ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին |azatutyun.am|

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապաշրջափակել Օդեսան և Ուկրաինայի այլ նավահանգիստներ՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար: «Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստները արգելափակված են», - CNN-ին ասել է Բիսլին: CNN-ը հիշեցնում է, հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից մեկն է։ Պատերազմի սկզբից ռուսական նավատորմը գրավել է ուկրաինական նավահանգիստները Ազովի ծովում և փակել նավերի անցումը երկրի սևծովյան նավահանգիստներից։ Գերմանիայում այսօր սկսվում է երկօրյա հանդիպում, որտեղ G7-ի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ինդոնեզիայի արտգործնախարարները կքննարկեն պատերազմի պատճառով աշխարհում հացահատիկի պակասի դեմ պայքարի ուղիները, ինչպես նաև օգնությունն Ուկրաինային և Մոլդովային:
11:15 - 13 մայիսի, 2022
Ուկրաինան ցանկանում է «Ազովստալ»-ից տարհանման մասին փաստաթուղթ ստորագրել. Թուրքիան հանդես կգա որպես միջնորդ |tert.am|

Ուկրաինան ցանկանում է «Ազովստալ»-ից տարհանման մասին փաստաթուղթ ստորագրել. Թուրքիան հանդես կգա որպես միջնորդ |tert.am|

tert.am: Կիևը ցանկանում է փաստաթուղթ ստորագրել նրա վերաբերյալ, թե ինչպես է տեղի ունենալու Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից տարհանումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։«Մենք բանակցությունների նոր փուլ ենք սկսել հատուկ գործողության («Ազովստալ»-ից տարհանման վերաբերյալ) ճանապարհային քարտեզի շուրջ: Կա Կարմիր Խաչը, այսօր հանդիպում են ռուսների հետ։ Մենք բանակցել ենք նրանց հետ (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի), ինչպես նաև ՄԱԿ-ի հետ և տվել նրանց մանդատ։ Մենք ցանկանում ենք, որ փաստաթուղթը ստորագրվի, թե կոնկրետ ինչպես է տեղի ունենալու «Ազովստալ»-ից տարհանումը, մենք պատրաստվում ենք ստորագրմանը»,- Վերեշչուկի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը:Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան հանդես կգա որպես միջնորդ բանակցությունների ընթացիկ փուլում։ Նրա խոսքով, տարհանման գործողությունը կիրականացվի մի քանի փուլով, որոնցից առաջինը ծանր վիրավորների տարհանումն է։Մայիսի 7-ին Վերեշչուկը հայտարարել է, որ բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են գործարանի տարածքից։
10:56 - 13 մայիսի, 2022
Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը հազարներով գերազանցում է պաշտոնական տվյալները․ ՄԱԿ |factor.am|

Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը հազարներով գերազանցում է պաշտոնական տվյալները․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մի քանի հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ խմբի ղեկավար Մաթիլդա Բոգները, որը դիտարկում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ներկայում ենթադրվում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 3381 խաղաղ բնակիչ, սակայն Բոգները համոզված է, որ զոհերը շատ ավելին են։ Շատերը մահանում են ոչ թե անմիջապես մարտերի հետևանքով, այլ բժշկական օգնության բացակայության պատճառով։ Նա հայտարարել է, որ իր խումբը տեղեկություններ ունի Կիևի և Չեռնիգովի շրջանների 14 վայրերում սպանությունների, բռնաբարությունների և առևանգումների մասին, զոհերի շրջանում մեծ թիվ են կազմում կանայք ու աղջիկները։ Բոգների խոսքով՝ այդ բացահայտված բոլոր դրվագները կարելի է նույնացնել պատերազմական հանցագործությունների հետ։ Պատերազմի սկզբից ՄԱԿ-ն արձանագրել է օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության անհետացման 204 դեպք։ Բոգները նաև խոսել է ուկրաինացի զինվորականների կողմից գերիների նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Ավելին՝ factor.am-ում
10:21 - 11 մայիսի, 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան
 |1lurer.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկել է կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կազմում Չեխիայի ընդգրկվելու օգտին՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը: Չեխիան դարձել է արևելաեվրոպական երկրների խմբից այդ տեղի միակ թեկնածուն, երբ ապրիլի 7-ին Ուկրաինայի հարցով Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստում բանաձև է ընդունվել խորհրդի կազմում Ռուսաստանի անդամակցության դադարեցման մասին: Որոշում կայացնելու համար պահանջվել է ձայների մեծամասնությունը՝ 97 ձայն, իսկ քվեարկությունն իրականացվել է փակ։  97 ձայների մեծամասնությունը պահանջվում էր նոր երկրի ընդգրկման վերաբերյալ որոշում կայացնելու համար, իսկ ընտրություններն անցկացվում էին գաղտնի: Պատվիրակություններն իրենց քվեաթերթիկները գցեցին անթափանց քվեատուփերի մեջ։ Չեխիան ըմտրվել է 157 ձայնով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
21:19 - 10 մայիսի, 2022
ՀՀ դատավորների միությունը հայցում է միջազգային կառույցների աջակցությունը՝ դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում

ՀՀ դատավորների միությունը հայցում է միջազգային կառույցների աջակցությունը՝ դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում

ՀՀ դատավորների միությունը դիմել է միջազգային մի շարք կառույցների՝ ՀՀ-ում դատավորների եւ դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Թվարկելով քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի եւ վարքագծի մի շարք օրինակներ՝ Միությունը դիմել է, մասնավորապես, Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին (ԳՐԵԿՈ), ՄԱԿ     մարդու իրավունքների խորհրդին,    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական,դեպարտամենտին, Դատավորների միջազգային միությանը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Դատավորների եվրոպական միությանը, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդին, Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը։ Դատավորների միության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ Հայաստանի անկախության ողջ ընթացքում ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները մշտապես զգացել են միջազգային գործընկերների հատուկ վերաբերմունքը դատարանների անկախության ամրապնդման հարցում։ Տևական համագործակցության արդյունքում դատարանների անկախությունը մեզանում լայնորեն ընկալվում է՝ որպես մարդու իրավունքների հիմնարար երաշխիք և ժողովրդավարության զարգացման պարտադիր պայման։ Շնորհակալ եմ Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ցուցաբերված լայնածավալ ու բազմաբովանդակ աջակցության համար և ակնկալում եմ շարունակական համագործակցություն, սակայն ստիպված եմ արձանագրել վերջին տարիներին ի հայտ եկած որոշակի իրողություններ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծել Հայաստանում դատական իշխանության անկախությանը։ Այդ իրողությունները հանգում են հետևյալին․ 1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դատավորներին hրապարակայնորեն սպառնալը, այդ թվում՝ կայացված որոշումների համար 1.1․ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշում է կայացրել նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կալա­նավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քա­ղաքի ընդ­հանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը բա­վա­րարելու, դատական ակտը բեկանելու և կալանա­վորման միջ­նորդությունը մերժելու մասին, ինչի հետևանքով տվյալ անձը ազատ է արձակվել։ Նշված որոշումը գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով անմիջապես արժանացել է հրա­պարակային պարսավանքի, ավելին, բազմահազարանոց հանրահա­վաքի ընթաց­քում վերջինս հայ­տա­րարել է․ «Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի չէ՞․․․ էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ:  (․․․)»: Այնուհետև, վերոհիշյալ դատավորի նկատմամբ տևական ժամանակ իրականացվել է աննախադեպ հանրային ճնշում՝ սոցցանցերում վիրավորանքներ, զրպարտություններ և սպառնալիքներ հնչեցնելու միջոցով, որպիսի հանգամանքը մինչ օրս որևէ գնահատականի չի արժանացել։ 1.2․ Նույն գործի, ըստ էության, քննության ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սութ­յան դա­տա­րանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել նույն պաշտոն­յայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անձնա­կան երաշ­խավորությամբ փոփոխելու մասին, որի արդյունքում վերջինս կրկին ազատ է արձակվել արգե­լանքից։ Անմիջապես դրա հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 19-ին գործադիր իշխանության ղե­կավարը համացանցի իր անձնական էջով բազմահազարանոց լսարանին կոչ է արել 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել ՀՀ բոլոր դա­տարան­ների վար­չական շենքերի մուտքերը: Այդ հորդորին հետևել և դատարանների մուտքերի արգելա­փակմանն անմիջականորեն մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արգելելով հանրության, նույնիսկ դա­տավորների մուտքը դա­տարաններ։ Նշված հանգամանքը ողջունվել է քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ 2) Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ինստիտուցիոնալ երաշխիքների թուլացում և անբողոքարկելի որոշումների ընդունման համար ձայների բաշխվածության փոփոխում 2.1․ 2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանն արդեն իսկ վերը հիշատակված գործով որոշում է կայացրել՝ վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որին հաջորդել են Բարձ­րագույն դատական խորհրդի 10-ը անդամից 4-ի, այդ թվում՝ խորհրդի նախա­գահ Գ․Հա­րությունյանի հրաժարա­կան­ները։ 2․2․ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 10-ը անդամից կազմված ԲԴԽ-ում դատավորների ներ­կա­յաց­­վածությունը կազմում է 50 տոկոս։ Մինչդեռ եվրոպական հեղինա­կավոր կա­ռույցների կարծիքների և առաջարկների համաձայն՝ դատավորների թիվն այդ մարմնում, առնվազն կար­գապահական վարույ­թի քննության և լուծման համար առանձնացվող աշխատանքային խմբերում պետք է լինի գերակշռող, որով կերաշ­խավոր­վի դատարանների և դատավոր­ների արտաքին անկախությունը իշխանության մյուս թևերի հնարավոր նե­րազդեցությունից: Ավելին, ԲԴԽ 5 ոչ-դատավոր անդամներին ընտ­րելու գործըն­թացում պետք է ապահովվեր ընդդիմադիր ուժերի զգալի աջակ­ցութ­յունը։ Միայն այդ կերպ էր հնա­րավոր ապահովել ԲԴԽ-ում հասարա­կութ­յան բազ­մաշերտ ներկա­յաց­­վածութ­յան վերաբերյալ պայ­մանը, որը անհրաժեշտ էր ամրագրել օրենսդրորեն՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում օրենսդրական փոփոխություն­ների ձևով, կամ առնվազն ապահովել գործ­նականում՝ ոչ-դատավոր անդամների թեկնածութ­յուններն առաջադրելիս և նրանց որպես ԲԴԽ անդամ ընտ­րելիս։ Այդպիսի կամք իշ­խանության մյուս թևերը չեն դրսևորել, ուստի ԲԴԽ գործող կազմի 5 ոչ-դատավոր անդամներից 4-ի ընտրության ժամանակ այն չի ապա­հովվել: 2․3․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշման հիման վրա կասեցվել են Խորհրդի նախագահ, գործող դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես՝ մինչև Ռ․Վարդազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի ավարտը, ստանձնել է խորհրդի անդամ­ներից տարիքով ամենա­ավագը, ով իշխող քաղաքական ուժի թեկնածուն է և այդ պաշտո­նում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն կազմող, բացառապես այդ քաղա­քական ուժի ջանքերով։ Արդյունքում, վերոհիշյալ գործընթացի հետևանքով ի վնաս դատավորների՝ խախտվել է Բարձ­րագույն դատական խորհրդի աշխատանքներին, այդ թվում՝ որոշումներ կայացնելուն մաս­նակցելու՝ գիտնա­կան անդամների և դատավորների հա­վասար հարաբերակցությունը, որը պահպանվում է մինչ օրս։ 2․4․ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել և հաջորդ օրը, առանց խորհրդարանական ընդդիմության աջակցության, ընդունվել է խորհրդա­րանական մեծամասնությունը կազմող խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ դատական օրենսգիրք սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կա­տա­րե­լու մասին» օրենքի նախագիծը, որով ԲԴԽ-ի կողմից որպես դատարան հանդես գալու դեպքում որոշումների ընդուն­ման համար անհրաժեշտ շեմը նվազեցվել է։ Սահմանվել է, որ այն կազմում է նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան 5-ը։ Մինչ այդ գործող կարգավորմամբ՝ անհրաժեշտ էր 6 ձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և 7 ձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: Հարկ է ընդգծել, որ հապճեպորեն ընդունված օրինագիծը հանրային քննարկման չի ներկայացվել, նախապես չի շրջանառվել և չի քննարկվել փաստաբանների, գիտ­նականների և, հատկապես, դատավորների շրջանում, թեև ուղղակիորեն շոշափում է առաջին հերթին դատա­վոր­ների, իսկ միջ­նոր­դավորված կերպով՝ անկախ և անաչառ դատարաններից ար­դարադատություն ակնկալողների իրա­վունքներն ու օրինական շահերը։ 2022 թվականի փետրվարի 10-ին կայացած կառավա­րության նիստի ընթացքում բա­ցա­հայտ­վեց տվյալ օրինագիծն հապճեպորեն քննարկման ներկայացնելու և արագորեն ընդունելու բուն նպատակը։ Այսպես, անդրա­դառ­նա­լով ԱԺ կողմից արդեն իսկ ընդունված վերոնշյալ օրինագծին, որն ըն­դամենը վե­րա­բե­րում է ԲԴԽ-ի կողմից գումարվող նիստերի իրավազորության շեմն իջեցնելուն և որո­շումներ ընդու­նելու համար անհրաժեշտ ձայների քանակը նվազեցնելուն, ՀՀ արդա­րա­դատության նախա­րարը հայտա­րարել է, որ դրանով «բարձրացվել է դա­տավոր­ների պատասխանատ­վութ­յան շեմը, այն հնարա­վո­րութ­յուն է տալիս խստացնելու և պատասխա­նատ­­վության ենթարկելու դա­տա­վորներին, ովքեր իրենց աշ­խա­տան­քում թե­րանում են», ավելին՝ իրենք աշխատանք են տանում, որ «վատ դատա­վոր­ները դուրս բերվեն հա­մա­կար­գից»։ Ավելորդ չէ նշել նաև, որ դատելով վերջին ժամանակահատվածում ՀՀ արդա­րա­դատության նախա­րարների կողմից հարուցված կարգապահական վարույթներից, պետք է արձանագրել, որ դրանք հիմնականում հարուցվում են դատական համակարգում և հանրության մեջ մեծ հեղինա­կություն և հար­գանք վայելող դատավորների նկատմամբ։ Օրենքի հիշատակված փոփոխությունը գործում է 2022 թվականի փետրվարի 25-ից։ 2․5․ Հեղինակավոր միջազգային կառույցների կողմից բազմիցս արձանագրվել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ կարգապահական վարույթի արդ­յունք­­ներով ԲԴԽ կայացրած որոշումներն արդյունավետորեն բողոքարկելու ըն­թացակարգ։ Այն փաստացի անբողոքարկելի որոշում է, թեև դրա արդյունքում դա­տավորի լիազո­րութ­յունները կարող են ընդհուպ դադարեցվել։ Հարկ է ընդգծել, որ կարգապահական վարույթի արդ­յունք­­ներով ԲԴԽ կայացրած որոշումների բողոքարկման ընթացակարգը մինչ օրս բացակայում է։ 3)  <Պատժի> ցուցադրության տպավորություն 3․1․ 2022 թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դա­տարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատ­մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով քրեա­կան հետապնդում իրականացնելու և նրան կալանավորելու վերա­բերյալ համաձայ­նություն ստա­նալու մասին։ Այդ միջնորդություններն անմիջապես հաջորդել են հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով դատավոր Բ․Բախշիյանի կողմից մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու մասին որոշմանը։ Վերոնշյալ երկու միջնորդություններն էլ ԲԴԽ-ի կողմից 2022 թվականի փետրվարի 1-ին բավարարվել են։ Այնուհետև,  դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանա­վորում ընտրե­լու միջնորդություն է ներկայացվել դա­տա­րան, որը բավարարվել է, և դատավոր Բ․Բախշիյանը մինչ օրս գտնվում է անազատության մեջ։ Հարկ է նշել, որ դատավոր Բ․Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է իր վարույ­թում քննվող գործերից մեկով դա­տական ակտ, մասնավորապես՝ դատական նիստի չներկայացած ամբաս­տանյալներից մեկի նկատ­մամբ նախկինում ընտրված խա­փանման միջոցը կալանավոր­մամբ փոխարի­նելու մասին որոշում կայացնելու համար,  ընդ որում՝ դատաքննչական պրակ­տիկայում վերջին 19 տարվա ըն­թացքում երբևէ չկիրառված, բայց Բ․Բախշիյանի դեպքում կիրառելի դարձած ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով հարուց­ված քրեական գործի և իրականացվող հետապնդման շրջա­նակ­­­ներում: Ավելորդ չէ նշել, որ վերը նկարագրված գործընթացի հետևանքով դատավոր Բ․Բախշիյանի արդար դա­տաքննության և անձ­նա­կան ազատության իրավունքների երաշխիքների խախտման մասին դիրքո­րո­շումներ է ներկա­յացրել նաև ՀՀ Մարդու իրա­վունք­ների պաշտպանը (տե՛ս ՄԻՊ 2022 թվականի փետրվարի 10–ի հայտարարությունը (https://ombuds.am/am/site/ViewNews/2123): Ինչպես դատավոր Բ․Բախշիյանի, այնպես էլ դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ իրականացված գործողությունները թողնում են անցանկալի դատական ակտեր կայացնելու համար «պատժի» ցուցադրության տպավորություն, որը, իմ կարծիքով, նպատակ է հետապնդում օրինակ ծառայել այն դատավորների համար, որոնք ապագայում կանգնելու են կա՛մ իրավաչափ, կա՛մ ապօրինի, բայց քաղաքական իշխող ուժի համար «ցանկալի» որոշում կայացնելու երկընտրանքի առջև։ 4) Արդարադատության իրականացումից անցանկալի դատավորների մեկուսացում Նշված գործընթացը դրսևորվել է հետևյալ երեք միջոցներով՝ (1) գործերի մակագրման՝ պատահականութ­յան սկզբունքի վրա ստեղծված համակարգչային համակարգի փոխարեն «ձեռքով» մակագրման հա­մակարգի ներդրում, (2) առանձին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման արդյունքում լիազորության կասեցում և նրանց վարույթում գտնվող գործերի վերամակագրում, (3) դատավորների կողմնակալության արհեստական փաստարկների ձևավորում և դրա արդյունքում այդ դատավորների բացարկում։ 4․1․ Արտաքին և ներքին ազդեցությունից դատարանի և դատավորների անկախությունները երաշ­խա­վո­րելու նպատակով 2011 թվականին Հայաստանում ներդրվել է գործերի պատահական բաշխման և վերա­բաշխման հատուկ համա­կարգչային ծրագիր, որը դադարեց գործել 2021 թվականի հուլիսին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից այն առգրավելու հետևանքով: Փոխարենը դատարանների նախա­գահների կողմից գործերը սկսեցին մակագրվել «ձեռքով», ինչը հնարավորություն չի տալիս ստուգելի դարձնել գործերը բաշխելիս պատահականության սկզբունքի կիրառությունը։ Ավելին, համակարգչային ծրագիրն առգրավելուց հետո անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հնարավորինս արագ այն վերադարձնելու կամ որևէ համարժեք այլընտրանք ժամանակավորապես գործարկելու ուղղությամբ։ Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման հավասարաչափ և պատահական չա­փանիշների համատարած խախտումների մասին բարձրաձայնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև՝ մի շարք հեղինակավոր փաստաբաններ, իրավապաշտպաններ և այլոք։ Ի պատասխան քննադատության՝ ԲԴԽ-ն հայտարարել է, որ «ձեռքով» մակագրման միջոցով գործերի բաշխումը պետք է իրականացվի դատարանների նախա­գահների կողմից՝ այբբենական կարգով, ընդ որում, այդ գործընթացը չի գտնվում իր վե­րահսկողության ներքո: Մինչդեռ գործերի բաշխման այբբենական կարգի պահպանումը ստուգելի չէ, ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրվել են այդ սկզբունքի խախտման առանձին դեպքեր։ Ստուգելիությունը քիչ թե շատ ապահովող միակ հարթակը՝ «Դատալեքս» տեղեկատվական էլեկտ­­րո­նային կայքը, 2021 թվականի դեկտեմբերից պատշաճ չի գործում։ 4․2․ Հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, նշված գործով Սահմանադրական դատարան դիմելուց հետո, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մա­սով՝ չկայացած դա­տական նիստի արձա­նագրության բովանդա­կութ­յունը ենթադրաբար կեղծելու դեպ­քի առթիվ։ Նոր անդամներով համալրված Բարձրագույն դատական խոր­հուրդը 2019 թվականի հուլիսի 27-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և տվել դատավոր Դ․Գրիգոր­յանի նկատմամբ քրեական հետապնդում իրա­կանաց­նելու համա­ձայ­նություն։ Դատավոր Դ․Գրիգորյանի լիազորութ­յունները կա­սեցվել են և մինչ օրս մնում են կասեցված, քանի որ նրա նկատմամբ հետագայում կայացված արդարացման դատական ակտը դատախա­զությունը բողոքարկել է և այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Դատավոր Դ․Գրիգորյանի վարույթում առկա բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ վերը նշված քրեական գործը համակարգչային ծրագրով վերամա­կագրվել է այլ դատավորի։ Սույն հայտարարության 3․1․ կետում ներկայացված դեպքում ևս դատավոր Բ․Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրելու մասին ԲԴԽ որոշման հետևանքով նրա լիազո­րությունները կասեցվել են, և դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող, վերա­մա­կագրվել են այլ դատավորների։ 4․3․ Քրեական հետապնդման մարմինները 4․2․ կետում ներկայացված դեպքի կապակցությամբ դատավոր Դ․Գրիգորյանի կողմից իրականացվող արդարադատությանն իբր խոչըն­դո­տելու մեղադրանքով 2019 թվականի մայիսից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա նաև քննչական գործողություններ են իրակա­նացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր­ներ Արշակ Վարդանյանի, Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Երևան քաղաքի ընդ­հանուր իրավասության դատա­րանի դատա­վորներ Դավիթ Հարություն­յանի և Արման Հով­հաննիսյանի նկատմամբ։ Մասնավո­րա­պես՝ առնվազն երկու ամիս տևողութ­յամբ գաղտ­նալսվել են նրանց հե­ռա­­խո­սահամարները, պահանջվել են վե­րոնշյալ դատավորների անձ­նական հեռա­­խո­­սահամարների մուտ­քային և (կամ) ելքային հեռախո­սազանգերի, կարճ հաղոր­դագրութ­յունների (sms), ալեհավաքների վերծանումները, հավաքվել այլ անձ­նա­կան տվյալներ։ Դատավոր­ներին զրպարտելու համար դա­տավորներ Դ.Գրիգորյանի և Մ.Պապո­յանի հա­ղորդման հիման վրա արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների հատկա­նիշներով ՀՀ ԱԱԾ քննչա­կան դեպարտամենտում, թեև հա­րուցվել են քրեական գործեր, սա­կայն մեկ վարույթում միացված այդ գործերի քննությունը շարունակվում է արդեն շուրջ երեք տարի, և մինչ օրս քրեական հետապնդման մարմիններն այդ գործով որևէ անձի քրեական պա­տասխա­նատ­վության չեն կանչել, մինչդեռ ենթադրյալ հան­ցանք կատա­րած անձանց ինքնությունները, իմ համոզմամբ, նրանց ի սկզբանե հայտնի են եղել: Պետք է փաստել, որ վերոհիշյալ հանգամանքների բերումով նշված դատավորների նկատմամբ փաստացի ձևավորվել են կողմնակալության պնդումների արհեստական հիմքեր, և դրա արդյունքում որոշակի խումբ քրեական գործեր վարույթ ընդունելիս այդ դատավորները պարբերաբար բացարկվում են։ 5) Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորության չարաշահումը 5․1․ Վերջին տարիներին նկատվում է արդարադատության նախարարի կողմից դատա­վոր­ների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու դեպքերի շեշտակի աճ։ Այսպես, 2019 թվականին հարուցվել է 5, 2020 թվականին՝ 13, իսկ 2021 թվականին՝ 18 կար­գապահական վարույթ։ Մտահոգիչ են արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ ուղարկվող կարգապահական վարույթների ոչ միայն քանակական աճը, այլև դրանց որակական բնութագրիչները։ Այսպես․ 1․ Վա­րույթների հարուցման և դրանք ԲԴԽ ուղարկելու գործըն­թացն իրա­կանացվում է առերևույթ խտրական պայմաններում. փաստական հանգամանքներով նույն արար­քը մի դա­տավորի պարա­գայում հանգեցրել է նրա նկատմամբ կարգապա­հական վարույթ հարու­ցելուն և այդ դատավորին պատասխանատ­վության են­թարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելուն, իսկ մեկ այլ դատա­վորի դեպքում՝ կարգապահական վա­րույթը կար­ճելուն: 2․ Նշված կարգապահական վարույթների գերակշռող մեծամաս­նութ­յունը վերաբերում են դատավորի կողմից իր վա­րույթում քննվող այս կամ այն գործով որևէ որոշում կայաց­նելուն։ 3․ Նշված վարույթներով թիրախա­վորվում են ինչպես հասարակությունում, այնպես էլ իրավաբանական համայնքի շրջա­նակներում, այդ թվում՝ դատական համակարգում մեծ հեղինա­կություն և հար­գանք վայելող այն­պիսի դատա­վորներ, ինչպիսիք են՝ Արման Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը, Դավիթ Գրիգորյանը, Լուսինե Աբգար­յանը, Զա­րուհի Նախշքարյանը, Սերգեյ Մարաբյանը, Վազգեն Ռշտունին, Դանիել Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը: Անհրաժեշտ է ընդգծել, որ սույն գործընթացը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Վենետիկի հանձնաժողովը, «ԳՐԵԿՈ»-ն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս մատնանշել են դա­տա­­վոր­ների նկատ­մամբ կար­գա­պահական վարույթ հարուցելու արդարադատության նախա­րարի լիազորության վերանայման անհրաժեշտությունը։ Ավելին, արտահայտվել է մոտեցում, որ այդ լիազորությունը ենթակա է դա­դա­րեցման այն պահից, երբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված մյուս մարմինը՝ Դատավորների ընդ­հանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նորացված կազմով հանձնա­ժողովը (որում այլևս ընդգրկված են հասարակական կազմա­կերպությունների ներ­կայա­ցուցիչներ), ապա­ցուցի իր արդ­յու­­նավե­տութ­յունը: Տվյալ հանձնաժողովը ձևավորված է և գործում է, սա­կայն արդարադատության նախարարի՝ կարգա­պա­հա­կան վարույթ հարուցելու լիազորության գործ­նական կիրառումը ոչ թե սահմանափակվել կամ դադա­րեցվել է, այլ ընդհա­կառակը, ստացել է նոր թափ։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հենց վերոհիշյալ դատավորների աշխատանքի արդյունքում է Հայաս­տանի դատական համակարգն ամենաանկախը ճանաչվել Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում՝ 2020-2021 թվականների ընդհանուր գնահատման արդյունքներով։ Այսպիսով, ներկայացված փաստերի շղթան ակնհայտ ցույց է տալիս, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։ Քաղաքական իշխանության վերը թվարկված դրսևորումներն անհա­մատեղելի են անկախ դատական իշխանության գոյութ­յան հետ։ Սույնով հրավիրում եմ Ձեր` որպես միջազգային կառույցների ուշադրությունը և հայցում ձեր աջակցությունը՝ Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։   Հարգանքով ՀՀ դատավորների միության նախագահ Ա․ Ազարյան   Գլխավոր լուսանկարում՝ Ա․ Ազարյանը  
15:37 - 06 մայիսի, 2022
Ուկրաինայում պատերազմը ևս հանգեցնում է գլոբալ պարենային ճգնաժամի․ ՄԱԿ |hetq.am|

Ուկրաինայում պատերազմը ևս հանգեցնում է գլոբալ պարենային ճգնաժամի․ ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Ողջ աշխարհում սովն ու պարենի պակասը վերջին տարվա ընթացքում հասել է աննախադեպ մասշտաբների։ Ներկայում արտակարգ օգնության կարիք ունի ավելի քան 400 միլիոն մարդ, իսկ պարենի գները հասել են ռեկորդային ցուցանիշների։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է ՄԱԿ-ի պարենային ճգնաժամի դեմ պայքարի համաշխարհային ցանցի զեկույցում, որը մայիսի 4-ին հրապարակվել է Հռոմում։ Այն պատրաստվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և Պարենային ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից։ Զեկույցի հեղինակները նշում են, որ 2021 թվականին պարենի սուր անբավարարության հետ բախվել և օգնության կարիք է ունեցել աշխարհի 53 երկրի գրեթե 193 միլիոն մարդ, ինչը գրեթե 40 միլիոնով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներից ևս 236 միլիոն մարդ կարիք ունի օգնության և միջոցներ` հաղթահարելու գլոբալ աղետալի ռիսկի շեմը: Հատուկ ուշադրության կարիք ունի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում առկա իրավիճակը, հատկապես Հարավային Սուդանում, Եթովպիայում, Մադագասկարում և Եմենում։ Այնտեղ 2021 թվականին հաշվարկվում էր 570 հազար մարդ, որոնք ապրում են սովամահ լինելուն մոտ պայմաններում։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:58 - 04 մայիսի, 2022
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևում «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևում «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել են Կիևի հրթիռատիեզերական ոլորտի «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են Կիևում հրթիռատիեզերական ոլորտի «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերը», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է նաև, որ հարվածներ են հասցվել «Ուկրաինայի տասը ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման ինը շրջանների, ինչպես նաև Իլյիչովկա բնակավայրի հատվածում ռազմամթերքի պահեստի»։ Նշենք, որ երեկ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ, Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնել է 10 վիրավորի մասին։   Նորա Վանյան
14:04 - 29 ապրիլի, 2022
Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։ Նա այդ բանակցություններից մանրամասներ չի փոխանցել, սակայն, ընդգծել է, որ այս շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի մասնակցությանը տարհանման գործընթացում: Գործակալությունները հայտնում են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարում ինչպես Կիևում, այնպես էլ Մոսկվայում տարհանման հնարավորության շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնում է 10 վիրավորի մասին, որոնողական աշխատանքները շարունակվում են։
10:54 - 29 ապրիլի, 2022
Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
08:43 - 27 ապրիլի, 2022
Կարեւոր է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերեշ |armenpress.am|

Կարեւոր է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդգծել է ջանքերի կարևորությունն Ուկրաինայի իրադրության ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում՝ պարենի, էներգետիկայի և ֆինանսների առումով բոլոր երկրների աջակցության նպատակով: «Մենք նաև շահագրգռված ենք, որ արվի ամենն (Ուկրաինայի իրադրության) ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում ,- ապրիլի 26-ին ասել է Գուտերիշը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բացման ժամանակ:- Ես մեկնելու եմ Աֆրիկա այս այցերից հետո (Մոսկվա և Կիև - ծանոթ. խմբ.), մենք տեսնում ենք (այս իրադրության) դրամատիկական ազդեցությունն այն երկրներում, որոնք համավարակից հետո արդեն հանդիպել են շատ անարդարացի ձևով պաշարների անհավասարաչափ բաշխման խնդրին միջազգային ֆինանսական համակարգի աշխատանքի առումով»: Նրա խոսքով՝ բարձրացած գներն աշխարհում կսաստկացնեն իրավիճակը: «Շատ կարևոր է ամեն ինչ անել բոլոր երկրների օժանդակության համար պարենի, էներգետիկայի և ֆինանսների առումով: Այս պահին ես շատ շահագրգռված եմ անելու հնարավորինս ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է արագ դադարեցվեն (մարտական գործողությունները) և նվազագունի հասցվեն մարդկանց տառապանքները, լուծվի (իրադրության) ազդեցության խնդիրը բնակչության խոցելի խավերի վրա աշխարհի մյուս մասերում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բացի դրանից, կան օրակարգի մի շարք այլ հարցեր, որոնք մենք շատ շահագրգռված ենք քննարկելու Ռուսաստանի հետ»,- ասել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:28 - 26 ապրիլի, 2022
Պահանջում ենք հումանիտար միջանցք բացել Մարիուպոլից․ Վերեշչուկը դիմել է ՄԱԿ-ին

Պահանջում ենք հումանիտար միջանցք բացել Մարիուպոլից․ Վերեշչուկը դիմել է ՄԱԿ-ին

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ այսօր չի հաջողվել հումանիտար միջանցք բացել Մարիուպոլից, քանի որ Ռուսաստանը չի երաշխավորել հրադադարի ռեժիմի պահպանումը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։ Ըստ նրա՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պետք է այս հարցը բարձրացնի Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։ «Մենք արդեն չենք խնդրում, մենք ՄԱԿ-ից պահանջում ենք ապահովել հրադադարի ռեժիմն ու հումանիտար միջանցքի բացումն «Ազովստալից» և ընդհանուր առմամբ Մարիուպոլից։ «Ազովստալում» այժմ 1000 կին և երեխա կա, 500 կամ ավելի վիրավոր, գրեթե 50 մարդ անհապաղ բուժօգնության կարիք ունի։ Հենց այդ մասին պետք է խոսի պարոն Գուտերեշը Մոսկվայում, եթե նա պատրաստվում է խոսել խաղաղության մասին․․․ Մնացած բոլոր պայմանավորվածությունները կշիռ չեն ունենա, քանի որ գլխավորն, ինչ կարող է անել ՄԱԿ-ը և չեն կարող անել ուրիշները, հումանիտար միջանցք բացելն է»,- ասել է նա։ Նշենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, իսկ ապրիլի 28-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։   Նորա Վանյան
19:22 - 24 ապրիլի, 2022