ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես Է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն Է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել Է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ Է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»: «Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել Է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել Է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:06 - 26 փետրվարի, 2021
Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը |azatutyun.am|

Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը փետրվարի 27-ին կհանդիպեն Մոսկվայում: «Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այդ ձևաչափով հանդիպումը կանցկացվի երրորդ անգամ։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանի իրադարձությունների պատճառով գուցե հայկական կողմը ցանկանա հետաձգել հանդիպումը։ «Մեր պլաններին դա չի խանգարի։ Մենք հստակ պատկերացումներ ունենք տարածաշրջանի զարգացման վերաբերյալ՝ դա Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև կամուրջների ստեղծում է», - ասել էր Իլհամ Ալիևը։ Երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում տնտեսական հարցերով և տրանսպորտային կարգավորումներով։ Աշխատանքային խումբը կազմվել է համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հունվարի 11-ին ստորագրված հայտարարության։ Այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների խաթարման վտանգ չի տեսնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Կրեմլի խոսնակը նշել է, որ չնայած Հայաստանի իրադարձություններին՝ կարևոր է գնալ Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով:
14:54 - 26 փետրվարի, 2021
Մեր հավաստի տեղեկություններով՝  ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ
 |tert.am|

Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: այաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:
20:11 - 25 փետրվարի, 2021
Արցախում ականազերծվել է 1491 հա տարածք
 |1lurer.am|

Արցախում ականազերծվել է 1491 հա տարածք |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 700 մարդ: Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1491 հա տարածք, 462 կմ ճանապարհ, 1467 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 891 պայթյունավտանգ առարկա: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների  հետ:
23:00 - 24 փետրվարի, 2021
Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել

 |armenpress.am|

Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանում 2020 թվականին 72 ահաբեկչական հանցագործություն են կանխել, փետրվարի 24-ին հայտնել Է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում։ Նա ահաբեկչությունը համարել Է ամենասուր եւ ամենավտանգավոր սպառնալիքը: «2020 թվականին կանխվել Է ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն, դա մեկ քառորդով ավելի Է, քան մեկ տարի առաջ. (2019 թականին) եղել Է 57»,- ասել Է նախագահը: Նրա խոսքով՝ դա վկայում Է, որ «հանցավոր դիտավորությունները դեպքերի ճնշող մեծամասնությամբ հաջողվում Է բացահայտել տակավին դրանց նախապատրաստման փուլում, դրանով իսկ պահպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը»: Ահաբեկչական մարտահրավերներն ու սպառնալիքներն ավելի քիչ չեն դառնում: «Մենք տեսնում ենք, որ գլոբալ մարտահրավերների մակարդակն, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրսահմանային հանցավորությունը, կիբեռհանցավորությունը, չեն նվազում»,- ասել Է պետության ղեկավարը: Պուտինն անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել Է առանձնահատուկ ուշադրություն նվիրել ահաբեկիչների եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների շփումների բացահայտմանը: Ռուսաստանի կիբեռանվտանգության ապահովումը պահանջում Է նոր մոտեցումներ, գրոհների թիվը ՌԴ-ի կարեւոր ռեսուրսների վրա մեկ տարում եռապատիկ աճել Է, հայտարարել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:34 - 24 փետրվարի, 2021
Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով |tert.am|

Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են բանակցությունների արդյունքում ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների և հարկային ծառայությունների գծով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Հանդիպումը եղել է շատ օգտակար, կառուցողական և անկեղծ: Իհարկե, մեծամասամբ զրուցել են տնտեսական գերատեսչությունների գծով փոխգործակցության ընդլայնման և կատարելագործման մասին»,- ասել է Պեսկովն՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառության ծավալի որոշակի անկում է տեղի ունեցել՝ համավարակով պայմանավորված:Պեսկովն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով ղեկավարները որոշել են, որ ներկա պահին պետք է շատ ջանքեր գործադրել այդ անկումը փոխհատուցելու մասին:
15:50 - 24 փետրվարի, 2021
Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդերը» չի աշխատել, վկայում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդերը» չի աշխատել, վկայում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի ու Սիրիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրիյ Սաբլինը։  «Մարդիկ, որոնք ավելի կոմպետենտ են պատերազմի ու խաղաղության հարցերում, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է, 21-րդ դարի զենք է։ «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում»,- ասել է Սաբլինը։ Հիշեցնենք, որ 1in.am-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը «զարմացած է, թե պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը իսկանդերը ինչու չի կրակել»։  «Իսկ գուցե պատասխանեն, թե ինչու կրակած իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ասել էր վարչապետը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
12:58 - 24 փետրվարի, 2021
Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 52700 մարդ
 |1lurer.am|

Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 52700 մարդ |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու ցուցաբերում են մարդասիրական օգնություն: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52700 մարդ:   Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1474 հա տարածք, 462 կմ ճանապարհ, 1467 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24891 պայթյունավտանգ առարկա:  
20:28 - 23 փետրվարի, 2021
Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել ՄԻԵԴ |tert.am|

Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել ՄԻԵԴ |tert.am|

tert.am: Ուկրաինան Ռուսաստանի դեմ միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հակառակորդների «նպատակային սպանությունների» մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի մամուլի հաղորդագրությանը:Վերաքննիչ բողոքն ուղարկվել է փետրվարի 19-ին: Դիմումատուները հայցի վերաբերյալ ոչ մի ապացույց չեն ներկայացրել: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են կյանքի իրավունքի «նյութական և ընթացակարգային խախտման» մասին, որը ներառված է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածում:Բողոքը վերաբերում է վարչական գործընթացին, որը Մոսկվան ենթադրաբար օգտագործում է պետության կողմից հաստատված «հատուկ գործողությունների» համար: Նման գործողությունները, ըստ Կիևի, ներառում են հակառակորդների «նպատակային սպանություններ», այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» բողոքը դատարան է ներկայացվել է 2014 թվականի մարտին: Դրանում Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանն «արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում, որը հանգեցրել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի բազմաթիվ խախտումների»: Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել 12 հոդվածներով, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններ, լրագրողների կալանավորումներ և ահաբեկումներ, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականություն և քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ:Հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով ժամանակավոր վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է, որ «Ռուսաստանը պատասխանատվություն է վարչական գործընթացի առնչությամբ՝ Ղրիմում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ խախտումների վերբերյալ:Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ասել է, որ այս որոշմամբ Ստրասբուրգի դատարանը 2014 թվականի փետրվարի 27-ից ճանաչել է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը:
18:13 - 23 փետրվարի, 2021