցնում Չինաստանի 2 անչափահաս քաղաքացի, ինչպես նաև մեկ 24-ամյա Վրաստանի քաղաքացի: Երեքի դեպքում էլ կարճ ժամանահատվածում անհրաժեշտ միջոցներ են կիրառվել։ Ոչ մեկի դեպքում չի հաստատվել թոքերի բորբոքում: Քանի որ թոքերի բորբոքումը կորոնավիրուսի հիմնական նշաններից մեկն է, մեծ հավանականությամբ նրանք այս վարակով չեն հիվանդ: Չնայած սա դեռ հաստատված չէ, հետազոտությունը շարունակվում է, վերջնական պատասխանը դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով նվազել է հավանականությունը, որ նրանք վարակված են կորոնավիրուսով: Հատկանշական է, որ չինացի երկու երեխաների դեպքում հաստատվել է «Ա» տիպի վիրուս, որն այս սեզոնին տարածված է Վրաստանում: Վրաստանի 24-ամյա քաղաքացին գրիպի վիրուսով վարակված չէ: Մինչև 20 հիվանդ հետազոտվում է, կորոնավիրուսը բացառելու համար մեզ պետք է 12-24 ժամ, այդ պատճառով դեռևս ներկայացնում ենք նախնական տվյալները»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է վարակային պաթոլոգիայի, ՉԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Հիշեցնենք, որ Չինաստանի 9 քաղաքացուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը, որոնց շարքում երկու բարձր ջերմությամբ երեխաներ կան, հունվարի 21-ին տեղափոխվել են Բաքու, ինչից հետո հունվարի 25-ին հատել են Վրաստանի սահմանը:
15:06 - 30 հունվարի, 2020