ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Բախումները հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը․ Էդմոն Մարուքյան

Բախումները հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը․ Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստանը քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի- Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը  Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ իրականացնում են քարոզարշավը։ Մենք այստեղ ենք մյուս խմբով, առավոտյան ժամը 8-ից հետո երիտասարդական կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Վերջինս հայտնեց, որ իրենց հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական կյանքում հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում  ազգային համաձայնություն կառավարություն ձևավորելն է։ «Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետ, եթե միասնականությունը չհաղթի մեզ կհաղթի թշնամին։ Հետքրքիր հարց եք տալիս, երբ ասում եք ի՞նչ համերաշխության մասին է խոսքը, երբ մի կողմը ասում է այսպես, մյուսը այնպես, ագրեսիվ են։ Այ դրա համար մեր օրակարգը սա է, եթե ագրեսիվ չլինեին, եղբայրաբար իրար վերաբերվեին մեր օրակարգը այլ կլիներ։ Եթե այդպես լիներ թուրքերը հիմա մեր սահմանները հատած, մեր երկրում չէին լինի, շուրջ 1000 զորք ՀՀ տարածքում է, արդեն մեկ ամիս է այստեղ են։ Պատճառը գիտեք որն է, որ երկրի ներսում համերաշխություն, հանդարտություն, միասնականություն չկա, որ թշնամու դեմ կռվենք։ Լուսավոր Հայաստանի համար մենք բոլորս հայկական խրամատի մեջ ենք։ Հիմա հայկական խրամատի մեջ իրար հետ կռվել, իրար հետ վիճել և ներքին խնդիրներով չկարողանալ համախմբվել թշնամու դեմ դա պետականակործան մոտեցում է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը նշելով, որ հունիսի 21-ը իրենց համար այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի։ Մարուքյանը շեշտեց, որ  լարվածությունը այն մակարդակի է և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին իրենց հետևորդերին իրենք տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպես կարելի է կանխել բախումները, Մարուքյանն ասաց․ «Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ Դա հնարավոր է կանխել, եթե «Լուսավոր Հայաստանը» որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես , եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ Հետևաբար մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է ներդնելու և ժողովրդին հանելու են իրար դեմ, մինչդեռ այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, թիկնապահներով են շրջում, իրենց մազը չի ծռվելու։ Ժողովուրդն է իրար հետ կռվելու փողոցում, ժողովուրդն է բաժան- բաժան լինելու։ Ժողովրդին ատելություն են սերմանում, ասում են դու էս մեկի աջակիցն ես, դու էն մեկի։ Մենք նման ճոխություն մեզ թույլ տալու իրավունք չունենք, սա է մեր մոտեցումը և հետևաբար այս գզվրտոցին կա այլընտրանք և հիմա այդ այլընտրանքը Լուսավոր Հայաստանն է»։ Այն հարցին, թե ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստանը»  պատրաստվում լուծել անվտանգային խնդիրները։ Մարուքյանը պատասխխանեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրն արդեն հրապարակված է, սակայն սա ծրագրային քարոզարշավ չէ՝ ՀՆԱ, հարկեր խոսակցություն չէ, առողջապահական ռեֆորմների մասին խոսակցություն չէ։ Այս պահին առկա վիճակը այնպիսին է, որ եթե մենք երկրի ներսում չմիասնականանանք, իրար բախվենք թշնամին գրավելու է մեր երկրից հատվածներ, և այդ անվտանգությունը վերականգնելու առաջին քայլը ներքին համերաշխութուն վերականգնելն է։ «Անվտանգության հիմքում մեր միասնականությունն է, եթե մենք ներսում կռվենք, թշնամու զորքերը առաջ են շարժվելու։ Իմացեք, հետևաբար հետո չասեք, որ չգիտեինք, չէինք պատկերացնում, չասեք ուր են բրիտանացիները, ռուսները, ֆրանսիացիները, կանադացիները, սկանդինավցիներ և այլն։ Եկեք մենք մեր տնային աշխատանքները ևուրիշներին չմեղադրենք։ Այսօր լուսավոր Հայաստանը միակ ուժն է, որ քարոզում է այդ համերաշխությունը, չունի ատելություն իր սրտում որևէ մեկի նկատմամբ, և ունի կամուրջներն  կապելու, բոլորին համախմբելու առումով»,- եզրափակեց Մարուքյանը։
12:17 - 07 հունիսի, 2021
ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2021 արտահերթ ընտրություններում

ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2021 արտահերթ ընտրություններում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2021 արտահերթ ընտրություններում։ Ցուցակը ներկայացնում ենք ստորեւ․   1    Մարուքյան    Էդմոն    Հրաչիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր2    Գեղամյան    Արտյոմ    Աշոտի    Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ, գլխավոր իրավախորհրդատու3    Սամսոնյան    Անի    Տաճատի    ՀՀ ԱԺ պատգամավոր4    Գորգիսյան    Գևորգ    Սամվելի    ՀՀ ԱԺ պատգամավոր5    Խաժակյան    Դավիթ    Ռուբենի    Երևանի ավագանու անդամ6    Ղուկասյան    Կարինե    Նորիկի    «Կառա և Կարեն» ՍՊԸ, Տնօրեն7    Մինասյան    Սարիկ    Սամվելի    Սոցիալական ապահովության Գյումրի տ/բ պետ8    Մարտիրոսյան    Լևոն    Յուրիկի    Իրավաբան, Կանադայում ՀՀ նախկին դեսպան9    Գրիգորյան    Սրբուհի    Էդիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր10    Ստեփանյան    Ստեփան    Սամվելի    ՀՀ ԱԺ պատգամավոր11    Բաղդասարյան    Գուրգեն    Նիկոլի    «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն12    Ավագիմյան    Ռուզաննա    Արթուրի    ՀՀ ԱԺ խմբակցության փորձագետ13    Անդրեասյան    Էդվարդ    Հրաչի    ՀՀ ԱԺ պատգամավոր14    Մակարյան    Մկրտիչ    Մարատի    «Նոր Բայազետ» ՍՊԸ՝ տնօրեն15    Կոստանյան    Աննա    Մայիսի    ՀՀ ԱԺ պատգամավոր16    Այվազյան    Հրանտ    Գնունու    ՀՀ ԱԺ պատգամավոր17    Խաչատրյան    Արշավիր    Արմիկի    «ԱՆՆԱՐ» ՍՊԸ տնօրեն18    Թովմասյան    Աննա    Սեդրակի    Չի աշխատում19    Ալեքսանյան    Սարգիս    Ռոբերտի    ՀՀ ԱԺ պատգամավոր20    Կարապետյան    Նորայր    Հենրիկի    «Սեքյուրիթի Դրիմ» երթևեկության վերահսկիչ 21    Հովհաննիսյան    Նարա    Անդրանիկի    Կրթության տեսչական մարմին, ղեկավարի տեղակալ22    Ստեփանյան    Ռուբիկ    Շահումի    ՀՀ ԱԺ պատգամավոր23    Խաչատրյան    Հովհաննես    Սոսի    Հովհաննես Խաչատրյան ԱՁ24    Ավետիքյան    Աստղիկ    Պապիկի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական25    Հովհաննիսյան    Էմիլ    Արծրունու    ՀՀ ՊԵԿ, Ներքին աուդիտի վարչություն, գլխավոր մաքսային տեսուչ26    Սիրադեղյան    Նարեկ    Հայկի    «Սապսան թրեյդ» ՍՊԸ, վաճառքի մենեջեր27    Քոլյան    Վարդուհի    Սոկրատի    «Ձի Վի Փարթներս» ՍՊԸ, տնօրեն28    Ներսեսյան    Գևորգ    Արևշատի    Վարդաձորի միջնակարգ դպրոց, ուսուցիչ29    Գևորգյան    Գարիկ    Գագիկի    Միջազգային կազմակերպություն30    Խաչատրյան    Անժելա    Սենիկի    չի աշխատում31    Մեջլումյան    Տիգրան    Ռոդիկի    «Մ.Ս.Գ. Գրուպ» ՍՊԸ, տնօրեն32    Բաբայան    Հարություն    Վիլիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր33    Ստեփանյան    Սաթիկ    Իլյիչի    Հայաստանի ազգային կինոկենտրոն, կինոճարտարագետ34    Գրիգորյան    Վախթանգ    Էդվարդի    V-Trans ՍՊԸ, տնօրեն35    Եղիազարյան    Արմեն    Էդիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր36    Նավասարդյան    Աննա    Արշակի    «ԱՆ Նուր Տուր» ՍՊԸ37    Սանթրոսյան    Գրիգոր    Սոսի    Չի աշխատում38    Ղանդիլյան    Արմեն    Արթուրի    Ֆայտոն Տուր ՍՊԸ, տնօրեն39    Պետրոսյան    Քնարիկ    Հովհաննեսի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական40    Սիմոնյան    Երվանդ    Բորիսի    Իայսիտելեկոմ ՍՊԸ, տնօրեն41    Հովսեփյան    Արման    Մարտինի    ՀՀ նկարիչների միություն, «Դիզայներ» ՍՊԸ՝ տնօրեն42    Ազատյան    Աիդա    Նիկոլայի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական43    Ալեքսանյան    Տիգրան    Հայրապետի    SoftConstruct, Software engineer44    Մխիթարյան    Ատոմ    Ռոբերտի    ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան45    Կարապետյան    Էմմա    Սուրենի    internews.info, գլխավոր խմբագիր, լրագրող46    Դանոյան    Ռաֆայել    Հակոբի    Չի աշխատում47    Հայրապետյան    Արման    Արտաշեսի    Չի աշխատում48    Ամիրյան    Ելենա    Վարոսի    ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, մեթոդիստ49    Խաչատրյան    Արման    Արմենակի    «Վիդիս դիսթրիբյուշոն» շուկայի զարգացման պատասխանատուների թիմի ղեկավար50    Բարսեղյան    Իշխան    Երվանդի    ՌԵՍՈ ապահովագրական ընկերություն, ապահովագրական վաճառքների գրասենյակի կառավարիչ51    Մաթևոսյան    Գոհար    Կարոյի    Բեյսիկ Քորփորեյշն ՍՊԸ, գլխ. Հաշվապահ, ՏԳ Քոմփանի ՍՊԸ, գլխ. Հաշվապահ52    Ղուկասյան    Արման    Էդուարդի    Ա.Ձ. Արման Ղուկասյան53    Հովհաննիսյան    Արմեն    Սամվելի    Գյումրու քաղաքապետարան, աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ54    Ղազարյան    Դիաննա    Մնացաանի    ՀՀ Ազգային  ժողով, պատգամավորի օգնական55    Պապյան    Արարատ    Վարդանի    ՀՀ Ազգային  ժողով, պատգամավորի օգնական, «ԱԱԱ» ՍՊԸ տնօրեն56    Քերոբյան    Խորեն    Ենոքի    ՀՀ Վարկային կազմակերպություների միության գործադիր տնօրեն57    Գրիգորյան    Աննա    Յուրիկի    Հրազդան ԲԿ, բժիշկ-ստոմատոլոգ58    Հովհաննիսյան    Սպարտակ    Աշոտի    «Գլոբալ ռիթեյլ» ՍՊԸ, տարածքային ղեկացար59    Մելքոնյան    Աշոտ    Սարգսի    Չի աշխատում60    Բալայան    Գայանե    Բորիկի    «Արգինա» մշակութային ՀԿ, նախագահ61    Խոջոյան    Վոլոդյա    Արշակի    Չի աշխատում62    Հարությունյան    Հայկ    Գրիգորի    «Էյջ ընդ Էյջ» ՍՊԸ, տնօրեն63    Ղարագոզյան    Արուսյակ    Բաբկենի    Ույծի միջնակարգ դպրոց, ուսուցչուհի, ուսումնական գծով փոխտնօրեն64    Սարգսյան    Սերգեյ    Մուշեղի    «Ադրակ» ՍՊԸ, Ծրագրավորման բաժնի ղեկավար։ ՀԱՊՀ դոցենտ65    Մարգարյան    Արտակ    Լյուդվիգի    Ֆերմեր66    Ծատուրյան    Արմենուհի    Աշոտի    Արենիի միջնակարգ դպրոց, կազմակերպիչ67    Մկրտչյան    Կարեն    Սուրենի    Հայ-Հնդկական բարեկամություն ՀԿ, ծրագրերի ղեկավար68    Ալեքյան    Արկադի    Ժուդեքսի    «Բեռլին սենթեր» լեզվի կենտրոն, տնօրեն69    Պարսամյան    Հայկանուշ    Հայկազի    Գորիսի պետական համալսարան, դասախոս70    Խաչատրյան    Նավասարդ    Ալֆրեդի    Չի աշխատում71    Նազարյան    Վաղինակ    Ռոբերտի    ՎՊՀ Արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ72    Սարգսյան    Սաթիկ    Տաճատի    Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11 հիմնական դպրոցի ուսուցիչ73    Կամենդատյան    Հրայր    Բախտիարի    Հուշադրամ ՍՊԸ, մենեջեր74    Ասատրյան    Արտակ    Համլետի    «Տրանզիտ պրո» ՍՊԸ, տնօրեն75    Գալստյան    Գայանե    Սերոպի    Վանաձորի համայնքապետարան76    Սիմոնյան    Ադամ    Սեյրանի    Սիմ Արո ԳԿ, տնօրեն77    Սիմոնյան    Կարեն    Մանվելի    ՀՀ ԱԺ պատգամավոր78    Ասատրյան    Ալվարդ    Գնելի    Վանաձորի շտապ օգնություն, բուժքույր79    Հակոբյան    Նաղաշ    Մխիթարի    Նաղաշ Հակոբյան Ա/Ձ80    Խաչատրյան    Արմեն    Գևորգի    ՀՀ Վերաքննիչ քաղ. Դատարան,  փաստաթղթաշրջանառության մասնագետ81    Ներսիսյան    Անուշ    Սուրիկի    Դարպասի առողջության կենտրոն ՊՈԱԿ, տնօրեն82    Նիազյան    Սարգիս    Ժիրայրի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական83    Միրիջանյան    Վահագն    Անուշավանի    Էքսպոգրուպ ՍՊԸ, հիմնադիր տնօրեն84    Ղազարյան    Արուսյակ    Մեխտարի    N80 հիմնական դպրոց, ուսուցիչ85    Զուրաբյան    Արման    Ավետիքի    Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար86    Հովհաննիսյան    Հովհաննես    Հակոբի    Հ.Տ Պրինտ ՍՊԸ հիմնադիր տնօրեն87    Մեսրոպյան    Իրինա    Գագիկի    «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ, գլխավոր հաշվապահ88    Մաթևոսյան    Վոլոդյա    Յուրիկի    Չի աշխատում89    Մելքոնյան    Արմեն    Գրիգորի    ՇՊՀ ավագ դպրոց, պատմության և հասարակագիտության ուսուցիչ90    Գաբրիելյան    Հասմիկ    Սարգսի    Չի աշխատում91    Շահբազյան    Ռոբերտ    Կառլենի    Չի աշխատում92    Հակոբյան    Արթուր    Սարմենի    Սեքյուրիթի դրիմ ՍՊԸ, երթևեկության վերահսկիչ-օպերատոր93    Թորոսյան    Նարինե    Սամվելի    «Մալու» գեղեցկության սրահ, դիմահարդար94    Հովհաննիսյան    Նաիրի    Ավետիքի    Չի աշխատում95    Ղազարյան    Նարեկ    Վագիֆի    «Նորավան» ենթակայանի ավագ վարպետ96    Իսրայելյան    Գոհար    Արմենակի    Չի աշխատում97    Վերդյան    Գրիգորի    Սարգսի    Չի աշխատում98    Մելքոնյան    Հակոբ    Ռազմիկի    Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարան, դասախոս99    Նուրջանյան    Արփինե    Վարդանի    Քուեսթրեյթ Արմենիա ընկերություն, որակի ապահովման մասնագետ100    Բեջանյան    Սարգիս    Էմիլի    Երևանի քաղաքապետարան, «Ջրային պաշարներ» ՓԲԸ՝ ծառայության պետ101    Սիմոնյան    Արմեն    Ջիվանի    «Արմեն Սիմոնյան» ԱՁ102    Ավետիսյան    Աստղիկ    Շամսի    ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, դոցենտ 103    Շախկուլյան    Էդիկ    Ժորայի    Չի աշխատում104    Վարդանյան    Արսեն    Արամայիսի    Արսեն Վարդանյան ԱՁ105    Սարգսյան    Արփինե    Ռուբիկի    Երևանի քաղաքապետարան, փորձագետ106    Դոխոյան    Գրիգորի    Միխայիլի    «Ադրակ» ընկերություն, ծրագրավորող107    Ավակյան    Իգոր    Արկադիի    «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ «Արարատ» մասնաճյուղ, կառավարիչ  
21:47 - 06 հունիսի, 2021
Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան

Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան

Մենք ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ մենք գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող, իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող ուժերին բերենք հաշտության։ Այս մասին քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա ավելացրեց՝ դրա արդյունքը լինում է ազգային համաձայնության կառավարությունը, որտեղ բոլոր ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, կունենան դերակատարում, դրան գումարած, արտախորհրդարանական բոլոր ուժերը, որոնք էլեկտորատ ունեն, էլի կունենան դերակատարում։«Հայաստանի Հանրապետությանը մոտ 3-5 տարի պետք է ազգային համաձայնության կառավարություններ։ Միշտ էլ երկրի ներսում եղել է անհաշտություն, ընդդիմադիր պայքար, շարժումներ, բայց այն ժամանակ այլ պայմաններ էին։ Երբ այն ժամանակ ցույցեր էինք անում, թշնամին հազար հոգանոց զորքով չէր գտնվում Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզում, թշնամի չէր պլանավորում Զանգեզուրում միջանցք ստանալ։ Այն ժամանակ էլ էր վատ, որ չկար համախմբում, բայց հիմա շարունակել էդ ոճով ապրել․․․ մենք պետք է գիտակցենք, որ մեր կյանքում բան է փոխվել։ Հիմա ճոխություն է նման փոքր երկրի ներսում շարունակաբար ունենալ հակամարտող բևեռներ, իրար ատող բևեռների հետևորդներ, որոնք պատրաստ են ամեն գնով իրար ոչնչացնել»,- ասաց Մարուքյանը։Նա նշեց՝ այս իմաստով է, որ իրենք ասում են․ «մենք պլատֆորմ ենք,, տվեք լիազորություն, ժողովու՛րդ, մենք պարտադրենք այդ համերաշխությունը»։ Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ դա պարտադրել կարող են ժողովրդի քվեով։ «Եթե իրենք տեսնում են, որ իրենց պատերազմի հետևանքով ժողովուրդն իրենց չի աջակցում, հոգնել, հիասթափվել է իրենցից, հասկացել է, որ շարքային քաղաքացիներին իրենք տանում են կռիվ-ղալմաղալի, գիտակցեց ու կենտրոնում կոնսոլիդացրեց իր ձայները, նրանք ստիպված գալու են ի շրջանս յուր։ Չերչիլն ու Ստալինը ի՞նչ հարաբերություններ են ունեցել․ հետո շփվել են, չէ՞։ Կամ Հայաստանի համակարգում նախկին նախագահներն ինչ հարաբերություններ են ունեցել, հիմա ինչ հարաբերություններ ունեն, գիտեք։ Ուզում եմ ասել՝ հնարավոր է բերել ընդհանուր դաշտ, բայց դա նախաձեռնողը չպետք է ունենա թշնամություն որևէ կողմի հետ»,- ասաց ԼՀԿ առաջնորդը։
11:56 - 06 հունիսի, 2021
Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։  «Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։ Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։  «Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։  21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։  «Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։ Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։  «Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։ Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։ Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։ «Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։  ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:31 - 04 հունիսի, 2021
ԼՀԿ-ն ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները

ԼՀԿ-ն ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները.1. Էդմոն Մարուքյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և խորհրդի նախագահ։ Փաստաբանների պալատի անդամ։ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ:2. Արտյոմ Գեղամյան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։3. Անի Սամսոնյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, մասնագիտությամբ՝ լրագրող, միջազգայանգետ։ ՀՀ ՊԿԱ իրավագիտության մագիստրանտ։4. Գևորգ Գորգիսյան՝ 6-րդ և 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։ Մասնագիտությամբ՝ ծրագրավորող։5. Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Սինոփսիս Արմենիա» ընկերության որակի ապահովման մասնագետ, թեստավորման խմբի համակարգող։6. Կարինե Ղուկասյան՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Վանաձորի պետական բժշկական քոլեջի ատամնատեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, «Մխիթար Գոշ» համալսարանի պրոռեկտոր, «Առողջ կյանք» հասարակական կազմակերպության նախագահ, մասնագիտությամբ՝ բժիշկ-ստոմատոլոգ։7. Սարիկ Մինասյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունվարը՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ, քաղաքագիտության մագիստրոս։8. Լևոն Մարտիրոսյան՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, միջազգային իրավունքի մագիստրոս։9. Սրբուհի Գրիգորյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ գումարման պատգամավոր, Սիսիանի ավագանու նախկին անդամ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս, մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող-լեզվաբան։10. Ստեփան Ստեփանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս։ Մասնագիտությամբ՝ քաղաքագետ-միջազգայնագետ, ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ։11. Գուրգեն Բաղդասարյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին օգնական, 2004 թվականին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջնաժամկետ բյուջեների ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ։ Մասնագիտությամբ՝ տնտեսագետ։12. Ռուզաննա Ավագիմյան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգային գործարար իրավունքի մագիստրոս, «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավաքաղաքական գծով փորձագետ, Լիբերալ քաղաքականության դպրոցի քարտուղար։13. Էդվարդ Անդրեասյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2019 թվականին՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ։ Մասնագիտությամբ՝ ճարտարապետ։14. Մկրտիչ Մակարյան՝ իրավագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոս, «Մկրտիչ Մակարյան» ՍՊԸ-ի տնօրեն։15. Աննա Կոստանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ՝ լեզվաբան, անգլերենի և պարսկերենի մասնագետ։16. Հրանտ Այվազյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2003-2019 թվականներին՝ «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, 2016-2018 թվականներին` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018 թվականին` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։ Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-մեխանիկ։17. Արշավիր Խաչատրյան՝ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Դևիս քաղաքի պատվավոր քաղաքացի։ Մասնագիտությամբ՝ ինժեներ։18. Աննա Թովմասյան՝ ԵԿՄ անդամ, Ապրիլյան քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյան» և «Ծովակալ Հ․Ս․ Իսակով» մրցանակների մեդալակիր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս, մասնագիտությամբ՝ իրավագետ-պատմաբան։19. Սարգիս Ալեքսանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, տեղեկատվական համակարգերի մասնագետ, ՀՊՃՀ ճարտարագիտության մագիստրոս։20. Նորայր Կարապետյան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի փորձաքննող ինժեներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզային պատասխանատու։ Մասնագիտությամբ՝ ինժեներ-շինարար։
16:53 - 30 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կուսակցության անունից հայտարարություն է տարածել, ըստ որի, ԼՀԿ-ն հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար` Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 25.05.2021թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն»։
20:15 - 25 մայիսի, 2021
Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը: 
15:59 - 25 մայիսի, 2021
Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը

 |armenpress.am|

Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կեսագործման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծման պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները։ Մայիսի 23-ի կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով իրենց կուսակցության ծրագիրը։ «Հետևողական քայլեր կատարել Արցախի բռնազավթած տարածքների վերադարձի և գործուն քայլեր ձեռնարկել պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություններին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասաց Գորգիսյանը։ Նրա խոսքով՝ հանուն արդարության և ճշմարտության, հանուն հանրային համերաշխության վերակագնման և դասեր քաղելու «Լուսավոր Հայաստան»-ը խոստանում է, որ ստեղծելու է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով։ «Նաև խոստանում ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր քայլերը պատշաճ ապահովելու զոհված և վիրավորած զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքները»,- եզրափակեց Գորգիսյանը։
14:24 - 23 մայիսի, 2021
Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Այս համագումարը պետք է կայանար մեկ շաբաթ առաջ, սակայն երբ թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, «Լուսավոր Հայաստան»-ը այն չեղարկեց։ Հետո մենք տեսանք, որ համագումարը համագումարի հետևից տեղի են ունենում երկրում, և հասկացանք, որ ոչ մի գործընթաց, ըստ էության, կանգ չի առնում։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ, արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ հասկացան՝ ընտրությունների գնացքն այլևս շարժվել է։«Մենք առաջինը կոչ արեցինք, որ թշնամու դեմ բոլորով լինենք համախմբված, առաջինը կոչ արեցինք լուծումնր գտնել, բանակցությունների միջոցով թշնամուն դուրս հրավիրել ՀՀ սուվերեն տարածքից։ Մինչ օրս այս ճգնաժամը շարունակում է խորանալ, որովհետև օր օրի մենք տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին իր զորքերն ավելացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից»,- ասաց Մարությանն ու ավելացրեց, որ ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո՛, դրանք կարող են քննարկվել ապագայում, սական ոչ մի դեպքում չեն կարող քննարկվել բռնության, զենքի, ուժի սպառնալիքի ներքո։ Նա նշեց՝ միջազգային հանրության և մեր դիվանագիտության միջոցով պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ «Կրակե՞լ։ Այս հարցի պատասխանը տվել ենք, կրակելը միշտ էլ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ԼՀԿ ղեկավարի խոսքերով՝ մեր թշնամուն մենք լավ գիտենք, բայց կա էլի մի թշնամի, որի մասին կարծես չենք ուզում խոսել, և դա, ըստ նրա, ատելությունն է։ «Երկիրը բաժան-բաժան է արված, երկար ժամանակ ատելությունն անդադար քարոզվում է, որը մենք մերժել ենք ու մերժում ենք։ Այս ընտրական պրոցեսը գնում է նորից նույն հունով՝ իրար ատել, իրար թուլացնել ու թշնամու դեմ կանգնել թուլացած, իրարից մասնատված։ Եվ դրա համար էինք մենք ասում, որ երբ թշնամին մտել է ՀՀ տարածք, մեր թշնամին մեկն է, նա, ով մտել է Հայաստանի տարածք»,- ընդգծեց նա։Խոսելով վերջին օրերին քննարկվող փաստաթղթի մասին, Մարուքյանը նշեց․ «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, որ հիմա վերջնական գնահատական կարողանամ տալ, բայց մի բան հստակ գիտեմ, որ պրոսեցներ են ընթացել առանց մեր իմացության։ Նկատի ունեմ՝ առանց ժողովրդի իմացության։ Մենք արտահերթ նիստ հրավիրեցինք, հայտարարություն առաջարկեցինք, որը խորհրդարանում տապալվեց, բայց մեզ հաջողվեց գոնե տեղեկություններ ստանալ, սակայն դրանք իրավիճակն ավելի մտահոգիչ դարձրին մեզ համար ու ավելի շատ հարցեր առաջացրին։ Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի ղեկավարն իր խոսքում ասի, որ Ադրբեջանի տարածքում կան Սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են։ Մենք դա լսում ենք մեր ղեկավարությունից։ Անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք խոսում դրա մասին, ինչու՞ ենք բարձրաձայնում դա»։Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրավիճակն այս մասով շատ ծանր է, և եթե այս վիճակը խորանալու է, նա չի բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա։ «Եթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է իր քանակով ավելանա ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ինչի՞ց ենք խոսելու այդ ժամանակ։ Հիմա էլ համագումարում չունենք ընտրական տրամադրություն, լավ օրից չէ, որ այսպես ենք հավաքված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։Նա անդրադարձավ նաև սպասվող մրցավազքին․ «Այն տեղի է ունենում հետևյալ տրամաբանությամբ․ իշխանության քարոզչամեքենան ասում է․ «Ժողովուրդ ջան, նախկինները հետ են գալիս, դրա համար եկեք մեզ ընտրեք, մենք մնանք, հանկարծ նախկինները չգան»։ Նախկիններն էլ ասում են, որ հեղափոխությունը շատ վատ բան էր, Արցախը կորցրինք, դրա համար թող այս իշխանությունները գնան։ Բայց կա շատ կարևոր հանգամանք․ մեր ժողովրդի իրականացրած հեղափոխությունը, որ տեղի է ունեցել 2018 թվականին, դրա և այսօրվա իրականության միջև ոչ մի կապ չկա։ Ոչ մի կապ չկա, որ հեղափոխություն է եղել, դրա համար էսօր վատ է ամեն ինչ։ Մի բան, որ ժողովուրդն աներկբա որոշում է անել ու անում է, չի կարող սխալ լինել, սխալն այլ տեղ է եղել։ Սխալն այնտեղ է եղել, որ երբ ժողովուրդը դա արել է, դրա կապիտալիզացիան վստահել է մարդկանց մի խմբի, որոնք դրա շնորհքը, կոմպետենտությունը չեն ունեցել։ Եվ բոլոր հույսերը հօդս են ցնդել»։ Մարուքյանը նշեց, որ տպավորություն ունի, թե մարդկանց մի մասը պատրաստ է ներելու այսօրվա իշխանություններին, սակայն շեշտեց, որ կարելի է ներել այն մարդկանց, որոնք սխալ են արել, բայց հասկացել են դա ու սկսել են ճիշտ գործել, իսկ եթե սխալից հետո էլ շարունակում են նույնը, ի՞նչը և ո՞նց պետք է ներել։ Նա նաև հիշեցրեց, որ ճգնաժամի հաղթահարման համար Ազգային ժողովի ամբիոնից առաջարկել է բոլոր նախկին նախագահներին, որոնք ունեն շատ մեծ ռեսուրսներ, մի կողմ քաշվել, չմասնակցել այս պրոցեսներին, քանի որ, ըստ Մարուքյանի, նրանց մասնակցությամբ իշխանությունը միս ու արյուն է ստանում։ «Նրանց հակառեյտինգի շնորհիվ իշխանությունը ուժ է ստանում։ Ամենայն անկեղծությամբ նրանց ասում եմ՝ եթե դուք մասնակցում եք, դուք վերարտադրելու եք Նիկոլին։ Կաք դուք, կա Նիկոլը, չկաք դուք, չկա Նիկոլը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ երկրում բարոյականության ճգնաժամ կա, նայում է՝ ինչ ուժեր, ինչ մարդիկ են իրար հետ դաշինք կազմում, ուղղակի ապշում է։ Մարուքյանը հիշեցրեց նաև իրենց կարգախոսը՝ «Կա այլընտրանք, քվեարկի՛ր»։«Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք, որպես փոփոխություններ բերող ուժ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
14:05 - 23 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որ ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության օրոք

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որ ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության օրոք

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը․   «Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»։
14:37 - 20 մայիսի, 2021