Կորոնավիրուս

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2000-ը |news.am|

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2000-ը |news.am|

news.am:  Կիրակի Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2002-ը: Չինաստանի շրջանների առողջապահության եւ հիգիենայի հարցերով հանձնաժողովների հրապարակած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ այդ վիրուսի հետեւանքով զոհերի թիվը դեռեւս 56 է: Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտնել էին 1975 վարակվածների մասին: Կորոնավիրուսով վարակը կասկածվում է շուրջ 2.7 հազար մարդու շրջանում, սակայն նրանց ախտորոշումը դեռեւս հաստատված չէ: Վարակների կեսից ավելին (1052) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական օջախը: Այնուհետեւ երկրորդ ցուցանիշը գրանցվել է Չժեցզյան նահանգում (104 դեպք), Գուանդունում (98) եւ Հենանում (83): Նոր տիպի թոքաբորբով վարակվելու դեպքեր գրանցվել են երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Պեկինում (51) եւ Շանհայում (40): Ինչպես հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն, կիրակի ԱՄՆ-ը կազմակերպելու է ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ ամերիկացի դիվանագետներին Ուհանից դուրս բերելու չորրորդ թռիչքը: «Գոլոս Ամերիկի»-ի զրուցակիցը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների դուրս բերումը նահանգից թելադրած է նրանց առողջության եւ անվտանգության մասին մտահոգությամբ, խոսքը վերաբերում է նաեւ Ուհանում ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին: Ուհանում տարհանման կապակցությամբ հյուպատոսության գործառույթները կփոխանցվեն Պեկինում, Չենդուում, Գուանչժոում, Շանհայում եւ Շենյանում տեղակայված ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններին: Չինաստանի նախագահ Սի Ծինպինը մեկնաբանել է կորոնավիրուսի հետեւանքով մահացության աճի մասին հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ Չինաստանը բախվել է «ծանր իրավիճակի հետ»: Չինաստանի իշխանությունները հայտարարել են տրանսպորտային փոխադրումների կանոնների խստացման մասին հիվանդությունը կրողների աճի կապակցությամբ: Uber-ի չինական տարբերակը՝ «Դիդի Չուսին» տրանսպորտային ընկերությունը հայտարարել է կիրակիից սկսած Պեկինից միջազգային ուղեւորությունները դադարեցնելու մասին: Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները դադարեցրել են մայրաքաղաքային նահանգի ներսում ավտոբուսների երթեւեկությունը: CCTV պետական հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով զբոսաշրջության ոլորտի չինական ասոցիացիային, հայտարարել է Չինաստանի ներսում եւ միջազգային ուղղություններով խմբային տուրիզմը դադարեցնելու մասին: Արգելքը կգործի երկուշաբթվանից: Ուհանի իշխանությունները հայտարարել են քաղաքի կենտրոնում մասնավոր ավտոմոբիլային շարժման ամբողջական արգելքի մասին՝ սկսած կիրակիից, ինչը էլ ավելի է պարալիզացնում 11-միլիոնանոց քաղաքի կյանքը, որը գտնվում է կարանտինի մեջ հինգշաբթի օրվանից: Ուհանի օդանավակայանում չեղարկվել են գրեթե բոլոր թռիչքները, քաղաքի սահմանային անցակետերում տեղադրված են պահակակետեր: Հուբեյի իշխանությունները, որտեղ գտնվում է Ուհանը, գրեթե ամբողջովին արգելել են տրանսպորտի շարժը: Շրջանում ապրում է 59 մլն մարդ:
07:24 - 26 հունվարի, 2020
Կորոնովիրուսը շարունակում է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս. Վրաստանի օդանավակայաններում հետազոտություններ կանցկացվեն |aliq.ge|

Կորոնովիրուսը շարունակում է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս. Վրաստանի օդանավակայաններում հետազոտություններ կանցկացվեն |aliq.ge|

aliq.ge:  Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կորոնովիրուսի հետ կապված Վրաստանի օդանավակայաններում ուղևորներին կհետազոտեն: Ուղևորների հետազոտությունը կիրականանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ: BBC-ն գրում է, որ Չինաստանում վիրուսը հաստատվել է 1200 մարդու դեպքում: Այն տարածվել է Եվրոպայում, Ամերիկայում և Ավստրալիայում: CoV անվամբ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուխան քաղաքում, 2019-ի դեկտեմբերի վերջին։ Աշխարհի որոշ երկրների օդանավակայաններում Ուխան քաղաքից ժամանած զբոսաշրջիկներին հետազոտում են, իսկ որոշ քաղաքներից Ուխանի ուղղությամբ չվերթներն արգելվել են: Սոցիալական ցանցերում շարունակվում են տարածվել տեսանյութեր, որտեղ քաղաքացիները փողոցի կենտրոնում կորցնում են գիտակցությունը, շտապ օգնության աշխատակիցները փորձում են նրանց բուժօգնություն ցուցաբերել: Ալիք Մեդիայի հետ զրույցում Չինաստանում բնակվող օտարերկրացիներից մեկն ասում է. «Բոլորիս բացատրել են՝ պետք է կրել բժշկական դիմակներ, նույնիսկ նշել են, թե կոնկրետ որ արտադրողի բժշկական դիմակներն է պետք ձեռք բերել: Այստեղ խոսակցություն է շրջանառվում, որ վիրուսի հետ կապված աղմուկը հիմնականում բարձրացել է օտարերկրացիների՝ Չինաստանը լքելու նպատակով: Օտարերկրացիներն այստեղ տեղեկատվության աղբյուր են, իսկ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ձեռնտու չէ տեղեկատվությունը երկրից դուրս բերելը»: Չինաստանի անգլալեզու մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ վիրուսը տարածվել է չղջիկներից, հիմնականում չղջիկների ապուրով սնվելու հետևանքով: Ըստ Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիայի, այս պահին վիրուսի էպիկենտրոնում կան Վրաստանի քաղաքացիներ, սակայն անվտանգ տարածքում են, մնացածը տեղափոխվել են Չինաստանի այլ քաղաքներ: Վարակվածների շարքում չկան Վրաստանի քաղաքացիներ։
05:02 - 26 հունվարի, 2020
ԱՀԿ-ն Վրաստանին խորհուրդ է տալիս միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ |shantnews.am|

ԱՀԿ-ն Վրաստանին խորհուրդ է տալիս միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ |shantnews.am|

shantnews.am:  «Վրաստանում, ինչպես նաև մյուս երկրներում նոր վիրուսի տարածման ռիսկի հնարավորություն կա: Վիրուսի տարածման վտանգ կա: Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք Չինաստանի վարակված շրջաններից Վրաստան են գալիս, կարող են լինել վիրուսի պոտենցիալ կրողներ»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վրացական գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեն: Դոմենտեն նաև նշել է, որ Չինաստան մեկնող բոլոր Վրաստանի քաղաքացիները պետք է տեղեկություն ունենան հիվանդության մասին և ստանան համապատասխան հրահանգներ: «Հիմնական խորհուրդը հիգիենայի պաշտպանությունն է և անվտանգ սննդի օգտագործումը: Անհրաժեշտ է զերծ մնալ հում մսամթերքի, ձկան և կաթի օգտագործումից»,- ասել է Դովենտեն: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, բոլորը` Չինաստանից բերովի: Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։
14:38 - 24 հունվարի, 2020
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի: Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը հիվանդությունն անվանվել է «2019թ. նոր կորոնավիրուս» (2019-nCoV): Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:
12:21 - 24 հունվարի, 2020
ԱՀԿ-ն կոչ Է արել բոլոր երկրներին նոր կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկել |armenpress.am|

ԱՀԿ-ն կոչ Է արել բոլոր երկրներին նոր կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկել |armenpress.am|

armenpress.am։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սպասվում Է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող Է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք Է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հիվանդության մի քանի դեպքերի մասին արդեն հայտնի Է դարձել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում: Մինչդեռ, ինչպես հայտնի Է դարձել հունվարի 23-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձեռնպահ Է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց: Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չԷ: ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել եւս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:19 - 24 հունվարի, 2020
ԱՀԿ-ն նոր վարակի հետ կապված արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում |azatutyun.am|

ԱՀԿ-ն նոր վարակի հետ կապված արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այդ վիրուսից մահացածների թիվը հասել է 25-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 800-ը: Հուբեյ նահանգից դուրս հիվանդի մահ է գրանցվել: Չինաստանի իշխանությունները փակել են արդեն երկրորդ՝ 7,5 միլիոն բնակչություն ունեցող Հուանգան քաղաքը և ընդհատել երկաթուղային կապը Եչժոու քաղաքի հետ, որը մոտ մեկ միլիոն բնակիչ ունի: Հունվարի 25-ին նշվող չինական Ամանորի տոնակատարությունները, ըստ ամենայնի, չեղյալ են հայտարարվում: Իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել Պեկինում անցկացվող բոլոր լայնածավալ միջոցառումները։ Ամանորի ընթացքում միլիոնավոր մարդիկ են այցելում Չինաստան, հազարավոր չինացիներ մեկնում են արտերկիր:
07:31 - 24 հունվարի, 2020
Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չի տեսնում: Այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: «Մենք խորությամբ տեղյակ ենք իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ հատուկ ռեժիմով քննարկումը, որի ընթացքում որոշվել է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու այս նոր մարտահրավերին: Գիշերը, ժամը 22:00-ին տեղի է ունենալու հատուկ հայտարարություն, որին հետևում ենք: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարարը հորդորեց սպասել իրենց գերատեսչության պաշտոնական տեղեկություններին:
13:04 - 22 հունվարի, 2020