«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Հարկային ընդհանուր եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակին, նախորդ տարվա եռամսյակի համեմատ, պակաս է 16,1 միլիարդ դրամով․ Էդվարդ Հովհաննիսյան |tert.am|

Հարկային ընդհանուր եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակին, նախորդ տարվա եռամսյակի համեմատ, պակաս է 16,1 միլիարդ դրամով․ Էդվարդ Հովհաննիսյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց պետական պարտքի աճից։ «Կառավարության պարտքը, որը շեշտակի ավելացում ունի և տարվա արդյունքներով, ըստ էության կմոտենա ՀՆԱ–ի 70 տոկոսին»,–ասաց նա։ Պատգամավորը նկատեց, որ օրենսդրությամբ կառավարությունը պարտավորություն ունի՝ պետական պարտքի 60 տոկոսն անցնելու դեպքում ներկայացնի հստակ հետագիծ։ «Արդյոք հստակեցվե՞լ է հետագիծը կառավարության կողմից, ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում, որ կառավարության պարտքը նվազեցվի»,–ասաց նա։ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ 2026 թվականի իրենց կանխատեսումների՝ պետք է իրականացնեն հարկաբյուջետային համախմբում այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի պետական պարտքի բաղադրիչը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից։ Պետական եկամուտներ կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջին եռամսյակի կատարողականը, նախորդ տարվա՝ 2020 թվականի եռամսյակի համեմատությամբ, պակաս է հարկային ընդհանուր եկամուտները 16,1 միլիարդ դրամով, որից 10 միլիարդ դամը վերաբերում է շահութահարկին։
11:50 - 27 ապրիլի, 2021
ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց

ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց

«Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։ Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։ Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»,- գրել է Մարուքյանը:
13:25 - 20 ապրիլի, 2021
Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Հույս ունեմ, որ այնքան խելամտություն կունենան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան, որովհետև, ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա, իսկ դա կնշանակի Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է, հուսով եմ, որ իրենք այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Հարցին, թե Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, ի՞նչ ապագա կունենա դիմումը, նա նշեց. «Եթե հիմա ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը և այնտեղ 11 հոգուց 7-ը պետք է լինեն իմքայլական, դա նպատակահարմար չէ, վստահ էլ չեմ, որ մենք պաշտոնապես այդ նամակը ստացել ենք: Իսկ մենք առաջարկել էինք պարետետային հանձնաժողով ստեղծել, որը պետք է հավասար մասնաբաժնով բաղկացած լիներ խորհրդարանական ուժերից, ՄԻՊ-ի գրասենյակից, որը մերժվել է: Այն մարդիկ, ովքեր ամբողջ պատերազմի ժամանակ սատարել են վարչապետի բոլոր գործողություններին, որևէ կերպ շահագրգիռ չեն լինելու, որ որևէ խնդիր բացահայտվի»:
12:25 - 19 ապրիլի, 2021
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:  Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել և տարբեր տարիքային սանդղակներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել զինված ուժերում: Համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով:  Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63: 
10:52 - 19 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

armlur.am: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։ Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։ Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:
13:32 - 16 ապրիլի, 2021
Էդմոն Մարուքյանը նախկին իշխանություններին առաջարկում է առաջիկա ընտրություններին «մի կողմ քաշվել» |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը նախկին իշխանություններին առաջարկում է առաջիկա ընտրություններին «մի կողմ քաշվել» |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներքաղաքական ճգնաժամը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրություններն են:  «Եթե ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից: Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է: Դա մոտավորապես 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20, անգամ՝ մինչև 30 տոկոս նախկին իշխանության «անտիձայներն են», որ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նախկինները ետ չգան: Հիմա ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը, որոնք չեն ուզում իշխանությունների վերարտադրությունը, պետք է նրանց զրկել «թիվ մեկ սնուցումից՝ նախկին իշխանության հետ ունեցած կռվից»: «Այդ կռիվը մի կողմ դրեցինք՝ 10-15 տոկոսանոց ուժ է: Մի նորմալ ֆրակցիա կունենան ու վերջ: Եթե չէ՝ կգնա սև ու սպիտակի պայքար»,- նշեց նա:
12:49 - 16 ապրիլի, 2021
3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը |tert.am|

3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ձեր խնդիրն այն է, որ դուք 2020 թվականին չդարձաք ավելի լավ իշխանություն, և վարչապետը չդարձավ ավելի լավ ղեկավար, քան 2019 թվականին և 2019 թվականին ավելի լավ ղեկավար չէր, և դուք ավելի լավ իշխանություն չեք, քան 2018 թվականինն էր: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով «իմ քայլը» խմբակցությանը: «Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, զբաղվել եք ինքնախաբեությամբ՝ որպես սրտի մխիթարանք և չեք դարձել ավելի լավը։ Սա է պատճառը, որ մենք այլևս ձեզ հետ որևէ հույս չենք կապում: Զարմանալի է, որ դուք ուրախանում եք, որ ձեզ կարող են համեմատել միայն նախկինների հետ՝ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ և դրանով միայն ձեզ գնահատեն, որովհետև այլ արժանիք՝ որպես իշխանություն, որպես ղեկավար, չունեք»,-ասաց նա: Անդրադառնալով նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանին ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ իր անձն է կարևորում, Անի Սամսոնյանն ասաց. «Ավելի լավ է անձն իրենից ինչ-որ արժեք ներկայացնի և երբեմն իր անձը կարևորի, քան թե ուրիշի անձը, քծնելով բոլշևիկի նման՝ ինքնամոռաց ծափ տա»,-ասաց նա: Նա, գնահատելով կառավարության աշխատանքը, այն ձախողված համարեց և անդրադառնալով պատերազմի զոհերին, նշեց. «3300 կյանքերն էին Հայաստանը, դուք չէիք Հայաստանի ապագան, նրանք էին»,-ասաց նա:
11:52 - 16 ապրիլի, 2021
«Դուք մի նպատակ ունեք` նշանակել մեկ մեղավոր»․ Լենա Նազարյանը` ընդդիմությանը |hetq.am|

«Դուք մի նպատակ ունեք` նշանակել մեկ մեղավոր»․ Լենա Նազարյանը` ընդդիմությանը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` ընդգծելով, որ իշխանությունը չի խուսանավում հարցերից: «Սակայն պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցերի տվողները հակասում են իրենք իրենց: Օրինակ` Գևորգ Գորգիսյանը վարչապետին ուղղված հարցի ժամանակ վրդովված ասում է` ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, հիմա ահա փաստորեն գեներալներն են որոշում»,- ասաց Նազարյանը` զարմանալով, թե ինչու է Գորգիսյանը վրդովվել այ բանից, որ օպերացիայի պլանավորումից առաջ վարչապետը հիմնվել է գեներալների տեսակետների վրա: Նազարյանի խոսքով` մեկ այլ դրվագում «Լուսավոր Հայաստանին» դուր չի եկել այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վարչապետը միաձնյա է ստորագրել` առանց հիմնվելու որևէ մեկի կարծիքի վրա: «Հարգելի գործընկերներ, ինչում եք մեղադրում, միանձնաբար գործելու, թե կարծիքներ հաշվի առնելու համար, որն է ձեր մեղադրանքը: Այսկերպ բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Նազարյանն ընդդիմությանն ու «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներին դիմելով` ասաց, որ նրանք իրենց վրա որևէ բեռ, պատասխանատվություն չեն վերցրել, պարզապես ուզում են ինքնամոռաց մեղադրել իշխանությանը: Նազարյանը մեղադրեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որ վերջինս հրաժարվում է Անվտանգության խորհրդի արձանագրություններին ծանոթանալ և լսել, թե ինչ է ասել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:50 - 16 ապրիլի, 2021
Մարուքյանը չի պատրաստվում ընդունել ԱԽ նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու Փաշինյանի առաջարկը |tert.am|

Մարուքյանը չի պատրաստվում ընդունել ԱԽ նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու Փաշինյանի առաջարկը |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասում է իր՝ նախկինում արած հայտարարություններին, նախընտրական նպատակներով, որ գնա գյուղեր, քաղաքներ, այդ հարցը չտան՝ բա որ Օնիկ Գասպարյանը հայտարարում էր, թե 4-րդ օրն ասել է՝ պետք է կանգնեցնել պատերազմը, Փաշինյանն արձագանքի, թե ԱԺ-ում ելույթ է ունեցել և ասել, որ դա սուտ է։ Փորձում է թեման փակել, որ հանգիստ գնա ընտրությունների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԳՇ նախկին Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի ասել՝ պետք է դադարեցնել պատերազմը։«Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, հերքում է Օնիկ Գասպարյանը, հետևաբար իմ մոտեցումը հետևյալն է՝ Փաշինյանի՝ մարտի 1-ին արված հայտարարությունն առ այն, որ Օնիկ Գասպարյանը և ԳՇ գեներալները Սերժ Սարգսյանի հրահանգով են գրել, ստորագրել այդ փաստաթուղթը, մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Հանիրավի մարդկանց մեղադրում են և փորձում վարկաբեկել այն ժամանակ, երբ այդ մարդկանց հետ էլ ճանապարհ չունեն անցնելու։ Ո՞նց եղավ, որ հենց իրարից բաժանվում են, սկսում են իրար մասին ասել ինչ-որ բաներ, որոնց վերաբերյալ հանրությունը որևէ ապացույց չունի»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե ինքը չի պատրաստվում ծանոթանալ ԱԽ նիստի արձանագրությանը, քանի որ միևնույն է՝ հրապարակել չի կարող։ «Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկություն հրապարակել՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար ինքն էլ պետք է ապացուցի hրապարակայնորեն, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Պետք է քննություն լինի, այլապես ով ամբիոնից ավելի բարձր է կարողանում գոռալ, պարզվելու է՝ ինքն է ճիշտ ասում։ Կա՛մ փաստահավաք խումբ է ստեղծվում, կա՛մ վարչապետը հրապարակում է ապացույցները։ Ընդ որում՝ նաև ասում էր՝ կհրապարակի ապացույցներ, որ Սերժ Սարգսյանն է հրահանգել Օնիկ Գասպարյանին ու գեներալներին՝ հայտարարություն տարածել, թող դա էլ հրապարակի»,-ասաց Մարուքյանը, ապա շարունակեց, թե ինքն այլ տեղեկություններ ունի։ «Իմ տեղեկությամբ՝ եղել է հետևյալ պատմությունը՝ երբ երկրում ստեղծվել են ներքաղաքական ցնցումներ, ԳՇ պետը սկսել է հանդիպումներ տարբեր ուժերի հետ, վարչապետը դրանից տեղյակ է եղել, հետո ասել՝ եթե դու հանդիպել ես, ուրեմն՝ նրանց հետ համագործակցում ես, ուզում եք ռազմական հեղաշրջում անել, դա լուրջ չէ»,- ասաց պատգամավորը։ Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանը երեկ նախընտրական ելույթ ունեցավ՝ մեկնարկելով նախընտրական քարոզարշավը։
14:53 - 15 ապրիլի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան |tert.am|

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության Աննա Կոստանյանը անդրադարձավ, իր բնութագրմամբ, Երևանի պետական համալսարանի ճգնաժամային իրավիճակին: «Հոգաբարձուների խորհդրի 11 անդամները մեկ օրվա մեջ նույն բովանդակությամբ դիմումներ են գրել վարչապետին՝ ազատվելու խորհրդի անդամությունից, ընդ որում՝ առանց որևէ հոդաբաշխ պատճառ նշելու: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարութունը այսօր շատ տխուր վիճակում է: Այս 11 անձիք հստակ հրահանգվելով դուրս են եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհդրի կազմից, և նրանց շարքերում փոխանախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»,-ասաց նա: «Միգուցե ԵՊՀ ռեկտորի պաշտոնը գործող նախարարի համար ռեզերվային այրոդրոմ է հանդիսանում, սա պարզ չէ, բայց այս քայլով ավելի է ծանրացվում արդեն երկու տարի ընտրված ղեկավար չուենցող բուհի դրությունը, այնինչ գործող պատասխանատուի կառավարման օրինականությունը կարելի է վիճարկել: Խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու այս սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային»,-ասաց նա:
17:44 - 13 ապրիլի, 2021
Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար, փաստահավաք հանձնաժողովի ստեղծման առաջարկն արձագանք չստացավ․ Է․ Մարուքյան

Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար, փաստահավաք հանձնաժողովի ստեղծման առաջարկն արձագանք չստացավ․ Է․ Մարուքյան

Պատերազմն արդեն 5 ամիս է, ինչ ավարտված է, սակայն պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկն այդպես էլ որևէ արձագանք չստացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նախ ասվեց, որ հանձնաժողովի ստեղծմանն իշխանությունը դեմ չէ, այնուհետև հայտարարեցին, որ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու մեր առաջարկը հակասահմանադրական է, ինչից հետո մեր կողմից կազմվեց օրենքի նախագիծ, որի օրինակը տրվեց անձամբ վարչապետին։ Սակայն մինչ այժմ որևէ պատասխան չենք ստացել։ Ավելին, տեղեկություններ կան, որ վարչապետի և գեներալիտետի վերջին հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ ոչ մի քննություն չի լինելու, որ չանհանգստանան, միայն թե իր իշխանության դեմ դուրս չգան, իսկ եղած թերություններն իրենց մեջ փակ ռեժիմով կքննարկեն, կանցնեն առաջ: Այսինքն, պաշտոնապես կարող ենք արձանագրել, որ իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար։ Շատ կարևոր էր նաև, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը միահամուռ պահանջեին այն, ինչը տրամաբանական էր և շատ կարևոր, սակայն այլ ուժերից շատերն ուղղակի հստակ դիրքորոշում այդպես էլ չհայտնեցին։ Մինչդեռ, պատերազմի վերաբերյալ խորը և համակողմանի ուսումնասիրությունը ոչ միայն հնարավորություն կտար պատասխանատվության ենթարկելու մեղավոր անձանց, այլ նաև դասեր քաղելու և այսուհետ ճիշտ գործողություններ կատարելու մեր ռազմավարության, սպառազինության, ռեսուրսների կառավարման, բանակցությունները վարելու և մյուս էական ուղղություններում։ Չիմանալով որտեղ ենք սխալվել` չենք կարողանալու խուսափել ապագա նման արհավիրքներից»։
10:35 - 12 ապրիլի, 2021
Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր |armenpress.am|

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: «Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է: Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը: Կռավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանգրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության  առաջարկով,  45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ: Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս:
12:48 - 09 ապրիլի, 2021
Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր |armenpress.am|

Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խոստացածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո, չի առաջադրի վարչապետի թեկնածու, որ առաջիկայում անցակացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առիթ չի տալու իշխանությանը, որ հետքայլ լինի այդ օրակարգից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ այն դեպքում, երբ առանց ԼՀԿ-ի համաձայնության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, հնարավո՞ր է ԼՀԿ-ն ընտրությունների անցկացման առնչությամբ իշխանության հետ պայմանավորվածություններից ետ կանգնի, առաջադրի վարչապետի թեկնածու: «Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների: Եվ, եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, ես կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել, երբ կա հստակ պայմանավորվածություն»,- ասաց Սամսոնյանը: Նա վստահեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ վարչապետի հետ պայմանավորվածություն չի եղել, վարչապետի կողմից ասվել է միայն, որ եթե կոնսենսուս չլինի խորհրդարանում, չեն ընդունի, բայց կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, որ կարող էր խախտվել: «Մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ որևէ պահից ետքայլ կամ նահանջ լինի այս օրակարգից»,- ասաց Սամսոնյանը: ԼՀԿ-ն այս ընտրություններում ձգտում է առավելագույնին՝ իշխանության հասնելու: «Յուրքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին: Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար: Հետևաբար, բոլոր մեր հնարավորությունները պետք է օգտագործենք»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ յուքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի չկողմնորոշված մարդկանց համոզելու, որ իրենց ընտրեն:
12:39 - 05 ապրիլի, 2021
Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը. Էդմոն Մարուքյան |tert.am|

Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սիրելի ժողովուրդ, ձեր անունը տալով, շահարկելով ձեր անունը՝ այս ամբիոնից արվում է ընտրական սխալ քայլ: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ առանց ընդդիմադիր ուժերի՝ ընդունվում է Ընտրական օրենսգիրք և կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում: Սակայն դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն ինքն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է: Այնպես որ, ի գործ, ընդունեք այս օրենսգիրքը և գնացեք այն ճանապարհով, որով գնում եք, մենք ժողովրդին վերադարձնելու ենք և’ նախագահ ընտրելու, և’ քաղաքապետ ընտրելու իրավունքը, և’ պատգամավոր ընտրելու իրավունքը»,-ասաց նա:
14:04 - 01 ապրիլի, 2021