Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Էրդողանը Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ
 |hetq.am|

Էրդողանը Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում: «Իսրայելը, ստանալով Արևմուտքի և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, Գազայում մարդկության դեմ հանցագործություններ է կատարում։ (Իսկական, խմբ.) պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին: Բայց Իսրայելը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին։ Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատանք ենք տանում, որպեսզի իսրայելցի ռազմական հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ օրենքի առաջ կանգնի»,- TACC գործակալության փոխանցմամբ թուրքական կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Էրդողանը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ և ավելի քան 20 հազար մարդ էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Գազայի զգալի մասը ոչնչացվել է կամ ավերակների մեջ է։ Գազ, էլեկտրականություն և ջուր չկա։ Եվ այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության աչքի առաջ։ ԵՄ-ն չի կարողանում նույնիսկ հրադադարի կոչ անել, առավել ևս՝ դատապարտել այն։ Ավելին, նրանք փորձում են թաքցնել Իսրայելի վայրագությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզապես հետևում է: 25 օր շարունակ իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մի արձագանք չեն հայտնում մարդկության դեմ կատարված այս հանցագործություններին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
13:13 - 01 նոյեմբերի, 2023
Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, լատինամերիկյան մի շարք երկրներ դեսպաններին են հետ կանչել Թել Ավիվից

 |factor.am|

Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, լատինամերիկյան մի շարք երկրներ դեսպաններին են հետ կանչել Թել Ավիվից |factor.am|

factor.am: Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում պատերազմի պատճառով, Լատինական Ամերիկայի երկու այլ երկրներ էլ հետ են կանչել Թել Ավիվում իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար, գրում է Al Jazzira-ն։ Հարավամերիկյան երկիրը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին։ Ըստ նրա՝ Բոլիվիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ «մերժելով և դատապարտելով Գազայի հատվածում տեղի ունեցող իսրայելական ագրեսիվ և անհամաչափ ռազմական հարձակումը»։ Բոլիվիան Իսրայելի հետ հարաբերությունները խզել էր 2009 թվականին, սակայն դրանք վերականգնել էին 2020 թվականին։ Բոլիվիան նաև մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Հարևաններ երկրները՝ Կոլումբիան և Չիլին էլ  հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար  և հրադադարի կոչեր արել։ Իր հերթին Չիլիի նախագահ, ձախ քաղաքական գործիչ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ իր երկիրը «Գազայի հատվածում Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների պատճառով» հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար։  
11:46 - 01 նոյեմբերի, 2023
Իսրայելական սուպերմարկետները դադարեցրել են թուրքական ապրանքների ներմուծումը Համասի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման պատճառով |hy.armradio.am|

Իսրայելական սուպերմարկետները դադարեցրել են թուրքական ապրանքների ներմուծումը Համասի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման պատճառով |hy.armradio.am|

hy.armradio.am: Իսրայելական բազմաթիվ սուպերմարկետների ցանցեր դադարեցրել են ներկրումը Թուրքիայից այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը որակել որպես ահաբեկչական խմբավորում, հայտնում է իսրայելական Haaretz թերթը։ Նշվում է, որ իսրայելական խոշորագույն Shufersal սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև նրա մրցակիցներ Ռամի Լևին և Յոհանանոֆը հրաժարվել են թուրքական արտադրանքից։ Նրանք այս քայլին գնացել են հասարակական ուժեղ ճնշման պատճառով։ Մասնավորապես, Rami Levy ցանցին մեղադրել են թուրքական լոլիկը իսրայելականից գերադասելու մեջ։ «Մանրածախ առևտրով զբաղվողները կարծես թե հասկանում են, որ սպառողներն այժմ թուրքական լոլիկը համարում են արգելված»,- գրում է թերթը։ Շուկայի խոշոր խաղացողների օրինակին հետևել են փոքր ներկրողները։ Haaretz-ը հայտնում է, որ Թուրքիան վերջին տարիներին դարձել է Իսրայելի հիմնական արտահանողներից մեկը։ 2022 թվականին այն համապատասխան վարկանիշում զբաղեցրել է հինգերորդ տեղը Չինաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Գերմանիայից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Անկարան Համասին ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ Խորհրդարանում ելույթի ժամանակ նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը ազատագրական և մոջահեդների խմբավորում է, որը պայքարում է իր հողը պաշտպանելու համար: Ի պատասխան սրան՝ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Թուրքիայի ղեկավարին հրավիրել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին իր երկիր տեղափոխել։ Դրանից հետո Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ իր երկիրը անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից՝ երկկողմ հարաբերությունները վերանայելու համար։
11:31 - 01 նոյեմբերի, 2023
Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններին մասնակցելու համար 15 մարդ է ձերբակալվել |panorama.am|

Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններին մասնակցելու համար 15 մարդ է ձերբակալվել |panorama.am|

panorama.am: Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվածների թիվը հասել է 15-ի: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է շրջանի Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևան: «Դատարանի որոշումներով նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու մեջ։ Նրանցից 8-ի նկատմամբ նշանակվել է վարչական կալանք՝ 8 օր ժամկետով, երկուսին՝ հաշվի առնելով առողջական վիճակը, նշանակվել է 60-ական ժամ պարտադիր աշխատանք»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մամաևայի խոսքով՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «Հավաք, հանրահավաք, ցույց, երթ կամ պիկետ կազմակերպելու կամ անցկացնելու համար սահմանված կարգի խախտում» հոդվածով։ Հոկտեմբերի 31-ին Դաղստանի դատարանները զանգվածային անկարգությունների 7 մասնակիցների մեղավոր են ճանաչել մանր խուլիգանության մեջ և ձերբակալել նրանց երեքից տասը օր ժամկետով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի բնակիչները ներխուժել են Ույթաշ օդանավակայանի թռիչքուղի, որտեղ ժամանել է Թել Ավիվից չվերթը: Հաղորդվում էր, որ նրանք փնտրում էին Իսրայելի ժամանող քաղաքացիներին, ինչպես նաև ստուգում էին տարածքից դուրս եկող մեքենաները: Արդյունքում՝ անկարգություններ են սկսվել։ Օդանավակայանը ժամանակավոր փակվել է։  
09:34 - 01 նոյեմբերի, 2023
Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը՝ պնդելով, որ դա «այժմ ճիշտ պատասխանը» չէ։ Այս մասին գրում է BBC-ն:«Մենք չենք կարծում, որ հրադադարը հենց հիմա ճիշտ պատասխանն է: Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: Քիրբին այս մասին ասել է երկուշաբթի՝ հրադադարի փոխարեն առաջարկելով «դադարներ»՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար: Ներկայում Գազայի 2,2 միլիոն բնակչի համար սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները վտանգավոր աստիճանի քիչ են: Սակայն Իսրայելը երեկ երեկոյան  հայտարարել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմաքանդվել, զինադադար չի լինի:«Հրադադարի կոչերը կոչ են Իսրայելին՝ հանձնվելու ՀԱՄԱՍ-ին, հանձնվելու ահաբեկչությանը... դա տեղի չի ունենա», - ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
11:36 - 31 հոկտեմբերի, 2023
Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու
 |tert.am|

Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը, կրակը դադարեցնելու կոչերը հավասարազոր են հանձնվելու կոչերին․ Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով, որ կրակը դադարեցնելու կոչերը նշանակում են, որ Իսրայելը կզիջի ՀԱՄԱՍ-ին և կհանձնվի։ «Ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չհամաձայնեց հրադադարի կնքել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11-ից հետո, այնպես էլ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչ անելը նշանակում է կոչ անել զիջել ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը։ Դա տեղի չի ունենա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նեթանյահուն։
22:03 - 30 հոկտեմբերի, 2023
Մախաչկալայում ձերբակալվածների թիվը հասել է 60-ի
 |azatutyun.am|

Մախաչկալայում ձերբակալվածների թիվը հասել է 60-ի |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի երեկոյան Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հաղորդում է պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ այս պահին Հյուսիսային Կովկասի խոշորագույն օդանավակայաններից մեկը շարունակում է փակ մնալ։ Անկարգությունների առթիվ ստեղծված հատուկ օպերատիվ շտաբում այսօր ելույթ է ունեցել Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը՝ նշելով, որ հանրապետության իրավապահներին չի հաջողվել՝ «հակազդել տեղեկատվական դաշտում ծագած սադրանքներին»։ Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգությունները ծագել էին կիրակի երեկոյան։ Մի քանի հարյուր տեղացի երիտասարդներ մուտք էին գործել օդանավակայանի հատուկ հսկվող տարածք, այդ թվում՝ թռիչքուղի՝ փորձելով կանխել Թել-Ավիվից Մախաչկալա կանոնավոր չվերթ կատարող օդանավի վայրէջքը։
14:27 - 30 հոկտեմբերի, 2023
Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
 |tert.am|

Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ |tert.am|

tert.am: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կիրակի կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ժամանակ Մոսկվայի պահվածքից, գրում է timesofisrael.com։ Իսրայելի ԱԳՆ-ի Եվրոպա-Ասիայի բաժնի փոխտնօրեն Սիմոնա Հալպերինը Մոսկվայի դեսպան Անատոլի Վիկտորովին ասել է, որ Իսրայելը «լուրջ է վերաբերվում» այն փաստին, որ Մոսկվան հստակ և միանշանակ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ռուսաստանը Մոսկվայում հյուրընկալել է  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին։ «ՀԱՄԱՍ-ի՝  հոկտեմբերի 7-ի ահաբեկչության, պատանդների առևանգման և ավելի քան 1400 իսրայելցիների սպանության համար անմիջականորեն պատասխանատու առաջնորդներին հյուրընկալելն Իսրայելի դեմ ահաբեկչության օրինականության մեսիջ է ուղարկում», - ասել է Հալպերինը Վիկտորովին: Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի գործիչների հետ:
12:36 - 30 հոկտեմբերի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը
 |armenpress.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ շրջափակված պաղեստինցիները վառելիքի, սննդի և մաքուր ջրի խիստ պակաս ունեն։ Ըստ ԻՊԲ-ի՝ իսրայելական կողմը սպանել է «տասնյակ ահաբեկիչների, որոնք բարիկադավորվել են շենքերում և թունելներում և փորձ են արել հարձակվել զորքերի վրա»։ Պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելի ավիահարվածներից տուժել են Գազայի Շիֆա և Ալ-Քուդս հիվանդանոցները, իսկ պաղեստինյան զինյալները իսրայելական ուժերի հետ բախվել են Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի սահմանի մոտ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս բախումների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։ Ավելի վաղ Իսրայելը Գազայի արևմտյան հատվածում տեղակայված մարտական տանկերի լուսանկարներ էր տարածել, իսկ երկրի կառավարությունը կարգադրել էր ընդլայնել ցամաքային գործողությունները։ Reuters-ը հաղորդում է, որ այս ընթացքում Գազայում բավական շատ են լինում հեռախոսային և ինտերնետային կապի խափանումները, իսկ Իսրայելի բանակի գործողությունների մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։ 
11:22 - 30 հոկտեմբերի, 2023
Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են օդանավակայան. այն ժամանակավորապես փակվել է  |tert.am|

Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են օդանավակայան. այն ժամանակավորապես փակվել է |tert.am|

tert.am: Կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։  Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայրեն ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար։ ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը կպարզվի տեսախցիկների միջոցով, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Տեղի իշխանություններն ընդգծել են, որ օդանավակայանում իրավիճակը վերահսկելի է։ Միջադեպից հետո տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է շուրջօրյա գործողության անցնելու և օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:40 - 30 հոկտեմբերի, 2023