ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

tert.am: Իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին Մինսկում ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է «պետության օժանդակությամբ իրականացված առևանգում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Դա կառավարության աջակցությամբ իրականացված առևանգում էր», -ասել է Օ՛Լիրին և հավելել, որ մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներն այժմ այս հարցով են զբաղված։Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը ֆենոմենալ աշխատանք է կատարել 6 ժամվա ընթացքում ինքնաթիռը Մինսկից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ միջադեպը «շատ վախենալու» է եղել։ Ուղևորներն ու անձնակազմը գտնվել են զինված պահակախմբի հսկողության տակ, որը խուզարկել է ինքնաթիռից իջած բոլոր մարդկանց։Մայքլ Օ՛Լիրին նաև հայտնել է, որ ենթադրում է՝ ինքնաթիռում եղել են Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներ, որոնք կազմակերպել են ինքնաթիռի վայրէջքը Մինսկում։«Մենք հավատում ենք, որ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի մի քանի աշխատակիցներ իջել են օդանավակայանում», - Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
13:17 - 24 մայիսի, 2021
ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ Է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մայիսի 18-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչը՝ բացելով շտաբների պետերի մակարակով դաշինքի Ռազմական կոմիտեի նիստը: «Մենք նախկինի պես պահպանում ենք կրկնարի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ (զսպում եւ երկխոսություն), մասնավորապես, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի պատասխանում Ռուսաստան – ՆԱՏՕ խուրհրդի անցկացման առաջարկությանը, բայց նախկինի պես Ռուսաստանի հետ կառուցողական հարաբարությունների հույս ունենք, երբ նրա գործողությունները դա հնարավոր դարձնեն»,- պնդել Է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ ընդգծում Է, որ դաշինքը կրկնակի մոտեցում ունի ՌԴ-ի նկատմամբ՝ զսպում եւ երկխոսություն: Ավելի վաղ նա նաեւ պնդել Է, որ Մոսկվան արդեն երկու տարի հրաժարվում Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումից: Մարտի վերջին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ Մոսկվան չի հրաժարվում ձեւաչափին մասնակցելուց եւ առաջարկում Է վերականգնել շփումները զինվորականների գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:34 - 18 մայիսի, 2021
Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է. Ռումինիայի ԱԳ նախարար |tert.am|

Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է. Ռումինիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների շնորհիվ Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրները պետք է տարածաշրջանում ներկայություն պահպանեն և իրենց արժեքներն առաջ տանեն այնտեղ: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն Եվրոպական քաղաքականության կենտրոնի Talks Geopolitics առցանց համաժողովի ընթացքում, որն այսօր կազմակերպել էին Ռումինիայի Լուչիանա Բլագի համալսարանի համաշխարհային հետազոտությունների կենտրոնը և Սևծովյան համալսարանական հիմնադրամը, գրում է Военное обозрение հրատարակությունը:Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է «Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր կանխել Սև ծովի վերածումը Ռուսաստանի ներքին լճի»: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ իր երկիրը չի զգում «ռուսական սպառնալիք»:«Մենք  սպառնալիք չենք զգում, բայց միևնույն ժամանակ, մենք անհանգստանում ենք, երբ տեսնում ենք ռազմական զանգվածային տեղաշարժ, տարածաշրջանում ուժի նմանատիպ ցուցադրում»,- ասել է նա:
16:00 - 07 մայիսի, 2021
Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի |azatutyun.am|

Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերկսվի: «Մենք հուսով ենք, որ խոհեմությունը կհաղթի, և Ուկրաինայի հարավարևելյան շրջանում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի»,- ասել է Պեսկովը, նշելով, որ այսօրվա դրությամբ «լարվածությունը Դոնբասում նորմայից բարձր է»: Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային , ինչը «ձեռնտու է սադրիչ դիրքորոշում որդեգրած Ուկրաինայի զինուժին»: Պեսկովի խոսքով, լարվածությունը շարունակվում է նաև այն պատճառով, որ «միացյալ Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում»: «Երբ այս իրավիճակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինծառայողներ են հայտնվում, դա անվանում են «զորավարժանք», երբ Ռուսաստանն իր սեփական տարածքում է զորավարժություններ անցկացնում, դա անվանում են ռուսսկան ագրեսիա»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
16:50 - 29 ապրիլի, 2021
Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» |tert.am|

Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» |tert.am|

tert.am: Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին առաջիկա Defender Europe 2021 զորավարժությունների տարածքում: Այս  մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:«Մենք ուշադիր հետևում ենք դաշինքի զորքերի տեղափոխմանը Defender Europe - 2021 առաջիկա զորավարժությունների տարածք: Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում ստեղծվել են համակարգող կենտրոններ՝ ՆԱՏՕ-ի զորքերի և բեռների դիմավորումն ապահովելու համար»,-ասել է Շոյգուն Ղրիմում հինգշաբթի անակնկալ ստուգումների ընթացքում Հարավային ռազմական օկրուգի և օդային ուժերի գործողությունների արդյունքների  վերաբերյալ հանդիպման ժամանակ:Նրա խոսքերով՝ «դաշինքի հիմնական կոալիցիոն խմբավորումներից մեկը տեղակայված է Սև ծովի տարածաշրջանում»: «Ներկայումս Հունաստանի նավահանգիստներ էբերվում զենք, ռազմական և հատուկ տեխնիկա» - ասել է Շոյգուն:
17:56 - 22 ապրիլի, 2021
Լիտվան չի բացառել ռուս դիվանագետների արտաքսումն ի նշան Չեխիայի հետ համերաշխության |tert.am|

Լիտվան չի բացառել ռուս դիվանագետների արտաքսումն ի նշան Չեխիայի հետ համերաշխության |tert.am|

tert.am: Լիտվան և նրա դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համերաշխություն հայտնել Չեխիային Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ. քննարկվում է ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աստա Սկայսգիրիտեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Նախագահը լիովին սատարում է ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքում արտաքին ռազմական հետախուզության ներկայության նվազեցմանն ուղղված Չեխիայի ջանքերին, ինչպես նաև համերաշխություն է հայտնում Չեխիայի կառավարության գործողություններին»,-ասել է Սկայսգիրիտեն լիտվական ռադիոյի եթերում:Լիտվայի նախագահի օգնականի խոսքերով` այժմ «դիվանագիտական ուղիներով քննարկվում է, թե ինչպես լավագույնս միասնական համերաշխություն հայտնել»:«Այդ երկրի կառավարությունը (Չեխիա) գործընկերներին խնդրել է աջակցել իրեն, ինչպես նաև արտաքսել ռուսական առաքելություններում աշխատող որոշ պոտենցիալ գործակալների», -ավելացրել է նախագահի օգնականը:
13:19 - 22 ապրիլի, 2021
11 նավ` 21 երկրից. Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները |tert.am|

11 նավ` 21 երկրից. Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները |tert.am|

tert.am: Այսօր Բալթիկ ծովում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Open Spirit ականակիրների ավանդական գարնանային զորավարժությունը, որին մասնակցում է 11 նավ` 21 երկրից:Զորավարժությունները ղեկավարում են Էստոնիայի ռազմածովային ուժերը, գրում է Delphi-ն՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարությանը:«Ամեն տարի անցկացվող Open Spirit գործողությունը լուրջ նշանակություն ունի Բալթիկ ծովի ջրերը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից ի վեր այստեղ կուտակված զինամթերքից մաքրելու, ձկնորսությանը, ծովային ուղիներին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգները նվազեցնելու համար: Բացի այդ, այն նպաստում է Էստոնիայի ռազմածովային ուժերի և զորավարժություններին մասնակցող այլ երկրների համագործակցությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի առաջին մշտական ականային էսկադրիլիայի հրամանատար, կապիտան-լեյտենանտ Յան Վայչերսը:
13:03 - 19 ապրիլի, 2021
Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկացի սպաները |tert.am|

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկացի սպաները |tert.am|

tert.am: Ուկրաինայի Ազգային գվարդիայում վերապատրաստման դասընթացներ են սկսվել ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ, այժմ ուկրաինացի զինծառայողներին կվերապատրաստեն ամերիկացի սպաները: Այս մասին հաղորդում է Репортёр-ը՝ հղում անելով Ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը:Գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացն ընթանում է ստորաբաժանումների վերապատրաստման միջազգային միջգերատեսչական կենտրոնում (Կիևի մարզում): Համագործակցությունը տեղի է ունենում «Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հնարավորությունների կատարելագործման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Անվտանգության համաշխարհային պահուստային հիմնադրամի կողմից Պենտագոնի միջոցով:«Այդ դասընթացները կարևոր են միջազգային գործընկերների հետ մեր ընդհանուր ձգտման համար՝ համակարգային մոտեցում ստեղծելու ստորաբաժանումների հավաքական պատրաստվածության համար, որպես այն մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է գերատեսչության վերապատրաստումների հարցով վարչության ղեկավար, գնդապետ Կոնստանտին Պլետկոն:  
22:21 - 11 ապրիլի, 2021
ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք. Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք. Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք, համապատասխան ուղղությամբ քայլեր դեռ չեն նախատեսվել, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ավելի վաղ ասել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ կլինի հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի, հայտնում է INTERFAX-ը: Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիևը չի կարողանա դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ որի, Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն է, բացասական արձագանքներ է առաջացրել հատկապես գերմանացիների շրջանում: 
20:58 - 07 ապրիլի, 2021
Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն Է: Մենք հանձնառու ենք մեր բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն Է: ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել Է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու եւ հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:44 - 06 ապրիլի, 2021