Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել նա։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Ըստ նրա՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Այս համատեքստում Զախարովան հիշեցրեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին: Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակում են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը ոչ նպատակային և անկանոն է: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։
16:36 - 10 ապրիլի, 2024
Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի դրական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկներին |armenpress.am|

Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի դրական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ինքնիշխանության և պետականության զարգացման հետագա գրավականը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է, ինչը, սակայն թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Այդ մարտահրավերներից  մեկն, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիոնների հասնող ձեռքբերումներով և այլն»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այդ ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին։ «Այսինքն՝ Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական երկիրը պաշտպանելու բանակ պետք է չունենա՞։ Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել՝ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, մյուս կողմից՝ մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։ Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք և ասել ենք այդ առաջարկի մասին՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն, ի դեպ, կլուծի և՛ Ադրբեջանի բարձրաձայնած չորս գյուղերի, և՛ մեր 31 գյուղերի հարցերը։ Առաջարկել ենք իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները հետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր։ Սա նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգի պարագայում կարող է իրագործվել»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից։ «Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»,- եզրափակեց Փաշինյանը
12:45 - 10 ապրիլի, 2024
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի վզին «պովոդոկ» հագցնելու համար. Փաշինյան

Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի վզին «պովոդոկ» հագցնելու համար. Փաշինյան

Անդրադառնալով արցախյան խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։ «Այն բանակցակային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ առանց այն էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն», - ասաց Փաշինյանը։ Գոծադիրի ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, կային ուժեր, որոնք Երևանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա Հայաստանին օգնության՝ նշելով՝ նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողություններ ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։ «Բայց հետո պետք է պարզվել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ, այլ որպես խաղաղապահ ինչով փաստացի Հայաստանին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից», - հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ եթե կառավարությունը դրան տուրք տար, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայության, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետական փաստացի լուծարում։ Փաշինյանը շեշտեց՝ հետագայում արդեն ԱԺ ընտրություններով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը։ «Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարևոր որոշումներ և Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․ «Միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում ցավոք այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել։ Միջազգային դերակատարները կարող են անել 10․ 20, լավ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը; Եթե իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել։ Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020թ․ նոյեմբերին, 2021թ․ փետրվարին, 2021թ․ մայիսին, 2022թ․ սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը, հաստատել մարիոնետային կառավարություն՝ ըստ էության ՀՀ լուծարային հանձնաժողով։ Բայց այս անգամ էլ դա չստացվեց․․․։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատումը չափազանց ցավոտ է: «Այդ  ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է՝ եթե այն, ինչ ասացի, դա է ապագա տանող ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր  զինվորները: Ես բազմիցս հրապարակային եմ տվել այդ հարցը, կարեւորել դրա բովանդակային պատասխան տալը: Պատասխանը հետեւյալն է. մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության եւ ինքնիշխանության: Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ-ի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետություն այլեւս պատրաստ է եղել եւ անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Այս արձանագրումից խուսափելով, անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ, մեր խոսույթում «պովոդոկ» խոսքով հայտնի  վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար »,-ասաց նա:          
11:37 - 10 ապրիլի, 2024
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատումը Տավուշից սկսելը որևէ բան չի երաշխավորում, բայց դրանից հրաժարումը «բացասական երաշխիքներ» ունի

Ըստ Փաշինյանի՝ սահմանազատումը Տավուշից սկսելը որևէ բան չի երաշխավորում, բայց դրանից հրաժարումը «բացասական երաշխիքներ» ունի

 Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել «ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության 4 գյուղերի հատվածներից»։  «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ Իսկ [...] երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ Իսկ [...] երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է վերացնենք»,- ասաց Փաշինյանը։
10:54 - 10 ապրիլի, 2024
Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։  
09:28 - 10 ապրիլի, 2024
Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ: Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:  
16:54 - 09 ապրիլի, 2024
Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ․ Փաշինյանն ընդունել է Վասալին

Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ․ Փաշինյանն ընդունել է Վասալին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:   Ինչպես տեղեկանում enq վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: ՀՀ վարչապետը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև Ֆրանսիայի այն ռեգիոնները, որոնք Հայաստանի մարզերի հետ պահպանում են ամուր կապեր: Միաժամանակ, վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը և այդ համատեքստում ընդգծել կառավարությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: Մարտին Վասալն անդրադարձել է Հայաստանի հետ տնտեսության, առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց ընդլայնման հնարավորություններին ու քայլերին: Մասնավորապես, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Նշվել է նաև, որ Մարսելում առաջիկայում բացվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը, զբոսաշրջային փոխայցելությունների խթանումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային գործընկերների կողմից աջակցության ծրագրերի իրականացումը:        
16:11 - 09 ապրիլի, 2024
Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

news.am: Թյուրիմացություն է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Հայստանի ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ արված իր հայտարարությանը: «Նախ ասեմ՝ սահմանազատման խնդիրները քննարկվում են հանձնաժողովում, իսկ գլխավոր շտաբի հետ կապված ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման իմաստով։ Առանց ԶՈՒ գլխավոր շտաբի կարծիքի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի անհնար: Այսինքն՝ հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, բնականաբար, այդ աշխատանքները ճիշտ ձևակերպելու համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունը, իսկ ԳՇ-ի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է սահմանզատումը հենց Տավուշից սկսել, Քոչարյանն ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։ Մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:  
14:24 - 09 ապրիլի, 2024
Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

news.am: Դրա համար հանձնաժողով կա, դրա համար այսօր՝ ժամը 14:30-ին, լսում ունենք, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, և հնարավորություն ունեք այդ հարցը տալ նրանց. Խոսքը վերաբերում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրչադառնալով հարցին, թե ո՞վ է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել հենց Տավուշի մարզից: «Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ն ունի ծրագրով նախատեսված գործառույթներ, որն իրականացնում է: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը նշեց՝ կրակոցներ չպետք է լինեն. «Բայց կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի: Կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետև այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում պատերազմ անում են խաղաղությանը հասնելու համար»,- ասաց նա: Հարցին՝ իսկ կհասնե՞նք արդյոք խաղաղության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են: «Խաղաղության հասնելու համար պետք է ամեն օր զինված ուժերի կարողություններն ավելացնենք, պաշտպանական, բնականաբար»,- եզրափակեց խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։
14:15 - 09 ապրիլի, 2024
Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում
 |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական սադրանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել, այս դեպքում դա արտահայտվում է ոչ թե բուն սպառնալիքների կամ բանակցային գործընթացներում կոշտացող բառապաշարով, այլ կոնկրետ առաջնագծում իրավիճակը սրելով: Ընդ որում, վերջին մի քանի օրերին թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը: «Ես լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում՝ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ, կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքական նպատակները, որոնք հռչակվում են, այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ որոշակի սահմանափակ ճակատով գործողությունների իրականացում Հայաստանի տարածքի այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- նշեց Աբրահամյանը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օրերին սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը: Ապրիլի 8-ին ևս Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Արավուս և Խոզնավար բնակավայրերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածում հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
12:52 - 09 ապրիլի, 2024
Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին
 |azatutyun.am|

Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին |azatutyun.am|

azatutyun.am:  Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնելու հարցը խորհրդարանը կքննարկի այսօրվա երրորդ հիմնական նիստում, քառօրյայի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել էր քննարկմանը ներգրավել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Փոխվարչապետի գրասենյակից «Ազատության»-ը հաստատեցին՝ Մհեր Գրիգորյանը կամսանակցի նիստին, իշխանական պատգամավորներն էլ փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանը ևս ներկա կլինի։ Նիստը կանցկացվի փակ ընթացակարգով։ Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշել են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Երևանի և Բաքվի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են Հայաստանի սահմանադրությունը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը: Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-26 թվականների ծրագրերին: Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։  
12:29 - 09 ապրիլի, 2024
Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների ֆոնին այս հարձակումը ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է. Լեմկինի ինստիտուտը կոչ է անում հարգել «Կովերի պարտեզում» հայերի իրավունքները |aravot.am|

Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների ֆոնին այս հարձակումը ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է. Լեմկինի ինստիտուտը կոչ է անում հարգել «Կովերի պարտեզում» հայերի իրավունքները |aravot.am|

aravot.am: «Իսրայելը պետք է դադարեցնի հրեական բնակավայրերը ոչ հրեաների հաշվին ընդլայնելու ջանքերը». Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ Երուսաղեմի հին քաղաքի «Կովերի պարտեզում» հայերի նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ: «Մեծ մտահոգությամբ ենք հետևում Երուսաղեմում հայերի շարունակական հետապնդումներին: Հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հողատարածքների վիճահարույց վաճառքից հետո զինված վերաբնակիչները և ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ են իրականացնում հին քաղաքի հայկական մշակույթի վերջին հենակետը հանդիսացող թաղամասում: Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական սադրանքների ֆոնին այս հարձակումը Հայաստանի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է: Ադրբեջանից մինչև Իսրայել ցեղասպան ռեժիմներում առկա հայատյացության մակարդակը տագնապ է առաջացնում և հայերին մշտական վտանգի մեջ է դնում: Իր հողն ու ժառանգությունը պահպանելու հայ համայնքի վճռականությունը լայն աջակցություն է ստացել տեղական և միջազգային մակարդակներում: Ի պատասխան Xana Gardens- ի և գործընկերների կողմից շարունակվող քանդման փորձերի և ահաբեկման մարտավարության՝ Հայաստանի բնակիչները զարմանալի տոկունություն և համերաշխություն ցուցաբերեցին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, մշտական ներկայություն պահպանելով վիճելի տարածքում և հրաժարվելով նահանջել՝ չնայած Իսրայելի իշխանությունների և վերաբնակիչների ձերբակալություններին և սպառնալիքներին: Երուսաղեմի հայ համայնքը, մասնավորապես՝ պատրիարքարանը, հանդես է գալիս որպես քաղաքի քրիստոնեական սրբավայրերի կարևորագույն պահապան՝ Երուսաղեմում ներկայացնելով ինչպես քրիստոնեական, այնպես էլ հայկական մշակույթը: Ընդգծում ենք, որ Երուսաղեմի պատմական հայկական թաղամասում բնակվող 1600-ամյա հայ համայնքը անցյալ տարվա ամռանից լարված դիմակայության մեջ է զինված վերաբնակիչների հետ: Մենք՝ Լեմկինի ինստիտուտի աշխատակիցներս, կոչ ենք անում պաշտպանել Երուսաղեմի պատմական և մշակութային հայկական հողը և քրիստոնեական սրբավայրերը: Երուսաղեմի իրենց պատմական և պատմական հողերից հայ համայնքին դուրս մղելու շարունակական ջանքերը սնուցվում են նույն էլիմինացիոնիստական և վերաբնակեցման-գաղութային գործընթացով, որը մենք տեսնում ենք ամբողջ Արևմտյան ափին: Լեմկինի ինստիտուտը կոչ է անում իսրայելական դատարաններին անհապաղ անվավեր ճանաչել Հայոց պատրիարքարանի և Xana Gardens-ի միջև ցանկացած գործարք: Բացի այդ, մենք պահանջում ենք, որ Իսրայելի իշխանությունները հարգեն փոքրամասնությունների՝ հայերի և քրիստոնյաների իրավունքները ամբողջ Երուսաղեմում, Արևմտյան ափին և Իսրայելում: Անկախ նրանից, թե պաղեստինցի մահմեդականները կամ քրիստոնյա հայերը թիրախ են, Իսրայելը պետք է դադարեցնի հրեական բնակավայրերը ոչ հրեաների հաշվին ընդլայնելու ջանքերը և պարտավորություններ ստանձնի պաշտպանելու բոլոր ժողովուրդներին և դավանանքներին ամբողջ տարածաշրջանում»։
12:05 - 09 ապրիլի, 2024
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան |tert.am|

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան |tert.am|

tert.am: Վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս տարածաշրջանում գոյատևել»,- ասաց նա։   Հարցին՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Տավուշի 4 գյուղե՞րն են, թե հեռուն գնացող ծրագիր է հետապնդում, պատգամավորը նշեց․ «Իհարկե հեռուն գնացող ծրագիր է, Ադրբեջանը երբեք էլ կանգ չի առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Փաշինյանը ինքն է դա հաստատել՝ ասելով մենք պատրաստ ենք զիջել պարզապես, չգիտենք ինչքան, որ իրենց բավարարենք։ Չեմ բացառում, որ այս անգամ Ադրբեջանը գնա նաև լայնամասշտաբ հարձակման, որպեսզի միանգամից խնդիրը լուծի։ Լոկալ բախումների միջոցով Բաքուն հասել է լոկալ արդյունքների, այս անգամ իրենց նպատակը ավելի գլոբալ է։ Մենք էլ պարարտ հող ենք ստեղծում դրա համար, երբ ասում ենք՝ այդ տարածքները իրենցն են, հրավիրում ենք, որ մտնեն այդ տարածքներ ցանկացած եղանակով, այդ թվում զորքով»։ Ռուստամյանը ընդգծեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը շարունակում է մնալ Բաքվի օրակարգում։ «Ինչքան էլ այս իշխանությունները ասում են, որ դա հանված է օրակարգից, 9-րդ կետը շարունակում է գործել ու «Զանգեզուրի» հետ կապված պահանջները մենք բազմիցս ենք լսում, բայց իրենք միայն «Զանգեզուրով» չեն սահմանափակվելու։ Պետք է այնպես անեն, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն կորցնի իր նշանակությունը, այստեղ միայն այդ 4 գյուղերի հարցը չէ: Դրանից հետո մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու, կորցնելու ենք անգամ Վրաստան տանող ճանապարհը։ Ստացվում է Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել  ռազմավարական նշանակության մեր բոլոր ճանապարհները»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
12:02 - 09 ապրիլի, 2024
Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

news.am: Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնում կվերսկսվի՞ հանդիպման գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շաբաթ-կիրակի տեղի ունեցած բախումների ֆոնին։ «Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ անհրաժեշտ է երկխոսություն երկու կողմերի միջև: Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել որևէ կոնկրետ առաջիկա հանդիպումների մասին»,- ասել է Միլլերը:
09:27 - 09 ապրիլի, 2024