Կորոնավիրուս

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար ուժեղացված հսկողություն է «Զվարթնոց» օդանավակայանում |armenpress.am|

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար ուժեղացված հսկողություն է «Զվարթնոց» օդանավակայանում |armenpress.am|

armenpress.am:   Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմությունը հեռահար կերպով չափվում է՝ անկախ նրանից, թե իրենք որտեղից են ժամանում և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից ժամանող ուղևորներին: Այս մասին հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի սանիտարաբժշկական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը: «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից Հայաստան ժամանող ուղևորներին՝ անկախ նրանց քաղաքացիությունից. նրանց ցուցակները մենք նախապես ունենում ենք: Իրականացնում ենք ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմաչափում, նաև՝ հակահամաճարակային կոմպլեքս միջոցառումներ: Մենք կատարում ենք առաջին քայլը, հայտնաբերում ենք և տեղեկացնում ԱԱՏՄ-ին ու Առողջապահության նախարարությանը»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ հետագա հսկողությունն իրականացնում են տվյալ գերատեսչությունները: Նրա խոսքով՝ Չինաստանից ժամանող ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր այդ երկրում են գտնվել տարբեր պատճառներով: Բժիշկ-համաճարակաբանը շեշտեց, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածի դեպքում, անձից նմուշ կվերցվի, կուղարկվի համագործակցող երկրների այլ լաբորատորիաներ, որպեսզի պարզեն, արդյոք նրանք վարակված են, թե ոչ:
14:24 - 30 հունվարի, 2020
ՉԺՀ Հուբեի նահանգում բնակվում է ՀՀ 7 քաղաքացի. քննարկվում է նրանց տարհանման հարցը

ՉԺՀ Հուբեի նահանգում բնակվում է ՀՀ 7 քաղաքացի. քննարկվում է նրանց տարհանման հարցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
17:45 - 29 հունվարի, 2020
ԱՀԿ-ն վաղն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ պայմանավորված Չինաստանում բռնկված կորոնավիրուսի տարածմամբ |tert.am|

ԱՀԿ-ն վաղն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ պայմանավորված Չինաստանում բռնկված կորոնավիրուսի տարածմամբ |tert.am|

tert.am:    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 30-ին Ժնևում նիստ կգումարի, որի ժամանակ կորոշվի՝ պետք է արդյոք միջազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարել՝ 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, թե ոչ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի կենտրոնակայանը: «Հանձնաժողովը խորհրդատվություն կներկայացնի ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին, թե արդյոք այդ համաճարակի բռնկումն արտակարգ իրավիճակ է, որը կարող է միջազգային մտահոգության պատճառ դառնալ, թե ոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Վարակն ախտորոշվել է Ուհանից ժամանակ չինացի զբոսաշրջիկի մոտ: Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված վիրուսով հիվանդացության դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:       ԼՐԱՀՈՍ21:21 • 29/01Աստրախանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 81-ամյա հայուհի է մահացել21:18 • 29/01Պաղեստինյան պետության ստեղծման հարցը կմնա անորոշ. Կարեն Վերանյանը` Թրամփի` «Խաղաղության ծրագրի» մասին
17:25 - 29 հունվարի, 2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը |armenpress.am|

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը |armenpress.am|

armenpress.am: 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել Է 5974-ի: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի:Ինչպես նշվում Է փաստաթղթում, 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չԷ: Կարանտինում Է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ:Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն Է:2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները մեկ ամսում գերազանցել են 2002 – 2003 թվականներին տեղի ունեցած ոչ տիպական թոքաբորբի (SARS, շնդուղիների ծանր սուր համախտանիշ) բռնկմանը, որը տեւեց ավելի քան կես տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:32 - 29 հունվարի, 2020
Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ․ Քաղավիացիա

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ․ Քաղավիացիա

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ,Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկատվությանը՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հրապարակվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկագիրը (Coronavirus 22019-n-CoV Infections-Operational Recommendations):Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր, որոնք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում։ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր աշխատանքները շարունակականորեն իրականացնելու է՝ «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի համաճարակային իրավիճակից ելնելով։Հարգանքով՝ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»
05:18 - 29 հունվարի, 2020
Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար |armenpress.am|

Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար |armenpress.am|

armenpress.am:    Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով: «Հունվարի 27-ին Չինաստանի ֆինանսների նախարարությունը մոտավորապես 4,4 միլիարդ յուան է առանձնացրել (գրեթե 634,9 միլիոն դոլար) 2020 թվականին տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսը կանխարգելելու և այն վերահսկելու համար»,-նշվում է նախարարության պաշտոնական կայքում: Չինաստանի ֆինանսների նախարարությունը և առողջապահության հարցերով պետական կոմիտեն այս տարի 60,3 միլիարդ յուան (8,7 միլիարդ դոլար) են հատկացրել առողջապահության ոլորտում հասարակությանը մատոցվող ծառայությունների զարգացման և ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման համար: ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:
14:15 - 28 հունվարի, 2020
ԱՀԿ-ն և Չինաստանը համատեղ պայքարելու են կորոնավիրուսի դեմ |armenpress.am|

ԱՀԿ-ն և Չինաստանը համատեղ պայքարելու են կորոնավիրուսի դեմ |armenpress.am|

armenpress.am։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունվարի 28-ին պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, որն արդեն 106 մարդու կյանք է խլել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «ԱՀԿ-ն հույս ունի ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և պատրաստ է Պեկինին անհրաժեշտ օգնություն տրամադրել»,-հայտարարել է Գեբրեյեսուսը: Վան Ին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ի տնօրենին կառույցի օբյեկտիվ և արդար դիրքորոշման համար: «Չինաստանը նույնպես պատրաստ է ուժեղացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` պահպանելով բաց և թափանցիկ հարաբերությունները»,-նշել է Վան Ին: ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թալյանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:
11:46 - 28 հունվարի, 2020
Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել նոր շնչառական վիրուսից, մոտ 1800 նոր դեպք է գրանցվել: Այս մասին այսօր հայտնել են Չինաստանի իշխանությունները: Ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը անցնում է 4500-ը: Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան և Ղրղզստանը հայտարարել են, որ փակում են իրենց սահմանները Չինաստանի հետ: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ կորոնավիրուսն ավելի ունակ է դառնում տարածվելու: Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել էր` վիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը:
07:38 - 28 հունվարի, 2020
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ

Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: Այս մասին հայտնում են Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ։ Նշենք, որ երեկ տարածած ԱԳՆ հաղորդագրությունում ասվում էր, որ Ուհան քաղաքում 3 ՀՀ քաղաքացիներ կան, սակայն վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։
15:55 - 27 հունվարի, 2020
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ թարմացված

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ թարմացված

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։ Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք:
05:55 - 27 հունվարի, 2020
Չինաստանի իշխանությունները զգուշացրել են` կորոնավիրուսը տարածվում է մինչև դրա ախտանիշների ի հայտ գալը |azatutyun.am|

Չինաստանի իշխանությունները զգուշացրել են` կորոնավիրուսը տարածվում է մինչև դրա ախտանիշների ի հայտ գալը |azatutyun.am|

azatutyun.am:   Չինաստանի իշխանությունները զգուշացնում են` մահաբեր կորոնավիրուսը, որն արդեն առնվազն 57 մարդու կյանք է խլել, տարածվում է մինչև դրա ախտանիշների ի հայտ գալը` էլ ավելի բարդացնելով համաճարակի կանխումը: Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել է` վիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության: Վերջին տվյալներով` նոր վիրուսով ախտահարված է ավելի քան երկու հազար մարդ: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը:
13:28 - 26 հունվարի, 2020
Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ «Չինաստանում արձանագրված նոր #կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։ Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հսկիչ կետերի ղեկավարների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը եւ հարկ եղած դեպքում ուժեղացված ռեժիմի անցնելու անհրաժեշտ քայլերը։ Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնավորապես, • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, • Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: ԱՆ փոխանցմամբ՝ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ ԱԱՏՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վիրուսի հետ կապված իրավիճակն ու ԱՀԿ ցուցումները»,-նշված է գրառման մեջ։
11:39 - 26 հունվարի, 2020
ԱՄՆ-ն կորոնավիրուսի տարածման ֆոնին Չինաստանից կտարհանի իր դիվանագետներին և մյուս քաղաքացիներին |tert.am|

ԱՄՆ-ն կորոնավիրուսի տարածման ֆոնին Չինաստանից կտարհանի իր դիվանագետներին և մյուս քաղաքացիներին |tert.am|

tert.am:  ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է կազմակերպել կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների, ինչպես նաև մյուս քաղաքացիների տարհանումը: Ինչպես հաղորդում է cnbc.com-ը, այս ամենն արվում է մահացու վտանգավոր վարակի արագ տարածման ֆոնին: Ի սկզբանե որոշված էր, որ ԱՄՆ քաղաքացիները հայրենիք են վերադառնալու Boeing 767 օդանավով, որը պետք է երկուշաբթի լքեր Ուհանը: Սակայն որոշումը չեղարկվել է: Ներկայում Պետքարտուղարությունը համագործակցում է Չինաստանի արտգործնախարարության հետ՝ ամերիկացի դիվանագետների, նրանց ընտանիքների և քաղաքում գտնվող մյուս ԱՄՆ քաղաքացիների տարհանումը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով: Մի քանի տասնյակ ԱՄՆ քաղաքացի արդեն հայտնել են, որ ցանկանում են լքել երկիրը: Նշվում է, որ առաջին չվերթով հնարավոր կլինի Ուհանից դուրս բերել 240 մարդ:
10:26 - 26 հունվարի, 2020
Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից. ՍԱՏՄ

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից. ՍԱՏՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է: Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:
09:04 - 26 հունվարի, 2020